User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 41 հատից

Թեմա: Պատիժը մանկական հասակում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտն ասած, ես էդ պատժամիջոցին դեմ եմ: Ինձ էլ են տենց մի անգամ պատժել. մինչև հիմա սարսափով եմ հիշում: Ինձ թվում է, էրեխու համար ամենավատ բաներից մեկը, որ կարող է լինել՝ իր մամայի հետ շփումը կորցնելն է: Լրիվ մամայի կողմից ուշադրության բացակայությունը:
    Մի անգամ մի հորինված բան էի պատմել մամային՝ որպես իրականություն ներկայացնելով: Լրիվ ֆանտաստիկ սուտ՝ անշահախնդիր, անվնաս: Նրա մասին, թե ոնց ենք ես ու հորքուրիս ընտանիքը իրար հետ քեֆի գնացել մերոնցից թաքուն: Էդպիսի ֆանտաստիկ ստեր էրեխեքի մոտ հաճախ են պատահում, հեչ առիթ չի պատիժ ստանալու: Ու էդպես մամաս հետս երկու օր չխոսեց: Շատ ծանր եմ տարել...
    Ու էնպես չի էլի, որ դրանից հետո մամայիս մենակ ճիշտն եմ ասում:
    Ռիփ, իմ ասածը վերաբերում էր արդեն քիչ թե շատ հասուն տարիքին, համենայնդեպս, իմ հիշելով՝ բարձր դասարանի աշակերտ էի, երբ մամաս էդ պատժամիջոցը կիրառում էր, էն էլ, ինչպես նշել էի, միայն հազվագյուտ դեպքերում։ Իսկ փոքր տարիքում, իհարկե, կարող էր շատ վատ ազդեցություն ունենալ, համաձայն եմ։ Բայց նշածս դեպքերում, նույնիսկ հաշվի առնելով իմ գերզգայունությունը, հոգեկանիս վրա բացասական հետևանքներ չի ունեցել էդ պատիժը։ Զուտ էդ պահին գործում էր լրիվ արդյունավետ՝ առանց կողմնակի ազդեցությունների ։ Ասենք, էդ ժամանակ ես չէի մտածում՝ վայ, մամաս ինձ էլ չի սիրում, ինձնից ձեռ ա քաշել, վերջ։ Տարիքս թույլ տալիս էր գիտակցել, որ ժամանակավոր երևույթ է, ուղղակի էդ պահին՝ ինձ համար անցանկալի, անհարմար, տհաճ։

    Ընդհանրապես ամեն տեսակ պատժի դեմ եմ, իսկ երկարատևներին կամ «զանցանքից» արդեն որոշակի ժամանակ անց իրականացվողներից՝ առավել ևս: Ամեն արարքին էդ պահին պիտի արձագանքել: Եթե դեռ էնքան փոքր է, որ ասածներդ չի հասկանում, ապա հուզական ռեակցիաներով: Իսկ եթե հատուկ է անում՝ էդ հուզական ռեակցիաները ստանալու, մասնավորապես՝ զայրացնելու համար, ապա ընդհանրապես ռեակցիա չտալ: Իսկ որ հաջորդ օրը իր սիրած մուլտիկից բռնես զրկես, նա ոչ միշտ կզգա իր արածի ու զրկանքի միջև էդ կապը: Էդ պահին պիտի արձագանքել:
    Թեև նորից եմ ասում, որ դեմ եմ ամեն տեսակի պատժին, բայց որ տեղը գա, ավելի լավ է էդ պահին մի հատ տուտուզին ուտի, քան թե մի քանի օր մամայից զրկվի կամ նման ինչ-որ հոգեբանական պատիժ կրի: Ես հաստատ էդպիսի բան չէի անի իմ երեխայի հանդեպ:
    «Զանցանքից» որոշ ժամանակ անց իրականացվողների մասին հատվածը, ենթադրում եմ, ինձ չէր վերաբերում, չէ՞, քանի որ դրա մասին կարծես բան չէի գրել։

    Մի բան էլ. իմ նշած պատժամիջոցները, օրինակ, դասերը չանելու դեպքում կիրառվող և նմանատիպ բաներ, կարծում եմ, պատիժ անվանելն էնքան էլ ճիշտ չի։ Ես դրանց նայում եմ հետևյալ կերպ. կա գործողությունը, և կա դրա տրամաբանական հետևանքը, կարճ ասած՝ կարմա ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (01.05.2012), ivy (30.04.2012), Smokie (04.05.2012), Ֆոտոն (01.05.2012)

  3. #2
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի բան էլ. իմ նշած պատժամիջոցները, օրինակ, դասերը չանելու դեպքում կիրառվող և նմանատիպ բաներ, կարծում եմ, պատիժ անվանելն էնքան էլ ճիշտ չի։ Ես դրանց նայում եմ հետևյալ կերպ. կա գործողությունը, և կա դրա տրամաբանական հետևանքը, կարճ ասած՝ կարմա ։
    Կարծում եմ երեխային ճիշտ դաստիրակելու համար էս վերջին միտքը հասկացնելը շատ կարևոր ա: Ու մեկ էլ հասկացնելը թե ինչը ինչի համար չի կարելի, որ ինքը չուզի տվյալ բանն անել ու թաքուն չանի:
    The cake is a lie.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆոտոն (02.05.2012)

  5. #3
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ հիշում, որ իմ նկատմամբ խիստ պատիժներ կիրառեն, բայց ես արդեն երեխուս վրա գոռգոռում եմ, կամ ջղայն տոնով խոսում, երբ լաչառանում ա:
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #4
    Մշտական անդամ Ամմէ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.04.2012
    Գրառումներ
    487
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես իհարկե շատ չարաճճի բալիկ եմ եղել , բայց դե ինձ էլ էտպես խիստ չեն պատժել…Երբ չարություն էինք անում ու մաման մեզ պիտի պատժեր , մեզ ույեղ գրկում էր ու էնպես ուժեղ պաչում , որ համարյա լացս գալիս էրՀետո մամաին հարցնում էի -խի ուրիշների մամաները ապտակում են , իսկ դու մեզ լացեցնելու չափ ույեղ պաչում ՞ , ասեց - Որ գիշերը պառկեմ քնելու, ու սիրտս չտանջի , որ ձեզ խփել եմ Ես էլ շատ էի ուրաղանում , բայց դե հենց մաման վազում էէր որ բռնի պաչի ղժալով փախնում էի Բայց Մի անգամ հիշում եմ , հարևանի երեխաներով ծխախոտ էինք թռցրել ու ուզում էինք համը փորձել …Հերթով բոլորը փորձեցին , հետո երբ հերթը հասավ ինձ ես քաշեցի ու ծուխը կուլ տվեցի , սկսեցի խեղտվել , շունչս կտրվում էր… Հետո երբ մի կեևպ ուշքի եկա, արագ գնացինք ու սկսեցինք լիքը կանֆետ ու ծամուն ուտել , որ ծնոխները գլխի չնկնեին … Բայց դե ուր էր մեզ էտպիսի բախտ , նրանք մեզ լավ էլ բռնեցրեցին ու բոլորիսս լեզուները ծակեցին ասեղով ,որ էլ ետպես բան չանենք , մենք էլի գոհ էինք ,որ էտպես պրծանք : ես էլ հենց էտ օրվանից էլ տարգեցի ծխելս

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (04.05.2012), murmushka (04.05.2012), Smokie (04.05.2012), Ֆոտոն (04.05.2012)

  8. #5
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ ատել եմ «չիկարելի»-ները, որոնք պատճառ չեն ունեցել: Էդպիսի արգելքներ տանել չէի կարողանում, պահանջում էի պատճառ, բացատրություն: Եթե չէին բացատրում կամ անհնար էր լինում, անպայման ուզում էի խախտել օրենքը՝ համարելով, որ եթե պատճառ չկա, ուրեմն ծնողների կողմից կամակորություն է:

    Շա՜տ փոքր ժամանակ մամաս շատ խոստ էր, դասեր անել, դաշնամուր պարապել և այլն: Պատիժներից տպավորված ազդեցիկ դեպք չեմ հիշում: Միայն մի դրվագ է էս պահին մտքիս գալիս, որ ինձ ու եղբորս անկյուն էին կանգնեցնում տան դռան երկու անկյուններում, ու ես ու եղբայրս նույնիսկ պատժվելու ընթացքում ջրիկանում, իրար հետ զրուցում ու ուրախանում էինք: Այ էս լայն ժպիտով:

    Երևի երրորդ դասարանից էր, մամաս իր տակտիկան փոխեց, իր աշխարհընկալումը փոխվեց 180 աստիճանով: Խստությանը փոխարինեց «ամեն ինչ կարելին»: Երբ հարցնում էինք՝ կարելի՞ է բակ իջնել, կարելի՞ է էս ինչ բանն անել, ասում էր՝ ինչ ուզում եք արեք: Պատկերացրեք, որ ոչ մի անգամ չի եղել, որ չհարցնենք կամ երես առնենք, ամեն անգամ հարցնում ու նույն պատասխանն էինք ստանում: Հետաքրքիր ա, որ ամեն անգամ հարցնելիս անկեղծորեն մտածում էինք, որ կարող ա մերժում ստանանք: Իսկ էդ պատասխանը ստանալիս մտածում էինք, որ մենք պիտի մեր գործերը դասավորենք, դասերը հասցնենք, բակ իջնենք: Շատ էլ լավ էր: Նույնիսկ, որ խնդրեինք դասի չգնալ, էլի էդ պատասխանը կստանայինք: Մեկ-մեկ նույնիսկ մաման դիտմամբ ինքն էր առաջարկում չգնալ (հիմա եմ հասկանում, որ դիտմամբ), էնքան էի ուրախանում, մաման ասում էր՝ պետք ա՞ էդ դասը: Բայց ավելի հաճախ մենք էինք ասում՝ մամ, էս դասը կարևոր ա, կամ, չեմ կարող բաց թողնել: Ի՞նչ պատիժ, ի՞նչ արգելքներ: Դպրոցական երեխան ինքը պիտի իր կյանքը կազմակերպի: Իհարկե էդ չի նշանակում, որ ծնողը բրախում է երեխային: Հանկարծ անտարբերություն չհասկանաք, քանի որ էս դեպքում ծնողի վրա շատ ավելի մեծ գործ է ընկնում. ինչպես անել, որ երեխան ստանա սեր, ուշադրություն, իր ամեն քայլը հսկվի, ծնողի հետ ազատ շփվի, ունեցած հարցերով դիմի, որպես ընկեր վստահի, բայց երեխան իրեն հսկվող ու ղեկավարվող չզգա: Շատ դժվար է:

    Ես, որպես երեխա եմ ասում, որ շատ հավես մանկություն էր էդպես, ամեն ինչ կարելի էր, բոլ-բոլ խաղացել ենք: Որպես ապագա ծնող ինձ դժվար իրավիճակում եմ զգում, վախենում եմ այդքան լավը չլինել իմ երեխայի համար:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  9. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (04.05.2012), Cassiopeia (04.05.2012), einnA (07.05.2012), murmushka (04.05.2012), Ripsim (04.05.2012), Smokie (04.05.2012), Աթեիստ (04.05.2012), Գեա (04.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մանուկ հասակում տեսած երազներ
    Հեղինակ՝ Malxas, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.05.2014, 13:39
  2. Մանկական ամսագրեր
    Հեղինակ՝ stone, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.07.2012, 20:21
  3. Արձակ. Մանկական
    Հեղինակ՝ Cindrella Man, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 31.03.2012, 18:47
  4. Գրառումներ: 6
    Վերջինը: 03.11.2008, 22:59
  5. Ի՞նչ հասակում կցանկանայիք մահանալ
    Հեղինակ՝ Arisol, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 127
    Վերջինը: 21.07.2008, 15:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •