E-la Via (05.09.2011), Magic-Mushroom (04.09.2011), Quyr Qery (26.07.2012), VisTolog (04.09.2011)
Magic-Mushroom (05.09.2011), Quyr Qery (26.07.2012), Skeptic (04.09.2011)
Magic-Mushroom (05.09.2011), Quyr Qery (26.07.2012), Sambitbaba (05.09.2011), Skeptic (04.09.2011)
Մեջիքը շատ լավ բան ասեց. «...հարգում եմ բոլոր հավատացյալներին,եթե նրանք հարգում են գիտությունը,էվոլուցիան,վհուկների որս,խաչակրած արշավանք չեն սկսում,նոր տեխնալոգիաներին չեն խանգարում եւ իրենց կամքը չեն պարտադրում ուրիշներին,չեն խանգարում ինձ՝ չեմ խանգարում իրենց»:
Ու երկու ձեռքով կողմ եմ, բայց ցավն էն ա, որ էդ կարգի մարդիկ շատ քիչ են(Ակումբում, հասկանալի պատճառներով, էնքան էլ քիչ չեն
)
Մարդամեկին մի հատ վիդեո էի տվել նայելու, ու հիմա կդնեմ, թեկուզ ոչ մեկ չնայի. ուղղակի ավելի քան համապատասխան ա
Magic-Mushroom (05.09.2011), Quyr Qery (26.07.2012)
Թեման սկզբից կարդալով գալիս էի՝ արդեն մտքումս մշակելով ապագա գրառումս, մեկ էլ տեսա, որ ինձնից առաջ արդեն այդ գրառումն արել են։ Ու լրիվ մեկին մեկ իմ անելիք գրառումն է, է՜...
Հատկապես էս մասերը։ Լրիվ իմն է...
Այս հենց այս գերբնական անբացատրելին, անհասկանելին ինձ համար աստված է: Եվ քանի որ այն անբացատրելի է, ուստի պետք չէ, որ ինչ-որ առաքյալներ, աստծո ծառաներ գան, ասեն, թե աստված ինչ ա «մտածում»
Իսկ կրոնն ինձ համար մշակույթ է. իմ ընտանիքի, իմ ազգի մշակույթի մի մասը, և սիրում եմ հետևել կրոնական ավանդույթներին որպես այդ մշակույթի մի գեղեցիկ մասը /քանի դրանք գեղեցիկ են և ցնորության չեն վերածվում/
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
E-la Via (05.09.2011), Quyr Qery (26.07.2012), Sagittarius (05.09.2011)
eduard30 (05.09.2011)
Freeman (09.09.2011), Magic-Mushroom (06.09.2011), Quyr Qery (26.07.2012)
Ոչմիբան: Եթե հավատամ Աստծուն կամ չհավատամ, իմ կյանքում հաստատ ոչ մի փոփոխություն չի լինի. ես ոնց հիմա ապրում եմ, տենց էլ կապրեմ: Բայց ուղղակի ես երբեք չեմ կարողանա մտածել, որ Աստված գոյություն չունի, քանի որ ես զգում եմ իր ներկայությունը իմ կյանքում, ու էտ բառերով չես բացատրի, էլ ուր մնաց անհավատին համոզեմ: Մի համեմատություն անեմ, որ ավելի պարզ լինի տեսակետս. Աստված ոնց որ անոնիմ մի «մարդ» լինի, ով առանց քո իմացության օգնում ա, ու դու վաղ թե ուշ դրա մասին իմանում ես ինչ-որ ուրիշից. հիմա դու կարող ես հավատալ, չհավատալ, նրան շնորհակալ լինել, արհամարհել, կարծես ոչինչ չի արել քեզ համար, չնկատել (չհասկանալ) նրա օգնությունը և այլ տարբերակներ: Ուղղակի տարբերությունը այն ա, որ եթե անգամ չես էլ հավատում ու արհամարհում ես Նրան, Նա էլի քեզ շարունակում ա օգնել:![]()
E-la Via (05.09.2011), Moonwalker (05.09.2011), Sambitbaba (06.09.2011), Արէա (05.09.2011), Մանուլ (08.09.2011), ՆանՍ (07.09.2011)
eduard30 (05.09.2011)
Կարելի՞ է արդյոք քո այս խոսքերը հասկանալ հետևյալ կերպ. Ես Եմ Իմ Կյանքի Արարիչը:
Հիմա սրանցից ո՞ր մեկը, Վիսթ: Եկ, կողմնորոշվենք, խնդրում եմ. ձևավորվում ա՞, թե՞ դու հասկանում ես:ա. Էդ ամեն ինչը ձևավորվումա հասարակության, շրջապատի, ընտանիքի ու այլ գործոնների միջոցով:
բ. Կարո՞ղա ես էնքան չեմ հասկանում, որ ինձ անպայման պետքա «բրդեն», որ ես հասկանամ պետքա հարգանք, խիղճ ու հանդուրժողականություն ունենալ:
Ինձ թվում է, թե քո այս երկու նախադասությունների մեջ ինչ-որ հակասություն կա: Բայց ինձ թվում է նաև, թե դու ցանկանում ես ասել հետևյալը. Այդ ամեն ինչը ձևավորվում է հասարակության, շրջապատի, ընտանիքի ու այլ գործոնների միջոցով, կախված նրանից, թե ինչպես եմ ես այդ գործոններն ընկալում:
Ընդ որում ասեմ, որ կարելի է թվարկել բազում "գործոններ", այլ ոչ միայն քո թվարկած երեքը: Օրինակ. կլիմայական պայմանները, աշխարհագրական գտնվելիուրթյունը, ազգությունը, սեռը, - բազում այլ բաներ էլ: Եվ այդ բազմաթիվ գործոնների մեջ ոչ վերջին տեղն է գրավում, ինչ խոսք, նաև Աստված…
Հիմա.
Աթեիստը վերցնում և այդ ցուցակից ջնջում է Աստծոն:
Հոգևորականներից ոմանք ջնջում են ընտանիքը:
Հավատացյալներից ոմանք ջնջում են հասարակությունը:
"Կապույտ" երիտասարդը ջնջում է հակառակ սեռը:
Դու մի ինչ-որ առանձնահատուկ տարբերություն տեսնո՞ւմ ես այդ ջնջողական աշխատանքի մեջ: Չի՞ թվում քեզ արդյոք, որ մենք բոլորս ուղղակի փորձում ենք պատասխանել միևնույն հարցին. իսկ ի՞նչ, եթե ես ջնջեմ…
Մաքս Ֆրիշը մի հոյակապ վեպ ունի. "Անվանեմ ինձ Գանտեմբայն", - կարդացե՞լ ես… Գրքի հերոսը փորձում է պատասխանել հենց այդ հարցին. "իսկ ի՞նչ, եթե...": Նա փոխում է իր կյանքը, կյանքի միևնույն ակնթարթները վերապրում է տարբեր իրավիճակների մեջ, անընդհատ վերափոխելով ինչ-որ էպիզոդներ, նույնիսկ իր անունն է փոխում մի քանի անգամ… Բայց ինչ էլ անի՝ միևնույն է, գալիս է մի ակնթարթ, երբ բոլոր նրա վերափոխումները վերջիվերջո նրան նորից բերում-հասցնում են իր կյանքի միևնույն ընթացքին:
Նույն բանը կատարվում է նաև մեզ հետ. որքան էլ որ հրաժարվենք քո ասած գործոններից, նրանցից որ մեկն էլ ընտրենք՝ հրաժարվելու համար, - միևնույն է, վերջում մենք բոլորս էլ նույնն ենք. Արևի վրա բոցկլտացող մոմեր, կամ, այլ կերպ ասած, միևնույն Աստծո տարբեր մասնիկներ:
- - - - - - - - - - - - - - - - -
Հ.Գ. Լավ: Այսքան գրեցի, ուրեմն փորձեմ միանգամից հարցիդ էլ պատասխանել:
Ելնելով իմ աշխարհայացքից, որ Աստված, դա ամեն ինչ է, այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք, լսում ենք, շնչում ենք և չգիտեմ էլ ինչ ենք անում մեր բոլոր վեց զգայարաններով և, դրան գումարած, նաև այն ամենը, ինչ մենք չենք տեսնում ու չենք զգում մեր զգայարաններով, - ելնելով այն հանգամանքից, որ ես էլ, դու էլ այդ Ամբողջական, Համայն Աստծո անբաժանելի, փոքրիկ, բայց շատ կարևոր մասերն ենք հանդիսանում, - ես մտածում եմ, որ եթե գոյություն չունենար Աստված, ուրեմն գոյություն չէր ունենա ոչինչ, և ես ու դու էլ այդ թվում, իհարկե:ի՞նչ կփոխվի քո կյանքում, ի՞նչը կպակասի քո կյանքում, եթե մտածես, որ քո պատկերացրած Աստվածը գոյություն չունի:
Հրաժարվել Աստծոց, դա նույն բանն է, եթե մի օր քո ձախ ոտքի ճկույթը վերցնի ու հրաժարվի քո ամբողջ մարմնի գոյությունից…
Շատ լավ ասացիր, Եվուկ ջան: Եվ որպես ասածիդ շարունակություն, թույլ տուր պատմել Էնթոնի դե Մենլոյի մի սքանչելի պատմվածք, "Գորտի աղոթքը" գրքից: Կարծում եմ, տեղին կլինի:
ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՍՏՎԱԾ ՕԳՆՈՒՄ ԳՅՈՒՂԻՆ
Գյուղի տերտերը սուրբ մարդ էր: Դժվար րոպեներին մարդիկ միշտ նրա մոտ էին գալիս խորհրդի: Այդ ժամանակ նա մի ինչ-որ գաղտնի տեղ էր գնում անտառում, ու ինչ-որ գաղտնի աղոթք էր շշնջում: Աստված միշտ լսում էր այդ աղոթքն ու օգնում էր գյուղին:
Սուրբ տերտերի մահից հետո, մարդիկ սկսեցին դիմել նրա հետնորդին, որը սուրբ չէր, բայց գիտեր գաղտնի տեղն անտառում և գաղտնի աղոթքը: Նա ասում էր. "Աստված, Դու գիտես, որ ես սուրբ չեմ: Բայց չէ՞ որ դա պատճառ չէ Քեզ համար չլսել աղոթքս ու չհասնել օգնության…" Աստված լսում էր աղոթքն ու օգնում էր գյուղին:
Սրան հաջորդող տերտերը նույնպես սուրբ չէր, ու նաև չգիտեր այն գաղտնի տեղն անտառում: Եվ, երբ գյուղացիները դիմում էին նրան, նա գնում էր անտառ, կարդում էր այն գաղտնի աղոթքն ու ասում. "Աստված, մի՞թե տեղն այդքան կարևոր է Քեզ համար: Մի՞թե յաուրաքանչյուր տեղ էլ սրբություն ձեռք չի բերում Քո ներկայությամբ: Լսիր աղոթքս և հասիր օգնության"… Եվ Աստված լսում էր աղոթքն ու օգնում էր գյուղին:
Հաջորդ տերտերն էլ սուրբ չէր, չգիտեր գաղտնի տեղն ու չգիտեր գաղտնի աղոթքը: Նա ասում էր. "Մի՞թե ինչ-որ գաղտնի խոսքեր կարող են գերազանցել սրտի ցավը: Լսիր աղոթքս և հասիր օգնության"… Եվ Աստված լում էր այդ աղոթքն ու օգնում էր գյուղին:
Սրան հաջորդող տերտերն էլ սուրբ չէր, չգիտեր գաղտնի տեղն ու չգիտեր գաղտնի աղոթքը: Նույնիսկ ավելի հավատում էր ոչ թե աղոթքի, այլ փողի ուժին: Նա դիմում էր Աստծոն. "Ի՞նչ Աստված ես դու: Դու հեշտությամբ կարող ես լուծել այն խնդիրները, որ հենց Ինքդ էլ ծնել ես, բայց ալարում ես մատդ անգամ թափ տալ, քանի դեռ մենք չենք սկսել շողոքորթել Քո առջև ու աղաչել: Իհարկե, Դու կարող ես վերաբերվել մարդկանց, ինչպես կամենաս…" Դրանից հետո նա անմիջապես անցնում էր բուն խնդրին:
Եվ… Աստված լսում էր այդ աղոթքն ու օգնում էր գյուղին…
Երրորդից եմ ընդունում, որից դու չունես:
Արարիչը չէ, կառավարիչը:Կարելի՞ է արդյոք քո այս խոսքերը հասկանալ հետևյալ կերպ. Ես Եմ Իմ Կյանքի Արարիչը:
Շրջապատնա մարդու մոտ ձևավորում ինչ-որ բան հասկանալը, լինի դա վատ թե լավ:Հիմա սրանցից ո՞ր մեկը, Վիսթ: Եկ, կողմնորոշվենք, խնդրում եմ. ձևավորվում ա՞, թե՞ դու հասկանում ես:
Ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը իրենց բնույթով, տեսակով չեն կարող համեմատվել աստծո հետ, որովհետև դրանց հետ անմիջական շփում կա, ինչը դու զգում և տեսնում ես: Ես չեմ ջնջում աստծուն, ես ջնջում եմ մարդու ստեղծած աստծուն: Տարբերություն ինձ թվումա կա:Ընդ որում ասեմ, որ կարելի է թվարկել բազում "գործոններ", այլ ոչ միայն քո թվարկած երեքը: Օրինակ. կլիմայական պայմանները, աշխարհագրական գտնվելիուրթյունը, ազգությունը, սեռը, - բազում այլ բաներ էլ: Եվ այդ բազմաթիվ գործոնների մեջ ոչ վերջին տեղն է գրավում, ինչ խոսք, նաև Աստված…
Հիմա.
Աթեիստը վերցնում և այդ ցուցակից ջնջում է Աստծոն:
Հոգևորականներից ոմանք ջնջում են ընտանիքը:
Հավատացյալներից ոմանք ջնջում են հասարակությունը:
"Կապույտ" երիտասարդը ջնջում է հակառակ սեռը:
Դու մի ինչ-որ առանձնահատուկ տարբերություն տեսնո՞ւմ ես այդ ջնջողական աշխատանքի մեջ: Չի՞ թվում քեզ արդյոք, որ մենք բոլորս ուղղակի փորձում ենք պատասխանել միևնույն հարցին. իսկ ի՞նչ, եթե ես ջնջեմ…
Տեսակետդ պարզա:Ելնելով իմ աշխարհայացքից, որ Աստված, դա ամեն ինչ է, այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք, լսում ենք, շնչում ենք և չգիտեմ էլ ինչ ենք անում մեր բոլոր վեց զգայարաններով և, դրան գումարած, նաև այն ամենը, ինչ մենք չենք տեսնում ու չենք զգում մեր զգայարաններով, - ելնելով այն հանգամանքից, որ ես էլ, դու էլ այդ Ամբողջական, Համայն Աստծո անբաժանելի, փոքրիկ, բայց շատ կարևոր մասերն ենք հանդիսանում, - ես մտածում եմ, որ եթե գոյություն չունենար Աստված, ուրեմն գոյություն չէր ունենա ոչինչ, և ես ու դու էլ այդ թվում, իհարկե:
Ես կասեի հակառակը. հրաժարվել աստծուց, նշանակում է հրաժարվել ճկույտի եղունգից: Ինձ համար: Չնայած ավելի լավա ցույց տամ թե աստծուն հավատում եմ, քան հրաժարվեմ եղունգից:Հրաժարվել Աստծոց, դա նույն բանն է, եթե մի օր քո ձախ ոտքի ճկույթը վերցնի ու հրաժարվի քո ամբողջ մարմնի գոյությունից…![]()
Magic-Mushroom (06.09.2011), Quyr Qery (26.07.2012), Skeptic (06.09.2011)
Առաջին գրառման մեջ հասկացրել եմ, թե խի եմ թեման բացում:
Այսպիսով հարց. ի՞նչ կփոխվի քո կյանքում, ի՞նչը կպակասի քո կյանքում, եթե մտածես, որ քո պատկերացրած Աստվածը գոյություն չունի:Գծից այն կողմ էլ եմ գնացել, մյուս գիծն էլ եմ անցել:Քանի որ կզգաս՝ դրանից ավել իմանալու համար պետք է «գծից» այն կողմ անցնել, իսկ դա անվերադարձ ճանապարհ է:
Magic-Mushroom (06.09.2011), Quyr Qery (26.07.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ