Վախենում եմ...
Վախենում եմ...
Աշխատանքային օրվա վերջում ընկերուհիս իր աչուկին մանկապարտեզից բերեց մեր սենյակ, բոլորս թարմացանք, սկսեցինք ճուտին հետաքրքել ինչով կարող էինք, վերջում ուշադրությունը գրավեց սեղանիս գունավոր նոթաթղթերը: Եկավ, նստեղ գիրկս ու առաջարկեց, որ օգնեմ իրեն ԱՆԱԿՆԿԱԼ պատրաստել (անկեղծ եմ ասում` անակնկալ բառը հենց ինքն արտաբերեց) :Զարմացա, բայց լուրջ անցանք գործի: Վերցրեց սպիտակ թուղթն ու պատվիրեց, որ սրտիկ նկարեմ ու գրեմ, որ մամային շատ է սիրում, հետո կապույտը` պապայի համար, կանաչը` դեռ չծնված Սյուզի քույրիկի համար: Նկարեցի, պատրաստեցինք, էտ ընթացքում զանգեցինք պապային, ասաց, որ անակնկալ ունի իր համար: Ես էլ հավաքում եմ գունավոր ամեն ինչը սեղանիցս, մեկ էլ ճուտոն նեղացած ձեռքիցս վերցրեց թղթերը, նայեց, ընտրեց կարմիրն ու միանգամայն լուրջ ասաց.
-Հիմա ամենասիրուն սիրտը նկարի ու գրի, որ ես ինձ շատ եմ սիրում:
Այ թե ինչքան սովորելու բան կա դեռ![]()
վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...
Ariadna (27.09.2011), Arpine (26.09.2011), CactuSoul (27.09.2011), Chilly (27.09.2011), E-la Via (26.09.2011), erexa (27.09.2011), Freeman (27.09.2011), Kita (27.09.2011), Lusinamara (26.09.2011), Mark Pauler (26.09.2011), Meme (27.09.2011), murmushka (27.09.2011), Nare-M (26.09.2011), SSS (28.09.2011), Tig (27.09.2011), Yevuk (28.09.2011), Անտիգոնե (27.09.2011), Արևհատիկ (26.09.2011), Գեա (26.09.2011), Էլիզե (27.09.2011), Ժունդիայի (26.09.2011), Կաթիլ (27.09.2011), Մանուլ (26.09.2011), Նաիրուհի (27.09.2011), Ֆոտոն (27.09.2011)
«Սրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա»: Մի ժամանակ նենց վստահ էի սրա մեջ:
Դե պատճառ ունեի: Մոտ 4-5 տարեկան կլինեի երևի, մի ծանոթ մարդ նենց վրես գոռաց, չեմ էլ հիշում ինչի համար, բայց հիշում եմ, որ մեղավոր չէի ու չկարողացա իրեն բացատրել:Անարդարություն
: Ու հետո անընդհատ խուսափում էի իրանից: Նենց վրես ազդել էր անընդհատ ինձ թվում էր էլի պիտի վրես խոսա
, ու որ ինքը բոլորի հետա էդպես վարվում:
Բայց հիմա արդեն էլ էդ մարդուց չեմ«վախենում», նույնիսկ սիրում եմ, ու ծիծաղում եմ, թե ինչի՞ էի տենց լուրջ վերաբերում, բայց էդ մի փոքր բանը ո՜նց կարա ազդի երեխայի հոգեկան ապրումների վրա և ընդհանրապես, փոխի իրեն:
Բայց փաստորեն լեզվի կտրածն էլ լավացավ…
"Non est ad astra mollis e terris via."
E-la Via (26.09.2011), erexa (27.09.2011), Lusinamara (26.09.2011), Mark Pauler (26.09.2011), Meme (27.09.2011), Nare-M (26.09.2011)
Բոլոր գետերը գնում են դեպի ծով, բայց ծովը չի լցվում …
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Վաղը կլինի լիքը, բայց չեմ ուզի, որ կաթսան եռա այնքան, որ ճաշս թափվի: Համով ճաշ եմ պատրաստելու ու երկու գդալը ոտքերիս դրած քայլելու եմ այդ ճաշի մի ափից մյուս ափը, որ ճաշս չկպնի կաթսայի հատակին: Հաջողություն մաղթեք ինձ, ակումբցիներ ջան, դա շատ կարեւոր է ինձ համար՝ հատկապես հիմա …
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Աղջկաս երաժշտականի դասասենյակում պատին օրացույց է փակցված: Վրան խոշոր տառերով գրված է «Բրաբիոն»: Սկսեցի զննել, մտածելով որ տակի գրվածները երևի ծաղկեփնջերի մեջ դրվող տողեր են: Ահա թե ինչ էր գրված.
1.Порой кажется, что в Ноев ковчег сели безбилетники.
2.Что было раньше- курица или яйцо, знает только петух.
3.Секс-это каникулы ума.
Ի դեպ секс-ը մատիտով փորձել էին ջնջել, բայց վերջնականապես չէր ջնջվել: Մտածում եմ ավելի լավ չէ՞ր լինի օրացույցը պատից պոկել քան ակամայից երեխաների ուշադրությունը սևեռել հենց կիսաջնջված սեքս-ի վրա:
...Երևի վերջի դեպքերից հետո մարդիկ ընկել են մտածմունքերի մեջ, ու էտպես էլ չհասկանալով սեքսը լավ ա թե վատ կիսաջնջած թողել էին...
...Երբ կոկորդումդ կանգ է առնում հարցերիդ պատասխանները, կամ մնում է լեզվիդ ծայրին, թվում է կյանքդ էլ կանգ է առել ժամերով, այն ինչ վայրկյան է ինչ ապրում ես ամենը...
***
Երբ լռության մեջ խոսքեր ես փնտրում, գտնել ես ուզում էդ ջերմությունը....պետք չի, ավելի ցավալիա, քան ոչինչ էլ չիմանալը.....
***
Երբ որոշես խոսել, ինձ էլ ասա, որ կարողանամ լսել...
***
Թվաց թե սրանք կապ չունեն իրար հետ, սխալվում ես....
Վերջին խմբագրող՝ Meme: 27.09.2011, 19:23:
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Սովորական մարդիկ արթնանում են, բողոքում են, հագնվում են, զայրանում են, հայհոյում են ու միշտ բարևում նույնաձև: Նույն խնդիրներին միշտ տալիս են նույն պատասխանները: Ունեն նույն հումորի զգացումը թե´ տան, թե´ աշխատավայրում: Նրանց ժպիտները միշտ կարծրացած են իրենց դեմքերին, նվերներ են մատուցում միշտ նույն առիթներին: Կարճ ասած՝ հյուծելու չափ կանխատեսելի են, դատարկության ու ձանձրույթի իսկական աղբյուր են: Սովորական մարդիկ չեն զարմացնում չեն հրապուրում: Աստված հեռու պահի ինձ նման մարդկանցից:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի մահ: Մոլորվի´ր:
Բրազիլի պատմությունը
Չուտես, չխմես, օր ու գիշեր իրան նայես:
2000 թվականի այս օրերն էր: Սովորում էի երրորդ դասարանում: Ուսուցչուհին հանձնարարել էր «Կախարդական աշուն» նկարել: Ես այնքա՜ն անվարժ էի այդ գործում, որ մի թեթև հանձնարարությունն անգամ դեմքիս դժգոհության ու լացի կնիք էր դնում: Տուն մտնելուս առաջին իսկ պահից պարզ էր, որ նկարելու ինչ-որ բան են տվել: Ճանապարհին որոշել էի. «Այս անգամ պիտի պապային համոզեմ»: Հայրս տուն եկավ, խնդրեցի, համաձայնեց: Ուրախ ու հրճվանքով լի նայում էի, թե ոնց են կերպարանք ստանում աշունը, նրա գույները, տրամադրություններն ու, նույնիսկ՝ ձայները: Հայրս բերքահավաք էր նկարում: Ես շարունակ բերկրում էի այն մտքից, որ իմ «աշունն» իրոք կախարդական ստացվեց, որ շատ տարբեր կլինի մյուսների «աշունից» ու բոլորովին այլ է այն աշունից, որը ես կնկարեի: Բայց մի ակնթարթ ու ես այլայլ դեմքով.
- Պապա՛, բա որ ասի՝ դու չես նկարե՞՜լ…
- Կասես՝ ես կախարդական մատիտներ ունեմ, դնում եմ թղթի վրա, ինքնություն վեր են կենում, նկարում,- կատակով ինձ սիրտ տվեց հայրս: Ծիծաղեցինք, ուրախացա, գրկեցի ալբոմս, մատիտներս, թռվռացի:
Դա նաև այլ զգացում էր. հայրս առաջին անգամ էր ինձ օգնում դասերի հարցում և, եթե չեմ սխալվում՝ միակ (չէ, սխալվում եմ. մի անգամ էլ կարկին չունեի, այնպիսի՜ մի շրջանագիծ գծեց, որ իսկի ես կարկինով չէի կարողանա):
Պառկեցի քնելու: Ամբողջ գիշեր տանջվեցի ու վառվեցի ուրիշինն ինձնով անելու զգացումից: Առավոտը մի կերպ հավաքվեցի, գնացի դասի, բայց ընդհանրապես ինձ չէին ուրախացնում իմ «Կախարդական աշունն» էլ, «Կախարդական մատինտներն» էլ:
Նկարչության դասին, իրո՛ք, եղավ այդ հարցը, որից սարսռում էի: Ես չկարողացա խաբել կամ այլ ինչ. ամբողջովին պատմեցի եղելությունն ու հորս կատակը: Ուսուցչուհիս ծիծաղում էր, բայց ես՝ ամոթից շիկնած, գլուխս չէի կարողանում բարձրացնել: Ասաց.
- Վաղը կբերես տեսնեմ մատիտներդ:
Փաստորեն ազնվությունս անվարձահատույց չմնաց՝ դրանով խինդ ու ծիծաղ պարգևեցի ուսուցչիս: Հիմա էլ մի՜շտ հիշում ենք այդ դեպքը:
Այսպիսին էին մատիտներս՝crayola - 72 գույն, փոքրիկ կարմիր դիպլոմատում դասավորված![]()
Վերջին խմբագրող՝ Lusinamara: 27.09.2011, 23:48:
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
aragats (28.09.2011), armen9494 (28.09.2011), Arpine (28.09.2011), ars83 (28.09.2011), CactuSoul (28.09.2011), Chilly (28.09.2011), Chuk (28.09.2011), Claudia Mori (28.09.2011), E-la Via (27.09.2011), einnA (28.09.2011), erexa (28.09.2011), Freeman (28.09.2011), Kita (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Meme (28.09.2011), Nadine (28.09.2011), Nare-M (28.09.2011), Quyr Qery (03.01.2012), Valentina (27.09.2011), Yevuk (28.09.2011), Արէա (27.09.2011), Արևհատիկ (28.09.2011), Դեկադա (28.09.2011), Ժունդիայի (28.09.2011), Կարնո Սոսե (28.09.2011), Մանուլ (28.09.2011), Մինա (28.09.2011), Նաիրուհի (28.09.2011), Նարե91 (28.09.2011), Ռուֆուս (28.09.2011), Ֆոտոն (11.10.2011)
Աչքիս իմ հոգին «փչացած» է:
Երթուղայինում ռադիոն միացրած էր ու ինչ-որ հոգևորական խոսում էր բանակի խնդիրներից: Ասաց, որ բանակի դեպքերը արդյունք են սիրո պակասի, բանակում սերը պակասում է, զինվորները պետք է սիրեն միմյանց:
Ես անմիջապես մտքումս պատկերացրի, թե զինվորներն իրար ոնց են սիրելու ու սարսռացի... չէ... իսկապես հոգիս «փչացած» է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ameli (28.09.2011), Ariadna (28.09.2011), armen9494 (28.09.2011), Arpine (28.09.2011), CactuSoul (28.09.2011), Claudia Mori (28.09.2011), Freeman (28.09.2011), Katka (28.09.2011), Kita (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Moonwalker (28.09.2011), Nadine (28.09.2011), Rammstein (28.09.2011), zanazan (28.09.2011), Դեկադա (28.09.2011), Մինա (28.09.2011), Նաիրուհի (28.09.2011), Շինարար (28.09.2011), Ուլուանա (28.09.2011)
Առավոտվանից ուղեղումս մի նախադասություն է պտտվում, որը չեմ էլ հիշում, թե որտեղից եմ լսել, կամ ով է ասել:
"Մարդիկ դառնում են խոցելի, երբ կորցնում են իմաստը":
Ասեցի գրեմ, կարողա և մոռանամ:
Անկապ ա:
armen9494 (28.09.2011), Arpine (28.09.2011), CactuSoul (28.09.2011), Chilly (28.09.2011), einnA (28.09.2011), Freeman (28.09.2011), Inna (28.09.2011), Katka (28.09.2011), Kita (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Meme (29.09.2011), My World My Space (28.09.2011), Nadine (28.09.2011), Nare-M (28.09.2011), Quyr Qery (03.01.2012), Tig (28.09.2011), Yevuk (28.09.2011), zanazan (28.09.2011), Ժունդիայի (28.09.2011), Ինչուիկ (28.09.2011), Նաիրուհի (28.09.2011), Շինարար (28.09.2011)
Երբ կյանքը քեզ ինչ-որ հարված ա հասցնում, թեկուզ՝ թեթև, մի՛ հապաղիր՝ դու էլ նրան հակահարված տուր... անկեղծ եմ ասում... քո հակահարվածը կլինի միայն ու միայն քո հզորությունը, քո անսասանությունը, քո հավատը... պիտի կյանքին ցույց տաս, որ ինչ էլ որ պատահի, դու ամուր՝ երկու ոտքերով, կանգնած ես հողի վրա. ոչինչ չի կարող քեզ հիասթափեցնել, տխրեցնել ու հուսահատեցնել: Ցու՛յց տուր նրան, որ իսկապես ուժեղ ես.. հիշի՛ր, նա թույլերին չի սիրում:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
E-la Via (28.09.2011), Lusinamara (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Meme (29.09.2011), Nadine (28.09.2011), Անտիգոնե (28.09.2011), Գեա (29.09.2011)
Հոգնած-բեզարած քայլում էի ծառուղով ցած՝ դեպի կանգառս, մտքումս պատկերացնելով Մեմեյի հետ հարցազրույցը, թե ոնց եմ սկսելու, ինչ հարց կտամ, ինքը ոնց կպատասխանի… մեկ էլ մի ուրիշ կանգառում միամիտ աչքովս պրն Ս. Սարգսյանը ընկավ, աչքերիս չէի հավատում, հետ-հետ էի նայում, մի կերպ ուզում էի մտահոգ դեմքը տեսնել ու 3 վայրկյան չանցավ ինչ անզուսպ ծիծաղ մոտս առաջացավ, ես կասեի հռհռոց, բարեբախտաբար զսպվեցի ու այն ավարտեցի խոշոր, ծակ ժպիտով… Ախր Ս. Սարգսյանն ու՞ր, կանգառը ու՞ր, կամ ինքը մենակ կանգառում կանգնած, հըլը պատկերացրեք, դա մի ձև պատկերացրեցի՞ք, իսկ կպատկերացնեք նրան իր սիրելի սպորտաձևի ֆիգուրներից մեկի ձևով երթուղայինում խցկված…պատկերացումներս իմ վրա էժան չնստեցին՝ էդ օր մի կերպ տուն հասա
![]()
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Chilly (28.09.2011), E-la Via (28.09.2011), Freeman (29.09.2011), Lusinamara (28.09.2011), Mark Pauler (29.09.2011), Meme (29.09.2011), Moonwalker (28.09.2011), Yellow Raven (28.09.2011), Ժունդիայի (28.09.2011), Նաիրուհի (28.09.2011)
Դաժանա, երբ ոչ մի բան չես հասցնում... Հլը պարտադրված բաները չհասցնելը ոչինչ, դրանց տակից մի կերպ դուրս գալ կարելի է; Բայց կան բաներ, որոնց տարիներով սովորել ես, եղել են քո կյանքի մի մասն ու իրանց հասնելը հիմա թվումա Հյուսիսային բևեռի պես անհասանելի:
Պետքա պտտել կյանքի անիվը մի փոքր էլ հակառակ ուղղությամբ, միգուցե օգնի...
Դաժան ասեց, հիշեցի
Ազգիս խնդրանք ունեմ՝ եթե կան մարդիկ, ովքեր մրսկան են, կամ վախենում են իրենց սանրվածքի համար, կամ պարզապես չեն սիրում, երբ հրաշալի սառը քամին իրենց դեմքին ա փչում (թե ոնց կարելի ա չսիրել ), ապա լիքը ուրիշ ազատ տեղերով տրանսպորտ նստելիս մի՛ նստեք պատուհանին մոտ տեղում ու ինձ մի՛ խնդրեք, որ փակեմ այն, թե չէ հաջորդ անգամ հաստատ մերժելու եմ![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ