Magic-Mushroom (08.09.2011), Quyr Qery (26.07.2012), VisTolog (07.09.2011)
Վիսթ ջան, ախպեր ջան, դու խի՞ ես իմ ներվերի հետ խաղում քո չհավատալով...Լավ, դրա կեսը կատակ էր
, հիմա լուրջ, մի բան եմ առաջարկում, ավելի ճիշտ` մի հատ հետաքրքիր Ֆորտ Բոյարի փորձություն.եթե դու դա անես, խոսք եմ տալիս , էլ սենց թեմա մեջդ չի առաջանալու, որ բացես. նայի ինչ ես անում, նախ ասեմ, որ կարդալու բան ա, բայց բուկլետ չի, չվախենաս
, հենա ես էլ եմ 2 օր ա նստած կարդում: Լավ, արդեն ասում եմ ինչ ես կարդալու. ուրեմն գնում ես Ռասիա, բարձրանում ես Գրիգոր լուսավորիչ եկեղեցի, իմ ասած գիրքը ըտեղ են վաճառում, ուրիշ տեղ չգիտեմ: Լսիիիիիիիիիիիի,
,բայց դու ախր եկեղեցի չես գնում, բա ո՞նց պիտի առնես
Հա, դե դու էլ, աչքերդ կփակես, նոր կմտնես,Աստված քեզ կտանի
: Աջ կողմում նստած է գրավաճառը, իրեն ասա`տվե՛ք ինձ խնդրեմ,Գրիգոր Տաթևացու "Սողոմոնի առակների մեկնությունները",այն, որ ամբողջականացված է, ինքն էլ կասի` վա՞յ , 2 օր առաջ մի աղջիկ էլ եկավ դրանից առավ... (Էդ ես եմ եղել
): Հիմա ասածս ինչ ա. էդ գիրքը կարդա ու էլ զահլա մի տար
:
Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:
ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
հովարս (17.05.2012)
Փաստորեն ոտքերս աստվածա: Հետաքրքիրա:
Էս թեմայում ընդամենը հարց եմ տվել ու ակնկալում եմ մարդու կողմից տրված գոնե տրամաբանությանը մի քիչ մոտ պատասխան, ոչ թե մեջբերումներ գրքերից կամ այլ գիրք կարդալու առաջարկ: Ես էլ կարամ ասեմ «անաստված» գրականություն կարդա, բայց դու դա ոչ կկարդաս, ոչ էլ կարդալու դեպքում կընդունես դրա 1%-ը:
Magic-Mushroom (08.09.2011), Quyr Qery (26.07.2012), Skeptic (07.09.2011)
Վրդովմունքդ, իհարկե, հասականալի է, Վիսթ ջան: Բայց, ինձ թվում է, արդարացի է կիսով չափ: Ես լիովին համաձայն եմ քեզ հետ, երբ հարցիդ սկսում են պատասխանել մեջբերումներով, որոնցով չիմացողին հաճախ ավելի շփոթեցնում են, քան, ինչպես իրենք են ասում, փորձում օգնել: Իսկ Նանսին էլ դասել սրանց թվին… ի՞նչ իմաստ ունի, Վիսթ: Չէ՞ որ աղջիկն ընդամենը քեզ գիրք առաջարկեց կարդալու:
Դու հետաքրքիր մի թեմա ես բացել, կարևոր թեմա: Ապրես: Բայց եթե այդ թեմայում ցանկանում ես ընդամենը փակել նրա բերանը, ով քո դեմ է խոսում, ուրեմն ինչո՞վ ես տարբերվելու նրանից, ով փորձում է փակել քո բերանը մեջբերումներով:
Ավելի հետաքրքիր առաջարկ ունեմ. փորձիր մարմնիդ մնացած մասերն էլ կպցնել այդ փոքրիկ աստծոն ու կտեսնես, թե ինչպես են մեծանում թե Աստված, թե think-ը: Հետո փորձիր նրան, ինչ ստացվեց, կպցնել ծնողներիդ, քույր-եղբայրներիդ, ընկերներիդ, ինձ ու Նանսին, փողոցդ, քաղաքդ, երկիրդ, մոլորակդ, Տիեզերքդ… Հա, չմոռանամ ասել, որ ամեն նոր բան կպցնելուց մեծանում են նաև քո՝ թե Աստված, թե think-ը: Կարո՞ղ ես պատկերացնել հիմա, թե որքան մեծ եք Դու և քո Աստված… think…Փաստորեն ոտքերս աստվածա: Հետաքրքիրա: think
Իսկ հիմա փորձիր առանձնացնել քեզ այն ամենից, ինչ կպցրել էիր քեզ:
Ցանկանո՞ւմ ես:
Կարո՞ղ ես:
Հենց որ կարողանաս, ինքդ կպատասխանես քո տված հարցին: Հեշտությամբ:
think... think... think...
Բայց եթե այդ թեմայում ցանկանում ես ընդամենը փակել նրա բերանը, ով քո դեմ է խոսում, ուրեմն ինչո՞վ ես տարբերվելու նրանից, ով փորձում է փակել քո բերանը մեջբերումներով:
Ցանկանում եմ առաջին գրառմանս մեջի պատասխանը ստանամ, որ մյուս թեմաների նման բացի իր բուն նպատակից ամեն նպատակի չծառայի: Բերան չեմ փակում, ընդամենը ցանկանում եմ մարդկանց հետ շփվել, ոչ թե գրականության:
Samb ջան, դու լրիվ ուրիշ թեմայից ես խոսում... ես չեմ ուզում այստեղ աստծուն ճանաչենք մարմնի մասեր հավաքելով կամ նրա գործերը քննելով:Ավելի հետաքրքիր առաջարկ ունեմ. փորձիր մարմնիդ մնացած մասերն էլ կպցնել այդ փոքրիկ աստծոն ու կտեսնես, թե ինչպես են մեծանում թե Աստված, թե think-ը: Հետո փորձիր նրան, ինչ ստացվեց, կպցնել ծնողներիդ, քույր-եղբայրներիդ, ընկերներիդ, ինձ ու Նանսին, փողոցդ, քաղաքդ, երկիրդ, մոլորակդ, Տիեզերքդ… Հա, չմոռանամ ասել, որ ամեն նոր բան կպցնելուց մեծանում են նաև քո՝ թե Աստված, թե think-ը: Կարո՞ղ ես պատկերացնել հիմա, թե որքան մեծ եք Դու և քո Աստված… think…
Magic-Mushroom (08.09.2011), Quyr Qery (26.07.2012)
VisTolog ջան նախորոք ասեմ, ես էլ կիսով չափ եմ հավատում Աստծուն:
Արդեն ինչքան վախտա տենում եմ, որ քեզ ուզում են համոզեն, որ կա Աստված, իսկ դու հակառակն ես պնդում: Չէ դու հակառակը չես պնդում, դու Աստծո գոյության ապացույց ես ուզում ֆորումի անդամներիցինչի համար ? որ սկսես հավատալ Աստծուն ?
![]()
Գիտես ինչի վրա եմ զարմանում ?որ հավատացյալները, ովքեր Աստվածաշունչ են կարդացել ու շատ այլ գրքեր քրիստոնեության մասին, ասում են կարդա էս գիրքը կհամոզվես, որ Աստված կա կամ մեջբերում են Աստվածաշնչից: Ուզում եմ ասեմ, որ կրոնը ավելի շատ ոնց որ գիտություն լինի, որտեղ ամեն մի հարց Աստծո մասին ունի իր պատասխանը:
Ափսոս ժամանակ չունեմ Աստվածաշունչ կարդալու, բայց որ ունենամ հաստատ կկարդամ ոչ թե նրա համար, որ համոզվեմ Աստծո գոյության մեջ, այլ հակառակը:
Quyr Qery (26.07.2012)
Ի՞նչն էր զարմանալու: Կարողա իրանք մարդ չեն, որ չպետքա հարցնեի:դու Աստծո գոյության ապացույց ես ուզում ֆորումի անդամներից![]()
Խի էդ հավատացողները փաստերի գրադարան ունե՞ն, որ հավատում են: Հավատալու լինեմ, կհավատամ, դրա համար հատուկ ոչինչ պետք չի...ինչի համար ? որ սկսես հավատալ Աստծուն ?![]()
Թող ասեն:որ հավատացյալները, ովքեր Աստվածաշունչ են կարդացել ու շատ այլ գրքեր քրիստոնեության մասին, ասում են կարդա էս գիրքը կհամոզվես, որ Աստված կա
Կրոնում թռչող կով էլ կարողա հանդիպես ու պետքա հավատաս որ տենց կով կա, որտև հակառակը չես կարա ապացուցես:կրոնը ավելի շատ ոնց որ գիտություն լինի, որտեղ ամեն մի հարց Աստծո մասին ունի իր պատասխանը
Քնելն ավելի օգտակարա:Ափսոս ժամանակ չունեմ Աստվածաշունչ կարդալու, բայց որ ունենամ հաստատ կկարդամ ոչ թե նրա համար, որ համոզվեմ Աստծո գոյության մեջ, այլ հակառակը:
Magic-Mushroom (08.09.2011), Quyr Qery (26.07.2012), Skeptic (07.09.2011)
Իսկ ի՞նչ տարբերություն, Վիսթ ջան: Գրականությունը՝ դա շփումն է այն մարդու հետ, ում հետ ֆիզիկապես շփվելն անհնար է: Եթե Նանսն առաջարկում է քեզ կարդալ Տաթևացու գիրքը, նա, համոզված եմ, նկատի չունի ուրիշ ոչինչ բացի այն, որ խորհուրդ է տալիս քեզ "շփվել" այնպիսի մի մարդու հետ, - Տաթևացու հետ, - ով, ըստ Նանսի, քեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ավելի գոհացուցիչ պատասխան կտա քեզ, քան ինքը՝ Նանսը:
Ես ուրիշ թեմայից չեմ խոսում, Վիսթ ջան:Samb ջան, դու լրիվ ուրիշ թեմայից ես խոսում... ես չեմ ուզում այստեղ աստծուն ճանաչենք մարմնի մասեր հավաքելով կամ նրա գործերը քննելով:
Հիշում եմ, քո հարցը Աստծոն ճանաչելու մասին չէ, այլ՝ չճանաչելու, չգոյության: Բայց, եթե խոսում ենք նույնիսկ Աստծոն հերքելու մասին, ինչպե՞ս կարող ենք հերքել Նրան, եթե չգիտենք, թե ի՞նչ ենք հերքում:
Ինչպե՞ս ես պետք է որոշեմ, ցանկանու՞մ եմ ես արդյոք ընկերություն անել Վիսթի հետ, թե ոչ: Մի՞թե Վիսթի գործերը չեն իմ համար առաջին օգնականը այդ հարցում: Ուրիշ էլ ի՞նչ…
Իսկ Աստծոն "մարմնամասականացրեցիր" հենց դու, այլ ոչ ես.Ես ուղղակի փորձեցի շարունակել հումորդ…Փաստորեն ոտքերս աստվածա:
Ես նույնպես ցանկանում եմ հարցնել,ինչ-որ մեկը կարող է բերել գիտական փաստ որ աստված գոյություն ունի՝ կրոնը միշտ եղել է ու կլինի եւ դերը շատ լավ կատարում է,չասեմ ինչ նպատակներ ունի,5000-ից ավել կրոններ են եղել՝ հեթանոսական եւս ու բոլոր կրոների հավատացյալները նույն բանը կասեն,կամ կգրեն՝ օրինակ Տիգրան մեծի ժամանակ ով՞ կարող էր ասել որ Անահիտ աստվածուհին չկա եւ իր Անահիտի նշանով կովը չզոհաբեր էր նրա տաճարին,դրա համար գիտական փաստ եթե ունեք՝ ապա ասեք
Պ.Ս. Աստվածաշնչից խնդրում եմ ինչ-որ փաստեր չբերել՝ այն գրվել է սովորական մահկանացու մարդկանց կողմից եւ ես գրած ոչ մի բանի չեմ հավատում ու ինչ-որ մեկը չի կարող համուզել որ դա ասծո խոսքն է՝ այլ ոչ որեւ է հոգեկան խանգարում ունեցող եւ мания величия-ով,պարանոյաով տառապող մի խումբ մարդկանց,հա ասեմ որ գիտնականները պարզել են,որ Ժաննա դ'Արկը չի խոսել ասծո հետ,այլ ուղղակի տառապել է գլխուղեղի քաղծկեղից![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Quyr Qery (26.07.2012)
Այդ Աատվածաշնչից վախենում ե՞քԱստվածաշնչից խնդրում եմ ինչ-որ փաստեր չբերել
Իվան Բունինն էլ էր այդպես համոզված, բայց մի գեղեցիկ առավոտ ...ինչ-որ մեկը չի կարող համուզել որ դա ասծո խոսքն է՝
Կներես, անմիջապես չէի նկատել քո պատասխանը՝ ինձ: Այդ պատճառով չէի պատասխանել մինչև այժմ…
Կարդացի հիմա ու… տխրեցի:
Քանզի ինձ թվացել էր, թե լուրջ ես մոտեցել հարցին, թե կարելի կլինի հետաքրքիր եզրակացությունների հանգել: Բայց քո պատասխանները… Կներես, Վիսթ ջան, բայց էսպես մենք հեռու չենք գնա, գիտես… Հերքել, ուղղակի հակաճառելու համար… Ափսոս է ժամանակը, գիտե՞ս:
Իսկ ի՞նչ ես դու կառավարում, եթե ոչինչ չես արարել, չես ստեղծել քո կյանքում: Սկզբում պետք է արարես, իսկ հետո՝ արարածդ կառավարես: Թե չէ ստացվում է, որ, ասենք, դու ամուսնանաս, բայց կնոջդ տանես, որ հայրդ պահի: Մի եղիր նման "կառավարիչ", խնդրում եմ:
Իսկ այստեղ դու ոչխարի մասին ես խոսում, Վիսթ ջան, այլ ոչ թե մարդու: Այդ ոչխարին կարելի է տանել-կապել մի ինչ-որ տեղ և նա ստիպված է բավարարվել կերածով, լինի նա մարգագետնում, տափաստանում, թե անապատում: Իսկ մարդը կարող է ընտրել թե իր շրջապատը և թե ստացած գիտելիքները: Եվ "լավ ու վատն" էլ հենց Իր ընտրությունից է կախված:Շրջապատնա մարդու մոտ ձևավորում ինչ-որ բան հասկանալը, լինի դա վատ թե լավ:
Այսինքն, դու քո կյանքի բաղկացուցիչ մասերն ես համարում այն, ինչ տեսանելի է և շոշափելի. ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը, ինչպես նաև հագիդ կոշիկը, կերածդ տանձը… Ուրեմն, եկ կյանքիցդ հանենք այն, ինչից դու հրաժարվում ես նրա անտեսանելի և անշոշափելի լինելու պատճառով. քո շնչած օդը: Ի՞նչ կմա քո թանկարժեք կյանքից, սիրելիս… Կամ լավ, եկ օդին չհասնենք: Եկ հանենք քո կյանքից քո ուրախությունը կամ տխրությունը, քո սերը կամ ատելությունը, քո մարդասիրությունը կամ մարդատյացությունը, քո հույսերն ու խաբկանքները, քո երազները, քո մտքերը: Առանց այս կյանքիդ ոչ պիտանի մասերի, ինչի՞ պետք կլինի քո կյանքը, Վիսթ…Ընտանիքը, հասարակությունը, հակառակ սեռը իրենց բնույթով, տեսակով չեն կարող համեմատվել աստծո հետ, որովհետև դրանց հետ անմիջական շփում կա, ինչը դու զգում և տեսնում ես:
?????????????..............Ես չեմ ջնջում աստծուն, ես ջնջում եմ մարդու ստեղծած աստծուն: Տարբերություն ինձ թվումա կա:
Գիտես, ես... անհարմար եմ զգում նույնիսկ հարցնել…
Ի՞նչ է, դու իրականում աթեիստ չե՞ս... Դու՝ հարկադրվա՞ծ աթեիստ ես: Որպեսզի հերքես "մարդու ստեղծած Աստծո՞ն"… Թե՞ այդպես ես ասում ուղղակի ճկույթիդ եղունգը պահպանելու խաթր…
Ճիշտ ես, Վիսթ ջան, տարբերություն իհարկե կա: Հսկայական տարբերություն:Ես կասեի հակառակը. հրաժարվել աստծուց, նշանակում է հրաժարվել ճկույտի եղունգից:
Բայց դու՝ Վիսթ - Մարդդ, - ինչու՞ ես քեզ այնքան ցածրացնում, որ ուժերդ հերիքում են միայն այնպիսի մի չնչին Աստված ստեղծելու, որից ամոթից հարկադրված ես հրաժարվել… Քանզի քո ստեղծած աստված նույնիսկ եղունգ էլ չէ: Նա "մազոլ" է, ինչից, ինչ խոսք, որ հարկ է հրաժարվել…
Իսկ ո՞վ է քեզ խանգարում մի այնպիսի Աստված ստեղծել քեզ համար, որով կպարծենայիր ու բոլորը կնախանձեին քեզ:
Դե, իսկ եթե ալարում ես նման Աստված արարել, գոնե ընդունիր արդեն առկա Աստծոն, Նրան, ով ինքն է քեզ արարել…
Ու էսքանից հետո ուզում ես մարդկանց հետ «շփվե՞լ»։ Համարյա չեմ կարդացել թեման, բայց էս կարգի դեգեներադ գրառումը հերիք ա, որ ամբողջ թեմային զրոյական արժեք տա։
Հ.Գ. Հով ջան, կարող ես ինքնահաստատվել, օրինակ, Ո՞վ եմ ես թեմայում։![]()
Sambitbaba (08.09.2011), Yevuk (08.09.2011), հովարս (08.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ