Դիտարկենք իրավիճակ.
Դիցուք՝ Մարտիրոսը հոգեկան աջակցության կարիք ունի: Նա
զանգում է իր հոգևոր հորը(կնքահորը, ով պատասխանատու է նրա հոգևոր կրթության համար)/Տեր հորը (քահանային)/հոգևոր եղբորը ևն՝ Պետրոսին և խնդրում է աղոթել իր համար:
Քո գնահատականը՝ ամեն ինչ նորմալ է ու Մարտիրոսի քայլն անգամ ողջունելի է:
Իրավիճակ 2-րդ.
Մարտիրոսը հոգեկան աջակցության կարիք ունի: Նա
դիմում է/զանգելու անալոգը/ Պետրոսին (առաքյալին) ու խնդրում աղոթել իր համար:
Քո գնահատականը՝ այս ամենը հակասում է Աստվածաշչյան կանոնին ու Մարտիրոսը հեռացել է ճիշտ ուղուց:
Սակայն ինչո՞ւ: Ռուսի ասած "со всеми молись, с французами не смей!?"

Մի՞թե ասված չէ, որ ողջերն ու հավատով ի Տեր ննջածները /երկրային ու երկնային եկեղեցին/ մի են՝ Քրիստոսի առաջնորդությամբ/թուղթ առ Եփեսացիսի գլխավոր խորհուրդներից/: Մի՞թե ընտանիքի անդամները հոգ չեն տանում միմյանց մասին:
Մենք մի մարմին ենք/Ա թուղթ առ Կորնթացիս 12:12, 12:27/՝
«Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս.» «Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։»
Շարունակության մեջ պարզ երևում է, որ մարմնի մաս են նաև սրբերը.
«Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։» Ա թուղթ առ Կորնթացիս 12: 28
Իմա՝ ընդունեցինք, որ մենք
ողջերս ու Տիրոջ փառքով ննջածները մի մարմին են՝ Քրիստոսի եկեղեցին:
Էջանիշներ