«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):
«Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):
Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):
Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):
Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):
Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):
Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):
«Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):
«Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):
Չեմ մասնակցելու ընտրություններին:
Mephistopheles (08.05.2012), murmushka (08.05.2012), Varzor (08.05.2012)
Չգիտեի, որ Ավետիկ Իսահակյանը
այդքան սիրված է Հայաստանյան բնակչության շրջանում ու միլլիոնից ավելի կողմնակից ունի ինչը բացահայտվեց այս ընտրություններով
Mephistopheles (08.05.2012), soultaker (08.05.2012), Varzor (08.05.2012), Աթեիստ (08.05.2012)
Ժողովուրդ, մի տխրեք ու լուսավոր կետեր փնտրեք էս ամեն ինչում:
Նախ կեցցե՛ն Վանաձորցիները ու ուղարկեցին գրողի ծոցը Դալլաքյանին:
Երկրորդ, ապրեն Գյումրեցիները ու վաբշե Շիրակի մարզը, որտեղ ՀՀԿ-ականները չորսից մենակ մի մեծամասնական պատգամավոր են անցկացրել, ու Գյումրեցիք տվել են Վառթանչկի քթին - ոչ շատ ցավոտ, բայց գոնե մի թեթև դաստիարակչական:
Մի քիչ հույս ունենանք, որ իրան առյուծի տեղ դրածը երկու գրամ դուխ կունենա, ու եթե նույնիսկ ՀՀԿ-ն առաջարկի կոալիցիա կազմել, որը կասկածում եմ, ապա գոնե էս անգամ չի մտնի կոալիցիայի մեջ՝ անհասկանալի դերակատարումով: Կա վտանգ, որ ԲՀԿ-ին ընդդիմություն կխաղացնեն մինչև նախագահական ընտրությունները, որ հետո ՕԵԿ սարքեն, բայց գոնե մի տարի ԱԺ-ում նորմալ քանակությամբ, թեկուզ ձևական, ընդդիմություն կլինի:
Ու վերջապես, տենանք վաղվա միտինգին ինչ են երգում 30 վարկյանում 7 տոկոսանոցները, բայց մի երկու գրամ հույս կա, որ ԿԸՀ-ում ժառանգության, դաշնակցության ու ԲՀԿ ներկայացուցիչնեչը վերջնական պռատակոլները չեն ստորգարի, ու էտ միավորված շտաբը գոնե մի հատ միավորված միտինգ կանի, որին եկած մարդկանց քանակությունը մի լավ գոնե կվախացնի ՀՀԿ-ին ու Սերժին: Այլապես անիմաստ ա դառնում նաև էտ շտաբի գոյությունը, ու ստացվում ա, որ Ժառանգությունը ճիշտ էր, որ գլխանց չմասնակցեց դրան:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.05.2012, 02:37:
Mephistopheles (08.05.2012)
Գագոյի նման պուպուլիկով տղեն եթե հիմա համաձայնվեց էս արդյունքների հետ ուրեմն հաշվի տենց էլ կա… ու դաժե կարա մտնի կոալիցիա… Դոդը էն ընտրազանգվածը չունի որ իրանից նեղանա ոնց Արթուրիկի զանգվածը… իրանը առած ա… փողով… ուղղակի եթե ինքն ինչ որ կերպ կարանար ընենց աներ որ ՀՀԿ-ն մեծամասնություն չլիներ, ապա խաղի կանոնները լրիվ ուրիշ կլինեին… ՀՀԿ-ին լրիվ դաբիվատ կանեին… բայց դոդի փողն ու զենքը չհերիքեց… վսյո տակի տրակտորը տանկ չի…
… եթե Դոդը կանգնեց ու ասեց որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները (որը քիչ հավանական ա) ապա դա կլինի լավ ցնցում… բայց դե…
Դալլաքյանը պարտվեց
ՀՀԿ դարձած Վիկտոր Դալլաքյանը հավաքել է 8981 քվե:
Ա1+
Տավար… հիմա հասկացա՞ր ով ում ա կոն դրել
Պատկերացնո՞ւմ եք, բոլորը սենց անեին, ինչ աժիոտաժ կստեղծվեր
Քվեաթերթիկի հետ 10.000 դրամ՝ «բգներիդ կանգնի» գրությամբ
07.05.2012
Դավիթաշենի բնակիչներից մեկը վերադարձրել է ընտրակաշառքը։ Թիվ 05/04 ընտրատեղամասի հանձնաժողովը քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ ծրարներից մեկից դուրս է եկել 10.000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրված է եղել՝ «բգներիդ կանգնի»:
Այս մասին www.hra.am –ին պատմեց թիվ 05/04 ընտրատեղամասային հանձնաժողովի անդամ Կարինե Ղազարյանը: Քանի որ թիվ 05/04 ընտրատեղամասը գտնվել է մանկապարտեզում, Կ. Ղազարյանի խոսքերով՝ այդ գումարով մանկապարտեզի երեխաների համար ինչ-որ բան կգնեն, իսկ թե կոնկրետ ինչ՝ կորոշեն վաղը:
Աղբյուրը՝ www.hra.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Bruno (08.05.2012), Mark Pauler (08.05.2012), Mephistopheles (08.05.2012), Ripsim (08.05.2012), soultaker (08.05.2012), Varzor (08.05.2012), Աթեիստ (08.05.2012), Նետ (08.05.2012), Տրիբուն (08.05.2012)
Տրիբուն ձյա, պիվի մասով... տենց էլ էս իշխանություններից քցելը չսովորեցի, նենց որ արդար գրազով արդարացիորեն կրված պիվեն կտամԻրիկվա կողմերն ի՞նչ ես անում:
հ.գ. Քցելու ու ցնդող թանաքի մասին: Մի մարդ մտնում ա ընտրատեղամաս ու պահանջում, նորից կնքել իր անձնագիրը, քանի որ հինը ցնդել ա: Սրան փորձում են հորդորել, թե այ մարդ, լավ, ջհանդամը թե չի ցնդել, դու քո պարտքը կատարել ես, գնա տուն էլի, վայ: Սա էլ թե. «Ո՞նց գնամ, է, գնում եմ փողս ստանամ, ասում են պասպորտդ կնքած չի, խաբել ես, չես գնացել ընտրության»:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քննարկումները լրիվ չեմ կարդացել: Էս տարի էլ ԵԱՀԿ դիտորդների հետ էի որպես թարգմանիչ: Շրջել ենք 34 ընտրատարածքում (Գյումրի), մեծամասնականով թեկնածուներն էին ՀԱԿ-ից ինչ-որ անկապ մարդ, ԲՀԿ-ից գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ու ՀՀԿ-ից Վաշտանիկի թևի տակ ման եկող Արման Գրիգորյանը: Մի քանի ընտրատեղամաս մտանք, ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ խորհրդանական ընտրությունների հետ, ամեն ինչ շատ ավելի հանգիստ էր: Լուրջ խախտումներ մի երկու տեղ տեսանք: Էդ երկու տեղն էլ իսկական բառդակ էր, ՀՀԿ-ի վստահված անձինք լցվել էին ընտրատեղամաս, քվեախցիկների դեմը կանգնած նայում էին, թե ով ում ա ձայն տալիս: Վերջում հաշվարկների ժամանակ պարզվեց, որ էդ երկու ընտրատեղամասում էլ թե մեծամասնականով, թե համամասնականով ՀՀԿ-ն էր հաղթել:
Փակումը տեղամասերից մեկում արեցինք: Հանձնաժողովի յոթ անդամներից նախագահը ՀՅԴ-ից էր, 3-ը ՀՀԿ էր, մյուս անդամներն ու վստահված անձիք Օրինացից էին, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգությունից մարդ չկար: Մեծամասնականով Մարտունը հաղթեց (ԲՀԿ), իսկ համամասնականով, ամենաշատ ձայները ԲՀԿ-ինն էր, իսկ հետո փոքր տարբերությամբ ՀՀԿ ու Ժառանգություն: Մյուս կուսակցությունները շատ քիչ ձայներ էին հավաքել: Հետո գնացինք 34 ընտրատարածքի տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ ամեն ընտրատարածք իր ձայներն էր բերում ու կենտրոնականին հայտնում: Սենց ասեմ, մեծ մասը նորմալ բերեցին, հանձնեցին գնացին, բայց մի քանի ընտրատարածք կեղտոտություններ արեցին: Մեկը լրիվ դատարկ արձանագրություններ էր բերել, տեղում լրացրեց, իր ուզած թվերը գրեց, բայց հանձնաժողովը չընդունեց: Զանգեցին, հանձնաժողովի անդամներին կանչեցին, սրանք էլ առանց կարդալու տակը ստորագրեցին, նոր ընդունեցին: Մի քանի ընտրատեղամաս էլ նախքան հանձնելը հեռախոսների վրա կալկուլատորները միացրած ինչ-որ բաներ էին գրում ջնջում, թվեր նկարում, ՀՀԿ-ի ձայները շատացնում, ԲՀԿ-ինը քչացնում:
Բայց ընդհանուր առմամբ բավականին հանգիստ ու նորմալ անցան ընտրությունները (մի քանի պրոբլեմատիկ տեղամասեր չհաշված) ու մեր ընտրատարածքի բոլոր տեղամասերում առաջին երկու տեղը ԲՀԿ ու ՀՀԿ էին, երրորդում՝ Ժառանգություն: Մյուս կուսակցությունների ձայները շատ քիչ էին:
I may be paranoid but no android!
One_Way_Ticket (08.05.2012), Varzor (08.05.2012), Տրիբուն (08.05.2012)
Քվեարկության հրապարակված արդյունքներին չեմ հավատում:
Հաստատ ՀԱԿ-ը ավելի շատ ձայներ է հավաքել, ինչպես նաև Ժառանգությունն ու ՀՅԴ-ն:
Հենց 05/04 տեղամասի տվյալները մեջբերեմ
ԲՀԿ - 214
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ - 122
ՀԱԿ - 109
ՀՅԴ - 66
ՀԴԿ - 4
ՀԿԿ - 9
ՀՀԿ - 455
ՄՀԿ - 1
ՕԵԿ - 51
Ու սա "բկներին կանգնած" փողերն էլ հետը հաշվի առած![]()
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
http://tert.am/am/news/2012/05/08/davitashen/«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Դավիթաշենի 5/4 ընտրատեղամասում քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ քվեատուփից մի յուրօրինակ ծրար է դուրս եկել: Հանձնաժողովի անդամները նկատել են, որ ծրարներից մեկում ընտրողը դրել է 10-հազար դրամանոց, իսկ չքվեարկած թերթիկի վրա ավելացրել. «Սրիկաներ, դուք սա չեք մարսի»: Այդ պահին ՀՀԿ-ական դիտորդ, համատիրության նախագահ Դերենիկ Զիրոյանը վերցրել է 10-հազարդրամանոցը և դրել իր գրպանը: Երբ ՀԱԿ-ի վստահված անձը՝ Անահիտ Ներսիսյանը, բացականչել է. «Դո՞ւք եք այդ գումարը տվել, որ վերցնում եք», ՀՀԿ-ական դիտորդը ոչինչ չի պատասխանել: Բայց հետաքրքիրն այն է, որ այս առիթով արձանագրություն չի կազմվել: Թերթի հարցին, թե ինչու արձանագրություն չեն գրել, ՀԱԿ ներկայացուցիչ Անահիտ Ներսիսյանը պատասխանել է. «Արձանագրությունը ոչինչ չէր փոխի: Անիմաստ էր»:
Հիմա ո՞րն ա ճիշտ:
Բռատ, պիվեն նաղդ վերցնող եմ, բայց մենք իրար հետ ավելի գլոբալ պրոբլեմ ունենք լուծելու, ու էտ պրոբլեմը կոչվում ա «Չորս կետեր», որը պիտի էս պահի դրությամբ պատիտ խփած լինի: Եվ այսպես, նախորդ տարվա ապրիլին, այսնքն էս տխմար միջոցառումից մեկ տարի և մեկ ամիս առաջ, ընկերոջդ կողմից ասվել ու պեչատվել ա հետևյալը.
Varzor (08.05.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ