Իսկ Դուք ուշադիր կարդացեք նշված հղմամբ տրվող ամբողջ գլուխը, որը հենց ննջեցյալ հոգիների բարեխոսության խնդրին է վերաբերում։ Աստվածաշունչը ամեն ինչի համար չէ, որ հստակ սահմանումներ ու կանոններ է սահմանում կամ պնդումներ անում։ Եթե մտածենք այնպես, ինչպես Մհերը կամ Դուք, ապա մարդու հոգու անմահության հաստատումը ևս հստակորեն չգտնենք Աստվածաշնչում։ Դա է պատճառը, որ, օրինակ, ադվենտիստները, չգտնելով մարդու հոգու հետերկրային կյանքի մասին հստակ ապացույցներ Աստվածաշնչում, ուսուցանում են, որ այն մեռնում է մարդու մարմնի հետ։ Այնպես որ... Իսկ նշածս գլուխը, կրկնում եմ, հարկավոր է ամբողջությամբ և ուշադիր ընթերցել՝ հասկանալու համար, թե ինչպե՛ս է Աստվածաշնչով հիմնավորվում ննջեցյալ սրբերին բարեխոսության դիմելը։
Էջանիշներ