Նիդերլանդների քաղաքական մայրաքաղաք էս-Խրավենհագըում, որն առավել հայտնի է կրճատ Հաագա տեսքով, գործող հայկական համայնքային Աբովյան միության ջանքերով քաղաքի ամենամարդաշատ վայրում` երկաթուղային կայարանի առջև, 28 այլ լեզուների շարքում, փորագրվել է նաև հայերեն ասացվածք՝ ճանապարհի մասին. «Ջուրն իր ճանապարհը կգտնի»։
![]()



Մեջբերել
Սկսում ենք շտապօգնության կանչերի կենտրոնացման պիլոտային ծրագիրը:
Այս պահին մարզերից բջջային և IP հեռախոսակապով 103 զանգահարելու դեպքում քաղաքացին միանում է Երևանի ՇՕ կայանին (բացի Վիվասելի բաժանորդներից), որը սակայն չի սպասարկում մարզերի կանչերը, այլ ուղղակի քաղաքացուն է փոխանցում մարզի տվյալ կայանի հեռախոսահամարը և քաղաքացին ստիպված է լինում կատարել երկրորդ զանգը մարզային համապատասխան կայան, ինչը երկարացնում է կանչի ընդունման և սպասարկման ժամանակը:
Պիլոտային ծրագրի շրջանակներում Աշտարակի, Աբովյանի, Արարատի, Արտաշատի և Վաղարշապատի ՇՕ կայանների բոլոր կանչերը կգան Երևանի ՇՕ կայան, որտեղից առանց հավելյալ զանգի անհրաժեշտության կփոխանցվեն համապատասխան կայան:
Ծրագրի արդյունքները ամփոփելուց հետո այն կտարածվի ամբողջ երկրի վրա: Հիշեցնեմ նաև որ վերջին 2 ամիսների ընթացքում Երևանի և մարզերի ՇՕ կայանները համալրվել էին հավելյալ հերթափոխներով, ինչը էականորեն բարելավել է կանչերի սպասարկման ժամանակը և որակը: Շտապօգնության բարեփոխումները շարունակական են լինելու:



Էջանիշներ