Mankik-ի խոսքերից
Հաջորդ հիշողությունը.
Ես 6 տ. եմ, քույրս՝ 5, էլի երեխաներ մեծ ու փոքր քույր-եղբայր 4 հոգի(քեռու, հորեղբոր երեխաներ)... հավաքված են մեր տունը, նաեւ ուրիշ շա՜տ հյուրեր, պատվավոր, կարեւոր հյուրեր: Կողքի սենյակում տորթ էր դրված: Մեծ, գեղեցիկ, մեծ-մեծ վարդերով տորթ էր: Է՜խ... Իմ միտքն էր, իմ մեղքը: Երեխաներին հավաքեցի էտ սենյակում ու սկսեցինք համով վարդերը վայելել: Իհարկե դա մեծ իրարանցում առաջացրեց մեր տունը, շարունակությունը երեւի թե պարզ է:
Մենք իհարկե այդ պահին, այդ օրը չպատժվեցինք. ի ուրախություն մեզ:
Անցավ մոտ մեկ շաբաթ: Ես ու քույրս երբ մանկապարտեզից եկանք տուն, այն օրվա մեր հյուր երեխաները նույն կազմով մեր տունն էին: Շատ ուրախացանք, չհասկացանք, որ մեզ բոլորիս պատիժ էր սպասվում այն օրվա համար: Խոհանոցում դրված էր այն օրվա նույն տորթից: Մեզ հրավիրեցին նստելու սեղանի շուրջ: Ամենքիս առջեւ դրված էր մի-մի կտոր տորթ: Ինչի վրա էինք զարմանում. որ մենք ուտում ենք, իսկ իմ ու մյուս երեխաների ծնողները կանգնած մեր շուրջը նայում են մեզ: Երբ վերջացրինք, ուզում էինք վեր կենալ, բայց մեզ թույլ չտվին, մեր դիմաց եւս մեկական կտոր տորթեր հայտնվեցին: Փորձեցինք հրաժարվել, բայց մեզ այնպիսի հայացքով էին նայում... չէինք կարող չուտել: Մի կերպ հաղթահարեցինք դա էլ, որից հետո հատնվեց երրորդ կտորը: Մեզանից ամենափոքրեը սկսեցին լաց լինել, մյուսներն էլ ատելությամբ ինձ էին նայում. մեղավորը ես էի: Երբ սկսեցին արդեն որձկալով ուտել, մյուս երեխաներին ազատ արձակեցին, իսկ ինձ ստիպեցին եւս մի կտոր ուտել: Հեկեկալով, մի կերպ փորձում էի տորթի հախից գալ, սարսափով նայում էի սկուտեղին, որի վրա տորթն էր դրված: Մտածում էի, մի թե էտ ամբողջը ես պիտի ուտեմ:
2-3 ժամ անց ես վատացա, ինձ մի կերպ վերականգնեցին, դաս էր ինձ համար: Գիշերը պառկած լաց էի լինում, մտածում էի. էն նույն օրը ծեծ ստանայի երեւի թե ավելի լավ էր, քան էս պատիժը:
Էջանիշներ