Իսկ անկեղծ, մեզանից քանի՞սն են պատրաստ հանդուրժելու, որ երեխան նկարի-ներկի նոր վերանորոգված տունը, կահույքը, տան մեջ ամենուրեք:
Մեկ ուրիշ անթուլատրելի դեպք աղջկաս հետ կատարված:
Մոտ 4 տարեկան էր: Մեզ մոտ հյուրեր կային: Սկեսուրս նստած հյուրերի հետ զրուցում էր, ես էլ հյուրասիրելով էի զբաղված: Թեմա բացվեց երեխաներին, թոռներին պահելու, խնամելու, պարտականությունների մասին: Խոսքի մեջ կեսուրս ասում է. «օրինակ էս մեր հարեւանի աղջիկը երեխուն բերում թողնում ա մոր(տատի) մոտ ու գնում ա ամբողջ օրը: Էս հարեւանս էլ հա դժգոհում ու տրտնջում ա, նեղվում ա ամբողջ օրը ազատ ժամանակ չի ունենում թե իրենով զբաղվի»: Էս զրուցը լսում է 3-4 ամյա աղջիկս...
Անցնում է մի քանի օր: Էս մեր հրեւանը գալիս է մեր տուն, նստած սուրճ ենք խմում: Մեկ էլ փոքրիկս մյուս սենյակից վազելով ներս է մտնում: Հենց տեսավ մեր հարեւանուհուն, մոտեցավ նստեց գոգին ու թե. «Գիտես քո աղջիկը Դվիթին բերում քցում ա քո վրա ու ամբողջ օրը կորած ա, ու դու քեզանով չես կարում զբաղվես»: Պատկերացրեք հարեվանուհու դեմքը էդ պահին: Նկատեցի կեսուրիս կարմիր վառվող դեմքը, ես էլ անհանգիս վիճակում եմ, թե հիմա ինչ է լինելու: Մտովի տարբեր պատիժներ եմ մտածում աղջկաս համար...
Հարեւանը հանգիստ բացատրում է երեխային, որ Դավիթին իր վրա չեն քցում, որ ինքը սիրում է իր թոռնիկին դրա համար են բերում իր մոտ... եւ այսպես շարունակ: Նրա գնալուց հետո մենք երեխային չպատժեցինք իհարկե, բայց հնարավորինս բացատրեցինք, սովորեցրինք, որ այդպես չի կարելի: Այդ կինը գնաց, մոտ 6 ամիս ոչ բարեւում էր մեզ, ոչ էլ մեր բարեւը ընդունում:
Բայց ինչքան էլ բացատրել-սովորոցնել, նմանատիպ դեպքեր այս տարիների ընթացքում էլի կրկնվեցին:
Ոմանց կարծիքով մենք երեխային ոնց պետքն է չենք պատժել, դրա համար նման դեպքերը կրկնվում են: Ոմանց կարծիքով էլ, եթե երեխան ստանար խիստ պատիժ, կարող էր ավելի վատ հետեւանքներ լիներ:
Էջանիշներ