Sambitbaba-ի խոսքերից
6
* * *
Ժամանակն է մի քանի խոսք ասել “Նյու Էյջի” մասին:
Նրանք, ովքեր ծանոթ չեն թեմային, իհարկե, առաջին հերթին դիմելու են Վիկիպեդիայի օգնությանը: Ձեր ժամանակը խնայելու համար եկեք ես էլ փորձեմ այնտեղից վերցնել ու ձեզ ներկայացնել ընդհանուր տեղեկություններ, իսկ հետո փորձենք մի քիչ խորանալ հարցի իրական վիճակի մեջ:
"Նոր Դարն" առաջ է եկել 19-րդ դարի վերջի - 20րդ դարի սկզբի օկուլտային գիտությունների հիման վրա: Դրանք են. մեսմերիզմ, ալքիմիա, կաբալա, հերմետիզմ, սրբազան երկրաչափություն և այլն: Նրա ծնունդը կապված է մի քանի հանգամանքների հետ, որոնցից են.
1. Գրագիտության մակարդակի աճը, կապի զարգացումը;
2. Արևելյան ուսմունքների մասնակի հասանելիությունը արևմտյան ընթերցասերների համար;
3. Ազատամտության զարգացումը;
4. Գիտական և միստիկական աշխարհայացքների անջատումը, որն առանձնապես սուր զգացվեց 20րդ դարի երկրորդ կեսին:
Եկեք շրջանցենք "Նյու Էյջի" բազում հոսանքները, կապված յոգայի, մարմնամարզության, մեդիտացիաների, բժշկումների, փսիխոդելիկ պրակտիկայի, գուշակումների, երաժշտության, նկարչության և այլնի հետ:
Եկեք խոսենք հոգևոր մտածողության մասին, որին ամենամոտն ենք կարծես կանգնած: Կամ ավելի ճիշտ կլիներ երևի ասել. եկեք խոսենք Աստծո մասին:
Այս հարցում "Նյու Էյջի" ամենակարևոր կետերը.
1. Բոլոր հավատների միասնությունը;
2. Հավատը նախկին ծնունդների նկատմամբ;
3. Բոլոր կենդանի արարածների միասնության զգացումը;
4. Գերբնական և տրանսպերսոնալ էակների (հրեշտակներ, դևեր, ոգիներ, երկնային ուսուցիչներ) նկատմամբ հավատը;
5. Հավատի, գիտության և միստիկայի միասնության ընկալումը;
6. Ընդհանուր հավատը Բարու, Սիրո և Լուսավոր ՈՒժերի նկատմամբ:
ՈՒնի բազում հայտնի ուսուցիչներ, որոնցից են. Օշոն, Սաթյա Սաի Բաբան, Ռուդոլֆ Շթայները, Գեորգի Գուրջիեվը, Պյոտր ՈՒսպենսկին, Ելենա Բլավատսկայան, Ռերիխը և այլն: Այսօրվա հայտնի դեմքերն են. Նիլ Դոնալդ ՈՒոլշը, Դրունվալո Մելխիսեդեքը, Լի Քերրոլլը և այլն: Օրեցօր մեծանում է նրա համբավն ամբողջ աշխարհում: Նյու-էյջական գրականությունն արդեն թարգմանված է բազում լեզուներով:
"Նյու Էյջը" հաճախ քննադատության է ենթարկվում տարբեր տեսանկյուններից:
Գիտական տեսանկյունից քննադատվում է նրա անհատական լինելը, անկրկնելիլությունն ու ստուգման ենթակա չլինելը:
Հոգևոր տեսանկյունից քննադատվում է խորության պակասի և ժառանգականության համար: Շատերը կասկածի են առնում այն, վախենալով հազարամյակներով կուտակված գիտելիքների մասսայականացվելուց և հասանելիությունից: Շատերը բացասականորեն են վերաբերվում "Նյու Էյջին" ասելով, որ նրա հետնորդներն ինքնախաբեությամբ են զբաղված:
Եվ չնայած այս ամենին, "Նյու Էյջի" շրջանակներում նաև լուրջ ուղղություններ են առաջանում, նպակադրված պահպանելու իրականական, վավերական ավանդույթները, տարբեր փիլիսոփայությունների, մտածելակերպերի սիստեմային իմաստավորումն ու համադրումը, համամարդկային փիլիսոփայութան մշակումը, կրոնի, գիտության և փիլիսոփայության միավորումը, ժողովուրդների փոխադարձ ըմբռնումը:
Սրանք են հիմնական տեղեկությունները "Նյու Էյջի" մասին, ինչը կարելի է ստանալ տարբեր հանրագիտարաններից:
Էջանիշներ