Մուշ ջան, էդ երևակայության դիզայնը քո պատկերացրած էն մանկական պատկերասրահի սիրուն նկարներից չի լինում սովորաբար, այլ ասենք սև գրիչով արված խզբզոց, պատին ցխած ճաշի հետք և այլն

Ես հիմա ամեն օր դրա մեջ եմ ապրում, աղջիկս էլ օր օրի մոլեգնում ա

Փորձում եմ ինտոնացիայով գովելով ու փնովելով հասկացնել, թե երբ լավ բան արեց, երբ վատ, բայց միշտ չի որ ստացվում ա, մանավանդ որ երբեմն վատ բան անելուց նենց դեմքով ա նայում վրեքս, որ չենք դիմանում (լրիվ էն տառականների անեկդոտի պես) սկսում ենք ծիծաղալ, ինքն էլ ավելի ա ոգևորվում
Ինչ վերաբերում ա ինձ պատժելուն՝ չեմ հիշում, տենց բան: Ամենամեծ պատիժ ա էն ա, որ հասկանում ես (հասկացնում են), որ վատ բան ես արել ու զղջում ես դրա համար, դե դա էլ տարիքի հետ ա լինում, մի տարեկան երեխուն չես կարա բան հասկացնես, մնում ա հետևել, որ իրան վնաս չտա ու վայելես տանդ մեջ մոլեգնող ցունամիի բերկրանքը

))
Էջանիշներ