Սթիվ Ջոբս

Այս գիշեր 56 տարեկան հասակում կյանքից հեռացավ ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր և նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը։ Աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այսօր կենդանության օրոք լեգենդ դարձած Ջոբսն է՝ նրա կյանքի ու գործունեության մանրամասները։
Արդեն նշել ենք, որ Սթիվ Ջոբսը ծնվել է 1955թ. ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու փոքր քաղաքում։ Նրա կենսաբանական ծնողները Ջոանա Շիբլը և Աբդուլֆաթահ Ջոն Ջանդալին են (գաղթականներ են Սիրիայից)։ Ջոբսին, սակայն, մեկ շաբաթականից մեծացրել և դաստիարակել են ազգությամբ հայ Կլարան (ազգանունը՝ Հակոբյան) և ամերիկացի Փոլ Ջոբսերը։ «Իմ ծնողները նրանք են»,– ասում էր Ջոբսը։ Արաբալեզու «Խաբար Արմանի» կայքը, ուսումնասիրելով բազմաթիվ աղբյուրներ, պարզել է, որ Ջոբսը վարժ տիրապետում էր հայոց լեզվին։ Կայքը պարզել է նաև, որ Ջոբսի իսկական անունը Սթիվեն Փոլ է։
«Կլարա Հակոբյանի դերն այդ հանճարեղ մարդու դաստիարակության հարցում մեծ է եղել»,– գրում է կայքը՝ հավելելով, որ Ջոբսը երբեք չի ցանկացել խոսել իր կենսաբանական ծնողների մասին։
Շուտով լույս կտեսնի ամերիկացի ինժեներ, ձեռնարկատեր Ջոբսի առաջին կենսագրական գիրքը, (iSteve: The Book of Jobs, անգլերենից թարգմանաբար հնչում է՝ «Սթիվ. գործերի գիրքը»)։ Գրքի հեղինակը ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն և ամերիկյան Time ամսագրի խմբագիր Ուոլթեր Այսաքսոնն է
Գիրքը լինելու է Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը։ Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։
Tert.am
Հ.Գ. Շատ ափսոս

գիտեի որ առողջական խնդիրներ ունի,բայց ում մտքով կանցներ...
Էջանիշներ