Sambitbaba-ի խոսքերից
Կարելի՞ է արդյոք քո այս խոսքերը հասկանալ հետևյալ կերպ. Ես Եմ Իմ Կյանքի Արարիչը:
Հիմա սրանցից ո՞ր մեկը, Վիսթ: Եկ, կողմնորոշվենք, խնդրում եմ. ձևավորվում ա՞, թե՞ դու հասկանում ես:
Ինձ թվում է, թե քո այս երկու նախադասությունների մեջ ինչ-որ հակասություն կա: Բայց ինձ թվում է նաև, թե դու ցանկանում ես ասել հետևյալը. Այդ ամեն ինչը ձևավորվում է հասարակության, շրջապատի, ընտանիքի ու այլ գործոնների միջոցով, կախված նրանից, թե ինչպես եմ ես այդ գործոններն ընկալում:
Ընդ որում ասեմ, որ կարելի է թվարկել բազում "գործոններ", այլ ոչ միայն քո թվարկած երեքը: Օրինակ. կլիմայական պայմանները, աշխարհագրական գտնվելիուրթյունը, ազգությունը, սեռը, - բազում այլ բաներ էլ: Եվ այդ բազմաթիվ գործոնների մեջ ոչ վերջին տեղն է գրավում, ինչ խոսք, նաև Աստված…
Հիմա.
Աթեիստը վերցնում և այդ ցուցակից ջնջում է Աստծոն:
Հոգևորականներից ոմանք ջնջում են ընտանիքը:
Հավատացյալներից ոմանք ջնջում են հասարակությունը:
"Կապույտ" երիտասարդը ջնջում է հակառակ սեռը:
Դու մի ինչ-որ առանձնահատուկ տարբերություն տեսնո՞ւմ ես այդ ջնջողական աշխատանքի մեջ: Չի՞ թվում քեզ արդյոք, որ մենք բոլորս ուղղակի փորձում ենք պատասխանել միևնույն հարցին. իսկ ի՞նչ, եթե ես ջնջեմ…
Մաքս Ֆրիշը մի հոյակապ վեպ ունի. "Անվանեմ ինձ Գանտեմբայն", - կարդացե՞լ ես… Գրքի հերոսը փորձում է պատասխանել հենց այդ հարցին. "իսկ ի՞նչ, եթե...": Նա փոխում է իր կյանքը, կյանքի միևնույն ակնթարթները վերապրում է տարբեր իրավիճակների մեջ, անընդհատ վերափոխելով ինչ-որ էպիզոդներ, նույնիսկ իր անունն է փոխում մի քանի անգամ… Բայց ինչ էլ անի՝ միևնույն է, գալիս է մի ակնթարթ, երբ բոլոր նրա վերափոխումները վերջիվերջո նրան նորից բերում-հասցնում են իր կյանքի միևնույն ընթացքին:
Նույն բանը կատարվում է նաև մեզ հետ. որքան էլ որ հրաժարվենք քո ասած գործոններից, նրանցից որ մեկն էլ ընտրենք՝ հրաժարվելու համար, - միևնույն է, վերջում մենք բոլորս էլ նույնն ենք. Արևի վրա բոցկլտացող մոմեր, կամ, այլ կերպ ասած, միևնույն Աստծո տարբեր մասնիկներ:
- - - - - - - - - - - - - - - - -
Հ.Գ. Լավ: Այսքան գրեցի, ուրեմն փորձեմ միանգամից հարցիդ էլ պատասխանել:
Ելնելով իմ աշխարհայացքից, որ Աստված, դա ամեն ինչ է, այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, ինչ մենք տեսնում ենք, զգում ենք, լսում ենք, շնչում ենք և չգիտեմ էլ ինչ ենք անում մեր բոլոր վեց զգայարաններով և, դրան գումարած, նաև այն ամենը, ինչ մենք չենք տեսնում ու չենք զգում մեր զգայարաններով, - ելնելով այն հանգամանքից, որ ես էլ, դու էլ այդ Ամբողջական, Համայն Աստծո անբաժանելի, փոքրիկ, բայց շատ կարևոր մասերն ենք հանդիսանում, - ես մտածում եմ, որ եթե գոյություն չունենար Աստված, ուրեմն գոյություն չէր ունենա ոչինչ, և ես ու դու էլ այդ թվում, իհարկե:
Հրաժարվել Աստծոց, դա նույն բանն է, եթե մի օր քո ձախ ոտքի ճկույթը վերցնի ու հրաժարվի քո ամբողջ մարմնի գոյությունից…
Էջանիշներ