User Tag List

Էջ 42 80-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 616 համարից մինչև 630 համարի արդյունքները՝ ընդհանուր 1199 հատից

Թեմա: Նորություններ՝ դեսից-դենից

  1. #616
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըստ շրջանառվող լուրերի, Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի անդամները հնարավոր է` բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են:
    Որոշ տեղեկություններով, հանցախմբի անդամներն են դատավոր Տիգրան Սահակյանի որդին, ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթևոսյանի որդին կամ եղբորորդին և նախարարներից մեկի որդին:
    Տեղեկություներ կան, որ միջադեպը կապ ունի հանցավոր խմբի գործունեության բացահայտման հետ, որը վերջին շրջանում Հայաստանի պաշտոնատար անձանց տների վրա ավազակային հարձակումներ էր իրականացնում:
    Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցները օպերատիվ տվյալները իրացնելիս հայտնաբերել ու ձերբակալել են մի քանի անձանց, նրանց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիգներ, ատրճանակներ:
    Շամշյանը հայտնում է, որ նրանցից մի քանիսին ոստիկանությունը վնասազերծել է և տեղափոխել ԿՀԴՊ: Մի քանիսը դիմել էին փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց փախուստը ևս կանխել է: Հայտնաբերվել է նաև Մերսեդես մակնիշի ավտոմեքենան, վնասված վիճակում, մեքենայի սրահում հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ և այլն: Ականատեսների վկայությամբ, փախչելով ոստիկանների հետապնդումից` նրանցից մեկը վերը նշված մեքենայով փորձել է կտրուկ շրջադարձ կատարել, շրջվել է և ընկել բարձրությունից:
    Թե կոնկրետ քանի մարդ է սպանվել գործողության ժամանակ, ինչպես նաև նրանց ինքնությունը ոստիկանությունն առայժմ չի բացահայտում: Գործողությունը դեռ շարունակվում է:
    Առավոտյան մի քանի ժամ շարունակ ոստիկանները փակել էին Մյասնիկյան պողոտան և ստուգում էին անցնող բոլոր մեքենաները: Ոստիկանությունից տեղեկացնում էին միայն, որ այդ տարածքում ծանր հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծելու գործողությունն էր ընթանում։




    http://tert.am/am/news/2011/09/23/band/


  2. #617
    Մշտական անդամ Ripsim-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    282
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    82 ամյա կնոջ բռնաբարությունը ու դրա շարունակությունը

    Մենք գրել էինք նաև, որ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել էր հանցագործության մեջ կասկածվող, նույն քաղաքի բնակիչ, 1991թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանել, որ տվյալ արարքների հեղինակը հենց ինքն է:


    Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը բերման ենթարկվեց 1990թ-ին ծնված Արման Ռամազյանը և խոստովանեց, որ այդ բռնաբարությունը և հափշտակությունը ինքն է կատարել:
    Հետաքրքիր է, իրականում Արման Ռամազյանը 1991 թե 1990 թիվ է?

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (23.09.2011)

  4. #618
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առողջ գիտական հաղորդակցությունը խթանելուն զուգընթաց պետք է պայքարել հայամոլական գիտության դեմ

    «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայագետ լեզվաբան, Լեյդենի համալսարանի դասախոս (PhD 2008) Հրաչ Մարտիրոսյանը:

    -Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում գիտության և կրթության զարգացման մակարդակը:

    -Ես, բնականաբար, կսահմանափակվեմ իմ բնագավառով՝ հայագիտությամբ, որն այժմ անմխիթար վիճակում է: Խոսքը հատկապես հայոց լեզվի պատմության ու համեմատաբանության մասին է: Այս մասնավորեցումը պայմանավորված է ոչ միայն իմ մասնագիտական նախասիրությամբ, այլև այն հանգամանքով, որ հայագիտությունն այժմ սպառնալից արագությամբ հեղեղվում է հայոց լեզվի ու մշակույթի և առհասարակ հայ ժողովրդի ծագմանն ու հարակից հարցերին առնչվող հակագիտական «տեսություններով», որոնք ամրապնդելու համար, պատմական փաստաթղթերի բացակայության պայմաններում, ստիպված են լինում դիմել լեզվաբանական «քյանդրբազությունների»: Պատճառն այն արմատապես սխալ մտայնությունն է, թե լեզվաբանությունը ճշգրիտ օրենքներ չունեցող գիտություն է, որտեղ հեշտորեն կարող են մանևրել լեզվաբանության մեջ չմասնագիտացած, բայց վառ երևակայություն ունեցող մարդիկ, և թե բառերը կարելի է կամայականորեն ստուգաբանել, ավելին՝ իրենց «տեսություններն» ամրապնդող բառեր ու տեղանուններ կարելի է… հորինել և դրանց վրա սարքել ավազե դղյակներ (բավական է հիշել Քարահունջն ու Պորտասարը, որոնց մասին հանգամանորեն գրել եմ համացանց դրված իմ հոդվածում):

    Ապշեցուցիչն այն է, որ այս ամենը ներկայացվում է ոչ թե համեստ ու զգուշավոր վարկածների տեսքով, այլ այնպես, կարծես դրանք հաստատված ճշմարտություններ են, և դրանք հերքող կամ անտեսող գիտնականները հայ ժողովրդի թշնամիներն են ու թուրքական գործակալներ: Սա չափազանց անհեթեթ և վտանգավոր մտայնություն է, որն աստիճանաբար թափանցում է ակադեմիական և, որ ամենասարսափելին է, նույնիսկ կրթական ոլորտներ: Գիտական տեսակետներն արդեն հաճախ գնահատվում են ոչ թե ըստ փաստարկվածության և բարեխղճության աստիճանի, այլ՝ «ազգանպաստության»: Երբ լեզվաբանական տարրական գիտելիքներ չունեցող մի ֆիզիկոս ամենագետի ինքնավստահ կեցվածքով հանդես է գալիս հայոց այբուբենը (sic!) աշխարհի լեզուների մայր ներկայացնող տգետ տեսակետով, ապա սա ընդունվում է դափնիներով, և այս առթիվ խանդավառ միջոցառում է կազմակերպվում մի ավագ դպրոցում, ընդ որում ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչի վրա է հիմնվում այս տեսակետը. կարևոր է միայն այն, որ դա «ազգանպաստ» է և սնուցում է մեր ազգային սնապարծությունը:

    Սա երիտասարդ սերնդին հիմնազուրկ ու ֆանտաստիկ գաղափարներով սնող և նրա բանականությունը բթացնող արատավոր մտայնություն է. առանց այն արմատախիլ անելու անհնար է խոսել Հայաստանում առողջ մտածող երիտասարդ սերունդ դաստիարակելու, հետևաբար նաև՝ գիտության ու կրթության նորմալ զարգացման մասին: Սակայն այս հարցերով լրջորեն մտահոգված և նշված «տեսությունների» դեմ ակտիվորեն պայքարող լուրջ ու կոմպետենտ լեզվաբաններ գրեթե չկան: Եվ առհասարակ, իմ կարծիքով, համեմատական լեզվաբանությունը Հայաստանում ծանր կացության մեջ է:

    -Սփյուռքը ի՞նչ ձևաչափերով կարող է մասնակցել, նպաստել այդ գիտական ու կրթական գործընթացների կարգավորմանը Հայաստանում:

    -Դժվար հարց է: Նախ անհրաժեշտ է հաստատել առողջ հաղորդակցություն Հայաստանի և Սփյուռքի հայագիտական ուժերի միջև, որոնք, սակայն, համախմբվելու փոխարեն, ավելի են սաստկացնում վերջին տարիներին ստեղծված առճակատումը: Հայաստանյան հայերենագետները քիչ չափով են տեղեկանում «դրսի» հայագիտական և համեմատաբանական / հնդեվրոպաբանական աշխատանքներին. այն պատճառաբանությունը, թե գիտական գրականություն Հայաստան չի հասնում, զգալի մասով չափազանցված ինքնարդարացում է. իրական պատճառներն են, հաճախ, ծուլությունը, հետամնացությունը, օտար լեզուների չիմացությունը (սա, իհարկե, բոլոր հայագետներին չի վերաբերում): Բավական է նշել, որ հայաստանյան շատ լեզվաբաններ հնդեվրոպական իրողությունների մասին գրելիս և վերակազմվող բառաձևերը ներկայացնելիս հղում են հիմնականում միայն Գամկրելիձեի և Իվանովի գրքին՝ առանց նույնիսկ տեղյակ լինելու կամ հաշվի առնելու, որ այդ հանրահայտ գրքում գործածվող հնչույթաբանական համակարգը չի ընդունվում հնդեվրոպաբանների ճնշող մեծամասնության կողմից, և որ գոյություն ունեն նաև Էռնու/Մեյեի, Պոկոռնու, Ֆրիսկի, Ֆրենկելի, Սեմերենյիի, Մայրհոֆերի և այլոց աշխատությունները, որոնք Հայաստանում, անկասկած, մատչելի են. ես դրանցից օգտվել եմ դեռ «մութ ու ցուրտ» 1990-ականներին, երբ ամբողջ աշխատավարձս բավականացնում էր միայն Կիրովականից Երևան գնալու և այնտեղի հարուստ գրադարաններից մի երկու օր օգտվելու համար:

    Սփյուռքի հայագետներն էլ, իրենց հերթին, հաճախ են թերագնահատում կամ անտեսում հայաստանյան գիտնականների աշխատանքները: Մի կողմից այստեղ խոսում է հայաստանյան շատ հայագետների ոչ պրոֆեսիոնալության և/կամ քիչ թե շատ ընդգծված «հայակենտրոնության» նկատմամբ «դրսի» գիտնականների սուր (երբեմն՝ չափազանցված) հակազդեցությունը, որը հաճախ հանգեցնում է նույնիսկ մեր ամենալուրջ լեզվաբանների աշխատանքների անթույլատրելի անտեսմանը, իսկ մյուս կողմից էլ՝ կրկին անբարեխղճությունն ու անտեղյակությունը: (Այստեղ նույնպես, իհարկե, չի կարելի ընդհանրացումներ անել. լեյդենյան հայագետ պրոֆ. Վայտենբերգը, օրինակ, միավորում է բազմաթիվ լեզուների ու գիտական մեթոդաբանության իմացությունն ու հայաստանյան հայագիտության նվաճումներին քաջատեղյակությունը): Ես դեպքեր գիտեմ, երբ օտարազգի հանրահայտ ու իսկապես արժեքավոր հայագետներ հատուկ հոդվածներ են հրատարակել հայերեն այս կամ այն բառի ստուգաբանական վերլուծության վերաբերյալ, որտեղ հանգել են մի շարք եզրակացությունների՝ առանց ստուգելու կամ հիշատակելու ստուգաբանական ուսումնասիրությունների հիմքերի հիմքը՝ Աճառյանի «Արմատական բառարանը», այնինչ վերջինս, դեռ տասնամյակներ առաջ, ընդամենը մի քանի նախադասությամբ արդեն արծարծել է այդ հարցերը և հանգել այդ նույն եզրակացություններին:

    Առողջ գիտական հաղորդակցությունը խթանելուն զուգընթաց անհրաժեշտ է միացյալ ուժերով պայքարել հայամոլական գիտության դեմ և ակադեմիական գրականությունը, համացանցն ու եթերը մաքրել հայոց լեզուն ու հայ մշակույթը տիեզերքի կենտրոնում տեղադրող զառանցական գաղափարներից: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է խուսափել մյուս ծայրահեղություններից և հայագիտության ամենավիճահարույց խնդիրների (հայ պատմիչների արժանահավատության, Հայկական լեռնաշխարհում հայալեզու տարրի առկայության ժամանակագրության և այլն) ուսումնասիրությունները տեղափոխել ավելի հավասարակշռված ու ողջամիտ ասպարեզ:


    Սփյուռքի օժանդակությունը կարող է լինել նաև ավելի կոնկրետ ու նյութական: Իմ համոզմամբ՝ հայ և համեմատական լեզվաբանությունը ոտքի կանգնեցնելու և հայերենագիտության հրատապ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել լեզվաբանական այնպիսի դպրոց, որը կհամապատասխանի գիտական ու կրթական միջազգային չափանիշներին: Սա իմ կյանքի մեծագույն նպատակն է, որ հույս ունեմ իրագործել Սփյուռքի և Հայաստանի նյութական և մարդկային ռեսուրսների համադրմամբ:


    -Սփյուռքի իմացական ներուժը կիրառելի՞ է մեզ համար:

    -Անշուշտ: Սփյուռքի գիտական ուժերը կարող են մեծապես նպաստել հայ(երեն)ագիտության զարգացմանն ու առողջացմանը՝ գործի դնելով հայաստանյան գործընկերների նկատմամբ ունեցած իրենց առավելությունները, որոնք են՝ շատ լեզուների (հաճախ նաև՝ գիտական ավելի ճիշտ մեթոդաբանության) իմացություն, գիտական գրականության առավել լիարժեք տեղյակություն և այլն: Հասկանալի է, որ հայաստանյան գիտնականներն էլ իրենց առավելություններն ունեն, օրինակ՝ հայերենի բարբառագիտական ու բանահյուսական նյութերի ավելի ընդգրկուն իմացություն, հայոց լեզվի նրբությունների նկատմամբ ավելի սուր հոտառություն և այլն:

    -Որքանո՞վ են մեզ համար կիրառելի այլ երկրների օրինակները գիտակրթական խնդիրների կարգավորման դեպքում:

    -Գիտական հարցերին արդեն որոշ չափով անդրադարձա: Հիմա կխոսեմ կրթության հարցերի մասին: Առաջադեմ գիտական ավանդույթներ ունեցող երկրներից սովորելու շատ բան ունենք: Խոսքը չի վերաբերում գլոբալիզացիայի տարբեր դրսևորումներին և ուսումնական համակարգի նորարարություններին, որոնց մի մասի նկատմամբ բացասաբար եմ տրամադրված կամ որոնց իմաստն այնքան էլ լավ չեմ պատկերացնում: Խոսքն այն տարրական սկզբունքների մասին է, որոնք միշտ պահպանվում են եվրոպական և ամերիկյան ուսումնական հաստատություններում, բայց, գոնե իմ փորձառության ու տեղեկացվածության սահմաններում, չեն գործում հայաստանյան բուհերի մեծ մասում: Դրանցից են, օրինակ, հետևյալները. դասախոսը չպիտի դասախոսություն թելադրի. նա պարտավոր է ուսանողներին ապահովել բոլոր անհրաժեշտ դասանյութերով, տեքստերով և այլ օժանդակ նյութերով, իսկ դասաժամանակն օգտագործել միայն նյութը հետաքրքիր ու մատչելի կերպով տեղ հասցնելու, վարժություններով ու գործնական աշխատանքներով դրա մարսվածությունը ստուգելու և առարկայի նկատմամբ սեր առաջացնելու կամ բորբոքելու վրա: Հասկանալի է, որ այստեղ ևս ընդհանրացումներ պետք չէ անել: Բարեխիղճ դասախոսն ամեն տեղ էլ բարեխիղճ է՝ Հայաստանում, թե արտասահմանում (կուզեի երախտագիտությամբ հիշատակել հատկապես ՎՊՄԻ-ի դասախոս, այժմ` ռեկտոր, պրոֆ. դր. Գուրգեն Խաչատրյանին), և ընդհակառակը՝ անբարեխիղճն այդպիսին է՝ որտեղ էլ նա լինի: Սակայն, ընդհանուր առմամբ, հայաստանյան դասախոսներից շատ-շատերը (եթե չասենք՝ ճնշող մեծամասնությունը) դասերի թանկ ժամանակը վատնում են դասախոսություններ թելադրելու վրա, ընդ որում նրանցից շատերի դասախոսություններն արդեն բոլորովին չեն համապատասխանում արդի լեզվաբանության մակարդակին: Կաշառքի և մյուս երևույթների մասին էլ չեմ խոսում:

    Պետք չէ կարծել, թե դասախոսությունների թելադրման այս անհեթեթ ձևի և մյուս երևույթների դեմ իմ ընդվզումը ծագել է Եվրոպայի և Ամերիկայի բուհերում «լուսավորվելու» հետևանքով: Այս ամենի դեմ ես պայքարել եմ դեռևս Կիրովականում ուսանելուս տարիներին` մինչև Հոլանդիա մեկնելս: Համոզված եմ, որ այն տարիներին կային շատ առաջադեմ դասախոսներ, որոնք նույն կերպ էին մտածում: Նրանցից շատերը հավանաբար կուզեին խուսափել դասավանդելու այդ հետամնաց ձևերից, սակայն այն տարիներին այնքան էլ հեշտ չէր տպել և ուսանողների համար բազում օրինակներով բազմացնել դասախոսությունների և հարակից նյութերի տեքստերը, մինչդեռ հիմա դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում, հետևաբար ոչ մի արդարացում ընդունելի չէ:

    Լեզուների իմացության շուրջ էլ խոսեցինք: Ծիծաղելի է, սակայն՝ փաստ, որ այսօր ՀՀ շատ բուհերի նույնիսկ հայոց լեզվի ամբիոնների դասախոսական կազմում անգլերեն իմացողների թիվը բավականին փոքր է, էլ չեմ խոսում ֆրանսերենի, գերմաներենի, իտալերենի, ինչպես նաև դասական լեզուների՝ լատիներենի, հին հունարենի և սանսկրիտի իմացության մասին: Էլ ի՞նչ միջազգային չափանիշների մասին կարող ենք խոսել: Այնինչ Հոլանդիայում, օրինակ, նշածս բոլոր լեզուները, բացառությամբ սանսկրիտի և իտալերենի, հիմնականում յուրացվում են գիմնազիայում (12-18 տարեկանների), այսինքն՝ մինչև համալսարան ընդունվելը:

    Հասկանալի է, որ այս ամենը հայերենի հաշվին չպետք է իրագործվի: Հոլանդական գիմնազիաներում դասավանդման հիմնական լեզուն, իհարկե, հոլանդերենն է: Ես կատեգորիկ կերպով դեմ եմ Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը և այս կապակցությամբ հանդես եմ եկել համացանցում:

    -Մեր գիտակրթական ոլորտում Խորհրդային ժամանակաշրջանից մնացած տարրեր տեսնու՞մ եք: Եթե այո` դա լա՞վ է, թե՞ վատ:

    -Վերը նշածս արատավոր երևույթները որոշ չափով գալիս են Խորհրդային ժամանակներից: Սակայն այն ժամանակներում կար մի շատ կարևոր բան, որի պակասը հիմա շատ խստորեն է զգացվում. գիտական խիստ գրաքննություն:



    Աղբյուր` 1in.am

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2011), Freeman (25.09.2011), Jarre (25.09.2011), Sagittarius (25.09.2011), Tig (25.09.2011), Ներսես_AM (25.09.2011), Ռուֆուս (25.09.2011)

  6. #619
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ լավ հարցազրույց էր, ամեն ինչ սրտիցս էր... Երբ պետք է մերոնք էլ հասկանան, որ մեր վայ գիտությունն ու ամեն ինչը հայ սարքելը ու ամեն բան առաջինը հայերին վերագրելը մեզ ավելի շատ վնաս ա տալիս, քան օգուտ:
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.11.2011), Freeman (25.09.2011), Jarre (25.09.2011), Sagittarius (25.09.2011), Ներսես_AM (25.09.2011)

  8. #620
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Սեւանա լճում ձկնորսների ցանց են ընկնում տարօրինակ ձկներ: Այդ մասին «Էկոլուրին» հայտնել է «Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանը: Նրա տեղեկացմամբ` լճի որոշակի հատվածներում ցանցի մեջ են ընկնում տարօրինակ գլուխներով ձկներ:

    Նրանք պատված են լորձով, որի հոտը չի անցնում երկար ժամանակ: Առայժմ հայտնի չէ, թե այդ ձկները որտեղից են հայտնվել, չի բացառվում նույնիսկ, որ մուտանտներ են:

    Ըստ Գ. Սուխուդյանի` լճի կենսաբանական հաշվեկշիռը խախտվել է, եւ ուսումնասիրություններ են հարկավոր վտանգավոր զարգացումները կանխելու համար:

    Աղբյուր՝ News.am

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (26.09.2011), E-la Via (26.09.2011), einnA (27.09.2011), Freeman (27.09.2011), Renata (26.09.2011), Tig (26.09.2011), VisTolog (26.09.2011), Արէա (26.09.2011), Նաիրուհի (26.09.2011)

  10. #621
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել` ընտանիքի` թվով երեք անդամների կողմից ինքնասպանություն գործելու մասին:
    Մասնավորապես` 2010թ. սեպտեմբերի 25-ին` ժամը 00:10-ին, Դիլիջան քաղաքի շտապ օգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել` ընտանիքի երեք անդամների կողմից ինքնասպանության եւ ինքնասպանության փորձ կատարելու մասին: Դեպքի վայր մեկնած ոստիկանության` Դիլիջանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են, որ Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանն իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
    Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ վերջինիս 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը: Մասնավորապես` վերջիններս ինքնասպանության փորձն իրականացրել են` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով: Մ. և Է. Մարտիրոսյանները տեղափոխվել են «Դիլիջան» Բ/Կ: Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
    Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետին նետված և ջարդված նկարներ:
    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն` պատճառները պարզելու համար:

    Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի մի խումբ ծնողներ բողոքում էին դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:





    Ինչպես news.armeniatv.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի 4-րդի «Գ» դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը ստիպողաբար դասարանի՝ թվով 9-ը տղա երեխաների մազերը կտրել է:
    Ծնող Ալլա Մկրտչյանը մեզ հետ զրույցում բարկացած պատմում էր. «Ես իմ երեխային առավոտյան մաքուր ուղարկել եմ դասի, իսկ դասղեկը բռնել, տղայիս մազերը կտրել-այլանդակել է. ու տենց մի քանի երեխաների: Ինձ էլ ասում է, թե՝ ում ուզում ես բողոքի, լավ եմ արել, դա իմ օրենքնա»:
    Դասղեկ Թանգյանը, ով չցանկացավ նկարահանվել, իր արարքը պատճառաբանում էր, թե մայրաբար կատակ է արել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում, դատապարտելով կատարվածը, ասաց, որ կատարվածի մասին ինքն արդեն տեղյակ է, և մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության:
    Իսկ մի քանի ծնողներ էլ ասացին, որ Գայանե Սողոմոնյանի զանգից հետո Թանգյանը «ոտուձեռ» էր ընկել ու խնդրում, որպեսզի աղմուկ չբարձրացնեն, թե չէ հանրակրթության վարչությունը իրն «օդ կհանի»:
    Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի



    news.armeniatv.com



  11. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.09.2011), E-la Via (27.09.2011), Moonwalker (26.09.2011), Renata (26.09.2011), Valentina (26.09.2011), Կարեն Կանտարով (05.10.2011)

  12. #622
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՍՊԻՏԱԿՑԻ Հայկոն ու ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ նույն թռուցիկում արդեն զավեշտ է.ՎԻԴԵՈ



    Հոկտեմբերի 22-ին, Մոսկվայում տեղի է ունենալուՍպիտակցի Հայկոյի համերգը, որին, ըստ գովազդային հոլովակների ու պաստառների, մասնակցելու են նաև հայկական էստրադայի «աստղերը»:

    Համերգը տեղի է ունենալու «ՌՈՍԻԱ» պետական կենտրոնական համերգասրահում և, բնականաբար, այստեղ գործում է` «ով վճարում է, նա էլ շամպայն է խմում» ռուսական ասացվածքը: Ու, որքան էլ ցավալի լինի, չի բացառվում, որ մի օր էլ Սպիտակցի Հայկոն համերգ տա Կրեմլի դահլիճում կամ` նույնիսկ Կարմիր Հրապարակում:
    Սակայն մենք չկարողացանք անտարբեր լինել հենց այսօր` «ՌՈՍԻԱ»-ում Սպիտակցի Հայկոյի ելույթի գաղափարին ու մեր աղբյուրների միջոցով` «ՌՈՍԻԱ» համերգասրահի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Կարպովից փորձեցինք ճշտել, թե արդյոք տեղյակ է նա Սպիտակցի Հայկոյի «արվեստից»:
    Վյաչեսլավ Կարպովը մեր աղբյուրի հետ զրույցում անկեղծ է եղել ու պատասխանել է, որ համերգի կազմակերպիչները Սպիտակցի Հայկոյին ներկայացրել են իբրև հայկական էստրադայի գերաստղ, Հայաստանում սիրված ու գնահատված կոմպոզիտոր-կատարող և ամենաբարձր վարձատրվող երգիչ:
    Իհարկե, հայկական մշակույթին բավականին քաջ ծանոթ Վյաչեսլավ Կարպովը, երբ հետո փորձել է լսել Սպիտակցի Հայկոյի կատարումները, զարմացել է հայկական էստրադայի ու ընդհանրապես` հայկական մշակույթի նման ծայրաստիճան անկման մասին, սակայն ավելի ուշ` հասկացել է, թե ում հետ գործ ունի:
    Վյաչեսլավ Կարպովի ճաշակը` Սպիտակցի Հայկոյին լսելուց հետո, բնականաբար, չի փոխվել, սակայն ` նույնպես բնականաբար` չի փոխվել համերգասրահը Սպիտակցի Հայկոյին տրամադրելու պայմանավորվածությունը, քանի որ` բիզնեսը ` բիզնես է, ճաշակը` ճաշակ, արվեստը` արվեստ:
    Սակայն ով է իրավունք տվել համերգի «խոպանչի» կազմակերպիչներին ռաբիզ երգչին ներկայացնել իբրև համարյա Առնո Բաբաջանյան` այդպիսով հայկական մշակույթի մասին ռուս գործչի ու ընդհանրապես ` ռուս արվեստասերների պատկերացումը հավասարեցնելով իրենց անճաշակ մակարդակին:
    Ի դեպ, նույն համերգի ազդագիր-թռուցիկների մի կողմում Սպիտակցի Հայկոյի նկարն է ու նրա համերգի մասին գովազդը, մյուս կողմում` Առնո Բաբաջանյանի նկարն ու նրան նվիրված համերգի տեղեկատվությունը: Այնպես որ, մոսկվացիների համար հայկական մշակույթի անցյալի ու «ներկայի» մասին անճաշակ ու ռաբիզ տեղեկատվությունն ապահովված է:
    asekose.am





    Վերջին խմբագրող՝ VisTolog: 26.09.2011, 23:42:


  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2011), Freeman (27.09.2011), Moonwalker (27.09.2011), Արէա (26.09.2011), Նաիրուհի (27.09.2011)

  14. #623
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միգուցե ինչ–որ մեկն այստեղ տարբերակ առաջարկի այս մարդկանց համար...

    Առողջական խնդիրներ ունեցողների նկարչական դասերը դադարեցվել են. տարածք չկա
    ՍԵՊՏԵՄԲԵՐ 26, 2011




    «Շող» գեղագիտական ստուդիայի 14-52 տարեկան էպիլեպսիայով և մանկական ուղեղային կաթվածով հիվանդ տասից ավելի սաներ զրկված են նկարչական դասերի գնալու իրենց հնարավորությունից, քանի որ դասերի համար տարածք չունեն։

    Հայ ավետարանական եկեղեցին 8 ամիս առաջ բարեգործական նպատակներով տարածք էր տրամադրում, բայց այժմ հրաժարվել է օգնել նրանց։ Ստուդիան դիմել է մի քանի պետական հաստատությունների և այլ ստեղծագործական խմբակներ ունեցող կառույցների, բայց դեռևս տարածք չի գտնվել նրանց համար։

    Առողջական խնդիրներ ունեցողներ մարդկանց նկարչական դասեր էր տալիս մի հայ ոստիկան՝ 46-ամյա Արա Հարությունյանը. նա միակ մասնագետն է Հայաստանում, ով վկաների նկարագրածի հիման վրա կազմում է հանցագործի դիմանկարը:

    «Ես պատրաստ եմ տարածք ունենալու դեպքում ամեն շաբաթ նորից պարապել նրանց հետ, քանի որ ուզում եմ նրանք զգան իրենց այս հասարակության լիարժեք անդամ։ Բացի այդ, ես իմ խղճի առջև եմ աշխատում, քանի որ ամեն անգամ այս սենյակ մտնելիս քննություն եմ տալիս նրանց առջև, նրանք ինձ օգնում են վերացնել այն բացասականը, որը կուտակվում է աշխատանքային շաբաթվա ընթացքում»,- խոստովանում է Հարությունյանը։

    Մոնիկա Սահակյանը, ով մանկությունից անվասայլակ է օգտագործում ուղեղային կաթվածի պատճառով, պատմում է, որ այս դասերի շնորհիվ կարողանում է նկարելով ներկայացնել իր տխրությունն ու ուրախությունը:

    «Ուրախությունս արտահայտում եմ սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին, կանաչ գույներով, իսկ տխրությունս սև գույնն է, բայց իմ սևը միշտ ունի նաև պայծառ երանգներ»,- ասում է նա։

    Սահակյանը արդեն 4 ցուցահանդես է ունեցել «Նարեկացի» արվեստի միությունում, որոնցից երեքն անհատական բնույթ են կրել։

    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողուհի Հելենա Մելքոնյանը ֆիլմ է նկարահանել հիվանդ երեխաներին նկարել սովորեցնող ոստիկանի մասին՝ կոչ անելով հետևել նրա օրինակին, նաև՝ օգնել, որ այս երեխաներն ունենան նկարելու սեփական տարածք։

    Ինչպես ֆիլմում Արայի սաներն են նշում՝ նկարելու շնորհիվ իրենք սկսել են մտածել, որ ապրել պետք է, որ կյանքն իմաստ ունի։

    http://www.hra.am/am/events/2011/09/26/paint
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  15. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (27.09.2011), Freeman (27.09.2011), Tig (27.09.2011), Կարեն Կանտարով (05.10.2011), ՆանՍ (28.09.2011)

  16. #624
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը

    Վայքի ծննդատան բժշկին ազատել են աշխատանքից
    16:55 • 27.09.11

    Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանին ազատել են աշխատանքից: Առողջապահության նախարար մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը նշում է, որ ազատման համար հիմք է հանդիսացել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նամակը` ուղղված Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին:

    Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ կազմված հանձնաժողովը, տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո, պարզել է, որ մասնագետների մոտ կան կազմակերպչական և այլ բնույթի բացթողումներ: Արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, կենտրոնի տնօրենին և ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին։

    Մետաքսյա Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից բժշկական էթիկայի նորմերի կոպիտ խախտման հիմնավորմամբ:
    Հիշեցնենք, որ Վայքի քննդատանը օգոստոսի 14-ին ծնված երեխայի մահվան համար հարազատները մեղադրում էին մանկաբարձ-գինեկոլոգ, 54-ամյա Մետաքսյա Հովհաննիսյանին, որը նրանց պնդմամբ, իր մասնագիտական պարտականությունները ճիշտ չի կատարել։ Սեպտեմբերի 4-ին նույն ծննդատանն արձանագրվեց նորածնի մահվան երկրորդ դեպքը. այս դեպքում էլ նախածննդյան հսկողությունն իրականացրել էր մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանը։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  17. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (27.09.2011), E-la Via (27.09.2011), Freeman (28.09.2011), Renata (27.09.2011)

  18. #625
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մանկապարտեզի ճակատագիրը դեռևս անորոշ է
    ՍԵՊՏԵՄԲԵՐ 29, 2011



    Մինչև մանկապարտեզ գնալը երկուսուկես տարեկան Մոնիկա Հակոբյանը չէր շփվում ոչ մեկի հետ. տանը առանձնանում էր մի անկյունում ու սկսում էր խաղալ։ Մոնիկայի հայրը վախենում է, որ դուստրը նորից կներփակվի իր մեջ, քանի որ այն մանկապարտեզը, որտեղ նա հաճախում է հնարավոր է, որ քանդվի։

    Նախորդ շաբաթվա ընթացքում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը ծնողական ժողով է կազմակերպել, որի ժամանակ էլ հայտնել է, որ շենքը պատրաստվում են քանդել, նոր շենք կառուցելու նպատակով։ Այս մանկապարտեզ հաճախում են մոտակա 2 թաղամասերի 4000 բնակիչների 100 երեխաներ։

    «Մենք այս տարի ամբողջ օրը փնտրում էինք մանկապարտեզ, որ երեխային ընդունեն, ոչ մի տեղ չընդունեցին, քանի որ տեղ չկար, միայն այստեղ կարողացանք տեղ գտնել։ Մենք էլ ի վիճակի չենք վճարովի մանկապարտեզ տանել երեխային, քանի որ ամենաքիչը ամսական 50 հազար դրամ պետք է վճարենք, երևի դրա համար էլ քանդում են, որ վճարովի մանկապարտեզները աշխատեն»,- ասում է Մոնկիայի հայրը՝ Համլետ Հակոբյանը։

    Ծնողներից Աննա Շառոյանը նշում է, որ չի կարող երեխային ավելի հեռու գտնվող մանկապարտեզ տանել, չնայած դրա կարիքը շատ կունենա, եթե մանկապարտեզը քանդեն։ Բացի 3 տարեկան տղան, ունի նաև դպրոցական տարիքի երեխա, ում հետ դասեր է պատրաստում, տանում է պարի ու լողի դասերի։

    Ծնողները չեն հավատում վարչական շրջանի ղեկավարի խոստումներին, թե տեղում մեկ տարում կկառուցեն 150 տեղանոց մանկապարտեզ, քանի որ հիշում են, որ 2000թ.-ին քանդեցին մոտակա տարածքում գտնվող համար 42 մանկապարտեզը, որի տեղում էլիտար շենք կառուցեցին։

    Նրանք նաև զայրացել են Մուշեղյանի արտաբերած վիրավորական խոսքերից. ծնողների պատմելով' նա ասել է՝ «էս ի՞նչ ա, բոմժանոց ա, ինչքան բոմժ կա՝ գալիս ա էստեղ»:

    ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մանկական հիմնադրամի ուսումնասիրությունների համաձայն՝ 1990թ. Հայաստանում եղել է 1192 մանկապարտեզ և հաճախել են 113 հազարից ավելի երեխա: 2006թ. մանկապարտեզների թիվը 623 էր, իսկ հաճախող երեխաները՝ 47 հազարից ավելի:

    ՀՀ կրթության և գիտության նախարարության Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում գործում է 742 մանկապարտեզ, այսինքն՝ 1990թ-ի համեմատ փակվել, սեփականաշնորհվել կամ այլ նպատակներով է սկսել գործել 450 մանկապարտեզ:

    2008 թ. մարտի 31-ին վարչապետ Սերժ Սարգսյանի' Կառավարության կողմից հավանության արժանացած Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. Ռազմավարական ծրագրի դրույթների համաձայն' նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ կառավարության հիմնական նպատակը նախադպրոցական կրթության ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է:

    Հղում կատարելով այս նպատակին՝ սեպտեմբերի 22-ին Ժառանգություն խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով ՀՀ Վարչապետին ահազանգել է շենքի ապօրինի քանդման առնչությամբ:

    «Ստիպված եմ կրկին հիշեցնել 2005 թ. Ազգային ժողովի կողմից ընդունված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի մասին, որի համաձայն' «Պետական կամ համայնքային սեփականություն համարվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերը հասարակական կամ պետական կարիքների համար կարող են օտարվել միայն բացառիկ դեպքերում' օրենքով»»,- նշված է նամակի մեջ։

    Բախշյանը պահանջել է պատասխանել, թե ի՞նչ հիմնավորմամբ է Արաբկիր վարչական տարածքի ղեկավար Մուշեղյանը երեխաների ծնողներին հայտարարել մանկապարտեզը քանդելու մասին, եթե Երևանի աշխատակազմի կրթության վարչությունից նրանց նամակով վստահեցրել են, որ այդ շենքը կքանդվի միայն մանկապարտեզի համար նոր շենքը կառուցելուց հետո:

    Ծնողներին լուր էր հասել, որ մի գործարար ուզում է վերանորոգել շենքի մի մասը' փոխարենը տիրանալով շենքի մյուս մասին։

    Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին և Արաբկիրի վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանը պնդում են, որ պատրաստ էին մանկապարտեզի երեխաներին տեղավորել տարածքի մոտակա մանկապարտեզներում, չնայած այնտեղ, ծնողների հավաստմամբ՝տեղ չկա։

    Էդ.Մուշեղյանը նշեց, որ եթե ծնողները աղմուկ չբարձրացնեին, մեկ տարի հետո ունենալու էին շատ լավ մանկապարտեզ, իսկ այժմ նա հայտարարում է, որ ոչ մի բան էլ չի անելու, չնայած նրան, որ մանկապարտեզը երրորդ կարգի վթարային շենք է համարվում։

    Շինությունների ամենաբարձր վթարային կարգը 5-րդն է համարվում։ Չնայած մանկապարտեզը դեռ երրորդ կարգի վթարային է և խիստ վտանգավոր չէ երեխաների այնտեղ գտնվելը, բայց չվերանորոգելու պարագայում շենքն ավելի վտանգավոր կդառնա։

    Հիշեցնենք, որ 2011թ. ՀՀ պետբյուջեով 1.7 մլրդ դրամ է հատկացված՝ Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման ու հիմնանորոգման համար:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/am/point-of-view/2...9/kindergarten
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.09.2011), Tig (29.09.2011)

  20. #626
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամանոց թղթադրամներ


    Կենտրոնական բանկը կթողարկի նոր տեսքով 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման թղթադրամ:

    ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին նշում են, որ 1000 դրամ անվանական արժեքով 2011թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները եւ չափերը հիմնականում նույնն են, ինչ-որ 2001թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը։ 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երեւում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաեւ անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ:

    Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ եւ լուսընդդեմ դիտելիս երեւում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս`հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը եւ բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը եւ մոխրագույնը:1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի եւ 2011թվականի. նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները հետեւյալն են.

    - Դիմերեսին դիմանկարի ներքեւի ձախ անկյունում պատկերված ձվաձեւ զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:- Ավելացել է կինեգրամայով ժապավենաձեւ փայլաթիթեղ։

    - Դիմանկարը փոքրացվել եւ տեղաշարժվել է մի փոքր աջ։

    - Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական՝ խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն։- Դիմերեսի ներքեւի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերեւում ավելացել է գրչածայրի պատկեր եւ թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ։

    - Դիմերեսի աջ եւ ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ։

    - Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են՝ տպագրությունը բացակայում է։- Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն եւ կանաչ գույներով, որի ներքեւի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի եւ հակառակը (STEP®):

    - «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերեւի աջ անկյուն։

    - Պատուհանաձեւ պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երեւում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ:

    News.am

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.09.2011), Lusinamara (29.09.2011), Renata (06.10.2011), VisTolog (30.09.2011)

  22. #627
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)



    Այսօր` հոկտեմբերի 5-ի երեկոյան, կյանքի 84-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանը:Մեր տեղեկություններով, նա մահացել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Նախորդ ամիս Խանամիրյանը սրտանոթային համակարգի լուրջ խնդիրներ էր ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց:Վանուշ Խանամիրյանը եղել է պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար, պարարվեստի գործիչների միության նախագահ:
    Ափսոս, Աստված հոգին լուսավորի:




  23. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (05.10.2011), Freeman (06.10.2011), Meme (05.10.2011), Renata (06.10.2011), Արէա (06.10.2011), Կարեն Կանտարով (05.10.2011), Նաիրուհի (05.10.2011), Շինարար (05.10.2011)

  24. #628
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը


    Ես էս Վանուշ Խանամիրյանին եմ սիրում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (05.10.2011)

  26. #629
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    01.10.2011
    Հասցե
    Հայաստան,Երեվան.
    Տարիք
    31
    Գրառումներ
    104
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սահմանին. 1 զոհ, 2 վիրավոր
    20:07 | Այսօր | ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    Այսօր, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

    Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը;

    Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը հաղորդում է երկու վիրավորների մասին;

    Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:50-ի սահմաններում Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը /ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ/ և Խաչատուր Հրանտի Սուքիասյանը /ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ/: Կատարվում է հետաքննություն:



    http://www.a1plus.am/am/official/2011/10/05/sahman
    Վերջին խմբագրող՝ Կարեն Կանտարով: 05.10.2011, 21:35:

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Renata (06.10.2011)

  28. #630
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 42 80-ից ԱռաջինԱռաջին ... 3238394041424344454652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հետաքրքիր տեղեկություններ դեսից–դենից
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 543
    Վերջինը: 24.01.2020, 03:06
  2. Տեսահոլովակներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 427
    Վերջինը: 24.02.2017, 21:22
  3. Երաժշտական քննարկումներ դեսից-դենից
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 27.09.2011, 16:43

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •