Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
Հարների ասածն իմ համար հիմք չի, ուստի ես պատասխանատու չեմ իր բոլոր ասածների ճշմարտացիության համար:
Ինքը քո համար է հեղինակություն, ուստի, որպես վաստակավոր հետևորդի, քեզնից եմ ուզում ճշտել: Ինքն ասում է, որ Բանը Հորից ոչ քիչ չափով է աստվածային: Հիմա ես քեզ հարցնում եմ նման բան հնարավո՞ր է, եթե Հիսուսն Աստված չէ: Կարճ՝ այո կամ ոչ:
Եթե հրաժարվում ես/չգիտես/համոզմունքներդ թույլ չեն տալիս պատասխանել տենց էլ ասա:
Ասում է ոչ քիչ չափով է Աստվածային, քանի որ նաև Հիսուսը իշխանություն ստացավ երկրի վրա `

<<Դրա համար էլ Աստուած նրան առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն, որպէսզի Յիսուս Քրիստոսի անունով խոնարհուի ամէն ծունկ՝ լինի թէ՛ երկնաւորների, թէ՛ երկրաւորների եւ թէ՛ սան֊ դարամետականների. եւ ամէն լեզու խոստովանի, թէ Յիսուս Քրիստոս Տէ՛ր է՝ ի փառս Հայր Աստծու>>։ փիլիպեցիններ 2: 9-11

<<Աստուած նրան բարձրացրեց իր աջ ձեռքով որպէս առաջնորդ եւ փրկիչ>> գործք 5:31

<<եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»։ Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան։ Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կը հնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ>>։ Ա կորընթացիններ 15:24-28

Ի դեպ Ա կորընթացիններ 15:24-28-ում շեշտվում է << Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան>>…իսկ ո՞վ ամեն ինչ հնազանդեցրեց Հիսուսի առաջ փիլիպեցիններ 2: 9-11 և գործք 5:31 համարից պարզ է, որ Աստված հնազանդեցրեց ամեն ինչ Հիսուսի առաջ նրան Առաջնորդ կարգելով հետևաբար միայն Աստված է, որ չի հնազանդվում Հիսուսին, այսինքն ավելի բարձ դիրք ունի…