User Tag List

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ջան, ինչքան ուզում ա երկար գրես, ինչքան ուզում ա էդ գրածներիդ տակ շատ շարվեն շնորհակալություններ մարդկանց, ովքեր երբևէ ռեալ քայլ չեն արել էս երկրում ինչ որ բան փոխելու՝ իրենց ուժերի չափով, մեկ ա էդ ամեն գրածդ մնում ա ինքնախաբեությունը, որովհետև իրական բանաձևը շատ պարզ ա. պետք ա ակտիվություն, պետք ա ակտիվ լինի մեզնից յուրաքանչյուրը: Ու սուտ ես ասում, որ բոլորով նստացույց ենք պահանջել, մեզ տուն են ուղարկել: Բոլորով պահանջելու դեպքում ՈՉ ՄԵԿԸ չի կարող մեզ տուն ուղարկել: Հեքիաթ ա, որ կար ռեալ այլ ճանապարհ ու դա չի ընտրվել: Դա ընդամենը ժողովրդի մի որոշ հատվածի ինքնարդարացման ու մեղքը ուրիշի վրա գցելու դասական օրինակ ա: Քանի դեռ այ սենց դիվաններին նստած կխոսեք ու ձեր ռեալ պլյուս մեկերը չեք անի (սա քեզ չի վերաբերվում, դու քոնը արել ես ժամանակին), հաղթանակն ավելի ու ավելի դանդաղ քայլերով ա գալու: Կակտիվանաք, արագ քայլերով կգա:

    Թեմայի մասին. ՀԱԿ քայլերի ժամանակագրական ներկայացումը կշարունակեմ հաջորդիվ՝ ՀԺ-ին համընթաց:

    հ.գ. Թեմայի մյուս՝ իմ գնահատմամբ դատարկ գրառումներին առանձին չեմ անդրադառնում՝ ժամանակի սղության պատճառով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    Պատվավոր անդամ Artyom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    513
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զարմանում եմ էլի. ո՞նց կարելի ա մոռանալ 90-ական թվականները ու գոռալ. «Լևո՜ն, Լևո՜ն»:

    Լևոն անՏեր-Պետրոսյանը նախագահ լինելու մասին ամգամ մտածելու իրավունք չունի: 8 տարի տեսանք նախագահի դերում, մինչև կոկորդներս կուշտ ենք իրանից ու իրա թիմակիցներից:

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (13.07.2011), Jerry (27.12.2011), Lion (13.07.2011), Malxas (13.07.2011)

  4. #48
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն ջան, ինչքան ուզում ա երկար գրես, ինչքան ուզում ա էդ գրածներիդ տակ շատ շարվեն շնորհակալություններ մարդկանց, ովքեր երբևէ ռեալ քայլ չեն արել էս երկրում ինչ որ բան փոխելու՝ իրենց ուժերի չափով, մեկ ա էդ ամեն գրածդ մնում ա ինքնախաբեությունը, որովհետև իրական բանաձևը շատ պարզ ա. պետք ա ակտիվություն, պետք ա ակտիվ լինի մեզնից յուրաքանչյուրը: Ու սուտ ես ասում, որ բոլորով նստացույց ենք պահանջել, մեզ տուն են ուղարկել: Բոլորով պահանջելու դեպքում ՈՉ ՄԵԿԸ չի կարող մեզ տուն ուղարկել: Հեքիաթ ա, որ կար ռեալ այլ ճանապարհ ու դա չի ընտրվել: Դա ընդամենը ժողովրդի մի որոշ հատվածի ինքնարդարացման ու մեղքը ուրիշի վրա գցելու դասական օրինակ ա: Քանի դեռ այ սենց դիվաններին նստած կխոսեք ու ձեր ռեալ պլյուս մեկերը չեք անի (սա քեզ չի վերաբերվում, դու քոնը արել ես ժամանակին), հաղթանակն ավելի ու ավելի դանդաղ քայլերով ա գալու: Կակտիվանաք, արագ քայլերով կգա:

    Թեմայի մասին. ՀԱԿ քայլերի ժամանակագրական ներկայացումը կշարունակեմ հաջորդիվ՝ ՀԺ-ին համընթաց:

    հ.գ. Թեմայի մյուս՝ իմ գնահատմամբ դատարկ գրառումներին առանձին չեմ անդրադառնում՝ ժամանակի սղության պատճառով:
    Լավ, թող ես սուտ ասեմ: Խոսքի իմ ասած «սուտը» կկարդան մի քանի ակումբցի, մեկ էլ դու հաստատ կհավատաս քո գրածին, որ ես սուտ եմ ասում: Իսկ այ ՀԱԿ-ի մուտիլովկի ականատեսը ողձ ժողովուրդն ա:

    Ժողովուրդը պահանջում է նստացույց

    Ընդդիմության երթը վերադարձավ Ազատության հրապարակ, մի խումբ կանայք և տղամարդիկ երթի մասնակիցներին դիմավորեցին հարթակի աստիճաններին նստած և նստացույց բացականչելով: Ցուցարարների մի հատվածը բղավում է նստացույց:

    Այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի առաջնորդները հարթակի վրա են և ցույցի մասնակիցները սպասում են նրանց խոսքին: Մասնակիցների մի մասը ժամանակ առ ժամանակ վանկարկում է «նստացույց» և «Հիմա, հիմա»:
    Ընդդիմության երթն ավատրվեց. Ժողովուրդը նստացույց է պահանջում

    Ազատության հրապարակից մեկնարկած ՀԱԿ երթը քիչ առաջ ավարտվեց Ազատության հրապարակում։ Ընդդիմության քաղաքական միջոցառման մասնակիցները պահանջում են նստացույց։ Մարդիկ նստել են Օպերայի շենքի աստիճաններին և վանկարկում են՝ «նստացույց», «վրաններ», «հիմա»։ Հարթակում են ընդդիմության առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Նրանք այս պահին քննարկում են անցկացնում և հավանաբար ելույթ կունենան։
    ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑ

    Ընդդիմության երթը վերադարձավ Ազատության հրապարակ, մի խումբ կանայք եւ տղամարդիկ երթի մասնակիցներին դիմավորեցին հարթակի աստիճաններին նստած եւ նստացույց բացականչելով: Ցուցարարների մի մասը բղավում է նստացույց:

    Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Կոնգրեսի մյուս լիդերները հարթակի վրա են եւ ցույցի մասնակիցները սպասում են նրանց խոսքին: Մասնակիցների մի մասը ժամանակ առ ժամանակ վանկարկում է Նստացույց եւ Հիմա, Հիմա:
    ՀԱԿ առաջնորդները մերժեցին հանրահավաքի մասնակիցների նստացույցի պահանջը

    Ազատության հրապարակում ՀԱԿ-ի առաջնորդները Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մոտ 10 րոպե խորհրդակցելուց հետո հանրահավաքի՝ նստացույց պահանջող մասնակիցներին հայտարարեցին, որ այս պահին նստացույց չեն կարող սկսել։

    «Մենք շատ լավ գիտենք ձեր մտահոգությունները, բայց շախմատը լուրջ խաղ է, քաղաքականությունը լուրջ գործ է, խաղադրույքին Հայաստանի ճակատագիրն է։ Մի քիչ էլ համբերեք, և քաղբանտարկյալները ազատ կարձակվեն»,- հանրահավաքի մասնակիցներին դիմեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
    Ժողովուրդը, սակայն, չէր դադարում «նստացույց» վանկարկել։ Միջամտեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ կոչ անելով չկասկածել ՀԱԿ-ի վճռականությանը և ընդգծելով, որ քաղաքականությունը բարդ հաշվարկ է, և իրենց քայլերն էլ այդ հաշվարկի արդյունք են։ Զուրաբյանը խոստովանեց, որ իրենք գիտակցում են, որ իրենց որոշումը հասարակության կողմից միանշանակ չի ընդունվի, ապա հավելեց, որ իրենց այդ քայլը նահանջ չէր. «Հավատացեք, մեր շարժման պատմության մեջ ավելի արդյունավետ քայլ, քան սսա է, չի լինելու»։ Նա ժողովրդին կոչ արեց տուն գնալ՝ հայտարարելով. «Էսօր իմ էս խոսքին հավատացեք, հաջորդ անգամ ես ձեզ հետ նստելու եմ։ Այս մի ամսում մեր պայքարի համար բացվելու են այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չեք էլ հարող երազել»,- ժողովրդին ասաց Զուրաբյանը։
    Հանրահավաքի մասնակիցներին հաջողություն մաղթեց և տուն գնալու կոչ արեց նաև դերասան Երվանդ Մանարյանը։
    Հատկապես Զորաբյանի էս վերջին նախադասությունն ա դուրս գալիս - հեսա մի ամսվա մեջ ձեր համար այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չէինք էլ երազել: Շնորհակալություն, իսկականից, երկխոսության մասին նույնիսկ երազելը հնարավոր չէր: Կամ էլ ինչժոր ուրիշ հեռանկարներ են իրանց համար բացվել, խաբար չենք եղել: Չնայած ով էլ լինի ապագա պատգամավոր Զուրաբյանի տեղը կերազի էլի Ազատության Հրապարակի հարթակից ԱԺ տաք դահլիճ տեղափոխվելու մասին:

    Դե իսկ էս ամեն ինչի վերջակետը դրել ա Լևոնը, իրա «ինքնագործունեությամբ չզբաղվեք» կոչով:

    Ապեր. ես սուտ չեմ ասում, ընդհանրապես անիամաստ ու անօգուտ սուտ խոսալ չեմ սիրում, քյարս ո՞րն ա: էտ քո համար ա ալամ աշխարհում մի լուսավոր կետ՝ ՀԱԿ-ը:

  5. #49
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրիբուն ջան, չէի ուզի սենց բաներ գրել, բայց կգրեմ: Ուրեմն էդ նստացույցը պահանջում էին խիստ սահմանափակ քանակությամբ մարդիկ: Ավելին ասեմ, հավանաբար դա կազմակերպված էր հենց ՀԱԿ-ի կողմից ու հենց դա էլ հիմքերից մեկը հանդիսացավ հետագա որոշակի գործողությունների համար: Քո նման ինտելեկտ ունեցող մարդը էդ պետք ա գլխի ընկներ:

    Իսկ որ ասում եմ սուտ ես ասում... կներես, երբեմն տեսնում եմ որ ընտրածս բառերը կոպիտ են ստացվում: Սուտ ասել ասելով նկատի ունեմ ոչ թե որ խաբում ես, այլ որ ասածդ իրականությանը չի համապատասխանում: Էդ չի նշանակում, որ դու քո ասածին չես հավատում ու փորձում ես անիրականն իրականի տեղ ներկայացնել:

    Հ.գ. Ի դեպ մի հատ էլ ինքա«գովեստեմ»: Եթե նստացույց լիներ, ես մասնակցելու էի: Իսկ այ էս ֆորումներում գրողների մեծ մասի մտքի ծերով էլ չէր անցնելու մասնակցել: Հետևաբար բոլոր դիվանին նստածների նստացույցի պահանջի վրա մեղմ ասած թքած ունեմ: Հարգում եմ բոլոր նրանց պահանջը, ովքեր լինելու դեպքում մասնակցելու են:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (13.07.2011)

  7. #50

    Դե հիմա ինքդ քո գրածից ջոկի, թե ՀԱԿ-ի ասածների ու արածների մեջ ինչքան մուտիլովկա կա: Ես եմ, ու մի քիչ մտավոր թույլ կարողություններ ունեմ, չեմ կարում ՀԱԿ-ի ամեն արածի բարդությունն ու խորությունը գնահատել: Խիստ սահմանափակ մարդի - էս կարո՞ղ ա Լևոնի էն ասածն ա, որ «դրանք իմ ժողովուրդը չեն» Կներես, մի բան հարցնեմ էլի, ասենք սահմանափակ թվով մարդիկ էին պահանջում նստացույց անել, իսկ ինչքա՞ն մարդ էր կոկորդը ճղելով պահանջում երկխոսություն սկսել:

    ՈՒ շատ մի նեղվի, ես չեմ նեղանում:

    Քանի չեմ մոռացել: Բա էն համաժողովրդական ֆորումից ի՞նչ կա: Ֆորումը որոշե՞ց ընդունել Սերժի աշխատանքային խմբի հետ երկխոսելու առաջարկը, թե՞ ոչ: Կամ ֆորումին հարցնելու են, թե՞ չէ: Սաղ մուտիտ ա, Չուկ ջան, սաղ: ՀԱԿ-ի ոչ մի արածի մեջ մի գրամ ճշմարտություն ու անկեղծություն չկա: Ուզում ես անունը շախմատ դիր, ուզում ես Քոք-Բորու: Ոչ մի բանով հիմիկվա ղզլբաշներից չեն տարբերվում: Դրա համար էլ զզվելի են: Ջհանդամ ու գյոռը լինեն իրանք

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (13.07.2011)

  9. #51
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    ... մի բան հարցնեմ էլի, ասենք սահմանափակ թվով մարդիկ էին պահանջում նստացույց անել, իսկ ինչքա՞ն մարդ էր կոկորդը ճղելով պահանջում երկխոսություն սկսել:

    ...

    ՀԱԿ-ի ոչ մի արածի մեջ մի գրամ ճշմարտություն ու անկեղծություն չկա: Ուզում ես անունը շախմատ դիր, ուզում ես Քոք-Բորու: Ոչ մի բանով հիմիկվա ղզլբաշներից չեն տարբերվում: Դրա համար էլ զզվելի են: Ջհանդամ ու գյոռը լինեն իրանք
    Լիովին համաձայն եմ։

    ՀԱԿ–ում որոշում ընդունողը պարզվեց, որ ցավոք մի հոգի ա ու մեկ ա ինչքան էլ մարդիկ իրենցն ասեն, ինչքան էլ այլակարծությունը ՀԱԿ–ում շատ լինի, միևնույն ա, եթե էդ մեկ հոգու մտածածից ու պլանավորածից տարբեր եղավ, ուրեմն ջրվելու ա գնա։
    Այ էս ա, որ ՀԱԿ–ի տունը քանդելու ա։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (13.07.2011)

  11. #52
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, թող ես սուտ ասեմ: Խոսքի իմ ասած «սուտը» կկարդան մի քանի ակումբցի, մեկ էլ դու հաստատ կհավատաս քո գրածին, որ ես սուտ եմ ասում: Իսկ այ ՀԱԿ-ի մուտիլովկի ականատեսը ողձ ժողովուրդն ա:

    Հատկապես Զորաբյանի էս վերջին նախադասությունն ա դուրս գալիս - հեսա մի ամսվա մեջ ձեր համար այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չէինք էլ երազել: Շնորհակալություն, իսկականից, երկխոսության մասին նույնիսկ երազելը հնարավոր չէր: Կամ էլ ինչժոր ուրիշ հեռանկարներ են իրանց համար բացվել, խաբար չենք եղել: Չնայած ով էլ լինի ապագա պատգամավոր Զուրաբյանի տեղը կերազի էլի Ազատության Հրապարակի հարթակից ԱԺ տաք դահլիճ տեղափոխվելու մասին:

    Դե իսկ էս ամեն ինչի վերջակետը դրել ա Լևոնը, իրա «ինքնագործունեությամբ չզբաղվեք» կոչով:

    Ապեր. ես սուտ չեմ ասում, ընդհանրապես անիամաստ ու անօգուտ սուտ խոսալ չեմ սիրում, քյարս ո՞րն ա: էտ քո համար ա ալամ աշխարհում մի լուսավոր կետ՝ ՀԱԿ-ը:
    Ապեր, ժողովուրդը կարող ա պահանջի Սերժին Լինչի ենթարկել, բայց դա չի նշանակում որ պիտի ՀԱԿ-ը, կամ որևէ այլ քաղաքական գործիչ Սերժին լինչի ենթարկլու կոչ անի, նամանավանդ որ էդ ուժը Մարտի 1-ից ասում էր որ պատրաստ են երկխոսության եթե քաղբանտարկյալներն ազատվեն ու էսօր ազատվել են ու հլա մի քանի բան էլ ավել ու պատրաստ են երկխոսության…

    իրան հարգող քաղաքական ուժը պտի իրա խոսքը հարգի… իրա սկզբմունքները պտի ծառայեցնի նպատակին ու ժողովրդին, բայց չհրաժարվի իրա սկզբմունունքներից… եթե դրանք չեն համապատասխանում ժողովրդի ցանկությանը ապա էդ ուժը դուրս մղվում քաղաքական դաշտից ու ոչ ոք նրան չի պահի այնտեղ… իսկ եթե մնալու համար ինքը փոխում ա ուրեմն ավելի խայտառակ ձևով ա դուրս մղվում… քաղաքական դաշտից դուրս մնալն էնքան վիրավորական չի ինչքան թե ինչի համար ես դուրս մնում…

    երբ որ բանակցությունները կտապալվեն ու որևէ կոնտակտ իշխանության հետ չի լինի այն ժամանակ արդեն այդ կոչերը կարելի ա կյանքի կոչել… մինչ այդ ես գտնում եմ որ շատ լավ ա որ պահանջում են կտրուկ գործողություններ, բայց դրա ժամանակը չի և ցանկալի ա որ դրա կարիքն էլ չլինի…

    եթե ուժ եք ման գալիս որ "ժողովրդի" ասածն անի կարաք գնաք Ժառանգության հետևից էնի ամեն շաբաթ հանրային հավաք ա անում ու ժողովրդին կոչ ա անում առաջարկներ ներկայացնել, որովհետև ինքն էլ քաղափարներ, ստրատեգիա, ծրագիր չունի… մարդիկ դատարկվել են… էդ մարդիկ խի՞ չեն գնում Րաֆֆիից պահանջեն որ նստացույց հացադուլ անեն, վրան խփեն, զնթիկ տնգեն… որովհետև էս էտապում ռեալ չի…

    ուզեք չուզեք երկխոսությունն ա էսօր պրոցես ու միակը, ինչքան էլ որ անիրական ձեզ թվա…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (14.07.2011)

  13. #53
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը

    իրան հարգող քաղաքական ուժը պտի իրա խոսքը հարգի…
    Տո լավ է

    ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՆԵՐԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է.

    1. Մինչեւ ս.թ. մարտի 15-ը, այսինքն՝ մինչեւ Հայաստանի հարցով Եւրոխորհրդի համազեկուցողների երեւանյան այցը, ազատ արձակել իրենց քաղաքական հայացքների ու գործունեության համար դատապարտված անխտիր բոլոր բանտարկյալներին՝ Սասուն Միքայելյանին, Նիկոլ Փաշինյանին, Հարություն Ուռուտյանին, Արամ Բարեղամյանին, Սարգիս Հացպանյանին, Մուրադ Բոջոլյանին, Արա Հովհաննիսյանին, Շմավոն Գալստյանին եւ Ռոման Մնացականյանին.

    2. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին.

    3. Լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100,000 դոլար.

    4. Դադարեցնել քաղաքացիներին հանրահավաքներից ու ընդհանրապես քաղաքական ակտիվությունից հեռու պահելու նպատակով կիրառվող ոստիկանական զգուշացումներն ու ահաբեկումները, իրազեկող խմբերի դեմ գործվող մշտական սադրանքներն ու բռնությունները, հանրահավաքների օրերին երկրի գլխավոր ճանապարհների շրջափակումները, եւ վերացնել Ազատության հրապարակում հանրահավաքների անցկացման վրա դրված անօրինական արգելքը.

    5. Ի կատարումն Եվրադատարանի կողմից կայացված անբեկանելի վճռի՝ վերջապես վերականգնել «Ա1+» հեռուստաընկերության գործունեությունը, խիստ պատասխանատվության ենթարկել այդ վճիռը ոտնահարող բոլոր պաշտոնատար անձանց, եւ ընդհանրապես վերացնել պետության լիակատար վերահսկողությունը տեղեկատվության էլեկտրոնային միջոցների վրա.

    6. Դադարեցնել իշխանությունների որդեգրած ռազմաշունչ ու հոխորտալից հռետորաբանությունը, եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացը բնականոն հուն տեղափոխելու նպատակով անհապաղ վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.

    7. Չեղյալ հայտարարել բացօթյա փողոցային առեւտրի արգելման, երեկոյան ժամը 8-ից հետո փոքր խանութների աշխատանքի դադարեցման եւ ավտոմեքենաների պարտադիր ապահովագրման վերաբերյալ ընդունված չարաբաստիկ որոշումները, ինչպես նաեւ վերականգնել ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների նախկին չափը.

    8. Վերացնել անձնական օգտագործման (այլ ոչ թե վաճառքի) նպատակով ներմուծվող ավտոմեքենաների համար Ավելացված արժեքի հարկի անօրինական գանձումը, ինչը, գումարվելով մաքսավճարին ու բնապահպանական հարկին, սպառողի համար դառնում է անտանելի բեռ եւ հազարավոր մարդկանց ստիպում մեքենաները մաքսազերծել հարեւան Վրաստանում.

    9. Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար, գործազրկության նպաստը՝ դրա 50 տոկոսը (100 դոլար), իսկ միջին կենսաթոշակը՝ միջին աշխատավարձի 40 տոկոսը (112 դոլար). խոշոր ձեռնարկատերերի սիստեմատիկաբար չվճարվող հարկերը եւ բարձրագույն պետական պաշտոնյաների գրպաններում յուրաքանչյուր ամիս հայտնվող հսկայական գումարները լիուլի բավարար են այդ խնդիրները լուծելու համար.

    10. Ազգային Ժողովի օրակարգից հանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի վերաձեւակերպման առաջարկով քննարկման դրված օրինագիծը, որի համաձայն 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հարցը վերապահվում է գործատուի հայեցողությանը, ինչպես նաեւ համապատասխան փոփոխություն կատարել այդ օրենսգրքում, գործատուին պարտավորեցնելով մարդկանց աշխատանքից ազատելու պարագայում վճարել փոխհատուցում 3-ամսյա աշխատավարձի չափով.

    11. Սահմանել կարեւորագույն գյուղմթերքների արտադրության պետական սուբսիդիաներ՝ նկատի ունենալով տվյալ տարում ձեւավորված մթերման շուկայական գինը, մշակման պայմանների գոտիականությունը եւ սահմանամերձ շրջանների հողերի ռազմավարական նշանակությունը. Կենտրոնական բանկի կողմից հաստատել փոխօգնության կարգով գյուղացիներին տրվող վարկերի մեղմացված տնտեսական նորմատիվներ՝ դրանց հիման վրա երկարաձգելով, վերակնքելով կամ դուրս գրելով առեւտրային բանկերի հանդեպ գոյացած ժամկետանց վարկային պարտավորությունները, իսկ նոր վարկեր տրամադրել ցածրացրած տոկոսադրույքով.

    12. Հայտարարագրել եւ մամուլում հրապարակել Հայաստանի անկախության շրջանի բոլոր նախկին թե ներկա բարձրագույն պետական պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքն ու եկամուտները՝ սկսած նախագահներից, վարչապետներից, նախարարներից, փոխնախարարներից, մարզպետներից, քաղաքապետերից, ավարտած՝ դատավորներով, դատախազներով, գեներալներով եւ Ազգային Ժողովի (նախկինում՝ Գերագույն Խորհրդի) պատգամավորներով.

    13. Տնտեսության կառավարման եւ օրինականության ապահովման բնագավառներում ցուցաբերած խայտառակ թերացումների, կամայականությունների կամ պարզապես մասնագիտական ապաշնորհության համար անմիջապես զբաղեցրած պաշտոններից հեռացնել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանին.

    14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.

    15. Նշված պահանջների կամ նրանց զգալի մասի կատարման պարագայում հանրահավաքը լիազորում է Հայ ազգային կոնգրեսին՝ գործնական երկխոսություն սկսել իշխանությունների հետ, օրակարգում ունենալով առաջիկա ամիսներին արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ հարցը»։

    Թարմացնեմ հիշողությունդ, ՀԱԿ-ասեր ախպեր: Փաստորեն նշված պահանջների զգալի մասը երևի կատարվել ա, չեմ նկատել:

    Որ էլ երկար բարակ չգրես, թե ինչքան վատն ա Ժառանգությունը, ու դրա ֆոնի վրա ինչքան լավն ա ՀԱԿ-ը, ասեմ, որ երկուսն էլ նույն ճռթս են, ամեն մեկը իրա ձևով:

    Իսկ թե վերը նշված պահանջներից քանիսն են կատարվել կարաս ինքդ հաշվես, ու մի հատ էլ կրկնես էտ իսկականից գժական միտքդ «իրան հարգող քաղաքական ուժը պտի իրա խոսքը հարգի»:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.07.2011), Malxas (14.07.2011), zanazan (14.07.2011)

  15. #54
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Տո լավ է

    Թարմացնեմ հիշողությունդ, ՀԱԿ-ասեր ախպեր: Փաստորեն նշված պահանջների զգալի մասը երևի կատարվել ա, չեմ նկատել:

    Որ էլ երկար բարակ չգրես, թե ինչքան վատն ա Ժառանգությունը, ու դրա ֆոնի վրա ինչքան լավն ա ՀԱԿ-ը, ասեմ, որ երկուսն էլ նույն ճռթս են, ամեն մեկը իրա ձևով:

    Իսկ թե վերը նշված պահանջներից քանիսն են կատարվել կարաս ինքդ հաշվես, ու մի հատ էլ կրկնես էտ իսկականից գժական միտքդ «իրան հարգող քաղաքական ուժը պտի իրա խոսքը հարգի»:
    ապեր թարմ ա…

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, 15 կետն ու արտահերթ ընտրությունները դրանք էն range of issues-ն ա որով ՀԱԿ-ը նստելու ա բանակցությունների… կարծում եմ շատ էլ լավ դիապազոն ա, էլի ասեմ որ անձնական տեսակետ ա…
    հիմա արտահերթ ընտրություններն ինչո՞վ են հակասում 15 կետերին… անձամբ ինձ որևէ մեկի իրականացումը ձեռ ա տալիս, որովհետև երկուսն էլ ըստ էության իշխանափոխություն են…

  16. #55
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,471
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ...ինչքան ուզում ա էդ գրածներիդ տակ շատ շարվեն շնորհակալություններ մարդկանց, ովքեր երբևէ ռեալ քայլ չեն արել էս երկրում ինչ որ բան փոխելու՝ իրենց ուժերի չափով...
    Ի՞նչ գիտես: Գուցե քեզնից էլ շատ են արել ու արդյունքների էլ են հասել:
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (14.07.2011)

  18. #56
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ապեր թարմ ա…

    հիմա արտահերթ ընտրություններն ինչո՞վ են հակասում 15 կետերին… անձամբ ինձ որևէ մեկի իրականացումը ձեռ ա տալիս, որովհետև երկուսն էլ ըստ էության իշխանափոխություն են…
    Ապեր, ալիքները մի խառնի, 15 կետերի զգալի մասի կատարման պարագայում ՀԱԿ-ը պիտի լիազորվեր ֆորմալ երկխոսություն սկսել: Հիմա հարց եմ տալիս, 15 կետերի զգալի մասը կատարվե՞լ ա, որ ՀԱԿ-ը ֆորմալ երկխոսության առաջարկ ա արել, պատվիրակություն ա կազմել ու սպասում ա հոպարի պատասխանին, թե՞ չէ:

    Արտահերթ ընտրությունները տուտ վաբշե պրիչո՞մ:

  19. #57
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ ընտրությունները տուտ վաբշե պրիչո՞մ:
    դե ասենք մի բան պտի ասվեր թե չե ետքաբ գրածիտ դեմ

    14. Հանրահավաքը նաեւ անհրաժեշտ է համարում կոչ անել միջազգային կազմակերպություններին, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եւրոմիության երկրների կառավարություններին՝ դադարեցնելու աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանի բռնապետական վարչախմբին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը, որը ոչ միայն ոչնչով չի նպաստում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը, այլեւ ավելի եւս ամրապնդելով ռեժիմի դիրքերը, վերջին հաշվով ուղղվում է ժողովրդի դեմ, ինչը միանգամայն ակնհայտ է դառնում արաբական երկրներում ներկայումս ընթացող իրադարձությունների լույսի ներքո, եւ ինչը խոստովանում են անգամ արեւմտյան քաղաքական գործիչներն ու անկախ վերլուծաբանները.
    ախպեր փաստորեն սրանց մեջքին ամերիգաներն ու եվրոպաներն են կայնած , բա ել խի են մտել ռսաստանի քամագը դուրս չեն գալի?
    թե բողոքողն ել ա նույն տեղը մտած, դրա համար ետ յանի վրա բողոք չունի

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (14.07.2011)

  21. #58
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ալիքները մի խառնի, 15 կետերի զգալի մասի կատարման պարագայում ՀԱԿ-ը պիտի լիազորվեր ֆորմալ երկխոսություն սկսել: Հիմա հարց եմ տալիս, 15 կետերի զգալի մասը կատարվե՞լ ա, որ ՀԱԿ-ը ֆորմալ երկխոսության առաջարկ ա արել, պատվիրակություն ա կազմել ու սպասում ա հոպարի պատասխանին, թե՞ չէ:

    Արտահերթ ընտրությունները տուտ վաբշե պրիչո՞մ:
    Արտահերթ ընտրությունները միշտ եղել ա առաջնահերթություն… մարտի մեկից հետո անմիջապես ասվել ա որ քաբանտարկյալների ազատումից հետո կբանակցեն արտահերթի շուրջ… դու ո՞րն ես համարում առաջնահերթ…

  22. #59
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտահերթ ընտրությունները միշտ եղել ա առաջնահերթություն… մարտի մեկից հետո անմիջապես ասվել ա որ քաբանտարկյալների ազատումից հետո կբանակցեն արտահերթի շուրջ… դու ո՞րն ես համարում առաջնահերթ…
    Ապեր, վրես կայֆավա՞տ ես լինում: Ես քեզ ինչ եմ հարցնում, դու ինչ ես պատասխանում: Ընգեր, ես սաղից շատ եմ ուզում արտահերթ: Ստեղ խոսքը երկխոսության մասին ա, որը պիտի տեղի ունենար 15 կետերի զգալի մասին կատարումից հետո: Կարա՞ս մի հատ պարզ հարցի պատասխանես, թե՞ փիղ հաշվենք քարահունջում: Ընգեր, 15 զգալի մասը կատարվե՞լ ա, թե՞ չէ, որ ՀԱԿ-ը երկխոսության առաջարկով դիմել ա նախագահին:

  23. #60
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հիմա ինքդ քո գրածից ջոկի, թե ՀԱԿ-ի ասածների ու արածների մեջ ինչքան մուտիլովկա կա: Ես եմ, ու մի քիչ մտավոր թույլ կարողություններ ունեմ, չեմ կարում ՀԱԿ-ի ամեն արածի բարդությունն ու խորությունը գնահատել: Խիստ սահմանափակ մարդի - էս կարո՞ղ ա Լևոնի էն ասածն ա, որ «դրանք իմ ժողովուրդը չեն» Կներես, մի բան հարցնեմ էլի, ասենք սահմանափակ թվով մարդիկ էին պահանջում նստացույց անել, իսկ ինչքա՞ն մարդ էր կոկորդը ճղելով պահանջում երկխոսություն սկսել:

    ՈՒ շատ մի նեղվի, ես չեմ նեղանում:

    Քանի չեմ մոռացել: Բա էն համաժողովրդական ֆորումից ի՞նչ կա: Ֆորումը որոշե՞ց ընդունել Սերժի աշխատանքային խմբի հետ երկխոսելու առաջարկը, թե՞ ոչ: Կամ ֆորումին հարցնելու են, թե՞ չէ: Սաղ մուտիտ ա, Չուկ ջան, սաղ: ՀԱԿ-ի ոչ մի արածի մեջ մի գրամ ճշմարտություն ու անկեղծություն չկա: Ուզում ես անունը շախմատ դիր, ուզում ես Քոք-Բորու: Ոչ մի բանով հիմիկվա ղզլբաշներից չեն տարբերվում: Դրա համար էլ զզվելի են: Ջհանդամ ու գյոռը լինեն իրանք
    Համաժողովրդական ֆորումը ըստ իս չկայացավ: Առնվազն դրա հրապարակային իրացման մեխանիզմ չգտնվեց կամ չստացվեց, ցավոք սրտի: Բայց եթե ամեն մի ասածը չի լինում, էդ չի նշանակում, որ ամեն անգամ որպես կոզր պետք ա «աչքներս խոթվի», որ տես, բա էս էիք: Հա, ասում էինք, չստացվեց: Հետո՞: Լիքը բան էլ ստացվեց: Դրած նախնական նպատակների մի մասին գարնան ընթացքում հասանք.
    ա) բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում,
    բ) խորհրդանիշ համարվող «Ազատության» հրապարակում առանց խոչընդոտների հանրահավաքների անցկացում,
    գ) մարտի մեկի գործով խոստովանություն, որ «էջը փակված չէ», հետագա գործողությունների համար նախադրյալների ստեղծում,
    դ) իշխանության պատվիրակության ձևավորում, որի հետ նստելու ենք բանակցությունների արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ:

    Ընդ որում էս ամենն արվեց անցնցում ու էնպես, որ ի հեճուկս դրսի շատ խաղացողների ոչ մի կերպ լրացուցիչ չվնասեց ԼՂՀ հարցով բանակցություններին:

    Ձեզնից ամեն մեկը իրավունք ունի սա ոչինչ համարել: Է ձեր իրավունքն ա, համարեք: Դա միայն ու միայն ձեր մասին ա խոսում: Երբ ասում եմ, որ դուք երազում ենք առանց որևէ գործողության վերջնական հաղթանակի մասին՝ սա նկատի ունեմ, որ դուք ընթացքի ոչ մի բանը չեք նկատում:

    Հարցնում ես, թե քանի՞ մարդ էր պահանջում երկխոսություն: Դա էնքան էական չի, ինչքան էական ա, թե քանի մարդ էր դրան համաձայն: Իսկ համաձայն էին նվազագույնը էնքան մարդ, ինչքան եկել էին վերջին հանրահավաքին, ովքեր շարժման հիմնական կորիզն են: Ու իրանք շատ են: Ահագին շատ են: Շարժիչ են: Էնքան են, որ հիմք են ցանկացած պահի իրենց շուրջը համախմբել շատ ու շատ ավելիին:

    Ինչ վերաբերվում ա նստացույցին, ապա եթե պահանջողները չլինեին սակավ, այլ լինեին մեծ քանակով, ու ոչ թե էս ֆորումներում պահանջողների պես՝ դիվանին նստած, ովքեր պահանջում են, բայց երբևէ չեն մասնացելու, ապա նստացույցը կկայանար:

    Ի դեպ հավանաբար դեռ էդ փուլին էլ ենք հասնելու: Ձեր հետ կամ առանց ձեզ: Ձեր հետ կլինենք, միասին կկերտենք հաղթանակը, ձեր հետ չենք լինի, ավելի երկար ժամանակում, բայց առանց ձեզ էլ կկերտենք: Դուք շարունակեք չհավատալ ու քֆրտել ՀԱԿ-ին: Կայֆ զբաղմունք ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 248
    Վերջինը: 26.05.2011, 08:41
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •