
Լավ հլը էդ ժամանակավորապես թողնենք մի կողմ: Հիմա դու պնդում եմ, որ
կոնցեպտը սխալ է, քանի որ քո ասած «Եսայիան» (չեմ կարողանում հասկանալ մարգարեի անվան անգլիական/ռուսական տարբերակի գործածության պատճառը. հայերեն՝
Եսայի, եբրայերեն՝
Եշայահու) բազմիցս նշում է, որ Աստված մեկն է ու
չկա նրան հավասարը:
Փոխարենը պնդում ես, որ ճիշտ է՝
կոնցեպտը:
Բա նույն Ֆիլլիպ Հարները նույն ամսագրի
(Journal of Biblical Literature, 92, 1, մարտ 1973թ.) նույն հոդվածի
("Qualitative Anarthrous Predicate Nouns: Mark 15:39 and John 1:1") 87-րդ էջում գրում է՝
"Perhaps the clause could be translated, 'the Word had the same nature as God." This would be one way of representing John's thought, which is, as I understand it,
that ho logos, no less than ho theos, had the nature of theos."
«Երևի այդ հատվածը կարող է թարգմանվել. «Բանը նույն բնությունն ուներ ինչ Աստված»: Սա կլինի Հովհաննու մտքի վերարտադրման մի ձևը
(նույնիսկ ընդունելով այլ ձևերի գոյության իրավունքը), ինչպես ես հասկանում եմ
(էլի շեշտելով սեփական կարծիքի սուբյեկտիվությունը ու ապահովագրելով իրեն սխալվելուց) Բանը
ոչ քիչ քան Աստված (?!) ուներ աստվածային էություն»:

Լեզվական ընկալմամբ «ոչ քիչը» նշանակում է նվազագույնը «հավասար» (հմմ մաթեմատիկական ≥): Այսինքն Աստծո արարած Քրիստոսը աստվածային էությունից ոչ քիչ ուներ, քան իր Արարի՞չը: Էդ ի՞նչ Աստված է, որ իր արարածը (էական չէ ինչպիսի, էական է, որ արարածը) կարող է իր չափ աստվածային լինել:

Էջանիշներ