Տրամաբանական շարունակությունը:
Անժելա Սարգսյանի ինքնասպանության մասին լուրերը սուտ են
Այսօր երեկոյան լուրեր տարածվեցին, որ հոգեբուժարանում ինքնասպան է եղել “Ո՞ւր է իմ տղամարդը” սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանը:
Սակայն Henaran.am-ի հետ զրույցում նրա ազգականները հերքեցին՝ նշելով, որ “Անժելայի մոտ երբեք նման մտադրություն չի եղել”:
“Հլա ինքը մի քանիսին կհասցնի ինքնասպանության, ճշմարտությունը միշտ կհաղթի”,-հայտարարեցին նրանք: Ի դեպ, նրանք շեշտեցին, որ Անժելան երբեք նյարդահոգեբուժական դիսպանսերներում բուժում չի ստացել, եւ այս օրերին եւս չի դիմել հոգեբույժի օգնության:
Անժելան լծվել է առօրյա աշխատանքին եւ արդեն նկարահանվում է սերիլաներում:
Էջանիշներ