User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչի՞ մասին է խոսքը, արդ ասված է. «Վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչի կ'ապրի» (այլ թարգմանությամբ՝ «...որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի») Թուղթ առ Հռովմեացիս 10: 13
    Եթե չես հավատում ու չես ձգտում փրկության, քանի գրոշ արժի քո քրիստոնյա լինելը:
    Դու դա ոչ թէ ինձ ասա այլ Առաքելական վարդապետությանը։


    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Դիտարկենք իրավիճակ.
    Դիցուք՝ Մարտիրոսը հոգեկան աջակցության կարիք ունի: Նա զանգում է իր հոգևոր հորը(կնքահորը, ով պատասխանատու է նրա հոգևոր կրթության համար)/Տեր հորը (քահանային)/հոգևոր եղբորը ևն՝ Պետրոսին և խնդրում է աղոթել իր համար:

    Քո գնահատականը՝ ամեն ինչ նորմալ է ու Մարտիրոսի քայլն անգամ ողջունելի է:

    Իրավիճակ 2-րդ.
    Մարտիրոսը հոգեկան աջակցության կարիք ունի: Նա դիմում է/զանգելու անալոգը/ Պետրոսին (առաքյալին) ու խնդրում աղոթել իր համար:

    Քո գնահատականը՝ այս ամենը հակասում է Աստվածաշչյան կանոնին ու Մարտիրոսը հեռացել է ճիշտ ուղուց:

    Սակայն ինչո՞ւ: Ռուսի ասած "со всеми молись, с французами не смей!?"
    Մի՞թե ասված չէ, որ ողջերն ու հավատով ի Տեր ննջածները /երկրային ու երկնային եկեղեցին/ մի են՝ Քրիստոսի առաջնորդությամբ/թուղթ առ Եփեսացիսի գլխավոր խորհուրդներից/: Մի՞թե ընտանիքի անդամները հոգ չեն տանում միմյանց մասին:
    Մենք մի մարմին ենք/Ա թուղթ առ Կորնթացիս 12:12, 12:27/՝ «Ինչպէս մէկ է մարմինը եւ ունի բազում անդամներ, եւ մարմնի այդ բազում անդամները բոլորը մէկ մարմին են, այնպէս էլ՝ Քրիստոս.» «Արդ, դուք մարմինն էք Քրիստոսի եւ անդամներ՝ նրա անդամներից։»
    Շարունակության մեջ պարզ երևում է, որ մարմնի մաս են նաև սրբերը.
    «Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ։» Ա թուղթ առ Կորնթացիս 12: 28
    Իմա՝ ընդունեցինք, որ մենք ողջերս ու Տիրոջ փառքով ննջածները մի մարմին են՝ Քրիստոսի եկեղեցին:
    ես քեզ օրինակ եմ բերում որ մածունը սպիտակ է.դու ՝պնդում ես որ ծիրանը կորիզ ունի։
    Էդ զանգելու պահը շատ օրիգինալ էր.միայն թէ պարզ չէ թէ ինչու՞Մարտիրոսը առաջին դեպքում նեղություն քաշեց զանգեց։Թող մի անգամից ՙդիմեր՚ իր կնքահորը. չէ՞ որ մի մարմին են։
    Ի՞նչ պիտի փոխվի կնքահոր մոտ նրա մահվանից հետո.որ կարելի լիներ ոչ թէ զանգել նրան.այլ դիմել.Կնքահայրը. եթե փրկության է արժանանում. ստանում է նոր՝ երկնային մարմին և տեղափոխվում երկինք։Նա չի սփռվում աշխարհով մեկ ու նրա հոգին չի թափառում երկրով մեկ։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը

    Հիմա Պողոս առաքյալի նույն թղթի նույն գլխի հաջորդ խորհուրդը՝ «Եւ եթէ մի որեւէ անդամ ցաւ է զգում, նրա հետ ցաւ են զգում բոլոր անդամները. եւ եթէ մի անդամը փառաւորւում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։» Ա թուղթ առ Կորնթացիս 12: 26
    Այսինքն մարմնի բոլոր մասերը/այլ հավատացյալներն ու մասնավորապես սրբերը/ պիտի հոգ տանեն ցավացող անդամի/խնդիր ունեցող հավատացյալի/ համար՝ «որպէսզի մարմնի մէջ բաժանումներ չլինեն, այլ որպէսզի այդ անդամները նոյն հոգը տանեն միմեանց նկատմամբ։» Ա թուղթ առ Կորնթացիս 12: 25
    Իսկ ցավացող մյուս մարմնի մասերի/հավատացյալների, սրբերի/ օգնությունը ի՞նչում կարող է կայանալ, եթե ոչ տիրոչը աղոթել/բարեխոսելում:
    ԻՊԱ
    Լավ եթե պնդում ես որ եթե Քրիստոսով մի մարմին ենք ուրեմն կարող ենք անարգել ՙԴիմել՚ միմյանց.ապա ասա խնդրեմ իսկ երբևե պատահել է որ ննջեցյալ որևե սուրբ էլ ՙդիմի՚ քեզ։
    եթե այդքան անմիջական կապ եք զգում հանդերձյալ կյանքի հետ.ինչու՞ որևե ննջեցյալ սուրբի չեք հրավիրում ոտնալվայի. կամ ինչու նրանցից մեկին քավոր չեք կանգնեցնում։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Отмазка №1 Սրբերը չեն միջամտում երկրային գործերին:
    Պատասխան Վերը բերված մի շարք օրինակներ արդեն հաստատում են հակառակը: Համենայն դեպս ևս մի օրինակ.
    Հրեշտակը դիմում է Տիրոջը՝ «Տէ՛ր Ամենակալ, մինչեւ ե՞րբ չես ողորմելու Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, որոնց այս եօթանասուն տարի է, ինչ անտես ես արել» Զաքարիա 1: 12
    Հակադարձում Բայց հրեշտակը բարեխոսում էր իր իսկ նախաձեռնությամբ, այլ ոչ թե երկրաբնակի խնդրանքով: Սրանից բխում է՝

    Отмазка №2 Մյուս կյանքում ննջեցյալները և Տիրոջ սպասավորները /հրեշտակներն իրենց ողջ հիերարխիայով՝ հրեշտակապետեր, քերոբվեներ, սերոբվեներ/ չեն լսում երկրայինների խնդրանքները:
    Պատասխան Միանշանակ ո՛չ: Աստվածաշչյան հակադարձում.
    «Քո սրբերին, որոնք քո երկրում են, սքանչելագործութեամբ ցոյց տուիր իմ բոլոր ցանկութիւնները։» Սաղմոս 16:3 /որոշ թարմանություններում հանդիպում է հաճություն բառը, ինչը և նույն նշանակությունն ունի՝ այն ինչ ինձ հաճելի է՝ իմ ցանկությունը/

    Պարզ երևում է, որ սրբերը լսում են մեր ցանկությունները
    Ու որտե՞ղ պարզ երևաց շատ հետաքրքիր է։Դու օրինակ ես բերում. որ սաղմոսերգուն դիմում է հենց Տիրոջը.սակայն ուզում ես օրինակդ ծառայեցնել սուրբերին դիմելու նպատակին։.
    Միթե՞ սաղմոսում ասվում է ՙՍուրբեր .Աստծուն ցույց տվեք իմ բոլոր ցանկությունները՚։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ավետիք (24.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 15.08.2015, 15:59
  3. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24
  4. Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2008, 00:10
  5. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •