User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 188 հատից

Թեմա: Հայ Առաքելական Եկեղեցին աղանդավո՞ր

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նետ, Ձեր (և, ընդհանրապես, բողոքականության) ցավը կայանում է նրանում, որ չնայած նրան, որ հավաստում եք, որ հավատում եք անդրշիրիմյան կյանքին և սրբերին շնորհվող հավիտենական կյանքին, գործնականում ժխտում եք դա (մասմաբ կամ ամբողջությամբ): Ձեզ համար կենդանի են միայն նրանք, ովքեր կենդանի են մարմնով, և ովքեր ննջում են, դադարում են (Ձեզ համար) կապ ունենալ Եկեղեցու հետ: Այսպիսով, Դուք թույլ եք տալիս ենթադրություն, որ Քրիստոսի Մարմնում (որ է Եկեղեցին) կարող են լինել մեռած, ոչ կենդանի անդամներ (կամ, մեկ այլ տեսանկյունից՝ բաժանում երկրային և երկնային Եկեղեցիների, պառակտում), իսկ դրանից բխում է, որ Աստված մեռելների Աստված է, մի բան, որ բացահայտորեն մերժում է Քրիստոս (Ղուկ. Ի, 38)՝ սադուկեցիներին ուղղված խոսքում (ի դեպ, բողոքականության նմանությունը սադուկեցիների ուսմունքի հետ որոշ հարցերում ապշեցուցիչ է):
    Փորձեք ննջեցյալներին մի քիչ նայել Աստծո աչքերով, վերջիվերջո, առ Աստված հավատը պետք է տանի «մտքի նորոգության» (Եփես. Դ 23) և «վերնայինի, այլ ոչ երկրայինի մասին մտածելու» (Կող. Գ 2), այսինքն՝ տեսանելի, շոշափելի, առարկայական մտածելակերպից կտրվելու և «վերևից» իրականությանը նայելուն:
    Նորից եմ կրկնում այս միտքը. սրբերի կյանքի ուրախությունն ու իմաստը կազմում է ուրիշներին օգնել ու նրանց ծառայելը Աստծո տված շնորհով: Եթե այդպես է, և «Քրիստոսին հավատացողը եթե անգամ մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ 25, 26), ապա ինչո՞ւ պետք է Աստված զրկի իր սուրբերին մարդկանց համար բարեխոսելու և նրանց ծառայելու հնարավորությունից նրանց երկրային մահից հետո: Միայն այն պատճառով, որ դա «անհնար է բողոքականների համա՞ր»: Մատթ. ԺԹ, 26՝ ինչ որ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծո համար:

    Հատուկ նշում՝ խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ տվյալ գրառման մեջ հղումները կատարված են միայն աստվածաշնչյան տեքստի վրա:
    Վերջին խմբագրող՝ ars83: 17.06.2011, 16:48:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Monk (17.06.2011), Moonwalker (17.06.2011), հովարս (17.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Քրիստոնեություն. Հայ Առաքելական եկեղեցի
    Հեղինակ՝ Vahagn_IV, բաժին` Կրոն
    Գրառումներ: 229
    Վերջինը: 23.03.2021, 00:14
  2. Գրառումներ: 10
    Վերջինը: 15.08.2015, 15:59
  3. Քանակային առումով էլ մենք առաքելական չե՛նք
    Հեղինակ՝ Հայ Արիադավան, բաժին` Կրոն
    Գրառումներ: 11
    Վերջինը: 13.04.2010, 18:24
  4. Գրառումներ: 11
    Վերջինը: 26.10.2008, 00:10
  5. Եկեղեցին, որպես քաղաքական ինստիտուտ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 18.03.2007, 06:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •