Varzor (08.08.2011)
նայի այս տեսանյութը և տես, որ սրանք մարդ էլ կսպանեն քո <սրբերը> նայելով այս տեսանյութը հավանական է, որ տեր եսայինէ նախարձակ եղել
http://www.youtube.com/watch?v=6elQJ...feature=fvwrel
Ես այս թեմայի վերաբերյալ այլ տեսանյութեր էլ նայեցի ու կարծես թե տեղի հոգևորականներն են խթանում նման հավաքները և կարելի է ենթադրել նաև հարձակումները։
Նաև տեսագրությունից երևում է, որ Եհովայի վկաները խաղաղարար մարդիկ են ու նույնիսկ այն դեպքում, երբ իրենց վրա հարձակվում են անգամ ինքնապաշտպանության հարցում ագրեսիվ չեն, էտ ո՞նց եղավ, որ հանկարծ սկսեցին քահանաների վրա հարձակվել և նրանց «կոկորդը կրծել»։
Քանի որ թեման արծածվեց....
Եկեք տրամաբանենք։ Եթե Եհովայի վկաներին նման ագրեսիա է ներշնչվում, ապա տրամաբանական հարց. արդյո՞ք դա կունենար միայն մեկ դրսևորում![]()
Տրամաբանորեն ոչ։ Որովհետև, եթե մենք խոսում ենք Հայաստանում 100.000-ավորԵհովայի վկաների մասին, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ այդ մի հարձակման դեպքը եղավ, էն էլ Հ1-ի դեմ Եհովայի վկաների դատի ամենաթունդ ժամանակաշրջանում։ Ինչ որ ուրիշ հոտ է գալիս
Իսկ եթե ագրեսիան կրոնը չի ներշնչում, ապա ինչո՞ւ է ՀԱԵ կայքերում հատուկ նշվում այդ տղաների կրոնական պատկանելիությունը։ Չէ՞ որ երբ ՀԱԵ դավանողը մարդասպանություն է կատարում, կամ գողություն, 02-ը կամ նույն կրոնական կայքերը երբեք չեն նշում նրա կրոնական պատկանելիությունը
Դե պատասխանը պարզ է. այդ մարդիկ պարզապես դավանում են ՀԱԵ, բայց նրանք ոչ մի կերպ կապ չունեն եկեղեցու հետ և առավել ևս չեն ներկայացնում եկեղեցուն։ Կարծում եմ ոչ մի նորմալ մարդու մտքով չի անցնի, թե ՀԱԵ-ի դավանաբանությունը նախատեսում է նման արարքներ։ Բայց հենց այդ նույն նորմալ մարդը անհիմն, իսկ երբեմն էլ զրպարտությունների միջոցով փորձում է ապացուցել, որ Եհովայի վկան այսինչ բանը արեց, զուտ միայն այն պատճառով, որ Եհովայի վկա է։ Մուն, քո կարծիքով ճի՞շտ տրամաբանություն է։
Ինչո՞ւ նույն տրամաբանությամբ չեք շարժվում նաև Եհովայի վկաների հետ տեղի ունեցած այս դեպքում։
Իսկ եթե քահանան արած լիներ նման բան։ Ի՞նչ եզրակացության կգայիք այդ ժամանակ։ Ի՞նչ քայլեր կձեռնարկեիք։
Գուցե ձեզ համար նորություն լինի այն փաստը, որ վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ քահանաները հարձակվել են Եհովայի վկաների վրա։ Դեպքերից մի քանիսը ունեցել են ցավալի ավարտ։
Ուշադրություն դարձրեք՝ քահանաների և ոչ թե հասարակ ՀԱԵ դավանողների, այլ քահանաների։ Իսկ այդ տղաները, ովքեր «հարձակվել» են Տեր Եսայու վրա արդյո՞ք եղել են Եհովայի վկաների «պաշտոնյաներից», թե՞ ուղղակի շարքային անդամներ։
Իհարկե հասկանում եմ, որ շատերը ողջունում են քահանաների նման վարքը և այդ քահանաները նույնիսկ իրենց աչքը կմտնեն, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ, իսկ հիմա հարց. ինչո՞ւ այդպիսի աղմուկ չբարձրացավ, երբ կոնկրետ օրինակ՝ քահանան ծեծեց երկու Եհովայի վկա կանանց, որոնցից մեկի ձեռքը երկու տեղից կոտրվեց։ Ինչո՞ւ ենք այդ մասին լռում, եթե դա նույնպես մեր իրականության մի մասնիկն է։
Ու հիմա ամենասպանող մասը՝Անցյալ տարի (2006), օգոստոսի 21-ին, Հայ առաքելական եկեղեցու քահանա Աշոտ Պողոսյանը Երևանի Շիրակի փողոցում այնպես է ծեծել Եհովայի վկա երկու կանանց, որ նրանցից մեկի ձեռքը երկու տեղից կոտրվել է:
Զոյա Թամարյանն ու Լենա Կարապետյանը պատմում են, որ քահանա Պողոսյանը հարձակվել է իրենց վրա, երբ աստվածաշնչյան թեմայով զրուցելիս են եղել ծանոթ առևտրականի հետ:
«Լենային ապտակեց, հետո ինձ ապտակեց, ընկա ու ձեռքս կոտրվեց,- պատմում է Զոյան: - Ընկած վիճակում տեսա`քար է փնտրում: Վեր կացա ու սկսեցի փախչել, ինքն իմ հետևից քարով վազում էր… Քարը նետեց, բայց չկպավ»: Նրա պատմելով` քահանան նաև շիշ է նետել Լենայի հետևից, որը նույնպես փախչելով փրկվել է:
(«ԱրմենիաՆաուին» չհաջողվեց հանդիպել քահանային, սակայն ոստիկանությունը հաստատեց միջադեպը![]()
Երևանի Շենգավիթի ոստիկանությունը որոշում է ընդունում քահանայի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` պատճառաբանելով, թե նա զղջացել է իր արարքի համար:
Աղբյուր՝ http://www.armenianow.com/hy/feature...ring_witness_j![]()
Եթե քաղաքացիների բարօրությունը իսկապես այդքան կարևոր է ինչո՞ւ ենք լռում այս մասին։ Եթե պատճառը չիմանալն է, ապա դա լիովին հասկանալի է
Moonwalker ջան, ուղղակի ասածս այն է, որ համատարած թշնամանքի, ատելության և կանխակալ տրամադրվածության մթնոլորտում շատ դժվար է սթափ դատել և գնահատական տալ իրադարձություններին։ Եթե խոսում ենք մի խնդրից, ապա պետք է խնդիրը դիտել բոլոր փաստերի լույսի ներքո։
Ժառ, ես ընդհանրապես համաձայն չեմ շատ ձևակերպումներիդ հետ, բայց ոնց որ միշտ միտքդ հիամալի ձևակերպած է ու համեմված տրամաբանության մեծ տոկոսով:
Չգիտեմ ես, որպես հայ, հրաժարվում եմ ըմբռնումով մոտենալ այդ մարդկանց: ՀԱԵ-ն էլ զերծ չի թերություններից, ոնց ասում են գյուղ չկա, որ շուն չլինի, բայց իմ երկրի քաղաքացի մարդկանց հանդեպ, որոնք ասենք հրաժարվում են երգել իմ երկրի հիմնն ու կանգնել իմ երկրի դրոշի բարձրանալու ժամանակ: Սա զուտ ցուցադրական օրինակ եմ ասում: Ու ես դեպքում ես մի քիչ դժվարանում եմ չեզոքություն պահել (սովորաբար ստացում է, բայց հոգեկան մեծ լարմամբ):
Գիտես, ԽՍՀՄ-ում «Վկաներին» աքսորում ու գնդակահարում էին հիմնականում քրեական օրենսգրքի «հակասովետական ագիտացիայի ու պրոպագանդայի հոդվածով»: Իհարկե անմարդկայնություն էր, բայց որոշ տրամաբանություն կար:
Հ.Գ. Այսուհետ կփորձեմ այս թեմայում գրառումներ չանել ու սահմանափակվել միայն մոդերատորական պարտականություններիս կատարմամբ:![]()
ես ավլեի քիչ հայերենսեր չեմ քան դու` Moonwalker, բայց եթե առաջանայինըԱստծուն չանաչելն ու կեղծ կրոնի մեջ չլինելն ա, ապա մնացածը երկրորդական են, հիմն երգելը դա հայերնսիրության դրսևորում չի, եկեք հասկանանք նախ, որ պատերը և քարերը սիրելու և հարգվելու կարիք չունեն, սիրելու և հարգվելու կարիք ունեն միայն մարդիկ, այսինքն եթե դու քո ահայերենկիցներին սիրում ես, հարգում ես, և ավելին բոլոր մարդկանց նկատմամբ է սերդ ապա դու ավելի քան հայերենսեր ես, քանի որ հայերնսիրությունը նախևառաջ պետք է լինի սեր կենդանի մարդկանց նկատմամաբ այլ ոչ թե անշունչ առարկանների, քանի որ անշունչ առարկաները ոչ զգում են, և ոչ գնահատում, մարդիւկ են զգում և գնահատում և ունեն սիրո կարիք..,., ես կարծում եմ որ վկաները ամենաշատ հայերնսերներն են քանի որ քարոզում են բարություն, սեր, հավատորմություն ընտանիքում, կնոջ և տղամարդու միջև,,այ սա է հայրենսիրությունը..իսկ անշունչ առարկաններին պաշտելը կեղծ հայրենսիրություն է ...իսկ ինչ վերաբերում է, որ էլ չես գրառում անելու, բա ինչ կանես բանավեճում պարտվելուց հետո չես անի, գիտես ինչու պարտվեցիր բանավեճում, քանի որ ես բանավեճ վարելու բոլոր տակտիկական հնարքները գիտեմ, որ արգումենտին ինչպես պատասխանեմ սպառիչ, որպեսզի բանավիճողը ասելու բան չունենա, վկաները այդ հաշվով թույլ են և փորձառու չեն...այ ես ասում ցանակացախծ հարց որ քո մոտ կա վկաների հետ կապված արի բանավիճենք ու տեսնենք ու արգումենտներն են հիմնավոր և շատ
Վերջին խմբագրող՝ Hurricane: 07.08.2011, 19:48:
Իսկ երբ հայրենիքդ քո կարիքն ունի, երբ քո նշած «շնչավոր» մարդիկ պաշտպանության կարիք ունե՞ն: Պատերազմի ժամանակ ինչ են անելու:
Հա, մեռնեմ սրտիդ, դու հաղթել ես, մենակ մի բորբոքվի: Մի երկու գրառում առաջ էի գրել, որ քո մտքի հզորության ու խոսքերիդ ճշմարտացիության առջև ես անզոր եմ: Գնում եմ հակաաստվածաշնչյան հավատքովս շարունակեմ ապրել, քանի որ մարդկության 99,9%-ի նման իմ վերջն էլ շուտով կգա (1914թ.-ին ծնվածների սերնդի օրոք, ոնց մի ժամանակ պնդում էին Վկաների մեծն առաջնորդները. տենց մարդիկ հլը կենդանիս են, ի՞նչ իմանաս) ու ես ավելորդ ժամանակ չունեմ ճշմարտության ավետաբերի հետ բանավիճելու:![]()
ես կպատասխանեմ հովարսին քիչ ուշ, հիմա ժամանակ չունեմ
Moonwalker ջան, քո նշած երևույթները չեն նշանակում, թե Եհովայի վկաները չեն հարգում դրոշը, կառավարությանը և պետությանը։ Մի օրինակ եմ ուզում բերել.
Դժվար չէ եզրակացություն անել, թե աշակերտներից որ մեկն էր, որ իսկապես հարգանք ցուցաբերեց այդ գաղափարների հանդեպ։Կանադական դպրոցներից մեկում 11 ամյա Թերան նկատեց, թե ինչպես է ուսուցիչը իր դասընկերուհիներից մեկին տանում տնօրենի սենյակ։ Այնուհետև դասընկերուհին վերադարձավ ետ և ուսուցիչը Թերային տարավ տնօրենի սենյակ։
Մտնելով սենյակ Թերան տեսավ, որ սեղանին դրված է կանադական դրոշը։ Ուսուցիչը պահանջեց, որ Թերան թքի դրոշի վրա, ենթադրելով, որ եթե վերջինս չի երգում հիմնը և չի կանգնում դրոշի առջև, ուրեմն ոչինչ չի խանգարում նրան կատարել այդ անհարգալից քայլը։ Սակայն Թերան հրաժարվեց։ Նա բացատրեց, որ այն, որ Եհովայի վկաները չեն խոնարհվում դրոշի առջև դա բացարձակապես չի նշանակում թե նրանք անհարգանք են ցուցաբերում դրա նկատմամբ։
Վերադառնալով դասարան, ուսուցիչը բացատրեց, որ հենց նոր նա փորձեց երկու աշակերտների և պահանջեց որ նրանք թքեն դրոշի վրա։ Թեև առաջին աշակերտը մասնակցում էր հայրենասիրական արարողություններին նա այնուամենայնիվ թքեց դրոշի վրա, երբ նրան հրամայեցին այդպես անել։ Սակայն Թերան, չնայած այն բանին, որ չէր երգում հիմնը և չէր երկրպագում դրոշին հրաժարվեց նման անհարգալից քայլից։
Աղբյուր՝ «Եհովայի վկաները և կրթությունը», էջ 20
Նույն իրավիճակն այսօր է, Մուն ջան։ Հայրենիքը հարգելը և սիրելը ունի տարբեր դրսևորումներ, իսկ քո նշածը ընդամենը դրանցից մեկն է։
Ազգը սիրելու և հարգելու ձևեր են նաև՝ պետությանը չգցելը, հարկերը վճարելը, հակապետական տեղեկություններ չփոխանցելը, հայրենիքը չլքելը, լեզուն պահպանելը, դիմացինին հարգող և կարգապահ երեխաներ մեծացնելը....
Ուզո՞ւմ ես ինդք թվարկիր հայրենիքը սիրելու և հարգելու այլ դրսևորումներ և փորձիր տեսնել, թե ո՞ր մեկը չեն անում Եհովայի վկաները։
Կարծում եմ համաձայն չես լինի էն լոգիկայի հետ, թե՝ մենակ մի բան կա արա, հետո արի ազգիդ ռեսուրսները կեր, քցի պետությանդ, հարկերդ մի վճարի, որով ապահովվում են թոշակառուների թոշակը, ծերանոցների ծերերի խնամքը, մանկատների աշխատանքը..... Այսօր մեծ մասամբ այս սկզբունքի դրսևորումներին ենք ականատես լինում։
Իսկ դրանից որոշ ժամանակ առաջ Գերմանիան էլ, որպես կոմունիստ էր գնդակահարում իրանց, Մուն ջան, իսկ հետո ԽՍՀՄ-ը այդ «կոմունիստներին» ինքը սկսեց ոչնչացնել։ Ու հավատա, Գերմանիան ուներ «լուրջ» հիմքեր և տրամաբանություն, որ վկաները ազգի թշնամի են ու նույն «լուրջ» լոգիկան ու հիմքերը ուներ նաև ԽՍՀՄ-ը ու նույն համոզումնքը ունեն շատերն այսօր։
Սա էլ շատ ակնառու կերպով ցույց է տալիս, որ Եհովայի վկաները ընտրողաբար չեն մոտենում իրենց սկզբունքներին՝ բոլոր երկրներում նույն սկզբունքներով են առաջնորդվում՝ անգամ Ադրբեջանի Եհովայի վկաները, ովքեր անմարդկային վերաբերմունքի են արժանանանում, քանի որ հրաժարվում են հայերի վրա զենք բարձրացնել ու փտում են ԿԳԲ-ի պադվալներում, որպես իսլամը ուրացած, ազգի դավաճան «շուն» հայեր։ Իսկ նույն ընթացքում Հայաստանի վկաներին երբեմն անվանում են թուրք։
Իսկ եթե խոսում ենք Եհովայի վկաների վարքի մասին, ապա կարծում եմ ասելու որևէ բան չկա, քանի որ ինչքան էլ մարդ դեմ լինի նրանց հավատքին, միևնույն է նա առօրյայում տեսնում է, թե ովքեր են Եհովայի վկաները։ Ինչ տիպի մարդիկ են։
Կարծում եմ, որ մեզանից ոմանք հավանաբար ունեն Եհովայի վկա բարեկամներ, ոմանք Եհովայի վկա հարևաններ, ոմանք համադասարանցիներ, ոմանք աշխատակիցներ, ոմանք ուղղակի ընկերներ։ Ինչ որ մեկի բժիշկն է վկա, ինչ որ մեկի լույսի մարդը, ինչ որ մեկի տաքսու վարորդը, ինչ որ մեկի խանութի աշխատողը, ինչ որ մեկի հավաքարարը, ինչ որ մեկի դասախոսը....
Եթե կրոնական հայացքներիս պատճառով ինձ համարում եք շահագրգիռ անձ, ապա կարող եք հենց այս թեմայում կարդալ այնպիսի մարդկանց գրառումներ, որոնք Եհովայի վկա չեն (ներողություն եմ խնդրում գրառումների հեղինակներից, որ առանց թույլտվության եմ մեջբերում, բայց քանի որ դա Ակումբի կանոնադրության և էթիկայի խախտում չէ, հանգիստ անում եմ)։
Վստահ եմ, որ կգտնվեն մարդիկ ովքեր կվկայակոչեն լիքը անմարդկային արարքների օրինակներ։ Բայց ես չեմ խոսում ուրիշների մասին, այլ հենց քո։ Եթե դու ունես ծանոթ, ապա ավելի լավ է դատես սեփական աչքիդ տեսածով և ոչ թե պրոպագանդայով։
Իսկ ես բերեմ մի քանի օրինակներ, որոնց աղբյուրները ոչ միայն կապ չունեն Եհովայի վկաների հետ, այլ նաև շատ հարցերով դեմ են նրանց, ինչպես հենց այս առաջին մեջբերման աղբյուրը.
New Catholic Encyclopedia. Եհովայի վկաները ճանաչված են, որպես լավագույն վարք ունեցող կրոնական կազմակերպություններից մեկը։Իտալական Il Tempo թերթ. Այն մարդիկ ովքեր աշխատում են Եհովայի վկաների հետ նրանց համարում են ազնիվ մարդիկ։ Նրանք այնքան նվիրված են իրենց հավատքին, որ երբեմն կողքից այն դիտվում է որպես կպչուն միտք։ Սակայն նրանց բարձր բարոյականությունը արժանի է գովասանքի։Բուեյնոս Այրեսի (Արգենտինա) Herald թերթում նշվում է. Երկար տարիներ է, ինչ Եհովայի վկաները իրենց վարքով փաստել են, որ նրանք աշխատասեր, ողջամիտ, հոգատար և աստվածավախ մարդիկ են։Այսօր Հայաստանում էլ կան գործածարարներ, ովքեր մեղմ ասած չեն սիրում Եհովայի վկաներին, բայց շահագրգռված են նրանց ընդունել աշխատանքի, քանի որ ուզում են ունենալ վստահելի և ազնիվ աշխատողներ։Ռուս կրոնագետ Սերգեյ Իվանենկոն գրում է. Ամբողջ աշխարհում Եհովայի վկաներն հայտնի են իրենց անբծախնդիր օրինապաշտությամբ, հատկապես հարկերը վճարելու առումով։
Այնպես որ այն կերպարը, որի մեջ ուզում են խցկել վկաներին, հեռու է ճշմարտությունից։
Skeptic (07.08.2011)
Jarre, իսկ ինչպես կմեկնաբանեք այն, որ Եհովայի վկաները հրաժարվում են ծառայել բանակում և իրենց ապազգային մտածողությամբ իրենց չափով թուլացնում են մեր պետականությունը?
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (07.08.2011), Moonwalker (08.08.2011), Varzor (08.08.2011)
Lion, շատ նուրբ հարց ես բարձրացրել։ Շատերն են այս հարցով «տաքանում» և կրքերը թեժացնում առանց խորապես հետազոտելու և անկանխակալ քննելու իրավիճակը։ Թեև հարցի պատասխանը տվել եմ այս թեմայի 804-րդ գրառման մեջ, բայց ավելի մանրամասնեմ։
Լիոն, եթե Եհովայի վկան ի տարբերություն տարածված անազնվության մակարդակին պահպանում է իր պետությունը և ազգը մնալով ազնիվ, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության հզորությանը վճարելով հարկերը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան ամրացնում է իր պետությունը կերտելով ամուր և առողջ ընտանիք, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության առողջ հասարակության ձևավորմանը հեռու մնալով հանցագործությունից, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան իր հանցագործ և վատ շրջապատ ընկած հայրենակցին օգնում է դուրս գալ, թողնել վատ և վնասակար սովորությունները, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան նպաստելով իր պետության ամրությանը չի լքում իր երկիրը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան պահպանում է իր լեզուն, որը ազգի ամենակարևոր բնորոշիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան տարածում է իր ազգի արվեստը արտասահմանում բարձր պահելով պետության անունը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը։
Եթե Եհովայի վկան ի տարբերություն օրենքի վրա թքած ունեցող հայերի, որոնք եվրոպաներում ու ամերիկաներում բոլորս էլ գիտենք թե ինչ աստիճանի են գցել թե՛ պետության և թե՛ հայի կերպարը, նրանք իրենց օրինակելի վարքով այդ ամենը բարձր պահելով ցուցաբերո՞ւմ են ապազգային մտածողություն և թուլացնո՞ւմ են պետականությունը։
Ու հաշվի առ, որ այս բոլոր թվարկածս և չթվարկած հարցերում իրենք այդպիսի վարք դրսևորում են որպես Եհովայի վկաներ։
Ընդունում եմ՝ Եհովայի վկաներից շատերը հրաժարվում են զինվորական ծառայությունից, սակայն նրանք միայն այդ քայլով չեն թուլացնում պետականությունը։ Ունենալով խորը հարգանք և ակնածանք այն մարդկանց հանդեպ ովքեր վտանգել և զոհել են իրենց կյանքը հանուն ուրիշների ազատության, այնուամենայնիվ թույլ տուր ասել, որ ապազգային մտածողություն ունեն այն գեներալները, որ մի կողմից անուն են հանում, թե զենքը ձեռքը հայրենիքն է պաշտպանում, իսկ մյուս կողմից այսօր տեռորի է ենթարկում սեփական ազգին, ուտում է ու գցում է սեփական պետության ունեցվածքը, որի հիման վրա վճարվում են իմ ու քո ծնողների թոշակները։
Այնպես որ երկու երևույթներ նույնականացնելը և մեր ուզած երանգն ու բովանդակությունը հաղորդելը ճիշտ չէ։
Քո ասածը ենթադրում էր, որ ով որ զենք է բարձրացնում և մասնակցում է զիվնորական ծառայության ապազգային չէ և չի թուլացնում պետականությունը։ Բայց փաստորեն կան զենք բարձրացողներ, ովքեր լավ էլ ապազգային են ու թուլացնում են պետականությունը և հակառակը՝ չբարձրացնողներ ովքեր չեն վտանգում։
Փաստորեն նման ձևակերպումների և նույնականացումների սկզբունքը ոչ միայն անիմաստ է այլև սխալ։
Եվ քանի որ իմ կարծիքն էիր խնդրել, ապա ավելի մանրամասնեմ։ Ժամանակին և եթե չեմ սխալվում հիմա էլ բարձրագույն կրթություն ստացած որոշ Եհովայի վկա երիտասարդների ուղարկում էին սահմանամերձ գյուղեր որպես ուսուցիչներ։ Պահանջելով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նրանք ըստ էության խնդրում են փոխհատուցել իրենց չծառայելը ազգի օգտին ուրիշ գործ անելով՝ սահմանամերձ գյուղերում կամ հեռավոր վայրերում տարբեր աշխատանքներ կատարելու, որոնց կարիքը մեր պետությունը ունի, բայց չկան մարդիկ ովքեր այդքան ցածր աշխատավարձով կհամաձայնվեն կատարել նման աշխատանք։
Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ փողով ազատվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ովքեր անհիմն ազատվում են բանակից ու առանց որևէ փոխհատուցման պապաների ջպերով (չսիրածս արտահայտություններիցս մեկն է, բայց այստեղ սազում է) թե՛ փոխաբերական և թե՛ բառիս բուն իմաստներով վրաերթի են ենթարկում հասարակ քաղաքացիներին։
Իսկ եթե այնուամենայնիվ այդ արարքը դիտում ենք ապազգային քայլ, ապա իրավունք չունենք «ապազգային» և «պետականությունը թուլացնող» պիտակները նրանց կպցնենք, քանի որ ակնհայտ է, որ մնացած հարցերում նրանք հուսալի քաղաքացիներ են թե՛ պետության և թե՛ հասարակության համար։
Moonwalker (08.08.2011), վրեժ62 (08.08.2011)
Ժառ ջան, շնորհակալություն հանգամանալից բացատրության համար, բայց պետք է նկատեմ, որ եթե զենք չվերցնողների թիվը Հայաստանում շատ լինի, իսկ Եհովայի Վկաներն ամեն գնով ցանկանում են շատացնել իրենց անդամների թիվը, զենք չվերցնելը ոչ մի այլ աշխատանքով հնարավոր չի լինի փոխարինել: Իսկ այդ դեպքում դա հավասար կլինի հայրենիքի դավաճանության:
Jarre
Հարցը նուրբ չէ, այլ սկզբունքային: Ու հարցին հնչեց ավելի շուտ դեմագոգիկ, քան իրական պատասխան: Այլ կերպ չէր էլ կարող լինել:
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ի տարբերություն տարածված անազնվության մակարդակին պահպանում է իր պետությունը և ազգը մնալով ազնիվ, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան, ի տարբերություն տարածված ազնվության մակարդակի, տառապում է կյանքից կտրված և ուտոպիստական ազնվության պատկերացումով,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության հզորությանը վճարելով հարկերը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` դա սահմանադրական պարտականություն է և ազնվորեն հարկեր վճարում են նաև ինչպես աթեիստները, այնպես էլ այլ կրոնական ուղղությունների ներկայացուցիչները,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ամրացնում է իր պետությունը կերտելով ամուր և առողջ ընտանիք, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան քայքայում է ընտանիքը, որ ցանկացած պետության ամրությանն բջջային հիմք է և նման քայքայման փաստեր բազմաթիվ են,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստում է իր պետության առողջ հասարակության ձևավորմանը հեռու մնալով հանցագործությունից, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան աննկատ մի որդի պես ներսից կրծում է ցանկացած հասարակություն, քայքայում է այն, թուլացնում և անուժ դարձնում սրան դիմադրելու ապագա փորձություններին,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան իր հանցագործ և վատ շրջապատ ընկած հայրենակցին օգնում է դուրս գալ, թողնել վատ և վնասակար սովորությունները, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` դա հաճախ արվում է շահադիտական, հոգեորսկան նպատակներով,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան նպաստելով իր պետության ամրությանը չի լքում իր երկիրը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` Եհովայի վկան մնալով այս երկրում իր ներկայությամբ իսկ ավելի թուլացնում ու քայքայում է այն ու ավելի լավ կլինի, որ նա գնա, այլ ոչ թե մնա, էլ չասած դեռ, որ Եհովայի վկաների թիկունքում կանգնած հատուկ ծառայություններին հենց դա էլ պետք է, որ գլխացավանք վկաները ոչ թե իրենց երկրներ գան, այլ թուլացնեն ուրիշ երկրները,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան պահպանում է իր լեզուն, որը ազգի ամենակարևոր բնորոշիչներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` չեմ հավատում, ես չեմ հանդիպել որևէ Եհովայի վկայի, որը սկզբում հայ լինի, հետո նոր` Եհովայի վկա,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան տարածում է իր ազգի արվեստը արտասահմանում բարձր պահելով պետության անունը, դա ապազգայի՞ն մտածողություն է։ Դա թուլացնո՞ւմ է պետականությունը" - կասեմ` սուտ է, չեմ հավատում, եթե Եհովայի վկան չի ընդունում իր ազգը, ոնց նա կարող է նման կերպ վարվել, եթե նա չի պայքարում իր ազգի անվտանգության երաշխիքը հանդիսացող բանակի շարքերում գաղափարապես, ոնց կարող է նա հայ լինել ու հայկական արժեքներ տարածել,
Ասում ես, թե. "Եթե Եհովայի վկան ի տարբերություն օրենքի վրա թքած ունեցող հայերի, որոնք եվրոպաներում ու ամերիկաներում բոլորս էլ գիտենք թե ինչ աստիճանի են գցել թե՛ պետության և թե՛ հայի կերպարը, նրանք իրենց օրինակելի վարքով այդ ամենը բարձր պահելով ցուցաբերո՞ւմ են ապազգային մտածողություն և թուլացնո՞ւմ են պետականություն" - կասեմ` դեմագոգիա է, բազում ոչ եհովական հայեր հիանալի հեղինակություն են ստեղծել հայերի համար ողջ աշխարհում, իսկ Եհովայի վկաները նույնիսկ հայ էլ չեն, որ մի հատ էլ հեղինակություն բարրացնեն կամ իջեցնեն,
Ասում ես, թե. "Ու հաշվի առ, որ այս բոլոր թվարկածս և չթվարկած հարցերում իրենք այդպիսի վարք դրսևորում են որպես Եհովայի վկաներ" - կասեմ` ազնիվ են նաև կրոնական այլ շատ ուղղությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև աթեիստներ:
Կարևորը ընդգծածս մասն էր` մնացաը բլյա-բլյա-բլյա-ի մակարդակի էր: Փաստ էր, որ մենք եթե բանակ չունենանք, չենք ապրի` փաստ է: Փաստ է, որ Եհովայի վկաները թուլացնում են բանակը` փաստ է: Դնենք այս փաստերն իրար կողքի ու հետևություն անենք` Եհովայի վկաները բարիք են հայ ազգի համար, թե չարիք: Կարծիքս միանշանակ է` եթե բոլոր Հայաստանցի հայերը Եհովայի վկա դառնան, մեզ այլ բան չի մնա, քան վերանալ` հնազանդ ոչխարների պես կոտորվելով թուրքերի կողմից: Սա է, ուրիշ բան չկա...Ընդունում եմ՝ Եհովայի վկաներից շատերը հրաժարվում են զինվորական ծառայությունից, սակայն նրանք միայն այդ քայլով չեն թուլացնում պետականությունը։ Ունենալով խորը հարգանք և ակնածանք այն մարդկանց հանդեպ ովքեր վտանգել և զոհել են իրենց կյանքը հանուն ուրիշների ազատության, այնուամենայնիվ թույլ տուր ասել, որ ապազգային մտածողություն ունեն այն գեներալները, որ մի կողմից անուն են հանում, թե զենքը ձեռքը հայրենիքն է պաշտպանում, իսկ մյուս կողմից այսօր տեռորի է ենթարկում սեփական ազգին, ուտում է ու գցում է սեփական պետության ունեցվածքը, որի հիման վրա վճարվում են իմ ու քո ծնողների թոշակները։
Եվ կրկին` տրամաբանական, գիտակցված կամ չգիտակցված սխալ ես թույլ տալիս: Զենք բարձրացնելը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ազգի հարատևությանը նպաստելու համար: Այսինքն` մարդը կարող է զենք բարձրացնել իր ազգի պայքարի համար, բայց հետագայում դառնալ չարիք, բայց այ զենք չբարձրացնողը իր ազգի համար չարիք է ի սկզբանե:Քո ասածը ենթադրում էր, որ ով որ զենք է բարձրացնում և մասնակցում է զիվնորական ծառայության ապազգային չէ և չի թուլացնում պետականությունը։ Բայց փաստորեն կան զենք բարձրացողներ, ովքեր լավ էլ ապազգային են ու թուլացնում են պետականությունը և հակառակը՝ չբարձրացնողներ ովքեր չեն վտանգում։
Փաստորեն նման ձևակերպումների և նույնականացումների սկզբունքը ոչ միայն անիմաստ է այլև սխալ։
Նման կերպ, որպես ուսուցիչ, ոչ եհովականներն էլ կարող են գնալ: Իսկ հիմա հարցիս պատասխանի - եթե բոլորն այդպես վարվեն, վերջը ինչ կլինի?Եվ քանի որ իմ կարծիքն էիր խնդրել, ապա ավելի մանրամասնեմ։ Ժամանակին և եթե չեմ սխալվում հիմա էլ բարձրագույն կրթություն ստացած որոշ Եհովայի վկա երիտասարդների ուղարկում էին սահմանամերձ գյուղեր որպես ուսուցիչներ։ Պահանջելով այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նրանք ըստ էության խնդրում են փոխհատուցել իրենց չծառայելը ազգի օգտին ուրիշ գործ անելով՝ սահմանամերձ գյուղերում կամ հեռավոր վայրերում տարբեր աշխատանքներ կատարելու, որոնց կարիքը մեր պետությունը ունի, բայց չկան մարդիկ ովքեր այդքան ցածր աշխատավարձով կհամաձայնվեն կատարել նման աշխատանք։
Եվ կրկին` զուտ եհովականների ոճի դեմագոգիա: Չարիք է և նա, և նա ու պետք չէ մի չարիքը ցույց տալով մյուսն արդարացնել: Այս անգամ ևս դու գիտակցական կամ անգիտակցական տրամաբանական սխալ կատարեցիր` համեմատելով չհամեմատելին: Կրկնում եմ, չարիք են երկու տարբերակներն էլ: Իսկ հիմա իմ հարցին պատասխանի ու տես, թե ոնց են համեմատում ոչ թե անհամեմատելին, այլ համեմատելին - Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ պարտաճանաչ կերպով երկու տարի սահման պահող քաղաքացին?Հիմա ո՞վ է ապազգային մտածողությամբ և պետականությունը թուլացնող՝ Եհովայի վկա՞ն, որ պարտավորվում է իր լավագույնը անել պետության համար, թե՞ փողով ազատվող տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ ովքեր անհիմն ազատվում են բանակից ու առանց որևէ փոխհատուցման պապաների ջպերով (չսիրածս արտահայտություններիցս մեկն է, բայց այստեղ սազում է) թե՛ փոխաբերական և թե՛ բառիս բուն իմաստներով վրաերթի են ենթարկում հասարակ քաղաքացիներին։
Կասկածում եմ - նրանք նույնիսկ ընտրություններին չեն մասնակցում: Եվ վերջում հարց.Իսկ եթե այնուամենայնիվ այդ արարքը դիտում ենք ապազգային քայլ, ապա իրավունք չունենք «ապազգային» և «պետականությունը թուլացնող» պիտակները նրանց կպցնենք, քանի որ ակնհայտ է, որ մնացած հարցերում նրանք հուսալի քաղաքացիներ են թե՛ պետության և թե՛ հասարակության համար։
Jarre դուք Եհովայի վկա եք?
Վերջին խմբագրող՝ Lion: 07.08.2011, 23:46:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (08.08.2011), Moonwalker (08.08.2011), Varzor (08.08.2011)
Malxas ջան իսկ ես առաջարկում եմ ենթադրելու փոխարեն նայել վիճակագրությանը։
Այս տարվա տվյալներին ծանոթ չեմ, բայց 2008 թվականի տվյալներով անկախ Հայաստանում մինչև այդ թվականը (18 տարի) զինվորական ծառայությունից հրաժարվել էր 364 Եհովայի վկա։ Միջինը ստացվում է տարեկան մոտ 21 հոգի։ Ինչպես տեսնում ես այս թիվը քո ասած մտքից («եթե զենք չվերցնողների թիվը Հայաստանում շատ լինի..... զենք չվերցնելը ոչ մի այլ աշխատանքով հնարավոր չի լինի փոխարինել») շատ հեռու է։
Malxas ջան, նաև չմոռանանք նշածս փաստերից մեկը՝ Ադրբեջանում Եհովայի վկա երիտասարդները հրաժարվում են զենք բարձրացնել հայերի դեմ։ Փաստորեն նրանք հրաժարվում են դուրս գալ իմ ու քո երեխայի դեմ, իմ ու քո ծնողների ու հարազատների դեմ։
Հիմա արի մի պահ նայենք ամբողջ աշխարհին և ոչ միայն մեր տարածաշրջանը։ Որքան էլ հակասական թվա, կամ ուտոպիա անվանեք, միևնույն է, սա փաստ է, որ Եհովայի վկաները որպես կրոնական խումբ կարողացել են հասնել խաղաղության։ Պատկերացրու, եթե բոլոր կրոնները նրանց պես հետևողական լինեին և պատերազմները պաշտպանելու, խրախուսելու և օրհնելու փոխարեն (էլ չեմ խոսում հենց պատերազմների պատճառ լինելու մասին) սովորեցներին սեր և խաղաղություն, ո՞նց ես կարծում ինչպիսի՞ն կլիներ մեր պատմությունը և հետևաբար մեր իրականությունը։
Չէ՞ որ կրոնը շատ մեծ ազդեցություն ունի մարդկանց վրա։ Մարդիկ կրոնական նկատառումներից ելնելով շատ լավ ու ահավոր այլանդակ արարքներ են անում, օրինակ՝ մահապարտներ, ահաբեկիչներ, որոնց հոգեբանության վրա մեծ ազդեցություն են թողնում կրոնական գաղափարները։
Հիմա հարց ունեմ։ Եթե բոլոր կրոնները նման կերպ վարվեին և վարվեն արդյո՞ք դրա հետևանքները հազար անգամ լավը չէր լինի, քանի այսօրվա մեր քարոզած արժեքների և համոզմունքնեիր հետևանքն է։
Հեռու է, բարեբախտաբար և ի մեծ ուրախություն ինձ` թիվը մեծ չէ: Բայց Եհովայի վկանրը մեծ ջանքեր են գործադրում, որ այդ թիվը մեծանա, ինչն անընդունելի է և կործանարար մեր պետության համար: Կրկին գրածներիդ մեջ տրամաբանական սխալ կա` մի կողմից ասում ու որպես փաստարկ ես օգտագործում այն հանգամանքը, որ. "թիվը մեծ չէ", մյուս կողմից էլ ուզում ես, որ. "թիվը մեծանա":
Համընդհանուր խաղաղությունը Ուտոպիա է - մեծատառերով` ՈՒՏՈՊԻԱ. Երկրագնդի (տես, չեմ ասում` մարդկության), ուրեմն նույնիսկ երկրագնդի պատմության բջջային ժամանակներից էլ սկսած համընդհանուր խաղաղություն չի եղել ու չի էլ լինի: Իսկ Եհովայի վկաներն իրենց ուտոպիստական գաղափարներով ընդամենը նապաստակի մորթի են հագցնում ու զոհի կերպար են կերտում մեր ազգից այս գայլային հասարակարգում: Թող ադրբեջանցիները, թուրքերը ու չգիտեմ էլ որ զարհն ու մարը բոլորը դառնան Եհովայի վկա, խոստանում եմ, ամենավերջում, որպես երկրագնդի վերջին ոչ Եհովական մարդ, ինքս կընդունեմ այդ հավատքն ու երջանիկ ժպիտը դեմքիս կապրեմ: Իսկ այժմ, երբ շուրջբոլորը գայլեր են, Եհովայի վկաները առավելագույնը, որ կհասնեն, Հայ ժողովրդից անպաշտպան զոհ կկերտեն, այսքան բան:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Malxas (08.08.2011), Moonwalker (08.08.2011), Varzor (08.08.2011)
Ժառ ջան, աշխարհի բոլոր կրոններն էլ խաղաղություն են քարոզում և Եհովայի վկաները միակը չեն:
Իմ կարծիքով այսպես է. Հավատացյալը կամ այնքան կատարյալ պետք է լինի, որ թշնամու դեմ կարողանա իր հավատքի ուժով կռվել, կամ սուս ու փուս զենք վերցնի ու գնա բանակ: Բարձրակարգ, իրենց հավատքի ուժով կռվող հավատացյալներ Հայաստանում չկան, նույն թվում և Եհովայի վկաների մեջ, այսպիսով մնում է զենք վերցնելը: Մեկ Տիրոջ ծառայելու գաղափարը իմ կարծիքով այս դեպքում տգիտության արդյունք է: Ներողություն, ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել: Թող հակառակ մտածողը ինձ տգետ համարի, եթե ցանկանում է: Մենք ոչ թե երկնքում ենք գտնվում, այլ երկրում, այնպես որ ակամա պետք է ընդունենք Երկրի վրա գործող օրենքները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ