User Tag List

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր

  1. #166
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պիտի նկատես որ քո խոսքը հենց քեզ էս ուղղել.քանի որ էստեղ անդադար բողոքողը դու էս։եթե ծառը արմատից փջանում է.ապա պետք է առողջ ճյուղերը առանձնացնել ու նոր տեղ տնկել։
    Սովորիր տարբերել բողոքը հանդիմանությունից:
    եթե ծառը արմատից փջանում է.ապա պետք է առողջ ճյուղերը առանձնացնել ու նոր տեղ տնկել
    Սա քո արդարացումն է, և հետո ես ճյուղից եմ խոսել, դու արմատից ես խոսում: Կարծեմ բողոքում էին Կաթոլիկ եկեղեցուց, նրա անընդունելի գործողությունների համար, բայց ՀԱԵ-ում նման որոշումներ և արաքներ չեն եղել և չեն էլ կարող լինել, այնինչ դուք ուրիշի արարքներով մեղադրում եք մեկ ուրիշին , որը ոչ մի կապ չունի դրանց հետ:
    Որքան էլ ուզում ես հակառակի, ոնց ուզում ես ծռի, դզի, փչի, կպցրու և հարմարեցրու, ՀԱԵ-ի դավանանքի և վարդապետության վրա շեղումներ չես գտնի:

  2. #167
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորիր տարբերել բողոքը հանդիմանությունից:
    Քեզ ո՞վ է թույլ տվել ինձ ինչ որ բան սովորեցնել։Գուցե դպրոցի դասատու ես քեզ կարծում.կամ նորօրյա ինքնակոչ Մեսրսպ Մաշտոցն ես...Դու հանդիմանություն բառը ե՞րբ ես սովորել որ հիմա շահարկում ես էդ բառը։
    Հանդիմանելու իրավունք ունի եղբայրը՝ եղբորը։Նրանց հանդեպ ում. որ դու իբր հանդիմանում ես. լեցված ես չարակամությամբ ու վատաբանությամբ։Ուստի քո վարմունքը ոչ մի կերպ չի զուգակցվում հանդիմանություն իմաստի հետ։Կամ էդ ո՞ր օրենքով է քո ասածը հանդիմանություն իսկ դիմացինիդ ասածը՝ բողոք։
    Հուսով եմ նորից չհասկացար թէ ով կարիք ուներ սովորելու։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա քո արդարացումն է, և հետո ես ճյուղից եմ խոսել, դու արմատից ես խոսում:
    ես արդարացման կարիք չեմ զգում ու ի գիտություն քեզ արմատն ու ճյուղը նույն ծառի բաղադրիչներ են։ Խոսել եմ տեղին.չնայած պետք է նախորոք զգուշանաի որ մեկ է՝ փոխաբերությունը չես հասկենալու։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծեմ բողոքում էին Կաթոլիկ եկեղեցուց,
    Ո՞վ էր բողոքում.ե՞րբ էր բողոքում։Կաթոլիկից ի՞նչ բողոքես.ես անձամբ նրանց որպես եկեղեցի չեմ համարում.ինչ ուզում են թող անեն։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    նրա անընդունելի գործողությունների համար, բայց ՀԱԵ-ում նման որոշումներ և արաքներ չեն եղել և չեն էլ կարող լինել, այնինչ դուք ուրիշի արարքներով մեղադրում եք մեկ ուրիշին , որը ոչ մի կապ չունի դրանց հետ:
    ՀԱե ն նրանց որպես եկեղեցի ընդունում է ։Չգիտեմ . քույր թէ եղբայր կարգավիճակով։ուստի համագործակից է նրան։
    Մեջբերում հովարս-ի խոսքերից Նայել գրառումը
    Որքան էլ ուզում ես հակառակի, ոնց ուզում ես ծռի, դզի, փչի, կպցրու և հարմարեցրու, ՀԱԵ-ի դավանանքի և վարդապետության վրա շեղումներ չես գտնի:
    ՀԱե ն չի ընդունում ապաշխարություն հասկացողությունը։Չգիտեմ թէ սա քեզ բավական է թէ ոչ։Բայց. կոնկրետ քեզ հետ որևե հարցի շուրջ բանավիճելը հարմար չեմ գտնում։

  3. #168
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀԱե ն չի ընդունում ապաշխարություն հասկացողությունը։Չգիտեմ թէ սա քեզ բավական է թէ ոչ։Բայց. կոնկրետ քեզ հետ որևե հարցի շուրջ բանավիճելը հարմար չեմ գտնում։
    Վո՛ւկ, Կտրո՛ւկ, Նե՛տ, դադարեցրու ստահոդ պնդումներդ: Ապաշխարհությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից 3-րդն է, երբ մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում իր գործած մեղքերի և հանցանքների համար: Կամ Տաթևացու բնորոշմամբ՝ «Ապաշխարութիւնն է ցաւել վասն մեղաց, զոր գործեաց. վասն անցեալ չարեացն լալ եւ լացովն վերստին այլ ոչ առնել»:
    Բացի դրանից ՀԱԵ դավանաբանական նշանաբանը՝ Նիկեական հավատո հանգանակն ասում է.
    «Հավատամք եւ ի մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցի: Ի մի մկրտություն, յապաշխարհություն, ի քավություն եւ ի թողություն մեղաց»:

    Այսպիսով ուղղակի արձանագրում եմ քո հերթական իրականության հետ հեռավոր աղերսներ անգամ չունեցող պնդումը:

  4. #169
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Քեզ ո՞վ է թույլ տվել ինձ ինչ որ բան սովորեցնել։Գուցե դպրոցի դասատու ես քեզ կարծում.կամ նորօրյա ինքնակոչ Մեսրսպ Մաշտոցն ես...Դու հանդիմանություն բառը ե՞րբ ես սովորել որ հիմա շահարկում ես էդ բառը։
    Հանդիմանելու իրավունք ունի եղբայրը՝ եղբորը։Նրանց հանդեպ ում. որ դու իբր հանդիմանում ես. լեցված ես չարակամությամբ ու վատաբանությամբ։Ուստի քո վարմունքը ոչ մի կերպ չի զուգակցվում հանդիմանություն իմաստի հետ։Կամ էդ ո՞ր օրենքով է քո ասածը հանդիմանություն իսկ դիմացինիդ ասածը՝ բողոք։
    Հուսով եմ նորից չհասկացար թէ ով կարիք ուներ սովորելու։
    ես արդարացման կարիք չեմ զգում ու ի գիտություն քեզ արմատն ու ճյուղը նույն ծառի բաղադրիչներ են։ Խոսել եմ տեղին.չնայած պետք է նախորոք զգուշանաի որ մեկ է՝ փոխաբերությունը չես հասկենալու։Ո՞վ էր բողոքում.ե՞րբ էր բողոքում։Կաթոլիկից ի՞նչ բողոքես.ես անձամբ նրանց որպես եկեղեցի չեմ համարում.ինչ ուզում են թող անեն։ՀԱե ն նրանց որպես եկեղեցի ընդունում է ։Չգիտեմ . քույր թէ եղբայր կարգավիճակով։ուստի համագործակից է նրան։
    ՀԱե ն չի ընդունում ապաշխարություն հասկացողությունը։Չգիտեմ թէ սա քեզ բավական է թէ ոչ։Բայց. կոնկրետ քեզ հետ որևե հարցի շուրջ բանավիճելը հարմար չեմ գտնում։
    Քեզ հետ ամեն բան պարզ է :

    Դու այդպես էլ չհասկացար , որ ես քո անձի դեմ բան չունեմ:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 01.08.2011, 18:27:

  5. #170
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ։Ո՞վ էր բողոքում.ե՞րբ էր բողոքում։Կաթոլիկից ի՞նչ բողոքես
    Եթե ոչ մի բանից տեղյակ չես , էլ ինչո՞ւ ես մտել բանավեճի մեջ, թե՞ սա էլ է հերթական...?
    Սիրով քեզ կօգնեմ, որ որոշ տեղեկություններ քաղես, միայն թե , ոչ խորամանկ հարցերովդ
    Վերջին խմբագրող՝ հովարս: 01.08.2011, 18:43:

  6. #171
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց հանդեպ ում. որ դու իբր հանդիմանում ես. լեցված ես չարակամությամբ ու վատաբանությամբ։
    Չարաչար սխավում ես:
    Ես երբեք անձի մասին չեմ վատաբանել, իմ հանդիմանությունները եղել են ուսմունքի դեմ , որ շեղումներով են մատուցում հավատացյալներին, և կոնկրետ դու այդպես ես ընկալում իմ ասածմերը:
    Փորձիր տարբերել այս նրբությունները:
    Եւ դու մի կարծի, թե ես մեծ բավականություն եմ ստանում նման զրույցներից:
    Վերջին խմբագրող՝ հովարս: 01.08.2011, 23:22:

  7. #172
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Վո՛ւկ, Կտրո՛ւկ, Նե՛տ, դադարեցրու ստահոդ պնդումներդ:
    Moonwalker Ինձ լուրջ զրպարտանք ես ներկայացնում։ես երբևե ստահոդ պնդումներ չեմ ներկայացրել։եթե խոսքդ ապաշխարության մասին իմ տեղեկությունն էր.ինչու՞ ես բազմակի թվով խոսում։Ներկայացրու թէ էլ որտեղ էմ ստեր տարածել.այլապես...էլ չասեմ։Ինչ վերաբերվում է նախորդ գրությանս ՝փորձեմ ապացուցել որ իմ ու քո միջից ստահոդը հաստատ...ես չեմ։Համակ ուշադրությամբ նայիր այս տեսանյութը՝
    http://www.youtube.com/watch?v=PDyfy...eature=related Կարծեմ թէ բարձրաշխարհիկ հոգևորական է ասում որ ապաշխարությունը և նման բաները անցած էտապ էն։Հիմա կասես թէ դա առանձին դեպք է՞։.եթե տվյալ հոգևորականը կարգալույծ է արվել՝ ես պատրաստ եմ ներողություն խնդրելու. եթե ոչ՝ արդեն դու գիտես։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապաշխարհությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 7 խորհուրդներից 3-րդն է, երբ մեղավորը ճշմարիտ զղջումով և խոստովանությամբ թողություն է ստանում իր գործած մեղքերի և հանցանքների համար: Կամ Տաթևացու բնորոշմամբ՝ «Ապաշխարութիւնն է ցաւել վասն մեղաց, զոր գործեաց. վասն անցեալ չարեացն լալ եւ լացովն վերստին այլ ոչ առնել»:
    Բացի դրանից ՀԱԵ դավանաբանական նշանաբանը՝ Նիկեական հավատո հանգանակն ասում է.
    «Հավատամք եւ ի մի միայն Ընդհանրական և Առաքելական Սուրբ եկեղեցի: Ի մի մկրտություն, յապաշխարհություն, ի քավություն եւ ի թողություն մեղաց»:
    Ի միջայլոց՝ Նիկեո հանգանակի մասին. վերը բերածս հղումը 10 ֆիլմերից է բաղկացած.եթե ժամանակ գտնեիր այն սկզբից նայելու վատ չէր լինի։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսպիսով ուղղակի արձանագրում եմ քո հերթական իրականության հետ հեռավոր աղերսներ անգամ չունեցող պնդումը:
    Մոն ջան դէ էլ չասեմ. որ ցավոք քո արձանագրումները առ ոչինչ համարվեցին։Աշխատիր այսուհետ ավելի կազմակերպված ու պատասխանատու գտնվել։Թէ չէ իրական կյանքում երբեմն նման բացթողումները ճակատագրական ելք են ունենում։Լավ եղիր։

  8. #173
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարեբախտաբար բարձրաստիճան հոգևորականի ձայնը տակից լսվում է:
    Անգամ այստեղ ցույց են տալիս իրեց կեղծիքը և շատ անհաջող ձևով: Խնդրում եմ շատ ուշադիր լսեք, քանի որ բարձր ձայնով փորձել են ծածկել հոգևորականի խոսքերը

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (03.02.2012)

  10. #174
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նետ , այս հղումը ի վնաս քեզ դրեցիր, կարող են քեզ այս կեղծիքի համար պատասխանատվության կանչել, ուզում եմ հավատալ , որ սա դու չես արել:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (03.02.2012)

  12. #175
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Moonwalker հարցադրումս ուժի մեջ է։Ֆիլմի կեղծ լինելու վերաբերյալ ոչ մի փաստարկ չունեմ։Չմոռանաս խնդրեմ. ինձ ՙսերիական ստախոս՚ մեղադրանքիդ՝ մի քանի սերիաներից ի ցույց դնել։

  13. #176
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonwalker Ինձ լուրջ զրպարտանք ես ներկայացնում։ես երբևե ստահոդ պնդումներ չեմ ներկայացրել։եթե խոսքդ ապաշխարության մասին իմ տեղեկությունն էր.ինչու՞ ես բազմակի թվով խոսում։Ներկայացրու թէ էլ որտեղ էմ ստեր տարածել.այլապես...էլ չասեմ
    Մի՞թե դու չէիր, որ հիմնվելով «առաքելականների» հետ քո անձնական զրույցների վրա պնդում էիր, որ ՀԱԵ հետևորդը չի հավատում սեփական փրկությանը՝
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    ի միջայլոց Առաքելական պնդմամբ կարծեմ չի կարելի հավատալ որ փրկված ես
    Բացարձակ ապատեղեկատվություն, որի դեմ իմ ներկայացրած հերքումները ոչ մի հակափաստարկի չհանդիպեցին: Мол...դու հիմնվում ես քո անձնական շփումների վրա:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերվում է նախորդ գրությանս ՝փորձեմ ապացուցել որ իմ ու քո միջից ստահոդը հաստատ...ես չեմ։Համակ ուշադրությամբ նայիր այս տեսանյութը՝
    http://www.youtube.com/watch?v=PDyfy...eature=related Կարծեմ թէ բարձրաշխարհիկ հոգևորական է ասում որ ապաշխարությունը և նման բաները անցած էտապ էն։Հիմա կասես թէ դա առանձին դեպք է՞։.եթե տվյալ հոգևորականը կարգալույծ է արվել՝ ես պատրաստ եմ ներողություն խնդրելու. եթե ոչ՝ արդեն դու գիտես։

    Գևորգյան հոգևոր ճեմարանի կրոնների պատմության դասախոս Ղևոնդ քահանա Մայիլյանի խոսքը կտրված է ու անջատված կոնտեքստից: Հատվածը «Շանթ» հեռուստաընկերության «Հայկական աշխարհ» հաղորդման նոյեմբերի 12-ի թողարկումից է: Մասնավորապես ոմն Հակոբ Գազազյան (ՀԱԵ տեսանկյունից աղանդավոր) նշում էր, որ իրենք՝ Եկեղեցասիրաց եղբայրության անդամները (ի դեպ քահանան ինքը նախկինում Գազազյանի նմանների շարքում է եղել) ՀԱԵ կողքին ճշմարիտ Աստվածաշունչ են քարոզել: Ի հակադարձում դրան Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը հարցնում է, թե ի՞նչու ՀԱԵ կողքին և ոչ թե ՀԱԵ մեջ քարոզել ճշմարիտ հավատք: Գազազյանը պատասխանում է, որ ճիշտ է կողքին, բայց ինքն ապաշխարհություն է ստացել Հոլիվուդի Սբ. Կարապետ առաքելական եկեղեցում ու հարցնում է, թե մի՞թե ինքն աղանդավոր է: Ղևոնդ քահանան պատասխանում է, որ այո նա եկեղեցուց դուրս է, իսկ ապաշխարհություն և նման տերմիններն անցան արդեն: Իմա՝ քահանայի նախկինում ասած միտքը մարդը գործերով է առաքելական, ոչ թե ՀԱԵ եկեղեցում խորհրդին մասնակցելով:
    Կարող եք դիտել YouTube-ի «Շանթ»-ի պաշտոնական էջում՝

    Մեզ հետաքրքրող հատվածը 12-րդ րոպեից հետո:
    Իսկ քո նշած հաղորդումը անամոթաբար նենգափոխում է քահանայի իրական խոսքերը (չնայած ինչ եմ ասում նենգափոխելը ոմանց համար մասնագիտություն է դարձել/անձնապես քեզ չեմ ասում/):

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի միջայլոց՝ Նիկեո հանգանակի մասին. վերը բերածս հղումը 10 ֆիլմերից է բաղկացած.եթե ժամանակ գտնեիր այն սկզբից նայելու վատ չէր լինի։
    Քո վերը մեջբերած ֆիլմի մասին իմ վերը նշած տեղեկությունից հետո մի վայրկյան իսկ չեմ ծախսի նենգափոխված իրանության հետ ծանոթանալու համար: Ոնց էլ չլինի ապատեղեկատվությանը հետևելուց կարևոր զբաղմունք կգտնվի:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոն ջան դէ էլ չասեմ. որ ցավոք քո արձանագրումները առ ոչինչ համարվեցին։Աշխատիր այսուհետ ավելի կազմակերպված ու պատասխանատու գտնվել։Թէ չէ իրական կյանքում երբեմն նման բացթողումները ճակատագրական ելք են ունենում։Լավ եղիր։
    Այ հիմա երևած ում խոսքերն ու արձանագրումներն են առ ոչինչ: Ու ինձ սպառնալու և պատասխանատվության դասեր տալու փոխարեն այս բաժնում հետագայում տեղադրելիքդ պնդումները մի քանի անգամ ստուգիր: Միգուցե օգուտ տա:
    Նմանապես և դու ողջ մնա:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    KiLa (03.02.2012), Արէա (02.08.2011)

  15. #177
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ավետիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչի՞ է գաղտնիք: Ես Մկրտական եկեղեցուց եմ: Իսկ Դո՞ւք:
    Իսկ ես ոչ մի եկեղեցուց չեմ: Պարզապես քրիստոնյա եմ:

  16. #178
    դիմահար Նետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2011
    Գրառումներ
    524
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի՞թե դու չէիր, որ հիմնվելով «առաքելականների» հետ քո անձնական զրույցների վրա պնդում էիր, որ ՀԱԵ հետևորդը չի հավատում սեփական փրկությանը՝
    Moonwalker Խոստանում եմ հատուկ քեզ համար կպրպտեմ ու ֆորումների անկյուներից կգտնեմ նման զրույցները։Բայց մինչ այդ թեկուզ և եթե ինձ դա չհաջողվի քեզ ոչ ոք թույլ չի տվել որ այս ճղճիմ օրինակով դու ինձ հերդական ստախոս համարես։ես հարյուրավոր գրառումներ ունեմ.հնարավոր է որ ինչ որ մի անկյունում քո ուզած ապացույցները չգտնվեն .դա ստախոսության չափանիշ չէ։Քո խոսքը համարում եմ որպես անհիմն անձնական վիրավորանք և պահանջում եմ խմբագրում։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը

    Գևորգյան հոգևոր ճեմարանի կրոնների պատմության դասախոս Ղևոնդ քահանա Մայիլյանի խոսքը կտրված է ու անջատված կոնտեքստից: Հատվածը «Շանթ» հեռուստաընկերության «Հայկական աշխարհ» հաղորդման նոյեմբերի 12-ի թողարկումից է: Մասնավորապես ոմն Հակոբ Գազազյան (ՀԱԵ տեսանկյունից աղանդավոր) նշում էր, որ իրենք՝ Եկեղեցասիրաց եղբայրության անդամները (ի դեպ քահանան ինքը նախկինում Գազազյանի նմանների շարքում է եղել)
    Որտեղի՞ց այսքան ատելություն քո մերձավորի հանդեպ։Քրիստոս դավանող մարդ է.ի՞նչ է արել քեզ։Գուցե լավ չէ որ նա տեղյակ է Աստվածաշնչից ու մի մոմ վառող պակասե՞լ է։Հա՜ ... երևի ավելի նախնտրելի է. որ բոլորովին հեռու լինեն քրիստոնեությունից միայն թէ մեկ մեկ գան տաճար մի երկու մոմ վառեն շառից փորձանքից հեռու լինելու. կամ մատաղի գառան բերանը օրհնած աղ լցնելու համար։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը հարցնում է, թե ի՞նչու ՀԱԵ կողքին և ոչ թե ՀԱԵ մեջ քարոզել ճշմարիտ հավատք: Գազազյանը պատասխանում է, որ ճիշտ է կողքին, բայց ինքն ապաշխարհություն է ստացել Հոլիվուդի Սբ. Կարապետ առաքելական եկեղեցում ու հարցնում է, թե մի՞թե ինքն աղանդավոր է: Ղևոնդ քահանան պատասխանում է, որ այո նա եկեղեցուց դուրս է, իսկ ապաշխարհություն և նման տերմիններն անցան արդեն: Իմա՝ քահանայի նախկինում ասած միտքը մարդը գործերով է առաքելական, ոչ թե ՀԱԵ եկեղեցում խորհրդին մասնակցելով:
    Կարող եք դիտել YouTube-ի «Շանթ»-ի պաշտոնական էջում՝

    Մեզ հետաքրքրող հատվածը 12-րդ րոպեից հետո:
    Իսկ քո նշած հաղորդումը անամոթաբար նենգափոխում է քահանայի իրական խոսքերը (չնայած ինչ եմ ասում նենգափոխելը ոմանց համար մասնագիտություն է դարձել/անձնապես քեզ չեմ ասում/):
    Քո վերը մեջբերած ֆիլմի մասին իմ վերը նշած տեղեկությունից հետո մի վայրկյան իսկ չեմ ծախսի նենգափոխված իրանության հետ ծանոթանալու համար: Ոնց էլ չլինի ապատեղեկատվությանը հետևելուց կարևոր զբաղմունք կգտնվի:
    Իսկ ի՞նչն է նենգափոխված.ճիշտն ասած չհասկացա։Ինչի՞ համար է քո մեկնաբանությունը։Միթե՞ ամեն ինչ պարզ չի երևում ու լսվում .որ Ղևոնդ քահանան ծաղր է անում ապաշխարությանը։Չնայած ի՞նչ ապաշխարության մասին է խոսքը ՀԱե ում կարելի է մկրտվել նաև առանց ապաշխարության՝ ուղղակի ազգային տուրք մատուցանելուվ։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հիմա երևած ում խոսքերն ու արձանագրումներն են առ ոչինչ:
    Իհարկե երևաց ու հաստատվեց։
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու ինձ սպառնալու և պատասխանատվության դասեր տալու փոխարեն այս բաժնում հետագայում տեղադրելիքդ պնդումները մի քանի անգամ ստուգիր: Միգուցե օգուտ տա:
    Նմանապես և դու ողջ մնա:
    Ինչ. ինչ՝ էդ սպառնալը ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել։Որտե՞ղ ես քեզ սպառնված զգացել։Գուցե բարի հորդորանքը քեզ համար սպառնալի՞ք է(Չնայած ես խորհուրդներ չեմ շռայլում. էդ մեկի համար էլ ներող եղիր)։Հիմա արդեն պարզ է դառնում թէ ինչու են նորմալ փաստերը քեզ նենգափոխումներ թվում։
    Իմիջայլոց. շնորհակալ եմ որ ողջ տեսանյութի հղումը տվեցիր.թէ չէ մարդիկ կաին. որ կարծում էին թէ տեսանյութը մոնտաժված է։

  17. #179
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonwalker Խոստանում եմ հատուկ քեզ համար կպրպտեմ ու ֆորումների անկյուներից կգտնեմ նման զրույցները։Բայց մինչ այդ թեկուզ և եթե ինձ դա չհաջողվի քեզ ոչ ոք թույլ չի տվել որ այս ճղճիմ օրինակով դու ինձ հերդական ստախոս համարես։ես հարյուրավոր գրառումներ ունեմ.հնարավոր է որ ինչ որ մի անկյունում քո ուզած ապացույցները չգտնվեն .դա ստախոսության չափանիշ չէ։Քո խոսքը համարում եմ որպես անհիմն անձնական վիրավորանք և պահանջում եմ խմբագրում։
    Անհի՞մն: Ուրեմն ստահոդ պնդումներդ դադարեցնելու իմ պահանջ/խնդրանքը անհի՞մն է: Սա արդեն երկրորդ դեպքն է (երբ ես ուշադրություն եմ դարձրել), երբ դու վստահությամբ մի բան ես պնդում, որը բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Ու այդ պնդումը, հերքումից հետո, ավտոմատ դառնում է ստահոդ՝ անկախ քո այդ փաստն ընդունել-չընդունելուց: Ու այնուամենայնիվ ես քեզ ստախոս չեմ անվանել, այլ ուղղակի նշել եմ, որ քո ասած հարյուրավոր գրառումներից կոնկրետ այս երկուսը ստահոդ են:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որտեղի՞ց այսքան ատելություն քո մերձավորի հանդեպ։Քրիստոս դավանող մարդ է.ի՞նչ է արել քեզ։Գուցե լավ չէ որ նա տեղյակ է Աստվածաշնչից ու մի մոմ վառող պակասե՞լ է։Հա՜ ... երևի ավելի նախնտրելի է. որ բոլորովին հեռու լինեն քրիստոնեությունից միայն թէ մեկ մեկ գան տաճար մի երկու մոմ վառեն շառից փորձանքից հեռու լինելու. կամ մատաղի գառան բերանը օրհնած աղ լցնելու համար։
    Ոչ մի ատելության դրսևորում հիշյալ անձնավորության հանդեպ՝
    Ոմն - մարդ անձնավորություն (անհայտ, անորոշ), անձ, էակ (©Սահակյանների «Հոմանիշների բառագիրք»)
    Գազազյանների նմաններ - անհայտ, անորոշ, ինձ անծանոթ մարդկանց տիպ:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչն է նենգափոխված.ճիշտն ասած չհասկացա։Ինչի՞ համար է քո մեկնաբանությունը։Միթե՞ ամեն ինչ պարզ չի երևում ու լսվում .որ Ղևոնդ քահանան ծաղր է անում ապաշխարությանը։Չնայած ի՞նչ ապաշխարության մասին է խոսքը ՀԱե ում կարելի է մկրտվել նաև առանց ապաշխարության՝ ուղղակի ազգային տուրք մատուցանելուվ։
    Այն, որ դու չես հասկանում, կամ ցույց ես տալիս, որ չես հասկանում չի նշանակում, որ ամեն ինչ քո վերոտեղադրած ապատեղեկացնող տեսահոլովակում ճշմարտություն է: Առաջարկում եմ, ցուցադրիր իմ տեղադրած հատվածը Ակումբի, թեմայում որևէ շահագրգռություն չունեցող, պատահական 10 աթեիստի և տես քանիսն են քո նման այդտեղ ապաշխարհության նկատմամբ ծաղր տեսնում:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ. ինչ՝ էդ սպառնալը ոչ մի կերպ չեմ կարողանում մարսել։Որտե՞ղ ես քեզ սպառնված զգացել։Գուցե բարի հորդորանքը քեզ համար սպառնալի՞ք է(Չնայած ես խորհուրդներ չեմ շռայլում. էդ մեկի համար էլ ներող եղիր)։Հիմա արդեն պարզ է դառնում թէ ինչու են նորմալ փաստերը քեզ նենգափոխումներ թվում։
    Փաստորեն համարձակ տղաների հետ ծանոթացնելը կամ բացթողումներիս ճակատագրական դերի մասին տեղեկացնելը բարի հորդորա՞նք էր: Լավ, այսուհետ հաշվի կառնեմ:

    Մեջբերում Նետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմիջայլոց. շնորհակալ եմ որ ողջ տեսանյութի հղումը տվեցիր.թէ չէ մարդիկ կաին. որ կարծում էին թէ տեսանյութը մոնտաժված է։
    Խնդրեմ: Հա, իդեպ նման հոլովակներ շուտ-շուտ տեղադրիր: Կփորձեմ հնարավորությանս չափ վերհանել դրանց «ճշմարտացիությունը»:

  18. #180
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2011
    Գրառումներ
    1,103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ կլինի, եթե ՀԱԵ-ի դավանանքը իմանա ամեն մի հայ


  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    KiLa (02.02.2012)

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 15.08.2015, 15:59
  3. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24
  4. Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2008, 00:10
  5. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •