User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Կյանքն առանց ցավի...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կյանքն առանց ցավի...

    Լուծում կա, բայց չի գործում. Հայաստանում օրական 3600 մարդ տառապում է անտանելի ցավերից



    Հայաստանում բավարար չափով ցավամոքիչ մորֆին կա օրական տարբեր հիվանդություններից ցավով տառապող 3600 մարդու ցավազրկելու համար, սակայն բժիշկների տեղեկացված չլինելու և օրենսդրական բացերի պատճառով այն հասնում է միայն 80-90 հիվանդի:

    Այս հարցը մեկն է այն խնդիրներից, որը բարձրաձայնվում է «Կյանք առանց ցավի» նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության ներկայացուցիչները ցանկանում են, որ պալիատիվ խնամքն իր բոլոր երեք գործառույթներով գործի Հայաստանում՝ ցավի կանխարգելում ու կառավարում, ֆիզիկական ախտանշանների կանխարգելում ու բուժում, հոգեսոցիալական օգնություն հիվանդին ու նրա ընտանիքին:




    Հայաստանում արդեն 12 տարի գործող «Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի» ուսումնասիրությունների համաձայն՝ օրական 3600, իսկ տարեկան կտրվածքով` 18.000-22.000 սաստիկ ցավեր ունեցող հիվանդ է լինում: Ասոցիացիայի հիմնադիր Հրանտ Կարապետյանը տեղեկացնում է, որ Հայաստանում միայն քաղցկեղով հիվանդներին է օրենքով մորֆին հասնում, չնայած նրան, որ 3600 հիվանդների միայն 40 տոկոսն է քաղցկեղով հիվանդ:

    «Փաստորեն նրանց 60 տոկոսն ընդհանրապես զրկված է ցավազրկող դեղեր ստանալու հնարավորությունից, որը օրենքի սահմանափակում է»,- նշում է Կարապետյանը, ով համոզված է, որ «Դեղերի մասին» օրենքը դեռ շատ բարեփոխումների պետք է ենթարկվի ու զրոյից գրվի, քանի որ անհաջող օրենք է: Այն իրականում չի արգելում մորֆին տրամադրել, բայց նաև հստակ չի սահմանում՝ դեղերը երբ, ում և որքան պետք է տրամադրվեն:

    Ամեն ինչ արդյունքում դրվում է բժիշկների խղճի վրա, ովքեր գերադասում են մորֆին դուրս չգրել, որ հետո իրենց չմեղադրեն վերջինիս դուրս գրելու քանակը չարաշահելու մեջ: Հաճախ նաև մորֆինը դուրս չեն գրում, քանի որ այն թմրանյութ է համարվում, ու բժիշկները խուսափում են տարբեր մեղադրանքներից:

    «Մորֆինը մնում է պահեստներում՝ բժիշկների կողմից նշանակվելով միայն ծայրահեղ դեպքերում՝ հիվանդության վերջին շրջանում»,- հայտնում են շարժման անդամները:

    Հայաստանում մորֆինը չի վաճառվում, այն բժշկի նշանակած դեղատոմսով անվճար ստանում են դեղատներից: Յուրաքանչյուր հիվանդի օրական անհրաժեշտ է 6-8 բաժին մորֆին: Մեկ ամսվա համար անհրաժեշտ ներարկվող մորֆինի արժեքը միջազգային գներով 120-180 դոլար է, հաբայինը` 300 դոլար:

    «Բաց հասարակության ինստիտուտի» Նյու Յորքի պալիատիվ խնամքի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոնները www.hra.am –ին հաղորդում է, որ ամբողջ աշխարհում մեկ շաբաթվա մեջ տարբեր հիվանդությունների արդյունքում առաջացած ցավերից տանջվում է մոտավորապես 750 հազար մարդ:



    «Աշխարհի երկրներից միայն 57 տոկոսն են իրականացնում պալիատիվ խնամք, որոնցից միայն 20 տոկոսի դեպքում է այն ամբողջությամբ իրականացվում: Հայաստանը ամենացածր մակարդակում է գտնվում այդ տեսանկյունից, քանի որ այստեղ նոր-նոր է իրականացվում պալիատիվ խնամք»,- ասում է Քոնները:

    Քոնների համոզմամբ՝ մեկ այլ կարևոր խնդիր է այն, որ օրալ մորֆին չի ներկրվում Հայաստան։ Հայաստան հասնող ներարկվող մորֆինը ներարկելիս ևս ցավեցնում է հիվանդին: Այն կարող է առաջացնել նաև գերդոզավորում՝ հաբային մորֆինի համեմատ:

    Քոնները նաև առաջարկում է ընդլայնել բժիշկներին վերապատրաստելու ծրագրերը, որի հիմքն արդեն դրվել է Հայաստանում. 25 վերապատրաստված մասնագետներ աշխատելու են այլ մասնագետների հետ:



    Նշենք, որ Հայաստանում մարդկանց առանց ցավի ապրելու և դրա հետ գրագետ վարվելու մասին գիտելիքներ չի հաղորդում ոչ մի ուսումնական հաստատությունում:

    ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ նախարարությունն արդեն 2011թ. հունիսից պիլոտային ծրագիր է իրականացրել երկրի 4 հիվանդանոցներում՝ երկուսը` Երևանում, մեկը` Վանաձորում, մյուսը` Արարատում: Այս տարի դրանց թիվն ավելանալու է երեքով՝ Վանաձորում, Գյումրիում ու Զանգեզուրում:

    «Ամփոփելով այս տարին՝ մենք մոտակա ամսվա ընթացքում կհաստատենք հատուկ քաղաքականություն՝ մշակում ենք հատուկ հայեցակարգ, որի հիման վրա պալիատիվ խնամքի քաղաքականությունը կիրականացվի շատ մեծ քայլերով»,- ասաց Քրմոյանը:

    Անդրադառնալով բժիշկներին՝ Քրմոյանը նշեց, որ նրանք շատ հաճախ ապօրինի շրջանառության վախի պատճառով, զրկվում են մորֆին նշանակելու իրավունքից:

    «Մենք երաշախավորված հստակ մեխանիզմներ ենք մշակելու, որ բժիշկն առանց վախերի դա անի, որ ապօրինի դաշտ այդ դեղերը չգնան: Բայց ներկայումս բժիշկների մեծ մասը բարեխղճորեն են անում իրենց գործը, իսկ թմրամիջոցներն այլ համակարգերից են ներթափանցում դաշտ և ոչ թե բժշկական համակարգից»,- հավաստիացնում է Քրմոյանը:

    Երևանի պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ասիստենտ Նարինե Մովսիսյանը նշում է, որ մարդիկ պետք է գիտակցեն՝ առանց ցավի ապրելու իրավունքը ևս մարդու իրավունք է՝ ամրագրված միջազգային տարբեր օրենսդրական ակտերով, ու այն պետք է հարգել ու դրա համար պայքարել:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/hy/point-of-view/2012/05/18/pain
    Վերջին խմբագրող՝ Claudia Mori: 18.05.2012, 12:14:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (19.05.2012), impression (19.05.2012), ivy (18.05.2012), Ripsim (18.05.2012), Skeptic (18.05.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքն առանց սահմանափակումների
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 73
    Վերջինը: 05.05.2016, 21:27
  2. Էդվարդ Գրիֆֆին - Կյանքն առանց քաղցկեղի - Վիտամին B17
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 0
    Վերջինը: 20.09.2012, 11:01
  3. Կյանքն առանց Աստծո
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Կրոն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 17.05.2012, 09:06
  4. Կյանքն առանց բարդությունների
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 38
    Վերջինը: 09.11.2010, 15:56
  5. Ինչպիսի՞ն կլիներ կյանքն առանց օրենքների
    Հեղինակ՝ Meme, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 19
    Վերջինը: 23.03.2010, 22:13

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •