Ա՜խ այս մարդկային սահմանափակությունը: Հասկանում ես ի՞նչ ասել է «Աստծուն տեսնել»: Եթե քո լոգիկայով Ա Տիմոթեոս 6:16-ում Պողոս առաքյալն ասում է (հաստատ Թանահին ծանոթ էր), որ ոչ մի մարդ չի տեսել Աստծո երեսը՝
«...զոր ո՛չոք ետես ի մարդկանէ, եւ ո՛չ տեսանել կարաւղ...»
Բայց նույն Հին Ուխտում կարելի է հանդիպել փաստերի, երբ մարդը տեսնում է Աստծուն ու կենդանի է մնում:
Բնականաբար առաջին օրինակը Հակոբն է, ով ոչ միայն տեսնում, այլև մենամարտում է Աստծո հետ (Ծննդոց 32:24-30)՝
«Եւ մնաց Յակոբ միայն։ Եւ մարտեաւ այր մի ընդ նմա մինչեւ ցառաւաւտ։ Եւ իբրեւ ետես թէ ոչ յաղթէ նմա, բուռն եհար զամոլաջլէ զըստի նորա եւ ընդարմացոյց զամոլաջիլ զըստին Յակոբայ ի կռուելն իւրում ընդ նմա։ Եւ ասէ ցնա. Արձակեա զիս քանզի այգ եղեւ։ Եւ նա ասէ. Ոչ արձակեցից զքեզ՝ եթէ ոչ աւրհնեսցես զիս։ Եւ նա ասէ ցսա, Զի՞նչ անուն է քո։ Եւ սա ասէ ցնա, Յակոբ։ Եւ ասէ ցսա. Յայսմ հետէ ոչ կոչեսցեն զանուն քո Յակոբ, այլ Իսրայէղ եղիցի անուն քո. զի ժուժկալեցեր ընդ Աստուծոյ. եւ ընդ մարդկան զաւրաւոր լիջիր։ Եհարց Յակոբ՝ եւ ասէ. Պատմեա ինձ զանուն քո։ Եւ ասէ՝ Զի՞ հարցանես զանուանէ իմմէ։ Եւ աւրհնեաց զնա անդ։ Եւ կոչեաց Յակոբ զանուն տեղւոյն այնորիկ՝ տեսիլ Աստուծոյ. զի տեսի զԱստուած դէմ յանդիման, եւ ապրեցաւ անձն իմ։»
Այստեղ իհարկե գործ ունենք, ոչ թե Աստծո հոգեղեն, այլ նրա մարմնական կերպարանքի հետ (քանի որ մարդու հետ էր մենամարտում): Բայց նույն Տերը Մովսեսին թույլ է տալիս տեսնել իր թիկունքը միայն, երբ անցնում էր իբրև էություն (ոչ ֆիզիկական) /
«Եւ ասէ. Ոչ կարես տեսանել զերեսս իմ. զի ոչ տեսանէ մարդ զերեսս իմ, եւ ապրի։» Ելից 33:20/:
Նույնպես և Հիսուս. նրան ճանաչողները տեսնում էին նրա մարմնական կերպարանքը, և ոչ աստվածային երեսը:

Էջանիշներ