User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր քաղաքական ուժին եք ձայն տալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Քվեարկողներ
81. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը (1. Գ. Ծառուկյան, 2. Վ. Օսկանյան, 3. Վ. Վարդանյան):

    6 7.41%
  • «Ժառանգություն» կուսակցությանը (1. Ր. Հովհաննիսյան, 2. Խ. Քոքոբելյան 3. Զ. Փոստանջյան):

    20 24.69%
  • Հայ ազգային կոնգրեսին (1. Լ. Տեր-Պետրոսյան, 2. Ս. Դեմիրճյան, 3. Ա. Սարգսյան):

    26 32.10%
  • Հայ հեղափոխական դաշնակցությանը (1. Վ. Հովհաննիսյան, 2. Ա. Ռուստամյան, 3. Ա. Շահբազյան):

    3 3.70%
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը (1. Ա. Սարգսյան, 2. Լ. Աղալովյան, 3. Ա. Հովսեփյան):

    1 1.23%
  • Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (1. Ռ. Թովմասյան, 2. Վ. Սաֆարյան, 3. Տ. Սարգսյան):

    1 1.23%
  • Հայաստանի հանրապետական կուսակցությանը (1. Ս. Սարգսյան, 2. Հ. Աբրահամյան, 3. Տ. Սարգսյան):

    4 4.94%
  • «Միավորված հայեր» կուսակցությանը (1. Ռ. Ավագյան, 2. Գ. Հովսեփյան, 3. Գ. Անդրեասյան):

    0 0%
  • «Օրինաց երկիր» կուսակցությանը (1. Ա. Բաղդասարյան, 2. Հ. Բիշարյան, 3. Ա. Երիցյան):

    1 1.23%
  • Չեմ մասնակցելու ընտրություններին:

    19 23.46%
Էջ 10 71-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 136 համարից մինչև 150 համարի արդյունքները՝ ընդհանուր 1052 հատից

Թեմա: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ (06.05.2012թ.)

  1. #136
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, իմ նման Ձմեռ Պապիին սիրող բալիկները, նաև ալտրուիստներ են: Ընկերներիս վաղվա հիասթափությունը իմ հոգեվիճակի վրա անբուժելի սպի ա թողնում: Փրկում եմ ձեր հոգիները: Հենց կմեծանաս, մի երկու բան ավել կտենաս, բացի Լևոնից, երևի էտ ժամանակ էլ կփորձես հասկանալ ասածներս: Իսկ հիմա, քեզ ազատություն, կարաս ինչքան սիրտդ ուզում ա ինձ մեղադրես բոլոր մեղքերի մեջ:
    Տրիբուն ձյաս, մեծանամ, իսկապես ընկալումներս էլի փոփոխություններ կկրեն, ոնց-որ ամեն օր են կրում: Ընդհանրապես ընկալումների փոփոխությունը հատուկ ա տեղում չդոփող ցանկացածի համար: Էնպես որ, խոստանում եմ, որ մեծանալուս հետ դեռ շատ կփոխեմ: Բայց ընկալման փոփոխություն չի նշանակում նախկին պատկերացրածը 180 աստիճանով փոխել, չնայած էդպես էլ ա լինում, իհարկե, որոշ դեպքերում: Ես քեզ «մեղադրում եմ» միայն նրա մեջ, որ դու տարատեսակ հիմնավորումներով էսօր պայքարում ես ՀԱԿ-ի դեմ, մոռանալով թիվ մեկ թիրախին: Քո բացատրությունը, որ էս ամեն ինչի հիմքը դրել ա Լևոնը, որ ինքը դավաճանել ա մեզ, ես ընկալում եմ միայն իբրև քո լավ չտմածելու արդյունք ու բարձրաձայնում եմ դրա մասին, որովհետև վստահ եմ, որ իմ ավագ ընկերոջ խելքը հերիքում ա ավելի լուրջ վերլուծություններ անելուն:

    Ապեր, էսօր քո համար ա կյանքը Լևոնով սահմանափակվում, իմ վրա էդ մի գցի: Դու միացել ես էն բանակին, ում այ էս նույն նախադասությունն ասում էիր մի քանի տարի առաջ: Քո գործն ա, բայց ինձ մի մեղադրիր դրանում: Դու ես, որ ինչ ասում են, Լևոնի վրա ես շուռ տալիս: Դու ես, որ ես քո հետ ուրիշ թեմայով եմ խոսում, ասում ես «մոռացի Լևոնին», չնկատելով, որ էդ անունը ես չէի տվել, ես չեմ տալիս, դու ես տալիս:

    Քո գործն ա, ի վերջո, թե ում դեմ ես պայքարում: Բայց արի կլինի անհիմն մեղադրանքներ սրա կամ նրա հասցեին մի հնչեցրու: Ես էլ երբ կմեծանամ, հետդ նորից կխոսեմ, ու կտեսնենք, թե ես էի՝ փոքրիկս, որ սխալվում էի, թե դու՝ մեծ գիգանտդ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #137
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի չեմ մոռացել; Նկարելու պահով ասածս Պետրոս Մակեյանին էր վերաբերվում: Մանուշակին չէր վերաբերվում: Ես ընդհանրապես չեմ նկարում, իսկ կանանց առավել ևս: Բայց սիրում եմ ճշմարտությունը ու չեմ ընդունում հավայի սրբացումենրը: Դրա համար կաթողիկոս ունենք: Եղած սրբերի ձեռն էլ ազգովի կրակն ենք ընգել: Ավել պետք չի:
    Ախպերս, չգիտեմ ինչ ա եղել Մակեյանի հետ կապված ու մեր մեջ ասած չի էլ հետաքրքրում, բայց քեզ ամենայն անկեղծությամբ ասում եմ, երբ իրար հետ հաջորդ անգամ կգարեջրվենք ու էլի կհարբեմ, ռիսկով, դուխով կնկարես ինձ: Ի՞նչ իմանաս, վաղ մյուս օրը ինչ-որ խոսակցության մեջ կուզես ասել, որ ինձ հարբած տեսել ես, կապացուցես էլ, ես էլ դրանից հուշտ չեմ լինի, կընդունեմ, որ եղել եմ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #138
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ձյաս, մեծանամ, իսկապես ընկալումներս էլի փոփոխություններ կկրեն, ոնց-որ ամեն օր են կրում: Ընդհանրապես ընկալումների փոփոխությունը հատուկ ա տեղում չդոփող ցանկացածի համար: Էնպես որ, խոստանում եմ, որ մեծանալուս հետ դեռ շատ կփոխեմ: Բայց ընկալման փոփոխություն չի նշանակում նախկին պատկերացրածը 180 աստիճանով փոխել, չնայած էդպես էլ ա լինում, իհարկե, որոշ դեպքերում: Ես քեզ «մեղադրում եմ» միայն նրա մեջ, որ դու տարատեսակ հիմնավորումներով էսօր պայքարում ես ՀԱԿ-ի դեմ, մոռանալով թիվ մեկ թիրախին: Քո բացատրությունը, որ էս ամեն ինչի հիմքը դրել ա Լևոնը, որ ինքը դավաճանել ա մեզ, ես ընկալում եմ միայն իբրև քո լավ չտմածելու արդյունք ու բարձրաձայնում եմ դրա մասին, որովհետև վստահ եմ, որ իմ ավագ ընկերոջ խելքը հերիքում ա ավելի լուրջ վերլուծություններ անելուն:

    Ապեր, էսօր քո համար ա կյանքը Լևոնով սահմանափակվում, իմ վրա էդ մի գցի: Դու միացել ես էն բանակին, ում այ էս նույն նախադասությունն ասում էիր մի քանի տարի առաջ: Քո գործն ա, բայց ինձ մի մեղադրիր դրանում: Դու ես, որ ինչ ասում են, Լևոնի վրա ես շուռ տալիս: Դու ես, որ ես քո հետ ուրիշ թեմայով եմ խոսում, ասում ես «մոռացի Լևոնին», չնկատելով, որ էդ անունը ես չէի տվել, ես չեմ տալիս, դու ես տալիս:

    Քո գործն ա, ի վերջո, թե ում դեմ ես պայքարում: Բայց արի կլինի անհիմն մեղադրանքներ սրա կամ նրա հասցեին մի հնչեցրու: Ես էլ երբ կմեծանամ, հետդ նորից կխոսեմ, ու կտեսնենք, թե ես է, փոքրիկս, որ սխալվում էի, թե դու, մեծ գիգանտդ
    Խնդրին գլոբալ նայի Չուկ:

    Ինչպես արդեն կրկնել եմ, ՀՀԿ-ն բոլորին հայտնի այլանդակություն ա: Ավելին ասելու բան չկա: Ավելցնելու բան չկա: Ի՞նչ ասեմ: Ասեմ, որ Մուկն ու Լֆիկը տակա՞նք են: Պարզ չի՞:

    Այո, փոխել եմ ակնկալիքսներս Լևոնից 180, նույնիսկ 1800 աստիճանով ու դրա համար պատճառներ ունեմ: Քեզ վերջին անգամ դրա մասին ասել եմ West-ում, անցած մարտի 17-ի մեծ միտինգից հետո: Էտ օրը եղել ա վերջին կաթիլը:

    Այո, Լևոնի գոյությունը ես համարում եմ էսօր ՀՀԿ իշխանության մնալու միակ երաշխիքը: Աբսուրդը նրանում ա, որ Հայաստանի ամենառադիկալ ընդդիմությունն էսօր նաև փաստացի իշխանություններին ամենապետքական ու հարմար ընդդիմությունն ա դարձել: Ով ոնց ուզում ա հասկանա: Ես հազար անգամ գրել եմ իմ պատկերացումների մասին, թե ոնց ա ստացվել, որ տենց ա եղել:

    Էս պահի դրությամբ դիրքորոշումս մեկն ա - փաթթած ունեմ ընտրությունները: Բայց, ինձ իրավունք եմ վարապահում, որպես ՀՀ քաղաքացի ասել այն ինչ տեսնում եմ ու գտնում եմ ճիշտ: Իսկ իմ համար մի հատ ճիշտ կա էսօր - ՀՀԿ ու Սերժի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը փաստացի նպաստում են Սերժի իշխանության մնալուն: Իսկ բոլոր նպաստողների մեջից ամանեվատը նայա, ով իրեն համարում ա ամենառադիկալ ու ամենամեծ վստահություն վայելով ընդդիմությունը: Ուրեմն, ամենամեծ մեղքի բաժինն էլ պատկանում ա էտ ամենառադիկալին ու ամենամեծ վստահություն վայելողին՝ ՀԱԿ-ին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  5. #139
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդրին գլոբալ նայի Չուկ:
    Ներող, ավագ ընկեր, բայց ես կարծում եմ, իսկ կարծիքս ձևավորվում ա քո «հիմնավորումները» ու տեսակետները կարդալուց, որ խնդրին դու ես, որ գլոբալ չես նայում: Քո տակի գրածները ընդամենը խնդրին չափազանց լոկալ ու չափազանց սուբյեկտիվ նայելու արդյունք են: Ինչևէ, մենք դա կապացուցենք երկիրը փոխելով, համակարգը փոխելով, այլ ոչ թե լոկ խոսելով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #140
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախպերս, չգիտեմ ինչ ա եղել Մակեյանի հետ կապված ու մեր մեջ ասած չի էլ հետաքրքրում, բայց քեզ ամենայն անկեղծությամբ ասում եմ, երբ իրար հետ հաջորդ անգամ կգարեջրվենք ու էլի կհարբեմ, ռիսկով, դուխով կնկարես ինձ: Ի՞նչ իմանաս, վաղ մյուս օրը ինչ-որ խոսակցության մեջ կուզես ասել, որ ինձ հարբած տեսել ես, կապացուցես էլ, ես էլ դրանից հուշտ չեմ լինի, կընդունեմ, որ եղել եմ
    Ապեր, հարռփած ես էլ եմ քաշ գալիս, ամեն տեղ, ու լավ եմ անում: Ի միջի այլոց, կարամ ինձ էլ նկարեմ ու քցեմ youtube, ու ով ուզում ա կարա նայի: Խածյա չէ, չեմ անի:
    Ես ոչ միայն հառփում եմ, այլ նաև մեկ ու մեջ էլ ավելի վատ բաներ եմ անում: Բայց ես քաղաքական գործիչ չեմ, ու վրես քեզ առաջնորդելո ու ժողովրդին փայլուն ապագա տանելու պատասխանատվություն չեմ վերցրել:

    Ստեղ հարցը հառփելը ու ինչ որ մեկին նկարելը չի, ու կլյաուզնիկը տատըտ ա Հարցը նրանում ա, որ եթե խոսում ենք արատներից ու սկսում ենք ցուցակներին նայել որակական տեսանկյունից, ապա նայենք բոլորի որակներին արդարամտորեն:

    Կարծեմ դու էլ չես տեսել չէ, որ Մուկը կաշառք վերցնի, կամ լցոնումներ անի ընտրատեղամասում: Բայց իրա որակների մասին դատողություններ անում ես:

    Հիմա, Լֆիկին ասում ենք օլիգարխ ա, մարդ ա ծեծում, լիքը տեսնող եղել, իրանց վատ են պահում հասարակական վայրերում: Ես էլ քեզ ուրիշ բան եմ ասում - նույն ՀԱԿ-ի ցուցակից երկուսին եմ ասել, բայց որ վիզ դնեմ մի քսան հոգու էլ կգտնեմ տարատեսակ արատներով, որոնք հասարակական վայրերում իրանց պահում են նենց, վռոդի իրանցից վաժնի չկա: Ու ընդհանրապես море по колено ... փաթթած ունենք բոլոր ներկաներին, նստածներին, նայողներին ... տժժժժժում ենք ... իսկ սույն քննարկման առարկա ընդդիմադիր քաղաքական գործիչը, որը մեզ փայլուն ապագայա տանում, իրեն պահում էր հենց այդպես: Աստված իրա հետ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  8. #141
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներող, ավագ ընկեր, բայց ես կարծում եմ, իսկ կարծիքս ձևավորվում ա քո «հիմնավորումները» ու տեսակետները կարդալուց, որ խնդրին դու ես, որ գլոբալ չես նայում: Քո տակի գրածները ընդամենը խնդրին չափազանց լոկալ ու չափազանց սուբյեկտիվ նայելու արդյունք են: Ինչևէ, մենք դա կապացուցենք երկիրը փոխելով, համակարգը փոխելով, այլ ոչ թե լոկ խոսելով:

    Բարի բախտ

  9. #142
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ դու էլ չես տեսել չէ, որ Մուկը կաշառք վերցնի, կամ լցոնումներ անի ընտրատեղամասում: Բայց իրա որակների մասին դատողություններ անում ես:
    Գտի մկանը, կամ որևէ ուրիշին ուղղված իմ կողմից որևէ գրառում, մեղադրանք, որը ես չեմ կարող կոնկրետ «փաստով» ապացուցեմ: «Փաստը» չակերտի մեջ եմ գրել, որովհետև դրանց գերակշիռ մեծամասնությունում ականատես չեմ ու բնականաբար կարող ա և արդյունքում սխալ դուրս գամ: Բայց ես երբևէ, ի տարբերություն քեզ, զուտ լսածի մակարդակով էդպիսի գնահատականներ չեմ տվել որևէ մեկին, տալուց էլ միշտ գրել եմ աղբյուրը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #143
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գտի մկանը, կամ որևէ ուրիշին ուղղված իմ կողմից որևէ գրառում, մեղադրանք, որը ես չեմ կարող կոնկրետ «փաստով» ապացուցեմ: «Փաստը» չակերտի մեջ եմ գրել, որովհետև դրանց գերակշիռ մեծամասնությունում ականատես չեմ ու բնականաբար կարող ա և արդյունքում սխալ դուրս գամ: Բայց ես երբևէ, ի տարբերություն քեզ, զուտ լսածի մակարդակով էդպիսի գնահատականներ չեմ տվել որևէ մեկին, տալուց էլ միշտ գրել եմ աղբյուրը:
    Այ դատախազ, կարո՞ղ ա բռնել տաս: Կոնկրետ ՀԱԿ տվյալ անդամի վարքի ականատեսը ես ինքս եմ, ոչ ավել ոչ պակաս: Ի միջի այլոց, կարող ա դաժե իրանից էլ ավել խմած, բայց ավելի պարկեշտ վարքով, առանց երաժիշտների վրա մուննաթ գալու, հավայի զակազնների, տեղից հելած սաղի դեմով ափաշքյարա ման գալու, սաղի զահելն տանելու, սաղին կպռշկվելու, ձև տալու, ղժալու , բլա բլա բլա ...

    Կներես, իրոք որ կոնկրետ փաստեր չկան, որ պարոն Աբրահամյանը զբաղվել ա ազգային հարստության թալանով, այնպես ինչպես փաստերեն չկան, ու մեկը ես ոչ մի ապացույց չունեմ, որ ՀՀԿ ցուցակից որևէ մեկը նման բանով երբևէ զբաղված ա եղել:

    Մի անգամ էլ ներկայացնեմ ՀՀԿ ցուցակի առաջին քսան անդամներին, ու փաստերի բացակայության պարագայում կոչ եմ անում բոլորին ձայն տալ Նժդեհի գաղափարների կրող ու շարունակող կուսակցությանը: Ես վերջին անգամ կարդացի Սերժի ելույթը, ու հիացած էի: Իսկ քանի որ ոչ մի փաստ չկա, ու ոչ մի հղում չես կարող տալ, որ որևէ բան Սերժը սխալ ա ասում, կամ այնպես չի արել, ինչպես ինքն ա ասում, ապա ... Առաջ Հայաստան ... ներող ... հավատանք, որ փոխենք, փոփոխենք, փոփոխվենք .... կարճ ասած կապ չունի....

    Վայելի իդեալական ցուցակը, իդեալական կենսագրություններով, վարքով, անցյալով, պատմությամբ ..... ինչ ասես ունենք, նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, հերոսներ, գեներալներ, ու նույնիսկ սոխակ ..

    Սարգսյան Սերժ
    Աբրահամյան Հովիկ
    Սարգսյան Տիգրան
    Մարգարյան Տարոն
    Նիկոյան Սամվել
    Հակոբյան Հրանուշ
    Սահակյան Գալուստ
    Զոհրաբյան Ռազմիկ
    Մինասյան Գագիկ
    Բեգլարյան Գագիկ
    Նաղդալյան Հերմինե
    Աշոտյան Արմեն
    Հարությունյան Դավիթ
    Շարմազանով Էդուարդ
    Գրիգորյան Մանվել
    Պետրոսյան Շուշան
    Գեղամյան Արտաշես
    Հարությունյան Խոսրով
    Բաբուխանյան Հայկ
    Բաբլոյան Արա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  12. #144
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ դատախազ, կարո՞ղ ա բռնել տաս: Կոնկրետ ՀԱԿ տվյալ անդամի վարքի ականատեսը ես ինքս եմ, ոչ ավել ոչ պակաս:
    Սխալ հասկացար, ախպերս: Ես իրանց ինչ-որ օբյեկտում եղած լինելու ու խմած լինելու մասին չէի խոսում: Ինչքան էլ տարօրինակ ա, բայց էդ ինձ չի հետաքրքրում: Ես խոսում էի կաշառակերության մասին ասածներիդ մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #145
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ հասկացար, ախպերս: Ես իրանց ինչ-որ օբյեկտում եղած լինելու ու խմած լինելու մասին չէի խոսում: Ինչքան էլ տարօրինակ ա, բայց էդ ինձ չի հետաքրքրում: Ես խոսում էի կաշառակերության մասին ասածներիդ մասին:
    Ապեր, կներես, իրոք որ ոչ մի փաստ չկա: Լսի, Չուկ, ինձ իրոք թվում ա, որ փաստերի բացակայությունը հիմք ընդունելով, մենք անարդարացիորեն ՀՀԿ-ին ու Սերժին, կամ ընդհնարապես իշխանություններին հավայի մեղադրանքներ ենք ներկայացնում: Ի՞նչ անեմ, ապեր: Խորհուրդ տուր:

    Երևի քարը փեշիցս թափեմ, մոռանամ բոյկոտի մասին, ու գնամ որպես մեղքերի թողություն, որ մինչև հիմա սխալ բաներ եմ ասել առանց կոնկրետ փաստերի, ձայնս տամ ՀՀԿ-ին:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  15. #146
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, կներես, իրոք որ ոչ մի փաստ չկա: Լսի, Չուկ, ինձ իրոք թվում ա, որ փաստերի բացակայությունը հիմք ընդունելով, մենք անարդարացիորեն ՀՀԿ-ին ու Սերժին, կամ ընդհնարապես իշխանություններին հավայի մեղադրանքներ ենք ներկայացնում: Ի՞նչ անեմ, ապեր: Խորհուրդ տուր:

    Երևի քարը փեշիցս թափեմ, մոռանամ բոյկոտի մասին, ու գնամ որպես մեղքերի թողություն, որ մինչև հիմա սխալ բաներ եմ ասել առանց կոնկրետ փաստերի, ձայնս տամ ՀՀԿ-ին:
    Քո կարծիքով ինձ խոսքի վրա բռնացրի՞ր Ծիծաղելի ա:
    Մկան մասին էիր նախորդ գրառման մեջ գրել: Հարց չկա: Մի քանի օրից, երբ մի քիչ ավելի ազատ կլինեմ, ես կբերեմ փաստերը, որոնք ցույց են տալիս իր օրենքից դուրս գործունեությունը: Դու էլ մինչ էդ փորձի գտնել Մանուշակինը, որ կարողանանք համեմատել ու տեսնել, թե ում խոսքն ա օդի մեջ, ումը՝ առարկայական: Հետո, եթե կուզես, կանդրադառնանք ցուցակի համարներից ամեն մեկին, ու ես ամեն մեկի անձի մասին ասելիքս կհիմնավորեմ, լավ կամ վատ, բայց կհիմնավորեմ: Մենակ թե հիմա չէ, դրա համար մի քիչ ավելի շատ ժամանակ ա պետք, քան էս պահին ունեմ: Մինչ էդ դու պատրաստվի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #147
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո կարծիքով ինձ խոսքի վրա բռնացրի՞ր Ծիծաղելի ա:
    Մկան մասին էիր նախորդ գրառման մեջ գրել: Հարց չկա: Մի քանի օրից, երբ մի քիչ ավելի ազատ կլինեմ, ես կբերեմ փաստերը, որոնք ցույց են տալիս իր օրենքից դուրս գործունեությունը: Դու էլ մինչ էդ փորձի գտնել Մանուշակինը, որ կարողանանք համեմատել ու տեսնել, թե ում խոսքն ա օդի մեջ, ումը՝ առարկայական: Հետո, եթե կուզես, կանդրադառնանք ցուցակի համարներից ամեն մեկին, ու ես ամեն մեկի անձի մասին ասելիքս կհիմնավորեմ, լավ կամ վատ, բայց կհիմնավորեմ: Մենակ թե հիմա չէ, դրա համար մի քիչ ավելի շատ ժամանակ ա պետք, քան էս պահին ունեմ: Մինչ էդ դու պատրաստվի
    Դու ման արա, իսկ ես Մանուշակի վրա ժամանակ ծախսելու հավես էլ չունեմ: Ասել եմ այն ինչ գիտեմ:

    Չնայած, ուզենամ էլ բան չեմ գտնի, քանի որ տիկինը հիմնադրամը թալանում էր այն ժամանակ, երբ էլէկտրոնային լրատվամիջոցները դեռ էսքան զարգացած չէին: Համա բախտը բերել ա, հաաաա Իսկ դեղնած քսան տարվա վաղեմության թերթեր հաստատ չեմ փորփրի:

    Ի միջի այլոց, դու էլ մկան մասին ինչ գտնես, պիտի ստեղից ընդեղից լրատվամիջոցների մուտիտներ լինի: Մկին կարծեմ մինչև հիմա ոչ մի անգամ չեն դատել, որ դու կոնկրետ փաստեր ունենաս իրա անօրինական գործունեության:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  18. #148
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջի այլոց, դու էլ մկան մասին ինչ գտնես, պիտի ստեղից ընդեղից լրատվամիջոցների մուտիտներ լինի: Մկին կարծեմ մինչև հիմա ոչ մի անգամ չեն դատել, որ դու կոնկրետ փաստեր ունենաս իրա անօրինական գործունեության:
    Այ ապրես, դրա համար էլ ես «փաստեր»-ը գրել էի փակագծերի մեջ (ուրիշ հարց, որ կա արժանահավատության աստիճան): Ու նաև դրա համար էլ ես ոչ թե անձերին եմ կպնում հիմնավորելու համար, որ պետք ա համակարգը փոխել, իշխանությանը հեռացնել, այլ երկրի ընդհանուր վիճակին, վարած քաղաքականությանը, ընդհանուր օլիգարխիայի ձևավորվածությանը, վարչկան լծակների կիրառմանն ու ուրիշ բաներին: Անձերին կպնելս էլ, որպես կանոն, սահմանափակվում է «քաղաքական հումոր» թեմայում: Ու էդ հիմա չէ՝ միշտ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #149
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ ապրես, դրա համար էլ ես «փաստեր»-ը գրել էի փակագծերի մեջ (ուրիշ հարց, որ կա արժանահավատության աստիճան): Ու նաև դրա համար էլ ես ոչ թե անձերին եմ կպնում հիմնավորելու համար, որ պետք ա համակարգը փոխել, իշխանությանը հեռացնել, այլ երկրի ընդհանուր վիճակին, վարած քաղաքականությանը, ընդհանուր օլիգարխիայի ձևավորվածությանը, վարչկան լծակների կիրառմանն ու ուրիշ բաներին: Անձերին կպնելս էլ, որպես կանոն, սահմանափակվում է «քաղաքական հումոր» թեմայում: Ու էդ հիմա չէ՝ միշտ
    Իզուր ցեցեը քցեցիր ջանս, բայց, լուրջ:

    Անել նվիրատվություն, թե՞ չանել

    Սենց, թափով մի քանի մեջբերումներ:

    Այս կազմակերպությունը քաղաքականացվեց այն պահին, երբ Մանուշակ Պետրոսյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հին և հավատարիմ ընկերը, նշանակվեց գործադիր տնօրեն 1992 թ.: Ինչքան ահագնանում էր հիմնադրամի նկատմամբ իշխանությունների ազդեցությունը, այնքան մեծանում էր սփյուռքահայերի կողմից իրականացվող՝ ծրագրերի ֆինանսավորման կախումը նախագահի կողմից կայացվող քաղաքական որոշումներից:
    ՀՀՀ-ի քաղաքականացումը ակնառու դարձավ, երբ ՀՅԴ բոյկոտեց հիմնադրամի գործունեությունը այն բանից հետո, որ իշխանությունները սկսեցին դաշնակցականների հետապնդումը Հայաստանում 1997 թ.: Դա հատկապես ակնհայտ դարձավ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին 1998 թ. անմիջապես հետևեց Մանուշակ Պետրոսյանի հրաժարականը, որը ուղեկցվեց իր տնօրինության վեց տարիների ընթացքում դիզած հարստությունների, իր սեփական շքեղ դղյակի, ինչպես նաև հիմնադրամի տնօրինության այլ անդամներին պատկանող «Պիոներ» բարի, «Րիո» կոշիկի խանութի և այլ դղյակների մասին մամուլում հայտնված սկանդալային հրապարակումներով:
    Այն բանից հետո, երբ Մանուշակ Պետրոսյանը լքեց ՀՀՀ-ը, Ռոբերտ Քոչարյանն այդ պաշտոնը 1998 թ. առաջարկեց արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ընդունեց առաջարկը մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները սառել էին նախորդ գործադիր տնօրեն Մանուշակ Պետրոսյանի հարստությունների բացահայտումների, ինչպես նաև իշխանափոխության պատճառով:
    Իր աղմկահարույց հրաժարականից մոտ մեկ ու կես տարի անց Մանուշակ Պետրոսյանը ասաց «Առավոտ»-ին, որ ՀՀՀ-ը լքելուց հետ նա շինարարությամբ զբաղվելու սկզբունքային որոշում է կայացրել (Զաքարյան, Արմեն, 1999): «Այդ նպատակով էլ, մի խումբ համախոհների հետ Մանուշակ Պետրոսյանը հիմնադրել է «Սպեկտրում» ընկերությունը, որի գործունեության առանցքը շինարարական գործի կազմակերպումն է»,- գրում է թերթն ու մեջբերում նրա խոսքը. «Այսօր ունենք տարբեր ընթացիկ ծրագրեր: Շինարարություն ենք իրականացնում աղետի գոտում, Գյումրիում, Ստեփանակերտում»:
    Այդ շինարարական ծրագրերից մեկի՝ Գյումրու «Անի» թաղամասի մանկական արվեստի կենտրոնի կառուցման իրավունքը պարգևել է «Սպեկտրում», «Անի» և «Կամաս» կապալառուներին ոչ այլ ոք, քան ՀՀՀ-ը (ՀՀՀ). Թեև պաշտոնական կայքը չի հաղորդում նախագծի իրականացման ժամկետները, սակայն շնորհիվ վերոնշյալ հոդվածի (Զաքարյան, Արմեն, 1999) պարզ է դառնում, որ 242.903,23 դոլարանոց գործարքը կնքվել է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջորդած գործադիր տնօրենի՝ Վահան Տեր-Ղևոնդյանի օրոք:
    Ոչ մի գործ չի հարուցվել Մանուշակ Պետրոսյանի դեմ նրա հրաժարականից հետո, ինչը շատ զարմանալի չէ, քանի որ 1998 թ. իշխանափոխության պատճառով նրա դաշնակիցը՝ Գագիկ Հարությունյանը, չկորցրեց ՀՀ սահմանադրական դատարանի իր պաշտոնը և, հետևաբար, պահպանեց ՀՀՀ-ի հոգաբարձուների խորհրդի ի պաշտոնե անդամակցությունը: Դեռ ավելին, տիկին Պետրոսյանի շինարարական ընկերությունը, ըստ երևույթին, ծաղկում էր՝ չնայած իր հանրային խայտառակությանը:
    Ավելի ուշ նա կրկին հայտնվեց քաղաքական հարթակի վրա 2008 թ. որպես Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ: Այսօր Մանուշակ Պետրոսյանը կրկին իր տարերքի մեջ է` զբաղվում է Հայաստանում քաղբանտարկյալների համար օգնություն բաշխելով: Այս հանգամանքը լարվածություն է ստեղծել Հայ ազգային կոնգրեսի շարքերում՝ նրանց մոտ, ովքեր դեռ հիշում են ՀՀՀ-ում գործադիր տնօրեն եղած ժամանակ նրա կատարած արարքների մասին:
    1992թ. ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Մեր առաջին նախագահը կոչ արեց ժողովրդին. «Յուրաքանչյուր մարդ ազատ, անկախ հայրենիքի բարգավաճման համար հիմնադրամին հանձնի 1 գրամ ոսկի»: Ես հանձնեցի ոչ թե 1, այլ 6 գրամ ոսկի:
    Շատ հայրենակիցների պես ես էլ հիասթափություն ապրեցի իմ ընտրած նախագահից եւ իշխանության եկածներից, աղքատացա, տարա մութը, ցուրտը, սովը: Ղարաբաղյան պատերազմում կորցրեցի շատ ազնվագույն հարազատ երիտասարդների, տեսա իմ ժողովրդի նոր արտագաղթը: Տեսա եւ տեսնում եմ՝ ինչպես քաղաքի կենտրոնում (եւ ոչ միայն կենտրոնում) բարձրանում են հայտնի չէ ինչպես, միանգամից հարստացածների բարձրահարկ սեփական դղյակները (այդ թվում նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի սեփական դղյակը):

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (26.03.2012)

  21. #150
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Իզուր ցեցեը քցեցիր ջանս, բայց, լուրջ:

    Անել նվիրատվություն, թե՞ չանել

    Սենց, թափով մի քանի մեջբերումներ:
    Ապ ջան, նախորդ գրառմանս մեջ խոսեցի արժանահավատության աստիճանի մասին: Հիմա էս մարդու գրածները ոչ մի բանով չեն տարբերվում քո գրածներից: Բայց այ իրա տված հարցերից մեկը, հետաքրքիր ա: Հետաքրքիր չի հարցի պատասխանին իրա կռուտիտը՝ կապված Գագիկի հետ: Հարցն էն ա, որ տարօրինակ ա, որ Մանուշակի դեմ էդպես էլ գործ չհարուցվեց, էդ էն դեպքում, երբ որ Լևոնի խիստ համակիրներին հետապնդել են միշտ, փորձել են վրաները գործ սարքել, իսկ Մանուշակն էդպիսիքից էր: Ինչևէ: Ազատ լինեմ էդ pdf-ը լրիվ կկարդամ, ամեն դեպքում հետաքրքիր ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 10 71-ից ԱռաջինԱռաջին ... 678910111213142060 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 2012թ. Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք
    Հեղինակ՝ Tatev A., բաժին` Գրքերի աշխարհ
    Գրառումներ: 49
    Վերջինը: 08.11.2010, 16:02
  2. ՏԻՄ ընտրություններ
    Հեղինակ՝ Մարկիզ, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 179
    Վերջինը: 14.05.2009, 13:24
  3. Ղեկավար կազմի ժողովի արդյունքները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.10.2008, 04:12

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •