User Tag List

Էջ 295 686-ից ԱռաջինԱռաջին ... 195245285291292293294295296297298299305345395 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 4,411 համարից մինչև 4,425 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #4411
    Պատվավոր անդամ SSS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2010
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    745
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն այնքան եմ ուզում պայուսակիս գրպանի կոկիկ ծալված թաշկինակը հանելու փոխարեն բլուզիս թևով քիթս և արտասուքներս սրփել…Ուզում եմ դարակումս կոկիկ դասավորված նոթատետրերի փոխարեն 100 թերթանոց թուրքական տետրեր լինեն, որոնք վաղուց արդեն բարակել են մեջտեղից պոկված 2 թերթանոց թղթերի պատճառով…Ու ցեխոտ կոշիկներ եմ ուզում, թանաքոտ վերնաշապիկ…Չսանրվող մազեր… Իմ անորակ բարձովկաներն եմ ուզում… Մի հին հեքիաթ եմ ուզում , հեքիաթ պատմող եմ ուզում…
    Անկեղծություն եմ ուզում…
    Եթե շները խոսել իմանային, մենք կկորցնեինք մեր միակ բարեկամներին...

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.09.2011), Ariadna (17.09.2011), Arpine (17.09.2011), CactuSoul (17.09.2011), E-la Via (17.09.2011), einnA (20.09.2011), erexa (17.09.2011), Inna (17.09.2011), Lusinamara (17.09.2011), Mark Pauler (17.09.2011), Nare-M (17.09.2011), StrangeLittleGirl (17.09.2011), Tig (17.09.2011), Արէա (17.09.2011), Գեա (17.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Ինչուիկ (19.09.2011), Կաթիլ (19.09.2011), Հայուհի (19.09.2011), Մանուլ (17.09.2011), Նաիրուհի (18.09.2011)

  3. #4412
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    - Աբուլ, դասդ սովորի:
    - Չեմ սովորի:
    - Ինչի՞ չես սովորի, Աբուլ, պե՛տք է սովորես:
    - Դասատուն լավը չի:
    - Աբուլ, դու դասատուի համար չես սովորում, այլ քեզ համար: Դու պետք է սովորես, որ խելոք մեծանաս, որ լավ գործ ունենաս, որ քեզ հարգեն...
    - Հաստա՞տ դասատուի համար չի:
    - Հա, Աբուլ, դու քո համար ես սովորում, դա քեզ է պետք:

    Աբուլը գնաց, նստեց ու սովորեց դասը: Լավ սովորեց: Հետո գնաց մայրիկի համար պատմեց դասը: Իսկապես լավ էր սովորել: Մայրիկը գովեց: Աբուլը ոգևորված գնաց հայրիկի մոտ ու հայրիկի համար էլ պատմեց: Հայրիկն էլ գովեց. շատ լավ էր Աբուլը սովորել դասը: Աբուլը տատիկի համար էլ պատմեց ու տատիկի աչքերը հուզմունքից լցվեցին. Աբուլը շատ լավ էր պատմում:

    Հաջորդ օրը դպրոցից եկավ տուն:
    - Ի՞նչ ստացար, Աբուլ:
    - Երկու:
    Մայրիկ շշմեց:
    - Ինչի՞ ես երկու ստացել, Աբուլ, դու ախր շատ լավ էիր սովորել: Չկարողացա՞ր պատմել:
    - Ես ընդհանրապես չփորձեցի պատմել, որովհետև դասատուի համար չէի սովորել, իմ համար էի սովորել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.09.2011), armen9494 (17.09.2011), CactuSoul (17.09.2011), Claudia Mori (17.09.2011), E-la Via (17.09.2011), einnA (20.09.2011), Freeman (17.09.2011), Inna (17.09.2011), John (17.09.2011), Kita (17.09.2011), Lusina (17.09.2011), Lusinamara (17.09.2011), Mark Pauler (17.09.2011), Moonwalker (17.09.2011), Nare-M (17.09.2011), Rammstein (17.09.2011), StrangeLittleGirl (17.09.2011), Tig (19.09.2011), Valentina (17.09.2011), Էլիզե (17.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Ինչուիկ (19.09.2011), Կաթիլ (19.09.2011), Հայուհի (19.09.2011), Մանուլ (17.09.2011), Նաիրուհի (18.09.2011), Ֆոտոն (23.09.2011)

  5. #4413
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    պահ ա գալիս որ ոչինչ չես ուզում.
    չես ուզում ուտել,պարել, ուրախանալ, քնել, աշխատել, հանգստանալ, ցավակցել, հասկանալ, հիանալ, զարմանալ, ուզել, սիրել,ապրել, մեռնել.....ոչինչ..
    դատարկություն
    Հետո հասկանում ես թե ինչու,որովհետև մի ժամանակ երազանքներ ունեինք, նպատակակետերով գծել էինք ճանապարհը ,որը մեզ պետք է տաներ դեպի այնտեղ,ու խոստացել եինք որ հասնելու ենք դրանց, ու հավատում եինք...
    Հետո մի հեթական օր ուժասպառ եղած կանգնում ես շունչ քաշելու, հետ ես նայում, տեսնում ես միայն քո ոտնահետքերը..
    Բայց սա միայն իմ երազանքը չէր,եթե ես մենակ երազեի ախր ուրիշ երազ կլիներ, բա ուր եմ գնում? ում կամ ինչի համար?

    Հետո շունչ ես քաշում, ու խոստանում ինքդ քեզ որ կպահես խոստումդ , որ ապրելու իմաստ լինի..ու քթի տակ երգում արդեն վերաիմաստավորված մի հին ու նոր երգ..

    Եղիր հեզ, բանող եզ,
    Ու վարիր այս անվեջ սևահողը,
    Երբ կիջնի երեկոն ,
    Դու հանգիստ գնա գոմ,
    Որոճա քեզ բաժին ընկած խոտը,
    Մինչև կբացվի առավոտը..

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (17.09.2011), CactuSoul (17.09.2011), E-la Via (17.09.2011), erexa (17.09.2011), Freeman (17.09.2011), John (17.09.2011), Mark Pauler (17.09.2011), Nare-M (17.09.2011), Yevuk (17.09.2011), Անտիգոնե (17.09.2011), Արէա (17.09.2011), Գեա (17.09.2011), Դեկադա (17.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Նարե (19.09.2011)

  7. #4414
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, հեսա Անկախության օրն ա մոտենում: Եռանգույնով գլխարկս դնելու եմ, շարֆս կապեմ, ընկնեմ փողոցները: Նենց կուզեի Բեռլինում ապրող հայեր գտնել, միասին նշեինք:

  8. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (19.09.2011), Ariadna (17.09.2011), armen9494 (17.09.2011), Arpine (17.09.2011), CactuSoul (18.09.2011), Claudia Mori (17.09.2011), E-la Via (18.09.2011), einnA (20.09.2011), Freeman (17.09.2011), Inna (17.09.2011), Kita (18.09.2011), Lianik (18.09.2011), Magic-Mushroom (17.09.2011), Mark Pauler (17.09.2011), Meme (17.09.2011), Yevuk (17.09.2011), Գեա (17.09.2011), Դեկադա (17.09.2011), Էլիզե (17.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Ինչուիկ (19.09.2011), Հայուհի (19.09.2011), Նաիրուհի (18.09.2011)

  9. #4415
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի երկու ժամ առաջ Մամիկոնյանի արձանի մոտի գետնանցումն էի ուզում անցնել, երբ տեսա, որ մի կին նայեց դեպի գետնանցում, որտեղ լուսավորություն չկար, ու կանգնեց վարանելով՝ իջնել, թե ոչ: Մինչև հեռախոսս կհանեի, որ լուսավորություն ապահովեմ, ու տիկնոջը կանչեմ անվտանգ անցնել գետնանցումով, նա սկսեց փողոցն անցնել... վերևից...
    Արագ իջա գետնանցում և երբ հակառակ կողմից դուրս եկա, տեսա, որ տիկնոջը մեքենայի տակ են գցել... բախտի բերմամբ վնասվածքներ չեր ստացել (չհաշված քերծված արմունկն ու ձեռքը):

    Վատ զգացի, որ չհասցրեցի նրան առաջարկել իմ օգնությունը....

    Հետաքրքիր ա, էդ լույսերը լարերով հանդերձ գողացողը մտածե՞լ ա, որ էդտեղով իրա մաման էլ կարա անցնելիս լինի.... ու ի տարբերություն էս կնոջ ավելի վատ վախճան ունենա...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  10. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), armen9494 (18.09.2011), Arpine (19.09.2011), ars83 (19.09.2011), CactuSoul (18.09.2011), E-la Via (19.09.2011), Kita (18.09.2011), Lianik (18.09.2011), Nadine (19.09.2011), Nare-M (18.09.2011), Tig (19.09.2011), Yevuk (19.09.2011), Անտիգոնե (19.09.2011), Արէա (22.09.2011), Դեկադա (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Ինչուիկ (19.09.2011), Լուսաբեր (19.09.2011), Կաթիլ (19.09.2011), Հայկօ (18.09.2011), Հայուհի (19.09.2011), Մանուլ (18.09.2011), Նաիրուհի (18.09.2011), Ներսես_AM (18.09.2011), Ռուֆուս (19.09.2011)

  11. #4416
    Պատվավոր անդամ Ժունդիայի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.09.2009
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ վստահել կրկին...
    Դաստիարակվել եմ բարոյական ընդհանուր սկզբունքերով: Երբ երեխա էի, մայրերը, հայրերը ուսուցիչները, տատիկներն ու հարևանները հարգանքի արժանի հեղինակություններ էին: Որքան ավելի հարազատ ու տարեց էին, այնքան ավելի մտերիմ էին: Մեծահասակներին, ուսուցիչներին ու հեղինակություններին անդաստիարակ ձևով պատասխանելը անհնարին էր պատկերացնելը: Մենք վստահում էինq տարիքով մարդկանց, որովհետև նրանք մեզ համար մեր բակի կամ մեր քաղաքի երեխաների հայրերն էին, մայրերը կամ էլ նրանց բարեկամները: Մենք միայն վախենում էինք մթությունից, շենքերում վխտացող առնետներից ու սարսափ ֆիլմերից: Այսօր մոտս մի տեսակ անսպառ տխրություն առաջացավ այն ամենից, ինչը կորցրել ենք շատ վաղուց: Այն ամենի համար, որոնց դեմ պետք է կանգնեն իմ ու քո թոռները օրերից մի օր:
    Վախվորած հայացքներ փոքրիկների, երիտասարդների ու ծերերի աչքերում: Մարդու իրավուքների պաշտպան՝ միայն հանցագործների համար, անսահման պարտականություններ՝ միայն ազնիվ քաղաքացիների պարագայում: Եթե ոչ մի բանից առավելություն չես քաղում, նշանակում է ապուշ ես, նախատեսված օրը պարտք փակելն էլ՝ հիմարություն: Համաներում միայն պետության թալանչիներ ու հարկերից խուսափողների համար... Էս ո՞ւր ենք հասել, ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ուսուցիչներ, ովքեր վատ վերաբերմունքի են արժանանում ինչ-որ փիչխա աշակերտի կոմից: Հասարակ ու փոքրիկ բիզնեսի տերեր, որոնց պարտադիր կերպով անհանգստացնում են անգամ թաղային ճ կլասի հեղինակությունները կամ էլ շուկայի ձվերի հաշվին ապրող ֆուռաշկա ոստիկանները: Պատուհաններն ու դռները միայն ճաղավանդակներով...

    Սրանք ի՞նչ արժեքներ են: Մեքենաներ, որոնք ավելի թանկ են քան սովորական գրկախառնվելը: Դուստրեր, ովքեր նոր տարվա նվեր միայն ցանկանում են պլաստիկ վիրահատություններ ջուխտ տեղերին: Բջջայիններ ամեն մի վեց տարեկան երեխայի պայուսակում: Հանուն հասարակ գրկախառնվելու համար ինչե՜ր կարելի է նվիրել:

    Համալսարանի բուֆետներում զվռնելն ավելի կարևոր է, քան՝ դիպլոմային գրելը: Հսկայական էկրանին ֆիլմ դիտելն ավելի կարևոր է, քան՝ սովորական երկխոսությունը: Կոսմետիկան ավելի կարևոր է դարձել, քան՝ մեկ հատ պաղպաղակը: Թվալն ավելի արժեքավոր է դարձել քան՝ իրականում լինելը: Մեկը հարցնի՝ նման գեղեցիկ արժեքները այդ երբվանից անհետացան կամ դարձան ամոթալի:

    Մարդ ուզում է պոկի ու դեն նետի սեփական տան պատուհանների ճաղավանդակներն ու արևից չորացած ծաղիկներին խնամի: Ուզում եմ ամառվա աստղզարդ գիշերներին սեփական տանս բալկոնում հանգիստ պառկեմ, դուռն էլ բանալիով չծածկեմ: Ազնվություն եմ ուզում, որպես հպարտության պատճառ: Ուզում եմ մարդկանց երեսին ամոթի զգացում տեսնեմ, համերշախություն եմ ուզում: Ուզում եմ մարդկային բնույթում ուժ, պարզ ճակատ ու աչքերին նայելու կարողություն տեսնել: Ուզում եմ հույսը, խինդը, վստահությունը... Ուզում եմ էն «պետք է լինենք այսինչ մակառդակի վրա, ոռպեսզի...» ասողի գլամուռախառը բերանը փակել:

    Ուզում եմ, որ հասարկ ու ազնիվ իմ աշխարհը հետ գա, որտեղ հիմնականում գոյություն ունեն սերը, համերաշխությունն ու եղբայրությունը: Եկեք վերադառանք ու «մարդ» դառնանք: Նոր աշխարհ կառուցենք՝ ավելի արդար, ավելի մարդկային, որտեղ մարդիկ հարգում են մարդկանց: Փուչ երազա՞նք: Ո՞վ գիտի: Պետք է փորձե՞նք գոնե: Ո՞վ իմանա, միգուցե քայլենք ու փոխանցենք այս ուղերձը ամենուր...
    Չէ՞, որ մեր երեխաները արժանի են, իսկ մեր թոռները շնորհակալ կլինեն մեզանից....
    Վերջին խմբագրող՝ Ժունդիայի: 18.09.2011, 22:10:
    Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
    Բրազիլի պատմությունը

    Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:

  12. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.09.2011), E-la Via (19.09.2011), Freeman (19.09.2011), Lianik (18.09.2011), Lusinamara (18.09.2011), Mark Pauler (19.09.2011), Nare-M (18.09.2011), Yevuk (19.09.2011), zanazan (19.09.2011), Անտիգոնե (19.09.2011), Արևհատիկ (18.09.2011), Դեկադա (19.09.2011), Ինչուիկ (19.09.2011), Նաիրուհի (18.09.2011)

  13. #4417
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ողբամ ըզքեզ հայոց աշխարհ...

    Զորահանդեսին շարայինով քայլելու է նաև տերտերների «գումարտակը»....



    էկե՛ք պահանջենք հատուկ ստորաբաժանում Ծերեթելիից....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  14. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), CactuSoul (19.09.2011), Chilly (20.09.2011), Chuk (19.09.2011), John (19.09.2011), Kita (19.09.2011), Lem (19.09.2011), Mark Pauler (19.09.2011), murmushka (19.09.2011), Nadine (19.09.2011), VisTolog (19.09.2011), Yevuk (19.09.2011), Աթեիստ (22.09.2011), Արէա (22.09.2011), Դեկադա (19.09.2011), Ժունդիայի (19.09.2011), Հայուհի (19.09.2011), Շինարար (19.09.2011)

  15. #4418
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նենց կուզեի՝ ես էլ Բեռլինում կամ ավելի լավ ա Պարամարիբոում կամ Գաբորոնեում լինեի, որ ինձ մոտ էլ ցանկություն առաջանար հայ տեսնել ու անկախության օրը նշել:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), Freeman (20.09.2011), Kita (19.09.2011), Lusinamara (19.09.2011), My World My Space (19.09.2011), Yevuk (19.09.2011), Աթեիստ (22.09.2011), Դեկադա (19.09.2011), Ռուֆուս (20.09.2011)

  17. #4419
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժամանակը կամաց կամաց անցնում ա ու մենք դուրս ենք մնում էտ ժամանակից:

    12-ը նոյեմբերի - Զինկոմիսարիատ: Բոլորը գնալուց ձեռքեր էին թափահարում, գոռում գոչում: Ավտոմեքենաների անիվներին խփում: Մենք ձեռքի թափահարումին չարժանացանք: Անգամ չշրջվեց: Ու մենք հասկացանք, որ մեզ երբեք չի ասելու իր դժվարությունների մասին:
    13-ը նոյեմբերի - Չարբախ: Ճանապարհ: Համատարած գոչյունների տակ, որը անմարդկային ձայների մի շարան էր, կարծես երկունքի ցավեր են ունենում ազգովի, աչքդ գնում ու ակամայից հառնում ա էն «ՊԱՅԹԱԾ» ավտոբուսի վրա որտեղ քո զավակն ա...լաց...
    19-ը նոյեմբերի- վթար:Երկկողմանի «երդում» որ մեզ «խելոք» ենք պահելու: Տեսնես ո՞վ ո՞ւմ հավատաց:
    8-ը հունվարի- Երդման արարաողություն: Ձյուն, մառախուղ...մինչև հասանք Ղարաբաղ ոչ երդումը տեսանք ոչ արարողությունը: 1800 զինվորի մեջ չես էլ գտնում քո զինվորին:Իրանք աչքերով ծնողներին են փնտրում, դու քո երեխային:
    ...Երկար ու ձիգ 10 ամիսներ: Էն զգացմունքները որ ունենում ա մարդը դժվար ա բացատրել: Աշխարհում չկա էտպիսի լեզու ինչքան էլ որ համեմված լինի հոմանիշ հականիշ, մակբայ ու շատ չգիտեմ ինչ լեզվական տերմիններով որ կարողանա արտահայտի ներքին լացը, պայքարը: Մտածմունքը: Տխրությունը: Ուրախության վայրկյանները: Անհանգստությունը: Զանգեր և ամեն ինչ լավ է, ես լավ եմ բառեր: Մեկ մեկ էնպիսի զգացողություն էր կարծես ոչ թե Ղարաբաղ այլ Սոչի հանգստյան տուն ա գնացել:
    ...Փողոցում նստել ու լացել: Սպասում:

    ...10 օր: Անցան: Դե հիմա արի ու էսքանը նորից ապրի ու ձգի 13 ամիս ու 22 օր:

  18. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), CactuSoul (20.09.2011), E-la Via (19.09.2011), erexa (19.09.2011), Freeman (20.09.2011), Kita (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), matlev (20.09.2011), murmushka (20.09.2011), Nare-M (19.09.2011), Tig (20.09.2011), Արէա (22.09.2011), Արևածագ (19.09.2011), Ժունդիայի (21.09.2011), Լուսաբեր (19.09.2011), Նարե (19.09.2011)

  19. #4420
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թբիլիսիում կա մի կին, եթե ճիշտ եմ հիշում՝ Սոֆա անունով, որ գտել է հայմորիտի բուժման տարբերակ:
    Նա պարզապես քթերից քաշում է խալխի հայմորիտը: Բերանը դնում քթածակերին, քաշում ու թքում... կարծում եմ: Ու բուժվում է մարդը: Ասում են:

    Պատմությունը լսելիս քիթս ավտոմատ փակվեց: Բայց Սոֆայի կարիք չեղավ. մորե ռյադոմ:

    Լավ էր Վրաստանում

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), Chuk (21.09.2011), Freeman (20.09.2011), Kita (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), murmushka (20.09.2011), My World My Space (19.09.2011), Էլիզե (19.09.2011), Ռուֆուս (20.09.2011), Ֆոտոն (23.09.2011)

  21. #4421
    Կազմակերպված պարմանուհի Էլիզե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2010
    Հասցե
    Մեր տուն
    Տարիք
    37
    Գրառումներ
    671
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր գործի գնալուց ընկա տասներորդ դասարանի աղջկների "երամի" մեջ...

    Անաֆիլակտիկ շոկ ապրեցի. էս ինչ նվաստ-քյասիբ-գջլոտ տեսք ունեի ես իմ պոչ կապած մազերով, սպիտակ վերնաշապիկով, սև տաբատով /պո պռազդնիկամ մոխրագույնն եմ հագնում /

    Ոնց որ իրենք հեչ տանսհինգամյա թրթռուն պարմանուհիներ չէին, այլ կակ մինիմում մի քառասունն անց ծյոծյաներ` իրենց երեխեքին դպրոց տանելիս...

    Մի՛ շտապեք մեծանալ, կհասցնե՛ք դեռ, կքսվե՜ք-կմսվե՜ք-կպսակվե՜ք...հիմա ապրե՛ք, մանկո՛ւթյուն արեք, բակում լարոցի-բարձրոցի խաղացեք, յոթ քար խաղացեք, ռեզին թռեք, չէ՞ որ քառասուն տարեկանում ռեզին թռչող ծյոծյան կակ մինիմում տարօրինակ կնայվի:

    Գնամ մազերս դիֆուզու... դիֆուզիա... դիֆուզնյակ...էէէէ... մի խոսքով` մի բան անեմ, որ վաղը իրենց երամում ե՛ս ինձ ծյոծյա զգամ...
    Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ

  22. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (19.09.2011), armen9494 (19.09.2011), Arpine (19.09.2011), ars83 (19.09.2011), E-la Via (19.09.2011), Freeman (20.09.2011), Kita (19.09.2011), Lusina (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), Nare-M (21.09.2011), Valentina (20.09.2011), Արևհատիկ (19.09.2011), Գեա (19.09.2011), Մանուլ (19.09.2011), Նաիրուհի (19.09.2011), Շինարար (19.09.2011)

  23. #4422
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ էիր դու, և՛ կայիր, և՛՝ ոչ, և՛ լավը, և՛ վատը, և՛ բարին, և՛ չարը, ների՛ր, երկու իրարից հեռու ծայրահեղություններ չկարողացա տանել, մեղավո՞ր եմ, թող մեղավոր լինեմ, չնայած որ մի կաթիլ անգամ մեղքի զգացում չունեմ... Ամիսներ առաջ էի որոշում նվերդ, արդեն գիտեի թե ինչ ես սիրում՝ շարֆ և գիրք /դու սիրում ես կարդալ, ես սիրում եմ ընթերցասերին, շարունակի՛ր կարդալ/, բայց այսօր առանց նվերի եմ, օրն էլ մռայլ է, այնինչ կարող էր երջանիկներից մեկը լիներ... Դու ինձ շատ հեռու ուղարկեցիր, չնայած որ ահավոր հեռու էինք, ես՝ ինչպես միշտ թույլ գտնվեցի ու չկարողացա, ես չունեցա քո համառությունը, կամքի ուժը, ինչը և գրավել էր ինձ /բայց դու սիրո հարցում չէի համառ, այլ նպատակներիդ, ես հիանում եմ/... Չմտածես, ժամանակը կպոկի քեզ ինձանից... Սեր եմ մաղթում քեզ, այնպիսին ինչպիսին միշտ երազել ես, երջանիկ լինես, իսկ ո՞րն էր քո երջանկությունը՝ սիրող, հավատարիմ կին, անուշիկ դստրիկ /առաջնեկը աղջիկ էիր ուզում լիներ, տղաներից մի տեսակ խորշում էիր/, մաքուր խիղճ եմ մաղթում, քոնը այնքան էլ մաքուր չէր, մարդկանց վստահել կարողանալու ունակություն, ինձ վստահեցիր, բայց ոչ մինչև վերջ... Կհանդիպենք Բրազիլիայում, կարնավալի ժամանակ, դու կտեսնես ինձ, ես՝ ոչ:
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  24. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (19.09.2011), CactuSoul (20.09.2011), E-la Via (19.09.2011), Lusinamara (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), Meme (20.09.2011), Nare-M (21.09.2011), Գեա (19.09.2011), Ժունդիայի (21.09.2011)

  25. #4423
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    լավն էր էլի բանակը... հանգի՜ստ ազատություն տուր բառերի՝ բերանիցդ դուրս եկող ամբոխին... ասա ինչ ուզում ես, ու, ամենակարևորը՝ մի՛ փնտրիր բառեր՝ երբ հարմար բառ չես գտնում՝ քեզ մի կորցրու՝ փոխարինիր չգտնված բառը ցանկացածդ հայհոյանքով... այ էդ ա իսկական խոսքի ազատությունը, որ բառեր փնտրելու կարիք չկա... այ էդ ա ազատությունը, որ արգելված բառեր չկա՜ն... ու ավելի կայք բան, քան 30 կգ բեռով 5 կմ վազելուց ու վերջում մի հատ էքքա լեռը ի վեր վազելուց հետո որ հասնում ես համարյա գագաթին, 20 մետր ա մնում, ծնկներդ ծալվում են արդեն, հասնում ես մի կերպ ո՜ւ քամի՜ն, որին խանգարում էր բարձունքը, որ հասնի քեզ՝ հասնում ա արդեն՝ խոչընդոտ չկա... հանում ես տափաշիշդ, վերջին կում ջուրը, որ ավելի շուտ տաք է, քան գոնե գոլ, մոտեցնում ես ցորացած բերանիդ, կա՜յֆ, վառում ես սիգարետը՝ նայում ես հետ, անցածդ ճամփին, չես հավատում, որ դու կարողացար անել դա, բա չնայե՞ս դեպի Թուրքիա ու գոռաս. «եկեք ասեմ արա, ես ձեր.....»… լավ բան է խոսքի ազատությունը...

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (20.09.2011), E-la Via (19.09.2011), Freeman (20.09.2011), Lusinamara (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), Tig (20.09.2011), Արէա (22.09.2011), Նաիրուհի (19.09.2011)

  27. #4424
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր շենքը քաղաքում հայտնի է, որպես շատ մտերիմ հարևանություն ունեցող շենք
    Նախ ասեմ էդ մտերմությունը որտեղից է գալիս: Ուրեմն մեր շենքը, որ կառուցել են, համարյա բոլոր բնակարանները տրամադրել են ռելեյի գործարանում աշխատողներին: Դե էդ գործարանն էլ ժամանակին եղել ա Կապանի ամենամեծ գործարաններից: Բնականաբար, բնակարանները ստանալուց հետո, բոլորը արդեն իրար ճանաչել են, դրա արդյունքում էլ լավ հարևանություն է ձևավորվել

    Երկու օր առաջ ես հասկացա, որ մարդիկ ինչ որ գերագնահատել են մեր հարևանների մտերմության աստիճանը:
    Դուք տենց բան տեսել ե՞ք, որ մեկի տղան աղջիկ փախցնի, աղջկա բարեկամները զանգեն հարևանի հետ կռիվ անեն Բա, ես արդեն տեսել եմ

    Հարևանություն եմ ասել է՜
    Սիրում եմ կյանքը, ինքն էլ ինձ է սիրում

  28. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (20.09.2011), John (19.09.2011), Kita (19.09.2011), Lusinamara (19.09.2011), Mark Pauler (20.09.2011), Moonwalker (20.09.2011), Nare-M (21.09.2011), Valentina (20.09.2011), Նաիրուհի (19.09.2011)

  29. #4425
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անցյալ շաբաթ, երբ հնչյունաբանության դասախոսը տակով-վրայով աշխարհի բոլոր հնչյունների վրայով անցավ, ճաշի ժամանակ համակուրսեցիներիս մոտ նեղված արտահայտվեցի.
    - Բայց էսպես արդար չի. աշխարհի բոլոր հնչյուններից խոսեց, բայց հայերենի փախած հնչյուններին չանդրադարձավ: Օրինակ մենք ճ ունենք:
    Իմ համակուրսեցի վաստակաշատ լեզվաբանները, որոնք ինձնից առնվազն չորս տարով ավելի, ոմանք նույնիսկ ավելի շատ լեզվաբանական կրթություն ու փորձ ունեին, վրա տվեցին.
    - Դրա ի՞նչն ա տարօրինակ: Սովորական աֆրիկատ ա:
    Ես էլ մանթո գլուխս կախեցի. դե որ լեզվաբանները տենց են ասում: Բայց դե ինձ պաշտպանելու մի վերջին փորձ արեցի.
    - Օրինակ էն մարդիկ, ում մայրենին անգլերենն ա, չ-ն ու ճ-ն չեն տարբերում:
    - Հա, հանգիստ, ես չտարբերեցի,- խոստովանեց նորզելանդացի Սոֆյան:

    Բայց դե ես պիտի իմ ճ-ի մուռը հանեի, թե չէ հանգիստ տեղս չէի նստի:

    Շաբաթ-կիրակի օրվա համար դասախոսը պատվիրել էր մեր մայրենի լեզուներում մինիմալ զույգեր գտնել, ասել կուզի բառեր, որոնք միայն մի հնչյունով են իրարից տարբերվում:

    Հանուն ճ-ի մի պուճուր դաղալություն արեցի. ոչ թե մինիմալ զույգ գտա, այլ մոտ-մինիմալ, բայց հատուկ վերջին հնչյունն էնպես արտասանեցի, որ թ հնչի (հետո տ-թ-ի բազարի հավես չունեի, ճ-չ-ն հերիք էր): Ու էսօր հանդիսավոր արտասանեցի.
    - Ճիթ, չիթ:
    - Երևի ձայնավորի երկարությունն ա տարբեր, հա՞:
    Ջան, ուզածիս հասնում եմ:
    - Չէ, առաջին բաղաձայնը. ճ, չ:
    - Բայց տարբերություն չկա: Որևէ մեկը լսու՞մ է տարբերությունը:
    Ոչ ոք: Դե կերեք, ի՞նչ սովորական աֆրիկատ:
    - Ո՞նց ես արտասանում. աֆրիկա՞տ ա, թե՞ բլաբլա (ու ստեղ հնչյունաբանական տերմին ա գնում, որը շաբաթ-կիրակի պարապելուց հետո գլուխս չէր մտել):
    - Չգիտեմ,- մտքիս մեջ` ես ձեր նման վաստակաշատ լեզվաբան չեմ:

    Էնքան ասեցի, մինչև դասախոսը ճ-ին մոտ մի բան կարողացավ արտաբերել: Էնքան երկար ճ-ն տանջեց, որ մնացած մինիմալ զույգերիս մոռացավ անդրադառնալ: Ես դեռ էնտեղ ծ-եր, ձ-եր ու ք-փ-բ-եր ու էլի լիքը բաներ ունեի:

    Սրանից հետո մեր ճ-ին բան ասող ա էղել, էնքան եմ տանջելու, մինչև արտասանել սովորի:

  30. Գրառմանը 30 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.09.2011), ars83 (21.09.2011), CactuSoul (20.09.2011), Chilly (20.09.2011), cold skin (20.09.2011), E-la Via (19.09.2011), einnA (20.09.2011), Freeman (20.09.2011), Kita (19.09.2011), Lianik (20.09.2011), Lusinamara (20.09.2011), Mark Pauler (20.09.2011), matlev (21.09.2011), Moonwalker (20.09.2011), My World My Space (20.09.2011), Nare-M (21.09.2011), Tig (20.09.2011), Yevuk (20.09.2011), zanazan (20.09.2011), Ամպ (21.09.2011), Արէա (22.09.2011), Գեա (19.09.2011), Դատարկություն (20.09.2011), Ինչուիկ (20.09.2011), Հայկօ (19.09.2011), Մանուլ (19.09.2011), Նաիրուհի (19.09.2011), Նարե (19.09.2011), Շինարար (19.09.2011), Ռուֆուս (20.09.2011)

Էջ 295 686-ից ԱռաջինԱռաջին ... 195245285291292293294295296297298299305345395 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •