ժող. իսկ ինչ կասեք յանրահավաքներին ավելի մեծ մասնակցոիթյան մասին. ԲԱԶՄԱՄԱՐԴ հանրահավաքների էֆեկտիվությունը դժվար է թերագնահատել
ժող. իսկ ինչ կասեք յանրահավաքներին ավելի մեծ մասնակցոիթյան մասին. ԲԱԶՄԱՄԱՐԴ հանրահավաքների էֆեկտիվությունը դժվար է թերագնահատել
Chuk (10.04.2011)
Լա՜վ է: 300 հազար մարդ էր հավաքվում, ու իշխանափոխություն չեղավ, նույնիսկ կարողացան ցրել 300 հազարի՞ն:Չեմ հարցնում թե որտեղ էին այդ 300 հազարը հավաքվում ու տեղավորվում, բայց որ հավատացյալները պնդում են գիգանտ թվերի մասին ու միևնույն ժամանակ չեն մտածում, թե գիգանտ հանրահավաքներից հետո ինչու իշխանափախություն չեղավ, արդեն քիչ մը տարօրինակ է:
Համ էլ չեմ ջոկում, ձեզ ո՞վ է թույլ տվել ՀԱԿ-ի... ավելի շուտ պապիի փոխարեն մտածել ու առաջարկություններ անել:
Si vis pacem, para bellum
Բիձա (10.04.2011)
Si vis pacem, para bellum
Հա, Կուկ ջան, համարում եմ մանրուք, ցավոք սրտի: Քանի որ կապ չունի թե քանի մարդ է գնում ընդդիմության հետևից: Գլխավորն այն է, թե ինչպես է ընդդիմությունն օգտագործում այդ քանակը:
Քան որ ես հաստատ մնում եմ իմ կարծիքին, որ ՀԱԿ-ի միակ նպատակը ԱԺ-ում տեղերն են, ապա ակնեղծորեն ցավում եմ բոլոր այն մարդկանց համար, որոնք տենց մեծ քանակով գնում են ՀԱԿ-ի հետևից ու դառնում են ՀԱԿ-Սերժ երկխոսության/առևտրի խաղաքարտ:
Բոլորին սպասվում ա մեծ հիասթափություն: Բայց հիասթափությունը մեղմելու համար, ու ՀԱԿ-ին փրկելու համար Սերժը կարող ա արտահերթ ԱԺ ընտրություններ նշանակի: Բան չկա, երեք տարի ա ՀԱԿ-ն ա Սերժի կաշին փրկում, հիմա էլ Սերժը կփրկի ՀԱԿ-ի կաշին: Արտահերթ ԱԺ-ն Սերժի համար նույն հերթականն ա լինելու, քանի որ արդյունքում ուժերի էական վերադասավորում չի լինելու, բայց բոլորը լինելու են գոհ ու ուրախ:
Մինչև արտահերթն էլ, էլի մի քանի ձևական զիջումներ - արտոնված ազատության հրապարակ, ազատված քաղբանտարկյալներ: Լևոնը զատո լավ ասեց, դաժե Բաշար Ասադն ա քաղերին բաց թղել, Սերոժն էլ բաց կթողնի:
Էլի եմ ասում, սրանք մանրուքներ են, ու քաղաքական առևտի օբյեկտ, ընդամնը: Գլոբալ առումով ոչինչ չի փոխվելու: Սաշիկն ու Լֆիկը շարունակելու են բռի թալանը, արդեն ՀԱԿ-ի պատգամավորական պեչատով:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 10.04.2011, 14:40:
Բիձա (10.04.2011)
Որոշումը կայացնելու է ժողովուրդը: Ինչպե՞ս է կայացնելու: Շատ պարզ: ՀԱԿ-ը վերլուծելու է տարբեր շերտերից ստացվող արձագանքները, դրանք համադրելու է իր ունեցած պատկերացումների հետ, մշակելու ու գտնելու է այն սցենարը, որը հանրահավաքի մասնակիցներին (ոչ թե ամբողջ ժողովրդին) բավարարելու է, առաջարկելու է քվեարկել, բացարձակ մեծամասնությունը ձեռ է բարձրացնելու, որոշումն անցնելու է: Սա ֆորմալ, այն, ինչ անելու է ՀԱԿ-ը:
Բայց այս թեմայում որևէ մեկը չի առաջարկել որոշում կայացնել ՀԱԿ-ի կամ պապիի փոխարեն, ընդամենը ես առաջարկել եմ յուրաքանչյուրին ներկայացնել, թե ինչպես կուզեր տեսնել պայքարի շարունակությունը: Ու, մասնավորապես, եթե պայքարը շարունակվի քո ասած սցենարով, այինքն նստացույց լինի, ինձ անչափ հետաքրքիր է, թե դու ինչպե՞ս ես մոռանալու, որ դու հենց էդպես էիր պատկերացնում շարունակությունը, ու ինչպե՞ս ես «ձեռդ խղճիդ դրած» այդ ժամանակ էլ քննադատելու ՀԱԿ-ի քայլերը, մասնավորապես նույն նստացույցը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ապեր, դե ինչ անենք, դու Լևոնի ելույթներին ես անկեղծ հավատում, ես ու Վիշապը Գալուստ Սահակյանի հարցազրույցներին:Մեկը գրագետ ա, մյուսը ղամազ, բայց արդյունքում բոլորս բռի պրոպագանդայի զոհեր ենք:
Իսկ ավելի լուրջ, կայացած երկխոսության մասին ասում ա ինքը Լևոնը…Լևոնը հեռանկար ա ասում, բայց դե պարզ ա, որ «հեռանկարը» ստեղ վերաբերվում ա երկխոսության մասին պաշտոնական հայտարարությանը: Իսկ ինքը փաստացի լուռ երկխոսությունը, արդեն վաղուց կայացած է:Երեւույթի ընդհանուր գնահատականից բացի, կա նաեւ մի կոնկրետ հանգամանք, որով բացատրվում է Երրորդ ուժի կողմնակիցների այսօրվա ակտիվացումը։ Նրանք, ըստ երեւույթին, չափազանց անհանգստացած են իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսության կայացման հեռանկարից, որի հետեւանքը կարող են լինել արտահերթ ընտրությունները։
Լևոն Զուրաբյանը էս հանրահավաքից առաջ էլ էր խնդրել, որ կոնկրետ առաջարկներ լինեն: Մի հատ հիշացրու էլի թե ինչ կոնկրետ առաջարկներ են հնչել վերջին միտինգի ժամանակ, որոնք են դրվել համաժողովրդական ֆորումի քվերակությանը, որոնք են ընդունվել կամ չընդունվել, ու էտ ժամանակ մենք լուրջ կսկսենք մտածել, թե ինչպես ենք ցանկանում տեսնել Զուրաբյանի հերթական մուտիլովկայի իրականացումը:
Մեֆ ջան, կարա մի միլոին մարդ էլ հավաքվի, հետո ի՞նչ, եթե էտ մարդկանց բազմությանը պետք ա ասես նույն բանը ու ուղարկես տուն: 200.000-ի դեպքում Սերժը պիտի հաջողություն ասեր չէ, ըստ Զուրաբյանի: Դե իմացած լինես, որ ըստ ՀԱԿ-ի 200.000 մարդ միտինգներին երբեք չի լինելու, եթե նույնիսկ իրականում 1.000.000 լինի:
Այնպես որ եղբայր, աբուրդներից չխոսենք, շատ մարդ, քիչ մարդ, ահավոր շատ մարդ, բազմամարդ - իտոգում մենք երկրում մի հատ հաշվող ունենք, կոչվում ա ԿԸՀ, ու ինքը տոշնի թվերը ընտրությունների ժամանակ կասի:Իսկ ինքը հաստատ կասի տոշնի թվերը, եթե հաշվելու ընթացքում նախագ լինի Սերժը, իսկ գլխավոր փող տվողները լինեն Լֆիկը, Սաշիկը, Դմբլդոխը ...
Ապեր, Նաստրադամուսը մոտս դասերի ա գալիս:
Ոչ մի սխալ իմ կանխագուշակություններում չկա, քանի որ կա գլխավոր կանխագուշակությունը - ԱԺ-ում տեղեր՝ Սերժի այս ու հաջորդ նախագահության դիմաց: Կարաս էս կանխագուշակությոնը տպես, կպցնես պատիդ, աչքիդ առաջ: Պրիտոմ, ԱԺ-ում տեղերը կարող են տրվել կամ արտահերթ կամ հերթական ձևով, որը էական չի:
Էս ա կարևորը Չուկ, մնացածը իմ համար էական չի, ուզում ես քսան անգամ մի միլիոն մարդով Ազատության Հրապարակում յարխուշտա պարի, ուզում ես էտ յարխուշտան պարի քվերակությամբ ու նստացույցով, ու ազատված քաղբանտարկյալների շնորհակալական ելույթների ու ծափերի ներքո:
Այնպես որ, ապեր, խնդրում եմ ինձ էլ չմեղադրել սխալվելու մեջ:
Բիձա (10.04.2011)
Մեղադրելու եմ, որովհետև որոշ ժամանակ հետո դեպքերի այլ զարգացման դեպքում դու կարող է «կանխագուշակես», որ Լևոնն ու Սերժը պայմանավորվել են, որ հասարակական լարվածությունը անցկացնելու համար Լևոնն ա երկու տարի նախագահ լինում, իսկ հետո էլի Սերժը:
Խնդիրը շատ պարզ ա: Անշուշտ դու իմ անընդհատ ու սիստեմատիկ «մեղադրանքներից» հետո սկսեցիր ասել, որ խոսում ես «Գլխավոր կանխագուշակման» մասին (որն իմ համեստ կարծիքով էնքան է ճիշտ, որքան էն, որ ես հռոմի պապն եմ), սակայն մինչ այդ խոսում էիր քո բոլոր կանխագուշակումների ճիշտ լինելու մասին: Ճիշտ հասկանանք իրար. ես ոչ մի բան չունեմ ոչ քո կանխագուշակումների, ոչ դրանք անելու իրավունքի դեմ, սակայն երբ անընդհատ քո կողմից անառարկելի տոնով կարդում եմ հերթական կանխագուշակումդ, որը հակասում է նախորդին, ցանկանում եմ շեղվել բուն թեմայից՝ քաղաքականությունից ու անդրադառնալ դրանց:
Մասնավորապես, ոչ հեռավոր անցյալում՝ N ժամանակ առաջ, դու պնդում էիր, որ արտահերթ ընտրությունը բացառվում է:
Հետո սկսեցիր զգուշորեն ակարկել, որ դա հնարավոր է:
Հիմա գրեթե վստահ պնդում ես, որ լինելու է:
Կա երկու մոտեցում. մի մոտեցման դեպքում լինի թե չլինի դու ճիշտ ես կանխագուշակել, որովհետև ժամանակի ինչ-որ պահին էդ մասին խոսել ես, մյուս մոտեցման դեպքում՝ լինի թե չլինի դու սխալ ես կանխագուշակել, որովհետև դա կհակասի ժամանակի N պահի քո կանխագուշակմանը:
Ինչևէ:
Ես իսկապես տպելու եմ ու էս կանխագուշակումդ «պատին խփեմ»:
Պետք կգա ժամանակի հաջորդ N պահին քեզ ցույց տալու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես համաձայն եմ:Ցանկացած ուրիշ ելքի դեպքում, ես բարձրաձայն նա՛խ Ակումբում, հետո արդեն անձամբ քեզ՝ մեր լավ ընկեր շանոթների ներկայությամբ, կասեմ «Չուկ ջան, ներող, էն բանից եմ կերել»: Բայց եթե չեղավ, նույն բանը դու ես ասելու:
Բայց ուզում եմ պայմանները հստակեցնել.
1. Սերժը մնալու ա նախագահ
2. Աժ ընտրությունները կլինեն հերթական, թե արտահերթ էական չի, բայց ավելի շուտ հակված եմ հերթականին
3. ՀԱԿ-ը Աժ-ում ունենալու ա տեղեր, ու միանշանակ լինելու ա փոքրամասնություն
4. ՀՀԿ-ն ու Սերժը ընդհանուր առմամբ պահելու են իշխանությունը իրենց ձեռքում, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ միասին, թե առանց նրանց էական չի:
Ընդ որում, ես չորս կետերից սկզբունքային են կետ 1-ը ու կետ 2-ը, ու կետ 3-ի առաջին մասը, քանի որ իշխանափոխությունը կայացած կարեէլի համար միայն այս կետերի չիրականանալու դեպքում:
Քո Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարություն անելու վերջնաժամկետը նշում եմ 2012թ. հունիսի տասը, այսինք հերթական ԱԺ ընտրություններից հետո, քանի որ միայն այդ պահին պարզ կլինի որ ես վերջնականապես ճիշտ եմ:
Իմ Ակումբում «էն բանից եմ կերել» հայտարարությունը կարվի ցանկացած պահի, երբ նշված որևէ կետերից մեկը չիրականանալը հարյուր տոկոսով կհաստատվի:
Այսինքն խոստացված իշխանափոխությունը փաստացի տեղի չի ունենալու: Ուրիշ բան կա՞, որ չեմ հիշում:
Համաձա՞յն ես, էս էլ որպես հավելված կցենք գլխավոր կանխագուշակության կողքը:
Պրիտոմ, Ազատության հրապարակում շատ մեծ թվաքանակով յարխուշտա պարելը կամ չպարելը, քաղերին ազատ արձակալեը կամ չարձակելը իրար աչքը չենք մտցնում: Ընթացքում դու կարաս հանգիստ ուրախանաս ՀԱԿ-ի հերթական միտինգով ու Լևոնի ելույթով, ես էլ կարամ ուրախանամ ելույթները տարբեր ձևերով քլնգելով ու ախմախ կանխագուշակություններ անելով, որոնք վերը նշված երեք կետերի վրա էականորեն չեն ազդում:
Օրինակ, կարամ ինչ-որ պահի հայտարարեմ, որ ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ կոալիցիայա կազմելու ու նաև նախարարական երեք պորտֆել ա ստանալու:![]()
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ