User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Էջ 6 71-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

  1. #76
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ճիշտ ա դու երևի ինձնից ավելի շատ ես քաղաքականությամբ հետաքրքրված, բայց կարծում եմ Րաֆֆիի ու Նիկոլի ընտրողները լրիվ տարբեր մարդիկ են... Մեկը՝ ես իմ ձայնը Րաֆֆիին կտամ, բայց Նիկոլին՝ երբեք!
    Չէ, Մուշ ջան: Էդպիսիք (քո նման մտածողները) անշուշտ կան: Բայց կա, ու ոչ քիչ, իմ գնահատականով՝ ավելի շատ, իմ ասած տիպը, որ եթե Րաֆֆին չլիներ, կընտրեր Նիկոլին: Իսկ ավելի ճիշտ կընտրեր Լֆիկի հակառակորդին: Էլ չասած, որ քարոզարշավից հետո կարող ա դու էլ ընտրես Նիկոլին

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #77
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաս, դու ճիշտ կլինեիր, եթե Րաֆֆիին ձեն տան միայն նրանք, ովքեր ոչ Նիկոլին են ուզում, ոչ Սամվելին: Բայց Րաֆֆիին ձեն են տալու նաև նրանք, ովքեր եթե լինեին միայն Նիկոլն ու Սամվելը, Նիկոլին էին ձեն տալու, արդյունքում Նիկոլի ձեները քչանալու են, Սամվելինը նույն քանակով նույնը մնալով դառնալու ա ավելի շատ ու ինքը անցնի:

    Րաֆֆին էս պահին մի հատ ճիշտ քայլ ունի անելու. տանի քարոզարշավ, համակիրներ ձեռք բերի համայնքում, իսկ վերջում թեկնածությունը հանի՝ հօգուտ Նիկոլի: Ցանկացած ուրիշ քայլը դիտվելու ա, որպես Նիկոլին խանգարում:
    Հա, հասկացա: Չգիտես ինչի մտածում էի 2-րդ փուլ ա լինելու
    Բայց Արտ, նույն հաջողությամբ կարա Նիկոլի՛ ճիշտ քայլը լինի էն, որ տանի քարոզարշավ, համակիրներ ձեռք բերի համայնքում, իսկ վերջում թեկնածությունը հանի՝ հօգուտ Րաֆֆիի:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ripsim (23.03.2012), Tig (23.03.2012)

  4. #78
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հասկացա: Չգիտես ինչի մտածում էի 2-րդ փուլ ա լինելու
    Բայց Արտ, նույն հաջողությամբ կարա Նիկոլի՛ ճիշտ քայլը լինի էն, որ տանի քարոզարշավ, համակիրներ ձեռք բերի համայնքում, իսկ վերջում թեկնածությունը հանի՝ հօգուտ Րաֆֆիի:
    Վափշետո հա
    Իսկ ավելի կոնկրետ մեխանիզմը, ճիշտ մեխանիզմը, երբ արդեն երկու ընդդիմադիր են առաջադրված, սենց ա. երկուսն էլ տանում են քարոզարշավ ու միմյանց հետ պահպանում են շփում, էդ թվում անցկացնում են տվյալ տարածքում սոց. հարցումներ, վերջում ով ըստ սոց. հարցումների ավելի քիչ ձեն ունի մյուսից, հօգուտ մյուսի հանում ա թեկնածությունը:

    Սա, հատուկ ասեմ, միայն իմ պատկերացումն ա, ու վերաբերում ա ոչ միայն Րաֆֆիին ու Նիկոլին, այլև ասենք 4-րդ ընտրատեղամասում Զարուհի Փոստանջյանին, Սաթիկ Սեյրանյանին ու Արամ Մանուկյանին:

    Ուրիշ հարց, որ ես իմ մեջ վստահ եմ, որ Նիկոլի ձեներն ավելի շատ են լինելու: Դրա համար էլ գրել էի, որ Րաֆֆին ճիշտ կանի, տենց անի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (23.03.2012)

  6. #79
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, հասկացա: Չգիտես ինչի մտածում էի 2-րդ փուլ ա լինելու
    Բայց Արտ, նույն հաջողությամբ կարա Նիկոլի՛ ճիշտ քայլը լինի էն, որ տանի քարոզարշավ, համակիրներ ձեռք բերի համայնքում, իսկ վերջում թեկնածությունը հանի՝ հօգուտ Րաֆֆիի:
    Մի փոքր անհարմար է խոստովանել, բայց ցուցակներից հազիվ մի տասը մարդու ճանաչեցի Ինչ արած, քաղաքականությունը իմ ուժեղ կողմը չէ: Ամեն դեպքում մի փոքր զարմացա տեսնելով Ժառանգության համակիրների մեծ թիվը, որի ղեկավարը հանրահայտ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
    Հավանաբար չեք հիշում այն հանրահայտ ճառը, որի պատճառով այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հեռացրեց նրան: Մի երկու անգամ պետք է որ նշած լինե, որ ԼՏՊ - ին մեղմ ասած չեմ համակրում, բայց նա այն ժամանակ ճիշտ որոշում կայացրեց: Հապա Րաֆիի հայր տխրահռչակ Ռիչարդը, որի գործունեությունը ԱՄՆ -ում մեր հայրենասեր ակումբակիցներից ոմանք դավաճանական են անվանում ու շատ ճիշտ են անում: Ինչ որ չեմ լսել, որ նրանք հոր հետ գաղափարական հակառակորդներ լինեն:
    Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ վրա խելացի մարդու տպավորություն չի թողնում, մինչդեռ առաջինն է իր կուսակցության ցուցակում:

  7. #80
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    11 Պետրոսյան Վիոլետտա Մուշեղի Անկուսակցական - սրա մասին առաջին անգամ եմ լսում, ու ոնց որ մենակ ես չէ: Դե պիտի մի քանի կնիկ լիներ, թող էս մեկը լինի
    Երեկվանից մտածում էի, որ էս անունը վրիպակ ա, բայց մտածում էի «եսիմ, կարող ա էս մեկին չեմ ճանաչում»

    Վրիպակ էր: Իրականում 11-րդ համարը Պետրոսյան Մանուշակն ա, ում հաստատ ճանաչում ես(նք): Ամեն դեպքում հիշեցնեմ. 1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու:


    Ինչ վերաբերում ա Ստեփան Մինասյանին, ում նույնպես չես(նք) ճանաչում, ինքը ՀԺԿ վարչության քարտուղարն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. #81
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Րաֆֆիաֆոբիան ու ժառանգությունաֆոբիան խրոինական է ու անբուժելի ստադիայում
    Ստյոպա Սաֆարյան

    Ինձ թվում էր, թե այս ժամերի ընթացքում կրքերը կհանդարտվեն 7-րդ ընտրատարածքում Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնառաջադրման կապակցությամբ: Բայց, ավաղ, տեսնում եմ` րաֆֆիաֆոբիան ու ժառանգությունաֆոբիան խրոինական է ու անբուժելի ստադիայում: Սաստիկ " ընդդւիմադիր" ոմանք արդեն Գագիկ Շամշյանի ֆոտոարխիվն են "լանորեն" տարածում` կարծելով թե վարկաբեկում են Րաֆֆի Հովհաննիսյանին:

    Ու ակամայից հիշեց մոտակա օրերը, երբ տատանվում էի` թե որ ընտրատարածքում առաջադրվել` 1-ին, թե 2-րդ, քանի որ ռեսուրսներիս կեսը 1-ին ընտրատարածքում է, մյուս մասը` 2-րդում: Նույն Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որ ինձ շատ հասկանալի ակնարկով հարցրեց` "ՀԱԿ-ից Վլադիմիր Կարապետյանը ո՞ր տարածքում է առաջադրում, 2-րդում չէ՞, լավ ծանրութեթեւ արա առաջադրումդ": Եւ նաեւ այդ պատճառով առաջադրվեցի 1-ին ընտրատարածքում: Ու տեսնում ես, թե ընդիմադիր խաղացողների մի խումբ ինչեր է անում այս տարածության մեջ.... Չեն հասյկանում, որ խորտակում են հենց իրենց: Խորտակելը մեղմ է` թաղում են:

    Ապերախտությունը անսահման է: Աղուհացը, իսկապես, քաղաքական կատեգորիա չէ: Ըստ իրենց` Րաֆֆին ու Ժառանգությունը միշտ պարտավոր են... չհիշեմ 2003-ը, 2004-ը... 2008-ին պարտավոր էինք Լեվոն Տեր-Պետրոսյանին պաշտպանել, 2009-ին` ՀԱԿ-ի պատճառով չառաջադրվել Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում, 2010-ին թե 2011-ին նորից Նիկոլ Փաշինյան եւ այլն.... Շատ չեղա՞վ:

    Մի քանի հարց տամ` այդ ո՞ւմ եւ ե՞րբ եք դուք պաշտպանե՞լ: Ե՞րբ եք պատրաստվում վերադարձնել ձեր պարտքը: Ինչո՞վ է պայմանավորված, որ վերջերս ձեր "ընթացքի" մեջ անընդհատ ավելի շատ բախվում եք "Ժառանգության" ընթացքին, քան իշխանություններին` ձեր սիրելի ավազակապետությանը: Կարծես թե քաղաքավարի բաժանվել էինք ու ամեն մեկս մեր ճանապարհն ենք գնում, չէ՞: Ո՞վ է Ձեզ ասել, թե ընտրատարածքները, որտեղ մենք առաջադրվել ենք. Ձերն են: Եթե իշխանություններից օժիտ եք ստացել, պարզ ասեք, բոլորս իմանանք: Բավակա՞ն չէ, անդաստիարակությունը շփոթեք քաղաքականության հետ: Չեք կարողանում ձեզ քաղաքավարի պահեք ընդհանուր տարածքում` կամ գնացեք ադնակլասնիկ, կամ մի գետտո բացեք, մեր հետ մի շփվեք:

    Մի քանիսը փորձում են շրջանառության մեջ դնել, թե /պինդ բռնվեք/ Րաֆֆի Հովհաննիսյանը մշռտական բնակություն չունի Հայաստանում: Ո՞վ է Ձեզ ասել, դա: Ո՞ր մեկդ եք Հովհաննիսյանի անկողնում քնում, որ արդեն բոլոր հնարավոր սահամններն ու չափերն եք անցնում: Գոնե ձեր ջանին նեղություն տվեք, այցելեք Ժառանգության կայքէջ, որտեղ կարող եք հաշվել, թե տարվա 365 օրից քանի օրն է նա գործուղման մեջ եղել: Դուք հո կլյաոզնիկ չեք ծնվել կամ պատահաբար դա հո Ձեր կոչումը կամ մասնագիտությունը չի՞: Էս ի՞նչ եք հուշում իշխանությանը: Չգրանցե՞լ Րաֆֆիի թեկնածությունը: Այդքան լա՞վ եք համագործակցում: Չեք կարող, իրենք էլ չեն կարող: Էս ժամանակակից աշխարհում ամեն մեկիս կողմից ՀՀ սահմանը անցնելու փաստերը լրիվ արջձանագրվում են միջազգային ցանցում, ու մեծագույն ցանկության դեպքում ոչ դուք, ոչ իշխանությունը այդ օրերի թիվը բոլորը միասին չեն կարող ավելացնել 1 ամսից: Էս ի՞նչ խաղերի մեջ եք իշխանության հետ: Էս ի՞նչ ակնարկներ եք անում:

    Ի՞նչ է ուզում ասած լինի Նիկոլ Փաշինյանը իր կեսգիշերային հայտարարությամբ: Դժգոհում է, թե ինքը Րաֆֆու առաջադրման մասին ԿԸՀ ամփոփագրից է իմացե՞լ: Բայց ո՞վ է պարտավորություն ստանձնել, որ իր համար հատուկ հաղորդագրություն է տարածելու: Այդ ի՞նչ ժամահաշվարկ է կատարում: Որ` ի՞նչ: Ես իմ գործերը ուղիղ 5 րոպեում եմ հանձնել թիվ 1 ԸԸՀ-ում: Ոչ իմ, ոչ հանձնաժողովի համար դժվար չէր հանձնել-ընդունել մի էջ դիմում` 5 առդիր էջ , գրանցել ու ստացական տալը: Մանավանդ, որ ինքն էլ է ասում, որ 7-րդ ԸԸՀ է գնացել 16:50 ու դուրս եկել 17-անց ինչ-որ բան, արդյոք դա նշանակում է, թե մինչեւ 18:00-ն այլեւս հնարավոր չէր հանձնելը: Կամ ինչ ասե՞լ է "խորհրդարանական խմբակցության լիդեր": Պատահակա՞ն է բաց թողնում իր տեքստից այնպիսի բաներ, ինչպիսիք են ընդդիմադիր ու կոսակցություն բառերը: Էս խունջիկ-մունջիկները ո՞րս է: Մելանյա Բարսեղյանը լավ էր գրել` մի քիչ էլ տղա եղեք...
    Էս էլ Ստյոպայի պատասխանը... եսի՞մ...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (08.04.2012)

  10. #82
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ներկայացում եմ ՀԱԿ ցուցակի առաջին 62 համարները, մի քիչ ավելի մանրամասն, որպեսզի հնարավորություն ունենաք իմանալ, թե ով ով ա.

    1. Լեւոն Տեր-Պետրոսյան

    Հայոց համազգային շարժում

    Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի Մխիթարյան ակադեմիայի անդամ, Լա Վեռնի, Սոֆիայի, Սորբոնի, Ստրասբուրգի համալսարանների պատվավոր դոկտոր



    2. Ստեփան Դեմիրճյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու



    3. Արամ Սարգսյան

    Հանրապետություն կուսակցություն

    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ, 1999-2000թթ. ՀՀ վարչապետ



    4. Արամ Մանուկյան

    Հայոց համազգային շարժում

    «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ, 1990-1995թթ.` ԳԽ եւ 1995-99թթ. ԱԺ պատգամավոր



    5. Լեւոն Զուրաբյան

    Անկուսակցական

    Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող



    6. Լյուդմիլա Սարգսյան

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ



    7. Նիկոլ Փաշինյան

    Անկուսակցական

    «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ



    8. Հրանտ Բագրատյան

    Ազատություն կուսակցություն

    «Ազատություն» կուսակցության նախագահ, 1993-1996թթ. ՀՀ վարչապետ, տնտեսագիտության դոկտոր



    9. Գագիկ Ջհանգիրյան

    Անկուսակցական

    1997-2006թթ. ՀՀ զինվորական դատախազ, 2006-08թթ.` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, նախկին քաղբանտարկյալ



    10. Խաչատուր Սուքիասյան

    Անկուսակցական

    «ՍԻԼ» կոնցեռնի հիմնադիր, 1999-20010թթ. ԱԺ պատգամավոր



    11. Մանուշակ Պետրոսյան

    1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու



    12. Սարիբեկ Սուքիասյան

    Անկուսակցական

    "Հայէկոնոմբանկ" ԲԲԸ խորհրդի նախագահ



    13. Սասուն Միքայելյան

    Անկուսակցական

    Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, 1995-2010թթ. ԱԺ պատգամավոր, 1996-99թթ. Հրազդանի նախկին քաղաքապետ, «Մարտական խաչ երկրորդ աստիճանի», ԼՂՀ մայրական երախտագիտություն», «Արիության» մեդալ, նախկին քաղբանտարկյալ



    14. Մյասնիկ Մալխասյան

    Անկուսակցական

    Ազատամարտիկ, Ապարանի երկրապահ կամավորական ջոկատների հրամանատար, հանրապետական ԵԿՄ նախկին փոխնախագահ, 1995-2003թթ. և 2007-2010թթ. ԱԺ պատգամավոր, «Սպարապետ» եւ «Վ. Սարգսյան» շքանշանների շքանշանակիր, նախկին քաղբանտարկյալ



    15. Ստեփան Մինասյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայաստանի ժողովրդական կուսակցության վարչության քարտուղար



    16. Զոյա Թադեւոսյան

    Ժողովրդի իշխանություն կուսակցություն

    «Ժողովրդի իշխանության» հասարակական-քաղաքական նախաձեռնության ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարնի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ



    17. Դավիթ Մաթեւոսյան

    Անկուսակցական

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Հայանտառի նախկին գլխավոր տնօրեն, Սյունիքի նախկին փոխմարզպետ, նախկին քաղբանտարկյալ



    18. Պետրոս Մակեյան

    Ժողովրդավարական հայրենիք կուսակցություն

    «Ժողովրդավարական հայրենիք», կուսակցության նախագահ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին փոխմարզպետ, նախկին քաղբանտարկյալ



    19. Վահագն Խաչատուրյան

    Անկուսակցական

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-1996թթ. Երեւանի քաղաքապետ, 1996-98թթ. ՀՀ նախագահի խորհրդական



    20. Հովհաննես Հովհաննիսյան

    Հայաստանի լիբերալ կուսակցություն

    Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ, 1995-2003թթ. ԱԺ պատգամավոր,

    1999-2003թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու



    21. Նատալյա Մարտիրոսյան

    Անկուսակցական

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեի նախագահ,

    քիմիական գիտությունների թեկնածու



    22. Աշոտ Սարգսյան

    Հայոց համազգային շարժում

    Մատենադարանի ավագ գիտաշխատող, 1990-1999թթ. ԳԽ եւ ԱԺ

    պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու



    23. Ավետիս Ավագյան

    Անկուսակցական

    Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տնօրեն,

    1996-98թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար



    24. Վարդան Գրիգորյան

    Ժողովրդավարական ուղի կուսակցություն

    «Ժողովրդավարական ուղի» կուսակցության փոխնախագահ



    25. Ռոլանդ Ավետիսյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու



    26. Սաթենիկ Խաչատրյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Ինժեներ-տեխնոլոգ



    27. Արման Մուսինյան

    Անկուսակցական

    Արեւելագետ, Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ



    28. Վլադիմիր Կարապետյան

    Անկուսակցական

    Արտաքին գործերի նախարարության նախկին խոսնակ, մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ



    29. Գուրգեն Եղիազարյան

    Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցություն

    1992-95թթ. Ազգային նվտանգության պետական վարչության նախագահի տեղակալ, ազգային անվտանգության գնդապետ



    30. Սամվել Աբրահամյան

    Հայոց համազգային շարժում

    Տնտեսագետ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր



    31. Գայանե Ղազարյան

    Անկուսակցական

    Սոցիոլագ



    32. Վահան Վարդապետյան

    Անկուսակցական

    Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու



    33. Ռազմիկ Պետրոսյան

    Անկուսակցական

    Ապարանի հատուկ գնդի նախկին հրամանատար, Ապարանի նախկին քաղաքապետ



    34. Արշակ Բանուչյան

    Անկուսակցական

    Հայագետ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն, նախկին քաղբանտարկյալ



    35. Վարուժան Սարգսյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս, տնտեսագետ



    36. Անահիտ Եղոյան

    Հայոց հայրենիք

    «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնակատար



    37. Զավեն Վարդանյան

    Պահպանողական կուսակցություն

    Ծրագրավորող, Պահպանողական կուսակցության փոխնախագահ



    38. Աշոտ Մանուկյան

    Հայոց համազգային շարժում

    Վանաձորի նախկին փոխքաղաքապետ, Հայ Ազգային Կոնգրեսի Վանաձորի գրասենյակի համակարգող, նախկին քաղբանտարկյալ



    39. Ավետ Պողոսյան

    Անկուսակցական

    Գրահրատարակիչ, «Վան Արյան» հրատարակչության գործադիր տնօրեն



    40. Մովսես Արիստակեսյան

    Անկուսակցական

    «Տնտեսական իրավունքի կենտրոն» հ/կ-ի նախագահ, տնտեսագետ, կառավարման մասնագետ, առողջապահության էկոնոմիկայի միջազգային փորձագետ



    41. Գայանե Առուստամյան

    Անկուսակցական

    Լրագրող



    42. Սեդրակ Հովհաննիսյան

    Հայոց համազգային շարժում

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր,1995-98թթ. Արմավիրի մարզպետ,

    Հայ Ազգային Կոնգրեսի Արմավիրի կառույցի համակարգող



    43. Վարազդատ Վարդազարյան

    Անկուսակցական

    Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ



    44. Սպարտակ Հարությունյան

    Անկուսակցական



    45. Մեսրոպ Մեսրոպյան

    Անկուսակցական

    Ճարտարագետ-էներգետիկ, Հայ Ազգային Կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար



    46. Ժանետա Գրիգորյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    Հայ Ազգային Կոնգրեսի Գավառի տարածքային գրասենյակի համակարգող



    47. Սարգիս Թամազյան

    Հայոց համազգային շարժում

    Ազատամարտիկ, «Հայանտառի» նախկին գլխավոր տնօրեն



    48. Սպարտակ Ջիվանյան

    Անկուսակցական

    Գյուղատնտես



    49. Մուրադ Գրիգորյան

    Հայոց համազգային շարժում

    տնտեսագետ, 1991-93թ. կառավարության լիազոր ներկայացուցիչ Ախուրյանի շրջանում



    50. Շալիկո Զորյան

    Հայոց համազգային շարժում

    Բանասեր, դպրոցի նախկին տնօրեն



    51. Լիդա Մելիքյան

    Հայոց համազգային շարժում

    Բանասեր, արտոնագետ



    52. Նաիրի Արոյան

    Հայաստանի ժողովրդական կուսակցություն

    մանկավարժ



    53. Մերուժան Աբրահամյան

    Ժողովրդավարական հայրենիք

    Ֆիզիկոս



    54. Գեւորգ Գեւորգյան

    Հայոց համազգային շարժում

    1995-99թթ. ԱԺ պատգամավոր, Արարատի նախկին փոխմարզպետ,

    Հայ Ազգային Կոնգրեսի Մասիսի գրասենյակի համակարգող



    55. Զարուհի Հովհաննիսյան

    Անկուսակցական

    Երաժիշտ, լրագրող



    56. Ավետիք Ավետիսյան

    Անկուսակցական

    Եղեգնաձորի շրջգործկոմի նախկին նախագահ



    57. Տիգրան Բաղդասարյան

    Հայոց համազգային շարժում

    Գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նդամ, նախկին քաղբանտարկյալ



    58. Արամ Բարեղամյան

    Հայոց համազգային շարժում

    Ռադիոինժիներ, իրավաբան, նախկին քաղբանտարկյալ



    59. Լիլիթ Մակունց

    Հայաստանի Լիբերալ կուսակցություն

    Լեզվաբան, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս



    60. Տիգրան Պասկեւիչյան

    Անկուսակցական

    Գրող- հրապարակախոս



    61. Երվանդ Մանարյան

    Անկուսակցական

    Թատերական գործիչ , «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար, Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» մեծ մրցանակի ասպետ


    62. Աշոտ Ադամյան

    Անկուսակցական

    ռեժիսոր-դերասան, ռադիոծրագրի հեղինակ, «Ամենահմայիչ դերասան» եւ այլ մրցանակների դափնեկիր, Կինոմիության եւ Հայ կինեմատոգրաֆիստների միջազգային միության անդամ
    Մի քանի բառ էլ ցուցակը կազմելու սկզբունքի մասին.
    «Գիտեք, որ ցուցակի կազմումը կուսակցությունները պատվիրակել էին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, ընդ որում` Տեր-Պետրոսյանը այդ գործը կատարեց հիմնված խորհդակցությունների, քաղխորհրդի քննարկումների և միջկուսակցական կոնսուլտացիաների արդյունքների վրա: Այսինքն, այդ բոլոր քննարկումների ընթացքում մշակվել էին որոշակի չափանիշներ, որոշակի սկզբունքներ, որոնց հիման վրա էլ պարոն Տեր-Պետրոսյանը ի վերջո կատարեց իրեն պատվիրակված այդ պարտականությունը: Կարևոր դեր է ունեցել, թե այդ մարդկանց հետևում ինչ մոբիլիզացիոն ռեսուրս կա` ճանաչվածությունը, նրանց ներդրումն այս տարիների ընթացքում: Մի կարևոր սկզբունք կա ևս` ընդգծվել է Կոնգրեսի առանցքային կուսակցությունների դերը, այն է` ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության և ՀՀՇ-ի դերը: Երբ այդ միջկուսակցական կոմպրոմիսը կայացել է, դրանից հետո կարևորագույն սկզբունքներից մեկն է գործել: Դա այն է, որ մեծամասնական կարգով առաջադրված թեկնածուներին տրվել է առավելություն: Երբ ավարտվում է մեծամասնականների ցուցակը, արդեն այն քաղբանտարկյալներն են, որոնք ոչ մեծամասնական, ոչ այլ սկզբունքով ընդգրկված չեն եղել ցուցակի վերևի մասերում: Քաղբանտարկյալների խմբից հետո գալիս է մտավորականության խումբը, իհարկե, իրականում մտավորականությունը պետք է բոլորից առաջ լիներ: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ իրենց ներկայությունը ցուցակում ունի խորհրդանշական իմաստ և, այնուամենայնիվ, կարևորել ենք, որ ցուցակում նրանք լինեն: Հետո գալիս են երիտասարդները, ցուցակը սահմանափակում են Կոնգրեսի տեղական կառույցների ղեկավարները: Ահա այս սկզբուքների շուրջ է ստեղծված ցուցակը», – ասել է Զուրաբյանը:
    Աղբյուր՝ epress.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #83
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ Ստյոպայի պատասխանը... եսի՞մ...
    Խեղճ ժառանգության ժողովուրդը ստիպված ա անընդհատ բացատրություններ գտնել Րաֆֆիի արարքների համար: Ստյոպի գրածում որևէ արձագանք չկար հիմնական հարցադրումներին: Մասնավորապես, թե ինչի՞ նախապես որոշված էր, որ Րաֆֆին մեծամասնականով չի առաջադրվելու, որ 7-րդ տեղամասում թեկնածու չեն ունենալու, իսկ վերջին պահին սենց:

    Ժող, մի հստակեցում էլ անեմ: Ասում են, որ Նիկոլն էլ ա վերջին պահին որոշել: Չէ, էդ տենց չի: Չնայած ՀԱԿ-ի ցուցակները ամենավերջինն են հրապարակվել, բայց երևի ամենառաջիներից ա կազմվել, գոնե հիմնական կմախքը: Մասնավորապես թե ով որտեղ ա առաջադրվելու, գրեթե որոշված ա եղել ու եղել ա քննարկման փուլում, ընդամենը: Նույն Նիկոլի 7-րդում առաջադրվելը չի եղել վերջին պահի որոշում, թեև էդ մամուլում չի գրվել, բայց շատերն իմացել են: Էդ թվում, հաստատ, իմացել են նաև Ժառանգները (վստահ եմ դրանում): Եթե չեն իմացել, ուրեմն շատ վատ են աշխատում: Այ Րաֆֆիի համար իմացել են, որ չի առաջադրվելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #84
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի փոքր անհարմար է խոստովանել, բայց ցուցակներից հազիվ մի տասը մարդու ճանաչեցի Ինչ արած, քաղաքականությունը իմ ուժեղ կողմը չէ: Ամեն դեպքում մի փոքր զարմացա տեսնելով Ժառանգության համակիրների մեծ թիվը, որի ղեկավարը հանրահայտ Րաֆֆի Հովհաննիսյանն է:
    Հավանաբար չեք հիշում այն հանրահայտ ճառը, որի պատճառով այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը հեռացրեց նրան: Մի երկու անգամ պետք է որ նշած լինե, որ ԼՏՊ - ին մեղմ ասած չեմ համակրում, բայց նա այն ժամանակ ճիշտ որոշում կայացրեց: Հապա Րաֆիի հայր տխրահռչակ Ռիչարդը, որի գործունեությունը ԱՄՆ -ում մեր հայրենասեր ակումբակիցներից ոմանք դավաճանական են անվանում ու շատ ճիշտ են անում: Ինչ որ չեմ լսել, որ նրանք հոր հետ գաղափարական հակառակորդներ լինեն:
    Բացի այդ, Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ վրա խելացի մարդու տպավորություն չի թողնում, մինչդեռ առաջինն է իր կուսակցության ցուցակում:
    Մալխաս ջան, ասածներդ լուրջ փաստարկ կլինեին նախագահականի ժամանակ: Ուզում եմ ասել, որ նշածդ փաստերը հաշվի առնելով Րաֆիին նախագահականի ժամանակ հաստատ ձայն չեմ տա: Բայց հիմա ԱԺ ընտրություններ են, ոչ թե նախագահական, իսկ "Ժառանգությունը" միայն Րաֆֆին չի:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (23.03.2012)

  14. #85
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մամուլի ասուլիսում բացատրել է, թե ինչու է մեծամասնականով առաջադրվել 7-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ից, եւ գործարար Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն: Հովհաննիսյանը նշել է, որ ինքը չգիտեր, որ այդ ընտրատարծքում կլիներ այլընտրանքային ընդդիմադիր թեկնածու: Անցյալ կիրակի Ժառանգության խորհրդի նիստից հետո Րաֆֆին որոշել էր սպասել մինչեւ վերջին օրը, թե որ ընտրատարածքում ընդդիմադիր թեկնածու չկար, որը պետք է մնար այլընտրանք եւ ինքն իր վրա վերցրեց այդ ընտրատարածքում առաջադրվելը՝ չիմանալով, որ այլընտրանք կա:

    Հովհաննիսյանի խոսքով, նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր ուժեր, պետք է նստեն մեկ սեղանի շուրջ, եւ պետք է յուրաքանյուր ընտրատարածքում մնա մեկ ընդդիմադիր թեկնածու: «Եթե մենք թույլ տանք, որ ամեն ինչ վերադառնա անցյալ տարվա մարտ ամսվա փոխադարձ քննադատություններին, ընդդիմությանը բաժան-բաժան լինելուն, մեզ լավ բան չի սպասվի», ասել է նա: Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել համալիր քննարկումների, հանդիպումների արդյունքում հանել իր թեկնածությունը մեծամասնական ընտրատարածքից:
    Աղբյուր՝ lragir.am

    Էս էլ սենց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (23.03.2012), Tig (23.03.2012), Varzor (23.03.2012), Արէա (23.03.2012)

  16. #86
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես Րաֆֆու քայլը սենց եմ հասկանում, իրա ասուլիսից հետո: ԻՆքն ուզում ա, որ ամեն տեղամասում լինի մեկ ընդդիմադիր: Բայց դրան ուզում ա հասնի ոչ թե պարզ քննարկումներով, այլ շանտաժով: Մոտավորապես սենց՝ ես կհանեմ իմ թեկնածությունը, դուք էլ հանեք ձեր թեկնածությունները էն տեղերից, որտեղ մենք կանք: Դա ինքը կներկայացնի իր կողմից մեծ զիջում՝ ՀԱԿ-ի զիջումների դիմաց:

    Եթե տենց ա, էնքան էլ ճիշտ չեմ համարում: Վերցնենք Արամ Մանուկյան ու Զարուհի Փոստանջյան դեպքը: Թե Զարուհուն ինչքան եմ հարգում, կարծում եմ գիտեք: Բայց 4-րդ ընտրատարածքում ինքը ֆավորիտ չի: Էս ընտրատարածքում իրա հեղինակությունը նույնքան ա, ինչքան ցանկացած ուրիշում: Մինչդեռ Արամ Մանուկյանը էս ընտրատարածքում ունի բավական հզոր թիմ (որպես օրինակ ասեմ, որ նախորդ ընտրություններից մեկում, կարծեմ թաղապետի ընտրություն էր, Ժառանգությունից Զոյա Թադևոսյանն էր առաջադրված, էն ժամանակ ինքը Ժառանգությոնից էր, ու քարոզարշավի մեծ մասը անցկացնում էր հենց Արամ Մանուկյանը, որտև Ժառանգությունն էդքան ռեսուրս էստեղ չուներ): Ու էս պարագայում տենց շանտաժով ասենք փորձել Արամի դուրս գալուն հասնելը ճիշտ չի լինի, որովհետև իմ կարծիքով ստեղ Արամն ավելի մեծ շանսեր ունի անցնելու, քան Զարուհին (ի դեպ երկուսն էլ համամասնական ցուցակների անցողիկ տեղերում են):

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (23.03.2012), Varzor (23.03.2012)

  18. #87
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ճիշտ ա դու երևի ինձնից ավելի շատ ես քաղաքականությամբ հետաքրքրված, բայց կարծում եմ Րաֆֆիի ու Նիկոլի ընտրողները լրիվ տարբեր մարդիկ են... Մեկը՝ ես իմ ձայնը Րաֆֆիին կտամ, բայց Նիկոլին՝ երբեք!
    Մուշ ջան, եկա ասեմ, որ Րաֆֆին էլ հետդ համաձայն չի: Ասում ա, չէ ախպեր, ամեն տեղամասում մենակ մի ընդդիմադիր պետք ա լինի: Ու էդտեղ ես իրա հետ համաձայն եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #88
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուշ ջան, եկա ասեմ, որ Րաֆֆին էլ հետդ համաձայն չի: Ասում ա, չէ ախպեր, ամեն տեղամասում մենակ մի ընդդիմադիր պետք ա լինի: Ու էդտեղ ես իրա հետ համաձայն եմ:
    գուցե համաձայն ա, գուցե՝ ոչ, ստեղ ուրիշ խաղեր էլ կարող են լինել...

    կստածի, էդ ի՞նչ ճառի մասին ա ասում Մալխասը, հուշեք անտեղյակիս

  20. #89
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պայքա՞ր։ Լավ էլի...

    Իրական պայքարը գնալու է ՀՀԿ և ԲՀԿ-ի միջև, ու էս անգամ ԲՀԿ-ն կաշվից դուրս է գալու, որ չթողնի ՀՀԿ-ի 50%+1-ը։ Թե ինչքանո՞վ կստացվի, կերևա մայիսի 7-ին։
    Ընդդիմությունը էս ընտրություններին գնում ա ահավոր անկազմակերպ, փնթի ու բոբիկ կարգավիճակով։ Ու դրա մեղքի մեծ բաժինը հենց ՀԱԿ-ինն ա։

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (23.03.2012), VisTolog (23.03.2012)

  22. #90
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեկվանից մտածում էի, որ էս անունը վրիպակ ա, բայց մտածում էի «եսիմ, կարող ա էս մեկին չեմ ճանաչում»

    Վրիպակ էր: Իրականում 11-րդ համարը Պետրոսյան Մանուշակն ա, ում հաստատ ճանաչում ես(նք): Ամեն դեպքում հիշեցնեմ. 1992թթ. «Հայստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն, ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու:
    Աաաաաաաաաաաաաաա, ավելի վաաաաաաաաաաաաաաաատ !!!!!!!!!!!!

    Ես ել մտածում էի, ու՞ր ա կորել Մանուշակը:

    Ուրեմն, Պետրոսյան Մանուշակ - 1992-1998 թվականներին «Հայաստան Համահայկական Հիմնադրամի» առաջին տնօրենը: Տնօրեն, որը սկիզբ դրեց Հիմնադրամը թալանելու բարի ավանդությանը: Էսօրվա պես հիշում Մանուշակի հաբռգած դվիժիները աշխարհի տարբեր կողմերում (միլիոն անգամ ամեն տեղ գրված ու բոլորին հայտնի), այդ թվում նաև Սևանի «Աշոտ Երակթ» ռեստորանում, որտեղ Մանուշակը մի քանի ընկերուհիների հետ չուլի պես հաաառռռփած կայֆավատ է լինում ու ղժում էր սաղի վրա (1997 թվին):

    Մանուշակը վերջին 15 տարում ընդհանրապես ոչ մի բան չի արել, բացարձակապես; Ակտիվ քաղաքակնության մեջ ընդհանրապես չի եղել, «պայքարին» ոչ մի գրամ օգուտ չի տվել, ու Մանուշակ Պետրոսյանի միակ ակտիվն այն է, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանի կնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի մոտ ընկերուհին ա:

Էջ 6 71-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •