User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 306 հատից

Թեմա: Սուրբ Երրորդություն. կարծիքներ և քննարկումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Hurricane-ի խոսքերից Նայել գրառումը
    արդեն սկսենք <կռուտիտ> լինել?...Առակաց 8 գլուխը նույն անձնավորոված Իմաստության մասին է, որը դու խոստովաննեցիր որ Հիսուսի մասին է ընդ որում անկեղծորեն խոստովանեցիր..հիմա երբ տեսնում ես քո անկեղծության հետևանքները փորձում ես հերքել քո նախկինում արտահայտածը....բայց չի ստացվի գիտես ինչու? քանի որ դու ազնվորեն ներկայացրիր որ Առաքելական եկեղցին նույնպես գտնում է, որ Առակաց 8 գլուխը Հիսուսի մասին է...որպեսզի հիմնավորեմ ասածս բերեմ հենց Առաքելական եկեղցու Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանի <<ժամանակակից աղանդները հայաստանում>> գրքից հատված...Տեր ղևոնդ քահանա Մայիլյանը Առակաց 8:22-31 մասին գրում է. <<Բայց իրականում այդ համարի մեջ եկեղցու հայրերը տեսել են մարգարեություն Հիսուսի` որպես Աստծո Բանի մարդեղացման մասին կապելով այն Հովհաննեսի 1:1-5-ի հետ, քանի որ ինչպես այստեղ անձնավորվում է իմաստությունը, այդպես էլ Լոգոսը, անձնավորվում է Հովհաննեսի ավետարանում: Իհարե Լոգոսի մասին վարդապետությունը , առանց նոր կտակարանի անհնար է պատկերացնել>>


    ինչպես տեսնում եք Տեր Ղևոնդ քահանա Մայիլյանը չի ժխտում, որ Առակաց 8:22 Հիսուսի մասին է...ինչպես դու` Հովարս չէիր ժխտում այլ հաստատում էիր, սակայն Տեր ղևոնդ Մայիլյանի նման մեկնաբանելով թե այդ համարը վերաբերում է Հիսուսիմ մարդեղացմանը...ահա հենց այդ մեկնաբանությունը ինքը Առակաց 8:22-23 համարը հերքում է <Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ> Հիսուսը մարմին է ստացել միայն երկրի վրա 1թ-ին, բայց այս համարում խոսք է գնում, որ <Եհովան Հիսուսին ստեծել է հավիտենությունից առաջ, դեռ երկիրը արարաելուց առաջ> հետևաբար ոչ մի մարմնի կամ Հիսուսի մարդեղացման մասին խոսք լինել չի կարող.

    ես համաձայն եմ Ղևոնդ քահանա Մայիլյանի այն խոսքերին թե Լոգոսի մասին վարդապետությունը առանց նոր կտակարանի անհնար է պատկերացնել,այդ պատճոռով կողոսացիս 1:15-ում ասվում է <անդրանիկը բոլոր արարածների> իսկ հայտնություն 3:14-ում <<Աստծու արարածների Սկիզբը> այս երկու համարները համահունչ են Առակած 8;22 համարի հետ`<Եհովան ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին...յաւիտենութիւնից էլ առաջ հաստատեց ինձ...դեռ երկիրն արարելուց առաջ, աւելի առաջ>


    Մեջբերել-մեջբերել էր, լրիվ մեջբերեիր, որ հասկացվեր ինչ է քահանան ասում.՝
    1. Առակաց 8. 22-31։
    Այստեղ, եհովական աստվածաբանները առանձնացնում են հատկապես 22-րդ համարը, ուր ասվում է, թե՝ «Տերը ինձ ստեղծեց իր գործը սկսելուց առաջ», հայտարարում, թե՝ Հիսուս ստեղծված է, արարված է, աստված չէ։ Ի միջի այլոց, Դիտարանի համարյա բոլոր համարներում անպայման կգտնեք Առակաց 8.22 համարը՝ համապատասխան մեկնաբանությամբ։
    «Բանը Աստծու սիրելի ճարտարապետն էր, որ Եհովայի կողքին աշխատեց բոլոր բաները շինելու համար և նկարագրված է որպես անձնավորված իմաստություն» («Գիտությունը, որ հավիտենական կյանքի է առաջնորդում», Բրուկլին, 1995, էջ 39)։ Ուրեմն, եզրակացնում են Եհովայի վկաները, այդ անձնավորված իմաստությունը Հիսուսն է՝ Աստծու Բանը, որը, ինչպես տեսնում ենք, ստեղծված է։
    Այդ նույն բանն էր պնդում և Արիոսը IV դարում և նույն այդ համարն էր մեջբերում։ Բայց, իրականում, այդ համարի մեջ եկեղեցու հայրերը տեսել են մարգարեություն Հիսուսի՝ որպես Աստծու Բանի մարդեղացման մասին, կապելով այն Հովհաննեսի ավետարանի նախաբանի՝ 1.1-5-ի հետ, քանի որ ինչպես այստեղ անձնավորվում է իմաստությունը, այդպես էլ Լոգոսը, անձնավորվում է Հովհաննեսի ավետարանում։ Իհարկե Լոգոսի մասին վարդապետությունը, առանց Նոր Կտակարանի, անհնար է պատկերացնել, այն էլ հենվելով միայն առակների գրքի վրա։ 8.22-ի «ստեղծելը» բառը գալիս է LXX թարգմանությունից (Յոթանասնիցն է), ուր եբրայերեն qanah բայը թարգմանվել է այդպես, չնայած որ բայն ունի շատ ուրիշ իմաստներ, ինչպես օրինակ, «գնել», «ունենալ», «տիրել»։ Դրա համար էլ Աստվածաշնչային Ընկերության հրատարակություններում այդ համարի թարգմանությունը այս տեսքն ունի.
    «Տերն ինձ ուներ իր գործը սկսելուց առաջ»։
    Նույն այդ բայը օգտագործված է Ծննդ. 14.19 և 22 համարներում։ Երկու համարներում էլ «երկնքի ու երկրի Տերը» ¨ «Աստված» բառերը կապվում են qanah-ով («երկնքի ու երկրի Տեր եղող (qanah) Աստված»)։ Այսինքն, Առակ. 8.22-ից հետևում է, որ Իմաստությունը, եթե անգամ այն անձնավորվում է, ապա դա նույն Ինքն է՝ Որդին, որին Հայրը կնքեց՝ Աստված։ Իմաստության հավիտենական գոյությունը՝ ստեղծագործությունից առաջ, անշուշտ, նույնացվում է Արարչի հետ, այնպես, ինչպես Հովհաննեսի Նախաբանում։ (Ի միջի այլոց, ինչպես նշեցինք, այս համարի «ստեղծել» բայը գալիս է LXX թարգմանությունից, որը Եհովայի վկաները համարում են պարականոն, ոչ վավերական։)
    Միջնադարյան հայ մեկնիչներն էլ նույն բանն էին սովորեցնում. «Այստեղ, աշխարհի լինելուց առաջ մարդեղացման խորհուրդն էր ձևավորվում, որը պիտի լիներ ապագայում» (Համամ Արևելցի, Մեկնություն Առակաց գրքի, Երևան, 1994, էջ 181)։
    Ըհը, այ հիմա լրիվ հասկացվում է: Ճիշտն ասած, նման ընկալման անծանոթ էի (ընդգծածս «եթե անգամ անձնավորվում է»--> սովորաբար մեր աստվածաբանների կողմից չի անձնավորվում, բայց անձնավորելուց էլ անձնավորվում է վերոգրված կերպ): Այսինքն առակում «ստեղծվում» (վերևում ներկայացված մյուս բայերը մի կողմ թողնենք) է ոչ թե Հիսուսը, այլ նրա մարդեղացման խորհուրդը: Իմա՝ մինչև երկրի արարումն էր պատրաստվել Հիսուսի աշխարհ գալը (Աստված բնականաբար ամենագետ է):

    Ու ի դեպ նույն գրքում հրաշալի աստվածաշնչյան մեջբերման հանդիպեցի՝

    Եսայի 9.6. «Քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մեզ մի որդի տրվեց, որ իշխանությունն իր ուսերի վրա պիտի լինի,Նրա անունը պիտի կոչվի Սքանչելի, Խորհրդակից, ՀԶՈՐ ԱՍՏՎԱԾ, Հավիտենականության Հայր, Խաղաղության իշխան»։

    «Նոր աշխարհում» կարծես թե նույնն է, միայն «Աստված»-ը գրված է փոքրատառով: Է հա ինչքան ուզում եք փոքրատառ գրեք, միևնույն է պարզ երևում է, որ Հիսուսն Աստված է:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ArtSus (28.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տարբեր կարծիքներ մուլտերի մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 11
    Վերջինը: 22.04.2019, 08:10
  2. Citynabz - կարծիքներ ու քննադատություններ
    Հեղինակ՝ անդրոիդ, բաժին` Վեբ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.08.2017, 15:23
  3. Yevista.am - Երևանյան Կարծիքներ
    Հեղինակ՝ yevista.am, բաժին` Վեբ կայքերի քննարկում
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.06.2014, 22:43
  4. Գրառումներ: 17
    Վերջինը: 16.02.2008, 18:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •