Թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Սամվել Ալեքսանյանն առաջիկա ընտրապայքարում մրցակից է համարում ոչ թե «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին, այլ ինքնաառաջադրված Վարդան Վարդանյանին: Այս մասին Tert.am –ի հետ հառախոսազրույցում ասաց Դուբայում գտնվող Սամվել Ալեքսանյանը և հավելեց. «Ես իրան եմ համարում ինձ կոնկուրենտ»:
Նշենք, որ Վարդան Վարդանյանը Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում բաժնի պետի տեղակալ է:
Հիշեցնենք նաև, որ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին հրավիրեց հեռուստաբանավեճի, որպեսզի ծանոթանա Սամվել Ալեքսանյան քաղաքական գործչի կարողությունների հետ:
«Եթե Վարդան Վարդանյանը ինձ հրավիրի բանավեճի, ես կընդունեմ իրա հրավերը, որովհետև իրան եմ կանկուրենտ համարում»,-ի պատասխան ասաց Սամվել Ալեքսանյանը:
Նշենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց նաև, որ առավոտյան Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հասցեագրել է նամակ–գրություն՝ պահանջով, որպեսզի ներկայացվի պատգամավոր Սամվել Ալեքսայնանի՝ ԱԺ նիստերից բոլոր բացակայությունների պատճառները։
Հարցին, թե Սամվել Ալեքսանյանը ունի՞ բժշկի տեղեկանքներ, վերջինս պատասխանեց.«Ես ամեն ինչ էլ ունեմ»:
Էջանիշներ