Դե էդ դեպքում էլ իշխանությունների վերարտադրությունը նույնպես բնական ընտրություն է` ուժեղ են, ճարպիկ են, կարողանում են մյուսներին հաշվի չառնել ու բավարարել սեփական շահերը: Իրենք չեն վառվում, թւոյլ ու տկարներն են վառվում:
Տենցա? բա էլ ինչ ենք բողոքում? Ոնց ասում են` ինչ բնական է, այն բարոյական է:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
keyboard (13.05.2012), Mephistopheles (11.05.2012), Rammstein (11.05.2012), Varzor (11.05.2012), Ձայնալար (11.05.2012)
Հա, բայց էդ չի նշանակում, որ վագրի կողմից մարդուն ուտելը բնական պրոցես չի:
Այ մարդու կողմից վագրից չպաշտպանվելը հաստատ անբնական պրոցես է` ինքնապահպանման բնազդին դեմ է: Նույնիսիկ եթե վագրը բնականից ավելի ուժեղ է, միևնույն է ուժերի գերագույն ալրումով պիտի վագրի դեմ պայքարես:
Մենք կորցրել ենք ինքնապահպանման բնազդը? Թե արդեն լրիվ մազոխիստ ենք դարձել?
Բայց ես վագրն էլ սովորական վագր չի` բռնել է, բայց վերջնական չի խեղդում որ ուտի, այլ կամաց-կամաց ուժասպառ է անում ու արյունաքամ: Դե մենք էլ սովորական զոհի նման սենց բռնված կանգնած ենք:
Ու ինչքան էլ ուզում ես վագրի հայհոյի, իսկ զոհին մեղադրի` դրանից իրավիճակը չի փոխվի: Ես ու դու էլ մի զոհ ենք` վագրի ճիրաններում: Յա պիտի էնքան անիմաստ թպրտանք, որ լրիվ քամվենք, յա էլ պիտի հանգիստ սպասենք, որ յա վագրը զգոնությունը կթուլացնի ու դուրս կպրծնենք ճիրաններից, յա էլ կողքից մի ուրիշը` գիշատիչ կամ չգիշատիչ գան ու խանգարեն վագրին, մենք էլ դուրս պրծնենք:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
ՕԵԿացվե՞ց
http://www.zham.am/index.php?lid=am&...s&id=998882170Զարուհի Փոստանջյանը հրաժարվո՞ւմ է մանդատից
2012-05-11 16:06:29
Zham.am-ի տեղեկություններով, «Ժառանգություն» կուսակցության ներսում կռիվ է ընկել. Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամտերիմ անձանցից մեկը` «Ժառանգության» համամսնական ցուցակի երրորդ հորիզոնականում հայտնված Զարուհի Փոստանջյանը, «պարզել է», որ իր կուսակցությունը համագործակցում է Բաղրամյան 26-ի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն, Զարուհի Փոստանջյանին վրդովվեցրել է այդ փաստը եւ նա պատրաստվում է հրաժարվել իր պատգամավորական մանդատից: Ներկա փուլում «Ժառանգության»
ներսում լուրջ պայքար է այս առումով:
Հիշեցնենք, որ մինչեւ ընտրությունները հայկական լրատվամիջոցներն արդեն իսկ խոսում էին վերը նշված համագործակցության մասին` հաշվի առնելով «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված անձանց կապերը իշխանությունների եւ Բաղրամյան 26-ի հետ:
Zham.am
Ինձ թվում ա, որ Ժառանգության ՕԵԿացում, բառիս ամենակեղտոտ իմաստով, տեղի չի ունենա, մի քանի պարզ պատճառներով - նախ ՕԵԿ-ը ինքը իրանով կա, ու ոչ մի տեղ չի կորել, ու ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ կլինի, երկրորդ, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն էս անգամ էլ կոալիցիոն լեզու կգտնեն: Այսինքն, Ժառանգության նկատմամբ պահանջարկ Բաղրամյանում չկա:
Հա էլի, յանի ԲՀԿ-ի բես չաղոտ կոալիցիոն գործընկերին թողած ՀՀԿ-ին ինչի պտի վազի մի քանի մանրապճեղ 5կոպեկանոցտոկոսանոց կուսակցությունների հետևից:?
Ու ըստ այդմ էլ ոչ Ժառանգությունը, ոչ ՀՅԴ-ն, ոչ էլ նույնսիկ ՕԵԿ-ը պահանջարկ չունեն` շշի տակի նստվածք են, ընդամենը ծավալ են զբաղեցնում ԱԺ-ում, բայց ոչ մի կշիռ ու արժեք չունեն:
Էս 3-ին ու ՀԱԿ-ին գումարում ես իրար մի հատ ԲՀԿ չկան:
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
keyboard (14.05.2012)
Varzor (15.05.2012)
Հիմա ինչ ա ՀԱԿ-ը շատ դժվար հարց ա:
Խորհրդարան մտնելու հարցի պատասխանն ավելի հեշտ ա: Բայց ավելի երկար թեմա ա: Դրա համար կսահմանափակվեմ էսքանով. անգամ էդ 7 տեղով ՀԱԿ-ը կարող ա ահագին բան անել, օգնել հրապարակային պայքարին: Գուցե կգա մի պահ, երբ 7 տեղից հրաժարումը կլինի արդյունավետ, բայց էս պահին այն որևէ դրական արդյունքի չի հանգեցնի: Փոխարենը մնալը կարող է հանգեցնել, օրինակ ընտրություններում վստահված անձեր ունենալու հնարավորությամբ, օրինակ ամբիոնը օգտագործելու հնարավորությամբ, հեռուստատեսությունը որոշ չափով օգտագործել կարողանալու հնարավորությամբ և այլն:
Պետք ա խոստովանեմ, որ վիճակն ահագին բարդ ա հիմա: Ու հետևաբար անելիքներ ավելի շատ: Բայց մի այլ կարգի հանգիստ եմ վերաբերվում բոլոր փոխատեղումներին ու կատարվածին: Ունենք էն, ինչ ունենք: Չկա խուճապի մատնվելու առիթ: Չկա նաև չարախնդացողների չարախնդություններին լուրջ վերաբերվելու առիթ: Պետք ա ընդամենը հանգիստ ու կշռադատված գնալ առաջ:
Ի՞նչ ա ՀԱԿ-ը: ՀԱԿ-ը տարբեր կուսակցությունների դաշինք էր: Բայց վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ՀԱԿ-ն առավելապես չկուսակցականացված անհատների համախմբում ա: Պարզվեց, գոնե իմ համար, որ կուսակցությունների դերն էնքան չի, ինչքան էդ անհատներինը: ՀԱԿ-ն ակնհայտորեն պետք է ենթարկվի տրանսֆորմացիայի: Ես ուզում եմ, որ էդ տրանսֆորմացիաների ժամանակ բոլորը հստակ գիտակցեն, որ ՀԱԿ-ի մեծագույն արժեքն այդ անհատներն են ու տրանսֆորմացիաները լինեն այդ հենքի վրա: Այնուամենայնիվ ՀԱԿ-ը նորից, կարծում եմ, չի դառնա կուսակցություն: Այն շատ ավելի մեծ արժեք է, քան կուսակցությունը՝ հենց այդ անհատ քաղաքացիների շնորհիվ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Varzor (15.05.2012)
2008-2009 ը հատվածում, դու գրեթե նույնն էիր ասում, անցած տարիները ցույց տվեցին, որ տրանսֆորմացիաների ու բարոփոխումների կարիք կա, հիմա ես վստահ եմ, որ առաջիկա 4 տարինեիրց հետո էլ, իմ հարցին դու կպատասխանես նույն կերպ, որ ՀԱԿ-ի բարոյական արժեքը ավելինա քան ուղղակի կուսակցությունը, ու որ 2012-ից 2016-ը ընկած հատվածում մենք հասկացանք ու շատ հանգիստ ենք վերաբերվում նրան, որ ՀԱԿ-ը խորհրդարանում խոսեց,խոսեց,խոսեց, բարձրաձայնեց, օգտագործեց ամբիոնը, օրինագծեր առաջադրեց, որոնք չնդունվեցին, քանի որ նրանք ընդամենը 7-ն էին 124-ի դեմ ու սենց լիքը-լիքը սենտիմենտալ գրառումներ, իսկ դրանից հայաստանի հայաթափությունը չի դադարի, գնաճը չի կանգնի,մարդիկ լավ չեն ապրի ու դրա արդյունքը գիտես ինչ կլինի, էն կլինի, որ 2016-ի ընտրություններում 10.000-ի փոխարեն 5000-ով են բարիշելու, մուրաբի փոխարեն վերմիշել են տալու ու տենց բաներ, իսկ 7%-ը 0,7 ա դառնալու:
Անհատների պահով էլ ասեմ, հիմի որ Աղվանին գործից հանեն դառնա ընդդիմություն, էլի կլինեն մարդիկ, որ Աղվանին վառ անհատականություն կհամարեն ու կասեն, որ Աղվանը ինչ արելա դա անցյալումա և ինքը դա արելա, որտև իրան վախացրել են, եսիմ ինչ են արել:Էսօր նուն բանը դու ասում ես ՀԱԿ-ում եղած, նախկին օլիգարխների, ցեխավիկների, Հահաստանը էս օրին հասցրած վառ անհատականությունների մասին, օվքեր իրենք շատ լավ գիտակցում են, որ ոչինչ չի փոխվելու թե իրանց թե ներկայիս իշխանությունների օրոք, ու ընդդիմություն են խաղում,ժողովրդին խաբում, հույսով անում ու ստորաբար ստում: Ես 2008-ին քեզ գրեցի, որ 2012 հույս ունեմ կխոսենք էս թեմայով, եկավ խոսելու պահը, խոսեցինք, իմ ասածը եղավ, քոնը` ոչ: Դուք չհաղթեցիք, այլ խայտառակ պարտվեցիք, ու եթե 2008-ին շարժ կար, ձեր կողքին խաբված, բայց դավադիտ եղած ժողովուրդ կար կանգնած, էլ տենց բան չի լինելու ու էդ 7 հոգին էլ կամ նիստերն են իբր բոյկոտելու չգնան կամ էլ գնալու են կնոպկա սխմեն:
Ափսոս դեռ 4 տարի ունենք, որ ասածս հիմնավորեմ քո Ժառանգության մասին հոդվածի նման, թե իմ ու քո ընտրայլները քանի անգամ են եղել ԱԺ նիստերին և ինչ են արել:
Էսքանից հետո, դու իհարկե շատ հանգիստ ես վերաբերվում դրան, որտև դա արդեն իսկ համակերպում ա նշանակում, փրփուրներից կախվել, չլինող ու երբեք չիրականացած բանին սպասելով ու հավատալով: ՀԱԿ-ի քո "քարոզած" ու ՀԱԿ-ին հավատալ հետևելու կոչերը նման են Աստվածաշնչին. <Երանի նրանց, ովքեր առանց տեսնելու պիտի հավատան>, <Դու միշտ պիտի պատրսատ լինես Մարդու Որդու գալստյանը>, իրոք ոչ մի տարբերություն: 4 տարիա ժողովրդին փորձում են աներույթ ու անիրական բաների հավատացնել, բայց դե Եհովականները(ՀՀԿ), Բողոքականները(ԲՀԿ), Ավետարանչականները(ՀՅԴ) և այլն և այլն իրենց են քաշում էն մարդկանց ովքեր էլ չտեսածին չեն հավատում ու ացանդավորները շատանում են ու որ սենց գնաց էդ քրոզն ու ուսմունքը վերանալույա:
Հ.Գ. Գրառմանս մեջ ԵՍ ու ԴՈւ-ն հենց ես ու դու չենք![]()
Ես կօգտվեմ քո ներմուծած ԵՍ-ից ու ԴՈՒ-ից՝ գրառումս անելիս:
ԴՈՒ ունես նման կարծիք ունենալու ու բարձրաձայնելու իրավունք, այնպես որ այդտեղ որևէ խնդիր ԵՍ չեմ տեսնում: Բայց ԵՍ տեսնում եմ ուրիշ խնդիր, որ ԴՈՒ ժողովրդի ակտիվությունը կապում ես զուտ ՀԱԿ-ի հետ ու ԻՆՁ դարձնում իբր համակերպվող: ԴՈՒ սխալ ես: Որովհետև այս տարիներին ԵՍ եմ եղել պայքարողն ու ոչ թե ԴՈՒ: Ու այո՛, ՀԱԿ-ն ու ժողովրդի պայքարն էսօր նահանջ ա ապրել, բայց դա միայն ԻՄ մեղքը չի, այլ նաև ՔՈ: Ես չգիտեմ, ԴՈՒ քո վրա կվերցնես պատասխանատվությունը եղածը շտկելու համար, թե ոչ, իսկ ես հայտարարում եմ, որ ԵՍ ԻՄ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը ու մինչև վերջ գնալու եմ, ու թող մտքովդ անգամ չանցձնի, որ ես համակերպվել եմ վիճակին, որովհետև ԻՄ պայքարն անկասելի ա ու ԻՄ ու ժողովրդիս հաղթանակն անխուսափելի, անկախ նրանից, որ ԴՈՒ իրավունք ունես նման կարծիք ունենալու ու այն բարձրաձայնելու, որովհետև ԵՍ պայքարելու եմ նաև նրա համար, որ ԴՈՒ ՔՈ ցանկացած մտածածը կարողանաս բարձրաձայնել: Բայց ԵՍ նաև հուսով եմ, որ ԴՈՒ գոնե մի անգամ ՔՈ վրա կվերցնես պատասխանատվությունը նաև գործելու, այլ ոչ թե միայն ԻՆՁ կամ ՈՒՐԻՇԻՆ մեղադրելու:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ արժե քննարկել… թեժ… հը՞
Ժողովուրդ , լսել եմ "ՀԱԿ" ՍՊԸ-ն լուծարվում ա, հը?
Ես էդ ՀԱԿ-ը չէի սիրում, բայց մի տեսակ տխրեցի. հիմա իշխանության հետ ով պիտի քյալլա տա?
մի խոսքով ափսոս
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
ՀԱԿ-ի ստեղծումը հենց ժողովրդի ընդվզման ալիքի լուծարման նշանն էր: Հիշիր ինչ էր սկզբում: Ժողովուրդը ջղայնացած, արդեն դանակը ոսկորին հասած, էն կարգի ջղանացած, որ դաժե Լևոնին իրենց առաջնորդ ընդունելով դուրս եկավ փողոց մի բանի համար՝ ասել «հելեք ստեղից ս-ներդ քաշեք արա արդեն զզվցրիք»: Եթե բանավոր չհասկանային՝ ուժով հաներ:
Բայց քանի որ մեր ժողովուրդը էնքան կարճատես ու անհեռատես ա, որ նույնիսկ Հյուսիային պողոտայից վռնդվելուց հետո էլի գնացել ՀՀԿ-ին ձայն ա տվել էն հույսով որ Հյուսիսային պողոտայում տուն ա ստանալ: Էնքան թքած ունի իրա ապագայի վրա, որ 10 000 դրամով ձայն ա տալիս, հետո գնում պեսոկը թանկ առնելով 100 000 5 տարվա մեջ հետ ա տալիս: Էնքան միամիտ ա որ ՕԵԿ-ին լուրջ ա ընդունում ու հավատում ա որ Արթուր Բաղդասարյանը անտոկոս հիպետեկ ա դասավորելու: Եղավ այն ինչ եղավ:
Իսկ եղավ հետևյալը:
Լևոնը իրա ամբիցիաներն ու փառասիրությունը բավարարելու, իրա անունը փրկելու ու խայտառակ նախագահի փոխարեն ժողովրդի առաջնորդի անուն հանելու համար հելավ ու անկապ հույս տվեց մարդկանց:
Էս մարդիկ հավատացին ու որստիկանների հարձակումից չփախան, այլ կանգնեցին որ ուժով տեր կանգնեն իրենց իրավունքին:
Ժողովրդին ծեծցին, սպանեցին ու վռնդեցին փողեցներից:
Լևոնի աչքը վախեցավ, ՀԱԿ անունով մի բան ստեղծեց ու սկսեց թերապիա անել, որ ժողովուրդը էլ բախումների չգնա:
5 տարի թերապիա արեց, հանգստացրեց մարդկանց հանդարտեցրեց, կոդրեց, զաչումարիտ արեց, ակնապ հռետորական կտեր տվեց ու շախմատաեսիմինչական բաներ դուրս տվեց: Մարդկանց սարքեզ հուսախաբ, կամ սութի փիլիսոփա:
Մարդիկ բաժանվեցին 2 խմբի:
մի մասը՝ Չուկի ու Մեֆի պես, կարծում ա թե իրոք ինչ-որ բան ա կարատվում, ինչ որ պրոցես ա գնում, էդ պրոցեսը ՀԱԿ-ն ա անում ու լավ ա անում, ու դրա արդյունքները կերևան մի օր, բայց չգիտեմ երբ ու ժողովուրդը որ ակտիվ լինի ամեն ինչ լավ կլինի:
Մի մասը՝ Տրիբունի, Վիշապի ու էլի շատերի նման կարծում ա որ Լևոնը ժողովրդի վերջին հույսն էլ թացեց, ու եթե տենց պիտի լիներ էլ ի՞նչ մաստ ուներ էս կաշան եթել ու ընկնել մեջը: Գումարած 10 անմեղ զոհերն էլ հետը:
Ամեն ինչ վերջացավ իրավիճակն օգտագործելով 7 մանդատ պոկելով; Էն հուսախաբ ժողովրդի պես, որ ասում ա մեկ ա սաղ լինելու ա նենց, ոնց որ լինելու ա արի ես իմ 10 000-ը վեկալեմ ու իմ փայ խոտն արածեմ: Այ տենց էլ ՀԱԿ-ը ասեց չկա չկա արի 7 մանդատ պոկեմ ու քյարը գոնե էս կլինի:
Փաստն էն ա որ 350 000 մարդիկ որ Լևոնին ձայն էին տվել, ընդամենը 100 000 ա մնացել որ գտնում են թե Լևոնի ղեկավարած ՀԱԿ-ը գերադասելի ա մնացածից:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ