Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ես խնդրում եմ վերջապես հասկանալ պարզագույն ճշմարտությունը, որ քանի դեռ ժողովրդին չես խառնում, ոչ մի բանի էլ չես հասնում: Ու հա, էսօր ՀԱԿ-ը չի պայքարողը այլ ժողովուրդն ա՝ ՀԱԿ-ի ադմինիստրատիվ ղեկավարությամբ: Ու հա, էդ պայքարողների մի զգալի հատվածն ա վտանգել իրա բարեկեցությունը: Ես գիտեմ պայքարող լիքը մարդկանց, ովքեր ակումբում գրառում անող ոմանցից ավելի հարմար դիվանին կարող էին նստել, ովքեր կարող էին սեփական բարեկեցությունն ավելի բարվոք դարձնել, բայց հստակ ու գիտակցված պայքարում են երկրի համար: Չէ քո համար չէ, Տրիբուն: Իրենց շրջապատի համար, իրենց հետագա սերունդների համար, զարգացման, ոչ թե լճացման հնարավորության համար:
Շատ ուրախ եմ իրանց համար: Բայց չեմ կարծում, որ Հայաստանը հենց այս պահին լքելու պատրաստ 44%-ի բողկին ա, թե քանի հոգի ա սեփական բարեկեցությունը վտանգելով շախմատ խաղում, կամ գոնե թամաշա անում խաղացողներին: Իսկ ժողովուրդը խառնվել ա ինչքան կարար ու ինչքան պետք ա:

Կոպիտ եմ ասում, բայց ՀԱԿ-ի միտինգներին գնացողները ու ՀԱԿ-ը ինքը արդեն վաղուց ժողովուրդ չեն ներկայացնում, ցավոք սրտի: