Arm_Lionne-ի խոսքերից
Մի րոպե… Իսկ ո՞վ է ենթարկվում Հայաստանի օրենքներին: Միայն նրանք, ովքեր ուրիշ ճար չունեն, փող ու ծանոթներ չունեն, որ կարողանան օրենքը շրջանցել:Մեր իշխանությունները շատ ավելի մեծ աղետ են, ինչու՞ դրա մասին չեք խոսում:
Մեկ էլ մի բան չեմ հասկանում, ինչպես կարող է պետությունը թույլ տալ, որ Հայաստանի քաղաքացիներ չենթարկվեն պետության կանոններին: Այստեղ կապ չունեն, կրոնական, սեռական, ազգային պատկանելությունը: Հայաստանի քաղաքցի ես, սրանք են օրենքները՝ վերջ ! ... պարտավոր ես ենթարկվել ( եթե ֆիզիկապես ի վիճակի ես)
Ծիծաղելի է, երբ Եհովայի վկաներին այդքան վտանգավոր են համարում: Ես ինքս ճանաչում եմ նրանց ու հաստատ կարող եմ ասել, որ նրանք ընդհանրապես վտանգավոր չեն: Մեր «պապայի տղաներն» ու հենց «պապաները» շատ ավելի վտանգավոր են, որովհետև կարող են ցանկացած պահի մարդ սպանել ու մնալ անպատիժ: Հայրենիքի անվտանգության մասին եք խոսում: Հայրենիքը վտանգված է, որովհետև թշնամին ներսից է, բայց ոչ թե աղանդավորների, այլ մեծահարուստների, «պապայի տղաների» և այլոց տեսքով:Այստեղ օրենքն է թերի ... և պետք չէ եվրոպացիներին այդ աստիճան զիճել ( աչք մտնելու համար, որը միևնույնն է չի գնահատվի), երբ սեփական հասարակությանն է վտանգ սպառում: Խոսքս բարոյահոգեբանամտավորական վտանգի մասին է:
Գիտեք, չնայած նրանք իմ աչքի լույսը չեն և նրանց կրոնի շատ կետերի հետ համաձայն չեմ, բայց կարող եմ ասել, որ եթե ամբողջ աշխարհում բոլորը հրաժարվեին զենք բռնել, ապա պատերազմներ չէին լինի:
Ճիշտ է՝ մենք հիվանդ հասարակություն ունենք: Լուրջ վտանգները թողած, անշառ Եհովայի վկաներին են քննադատումՊետությունը երբեք չի կարող ուժեղ լինել, երբ հասարակությունն է հիվանդ: Իսկ եվհովայի վկաները սուր վարակիչ հիվանդության նման բան են դարձել մեզ համար, անգամ Հայաստանից դուրս :
Հա՛, մի բան էլ: Չասեք, թե մեր երկիրը քրիստոնյա է: Մեր հասարակության մեծ մասը չգիտի, թե ինչ է քրիստոնեությունը: Իսկ իսկական քրիստոնյաներին աղանդավոր դառալու վտանգ չի սպառնում:
Նախ Րաֆֆի, ոչ թե ՌաֆֆիԱյ Ռաֆֆին իր «Կայծեր» վեպում դա շատ լավ նկարագրել է։ Նույնիսկ մի էպիզոդ եմ հիշում, որ մի բողոքական հայի հարցնում են, թե ինքը հայ է, թե չէ։ Ինքն էլ պատասխանաում է. «Ես հայ չեմ, ես բողոքական եմ»։
Երկրորդ, բողոքականությունն աղանդ չէ: Իսկ վեպում նկարագրվածն իսկական բողոքականի կերպար չէ:
Էջանիշներ