Բայց ո՞վ է հերքում Նրա անունը : Այստեղ խոսքը անվան մասին չի, այլ ձեր կազմակերպության մասին , որ ձեզ ''ձեռնադրել'' եք Աստծո վկաներ: Դուք ապրում եք ստի մեջ և փորձում եք ուրիշներին էլ մոլորեցնել: Աստված իրեն հավատացողներին տալիս է խնդություն, խաղաղություն , քաղցրություն, բարություն, որը արտացոլված է նրանց դեմքին, իսկ վկաների դեմքը տխրությունից և դատարկությունից բացի ոչինչ չի արտահայտում: Աստծո ի՞նչն եք վկայում ...:
հովարս (23.08.2011)
ո՞վ է հերքում Աստծո անունը...դե ես կպատասխանեմ Սատանայի կառույցը հերքում է Աստծո անունը..ահավասիկ` Տեր Կյուրեղի խոսքերը` <<Աստված անուն չունի, որովհետեւ Աստված մեկն է. նա անուն ունենալու կարիք չունի: Մենք ունենք անուններ, որովհետեւ շատ ենք, իսկ եթե աշխարհում միայն մի բաժակ կա, ասում ենք բաժակ եւ հասկանում` խոսքն ինչի մասին է: “Աստծո անուն” բառակապակցությունը մոռացեք: Աստված բառը փոխարինող այլ բառեր ունեին հրեաները, որովհետեւ “աստված” չէին կարող ասել>>:
http://sard.hetq.am/archives/1478
հովարս (23.08.2011)
քանի որ ես դավանում եմ Աստվածաշնչյան ճշմատությունները և ակամայից այդ ճշմարտությունները համընկնում են եհովայի վկաների դավանանքի հետ, այդ պատճառով տպավորություն է ստեղծվում թե ես այդ կազմակերպության անդամ եմ, ևս մեկ անգամ կրկնեմ, ոչ, ...ես դավանում եմ, որ եհովան է է միակ Աստվածը, նույնը և Աստվածաշնչում է գրված..ես ինչ մեղք ունեմ որ այդ նույն ճշմարտությունը ընդունում են նաև վկաները
<<Այսպես է ասում եհովան` (יהוה) Իսրայելի Թագավորը` նրան փրկագնողը` Զորքերի Տեր Եհովան` (יהוה). <<ես առաջինն եմ ու վերջինը, և ինձանից բացի, ուրիշ Աստված չկա: Ո՞վ է ինձ նման; Թող ձայն տա, որ ասի և իր ապացույցները ներկայացնի ինձ: Թող նրանք պատմեն գալիք բաների մասին, այն մասին, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին հաստատելուց ի վեր: Մի սարսափեք ու ապշահար մի եղեք: Մի՞թե ես այն ժամանակվանից յուրքանչյուրիդ լսել չեմ տվել: Մի՞թե չեմ պատմել այդ մասին: Դուք իմ վկաներն եք: Ինձանից բացի, կա՞ Աստված: Ո՛չ, ուրիշ Վեմ չկա: Ես ոչ մեկին էլ չգիտեմ>> եսայիա 44:6-8
Այն տպավորությունն է, որ դու Եհովա բառից բացի ուրիշ ոչինչ չգիտես, ով ինչ ասում է, անընդատ նույնն ես կրկնում, անկախ նրանից տեղին է թե՝ ոչ:
Նույն բանը ասում է նաև Քրիստոսը. «Ես եմ Ալֆան եւ Օմեղան», կ՛ըսէ Տերը, որ է եւ որ էր եւ որ պիտի գայ, Ամենակալը: (Հայտն.1: 8)
Երկու Տերեր և երկու Ամենակալներ չեն կարող լինել, և եկողը Քրիստոսն է, այլ ոչ թե Եհովան:
հովարս (23.08.2011)
Հայտնություն 1: 8-ը վերաբերում է Եհովային, դա բոլորը ընդունում են, նույնիսկ արևմտահայերեն Աստվածաշնչի ծանոթագրությունում նշված է, որ խոսքը Եհովայի մասին է` http://araratian-tem.am/media/Bible%20W%20Armenian.pdf
Դուք այդպես էլ չասեցիք թե ինչ է նշանակում Եհովա...
Եհովա նշանակում է՝ ես եմ որ եմ , մոտավորապես ես եմ հավիտենական գոյը... և սրանով ամեն ինչ ասված է , ու հենց այս պատճառով է ասում թե Ես Եհովան եմ այսինքն հավիտենական Գոյը,.. ես եմ որ եմ...
Նախ ո՞վ է ձեզ իրավունք տվել եկեղեցուն սատանայի կառույց անվանել: Միթե ինքներդ չէք վախենում Աստծուց: Շատ լավ զգում եմ ձեր վկաներիd ձեռագիրը այնպես որ պետք չէ ժխտել որ վկա չէք:ո՞վ է հերքում Աստծո անունը...դե ես կպատասխանեմ Սատանայի կառույցը հերքում է Աստծո անունը..ահավասիկ` Տեր Կյուրեղի խոսքերը` <<Աստված անուն չունի, որովհետեւ Աստված մեկն է. նա անուն ունենալու կարիք չունի: Մենք ունենք անուններ, որովհետեւ շատ ենք, իսկ եթե աշխարհում միայն մի բաժակ կա, ասում ենք բաժակ եւ հասկանում` խոսքն ինչի մասին է: “Աստծո անուն” բառակապակցությունը մոռացեք: Աստված բառը փոխարինող այլ բառեր ունեին հրեաները, որովհետեւ “աստված” չէին կարող ասել>>:
http://sard.hetq.am/archives/1478
Իսկ Տեր Կյուրեղը միանգամայն ճիշտ մեկնաբանություն է արել: Այո Աստված կարիք չունի ինչ որ հատուկ անուն ունենալու որով իրեն տարբերենք մյուսներից: Այդ բոլոր անունները, որ կան նրա բնութագրերն են: Հետևաբար պետք չէ կառչել հատկապես դրանցից մեկից ու անընդհատ կրկնել տեղին անտեղին:
И жили они долго и счастливо, пока не встретились...
ՅՀՎՀ նշաՆակում է <ես կդառնամ> կամ <ես կդառնամ այն ինչ կդառնամ>...սուտ է, այն որ Եհովա նշանկում է <ես եմ որ եմ> նման բան չի նշանակում բնագրում գրած է` אהיה אשר אהיה (ehyeh asher ehyeh)...ehyeh բառը եբրայերենում բայ է, որ իմասըտ <կլինեմ> կամ <կդառնամ>
ճիշտ թարգմանության օրինակը կարող եք տեսնել`
http://lookhigher.net/englishbibles/.../exodus/3.html
բա ինչ կապ ունի 1: 7 համարը 1: 8 համարի հետ? դրանք լրիվ տարբեր համարներ են և տարբեր անձնավորությունների մասին.. 1: 7 հովհաննեսի պատմողական խոսքն է հիսուսի մասին... 1: 8 Եհովայի ուղղակի խոսքն է Հովհաննեսին, որը գրի է առել, այդ պատճառով 1;8 համարի խոսքերը <<ես եմ Ալֆան և օմեգան>> պետք է չակերտների մեջ վերցնել որպես ուղղակի խոսք եհովայից...իսկ 1: 7 Հովհաննեսի պատմողական խոսքն է և կապ չունի 1: 8 հետ..
Հայտնություն 5:6-7 <<Եւ տեսայ, որ աթոռի եւ չորս կենդանիների ու երէցների միջեւ կար մի Գառ՝ մորթուած. նա ունէր եօթը եղջիւր եւ եօթը աչք, որ Աստծու եօթը Հոգիներն են՝ ուղարկուած ամբողջ երկրով մէկ։ Եւ նա եկաւ վերցրեց գիրքը աթոռի վրայ նստողի աջ ձեռքից>>։
Այստեղ հստակ է, որ Հիսուսը առանձին անձնավորություն է, որ մոտենում է և Գահի վրա նստողից վերցնում է գիրքը…սա չի տեղավորվում երրորդության գաղափարի մեջ, քանի որ պարզ է որ աթոռի վրա նստողը YHWH-ն է, իսկ Հիուսը մոտենում է և եհովայից վերցնում է գիրքը, այս համարը հստակ ցույց է տալիս, որ Եհովան և Հիսուսը իրարից անջատ անձնավորություններ են…
Բա եբրայերենի մասնագետները տեղյա՞կ են, որ դու բայով ժամանակ ես որոշում: Ի հիասթափություն քեզ պիտի նշեմ, որ եբրայերենում բայական ձևերը արտահայտում են միայն գործողություն և ոչ ժամանակ: Կատարյալ բայաձևը՝ կատարյալ գործողություն, անկատար ժամանակը՝ անկատար գործողություն: Ու այդ պատճառով իմպեֆեկտ-անկատարը հավասարապես կարող է թարգմանվել և՛ որպես ներկա, և՛ որպես ապառնի: Մի խոսքով անպատասխանատու հայտարարություններ ու չփաստարկված պնդումներ անելուց առաջ գոնե եբրայական բայի հատկանիշներին ծանոթացիր (ասենք՝ այստեղ ):
Նույն հաջողությամբ կարող է լինել և՛ ես եմ/ես կամ, և՛ ես կլինեմ: Ու այդ ո՞ր «մասնագետի» կարծիքով ես գոյության ճիշտ նույնքան իրավունք ունեցող տարբերակը սուտ համարում:
Ասեմ ավելին իրենք՝ հրեաներն ավելի հակված են համարելու, որ իրականում տետրագրամոնը նշանակել է «Նա, ով ստիպում է լինել»/«Նա, ով պատճառն էլ լինելու»: Եբրայական հանրագիտարան, հատոր 8, 952-րդ սյունակ:
Բայց դե դու ու քո «մասնագետները» հրեաներից լավ գիտեք:
Հ.Գ. Երեսպաշտությունն էլ պիտի սահմաններ ունենա:![]()
fanaid (23.08.2011)
հիմա եբրայերենի քերականության դասեր պետք ա տամ? Աստծո անունը եբրեյերենում գրվում է <יהוה> գրեմ թե յուրաքնաչյուր տառ եբրայերենի այբուբենով ինչպես ա հնչում...
י- Յոդ
ה-Հե
ו-վավ
ה-Հե
Ասյիսնքն` ՅՀՎՀ , արտասանությունը հայտնի չէ...որոշ մասնագետներ գտնում են, որ միգոցե արտասանվում է <Յահվե>...սակայն որպեսի Աստվածաշունչը այլ լեզուներով թարգմանելիս 4 բաղաձայններին թարգմանիչները ավելացնում են նաև ձայնավարոներ որպեսզի բառը հնչի...որոշ թարգմանիչներ ավելացնում են ձայնավորները այնպես որպեսզի հնչի <Յահվե>, իսկ որոշներն են այնպես որ հնչի <եհովա> այստեղ քանի որ հնչունաբանությունը բառի չի պահպանվել, կենտրոնանալ թե սկզբնապես ինչպես է ճիշտ չէ, քանի որ ցանակացածը կլինի վարկած..կարևորը այստեղ բառի արմատն է որ առաջանում է եբրայերեն ՅՀՎՀ-ից....իսկ Առաքելական եկեղցին այնպես է կեղծել Աստվածաշունչը որ մարդիկ չեն իմանում հին կատակարուն ՅՀՎՀ բառի մասին և երբեք չեն հանդիպում
Վերջին խմբագրող՝ Hurricane: 23.08.2011, 16:43:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ