User Tag List

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 159 հատից

Թեմա: Քաղաքական շախմատ. ՀԱԿ-ն ընդդեմ իշխանության

  1. #16
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օ՛, ես հիացած և ցնցված եմ ՀԱԿ-ի այս իսկապես նախադեպը չունեցող շախմատային ապշեցուցիչ քայլերով: Ինձ առանձնակի շշմեցնում է ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնարամտությունը, մանևրելու ճկունությունը, մի ամբողջ հինգ հազար հոգու քթից բռնած ֆռռացնելու... էհ, ինչ եմ ասում, ... բազմաբովանդակ ու համապարփակ ելույթները որոնցում յուրաքանչյուր քաղաքացի ուշադիր կարդալու ... էհ կներեք, լսելու դեպքում կարող է տեսնել իր շահը, եթե իհարկե կույր չէ այդ քաղաքացին, և/կամ համառ չէ, կամ բութ չէ այդ քաղաքացին: Եվ ուրեմն չո՛րս հզորագույն մարտավարական և դիվանագիտական քայլ երկու տարվա մեջ: Ես անհամբեր սպասում եմ վերջին տարվա երկու քայլերի նիկոլյան ֆանտաստիկ մեկնաբանություններին, թեպետ կարելի է իհարկե մակերեսային գուշակություններ անել, սակայն հաշվի առնելով ՀԱԿ-ի մարտավարության իսկապես շշմեցնող հեռատեսությունը և հիրավի օրիգինալությունը, ապա որևէ բան կռահելը վեր է սովորական շարքային քաղաքացու ուղեղի հնարավորություններից:
    Եվ այսպես մի ամբողջ վեց քայլ երեք տարում, իսկ քանի որ ՀԱԿ-ը այսպես թե այնպես հաղթելու է, իսկ շախմատային պարտիաները երբեմն մի քանի տասնյակ քայլեր են պարունակում, ապա պատկերացնենք ՀԱԿ-ի հեռատեսության դիստանցիան ընկերնե՛ր: Դա արդեն հեռատեսություն է դեպի տասնյալ տարիներ և շախմատային քայլեր առաջ: Եվ ուրեմն հաղթանակը մո՛տ է...
    Si vis pacem, para bellum

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (12.07.2011), lili-4 (19.07.2011), Malxas (12.07.2011), zanazan (11.07.2011), Տրիբուն (11.07.2011)

  3. #17
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՜ւֆֆ-ո՜ւֆֆ, վախենամ էս ձեր տարօրինակ ճանապրհով ստացված մերժված թագուհու գամբիտը սենց վերջանա՝

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Altair (12.07.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ Bruno-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2010
    Գրառումներ
    706
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Moonwalker-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՜ւֆֆ-ո՜ւֆֆ, վախենամ էս ձեր տարօրինակ ճանապրհով ստացված մերժված թագուհու գամբիտը սենց վերջանա՝
    Ես կասեի, կվերջանա ինչպես միշտ:

  6. #19
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցավով եմ արձանագրում, որ սույն թեմայում արված ոչ սակավ գրառներում տեսնում եմ միայն էմոցիա և ուրիշ ոչինչ: Սուտ կլինի, եթե ասեմ, թե այլ բան էի ակնկալում, բայց ամեն դեպքում մի փոքր տխրեցնում է համատարած այս վիճակը: Ինչևէ: Եթե էմոցիա, ապա մեկն էլ իմ կողմից. ձեր գրառումները խոսում են միայն ու միայն ձեր ասելիքի բացակայության մասին, ինչը շատ վատ է հենց ձեր համար:

    Սույն շարքում հստակ շարադրված են որոշակի քայլերի հաջորդականություն: Զուտ հետաքրքրություն առաջացնելու համար դրանք ասոցացված են շախմատի քայլերի հետ: Ես վստահ եմ, որ ոչ մեկդ չեք կարող հերքել այդ քայլերի հերթականությունն ու ճիշտ լինելը, իսկ եթե չեք ուզում տեսնել դրանց ճիշտ լինելը, դա միայն ու միայն ձեր անձնական խնդիրն է:

    Տղերք, քննադատեք: Բայց ուզած քննադատություն պետք է խելքը գլխին լինի, ոչ թե օդի մեջ գազեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #20
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Չուկ ջան, զուտ հետաքրքրության համար պիտի ասոցացնեին ավելի ակտիվ սպորտի հետ - կրիկետ, բեյսբոլ, бег с препятствиями Շախմատը մի քիչ տխուր սպորտ ա, ու մենք` անշնորհակալներս, լավ չենք հասկանում մեր քյարը որն ա:

    Իսկ նենց, զուտ շախմատի տեսանկյունից, լավ էլ ճիշտ քայլեր են: Ո՞վ ա ասում սխալ են: Ճիշտ են ՀԱԿ-ի համար, բայց մեր հետ կապ չունեն: Գոնե կոնկրետ իմ հետ, ոչ մի կապ:

  8. #21
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Քո հետ ունեն թե չէ, դու կիմանաս (չնայած իրականում կարող ա չիմանաս էլ, ասենք հակառակ միտքը քեզ մոտ չթողնելով ուղղակի չմտածես էդ մասին, որովհետև վստահ եմ, որ խորը մտածելու դեպքում քո ինտելեկտը առավել քան բավարար է դա ընկալելու համար), բայց իմ ու ժողովրդի, ու առավելապես ժողովրդի շահերի հետ ունեն: Անշուշտ ունեն օգուտ նաև հենց իր՝ ՀԱԿ կառույցի համար: Ոչ մեկը պատրանք չունի, որ երկնքից հրեշտակներ են իջել ու ուզում են ժողովրդին փրկեն: Բնական է, որ ամեն մեկն էլ իր ներանձնական շահի խնդիրն ունի: Ուղղակի հասարակ տրամաբանությունն էլ քեզ պետք է հուշի, որ իրանց ներանձնական ամենամեծ շահումը կլինի ժողովրդի շահելու դեպքում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #22
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    07.10.2009
    Գրառումներ
    205
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տղերք, քննադատեք: Բայց ուզած քննադատություն պետք է խելքը գլխին լինի, ոչ թե օդի մեջ գազեր:
    Chuk ջան, ինչն ես ուզում քննադատենք ապեր, իմ կարծիքով սիրուն ես գրել, համենայն դեպս ես հաճույքով կարդացի. Բայց պետք է նաև նշեմ որ դրանից ոչ սերոջի համբավը ավելի ընկավ իմ մոտ, ոչ ել լտպ-ի համբավը ավելի բարձրացավ.
    Կներես եթե սխալվում եմ, բայց իմ կարծիքով թեման բացելով փորձել ես ցույց տալ ԼՏՊ-ի բեսամթ հեռուն տեսլնելու ունակությունը, ճիշտ ընտրված տակտիկան, ճիշտ ժամանակին ու տեղին արված քայլերը....չեմ ժխտում,բայց կարծում եմ սերոժն ել է բավականին ճիշտ ու տեղին քայլեր անում, ու դրանով կոտրում /փակում/վերացնում այն ամենը ինչ կարող է խոչնդոտ հանդիսանա իր գործունեությանը...
    բացի դրանից կարծում եմ համապատասխան թեմաներ արդեն կան..

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (12.07.2011)

  11. #23
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո հետ ունեն թե չէ, դու կիմանաս (չնայած իրականում կարող ա չիմանաս էլ, ասենք հակառակ միտքը քեզ մոտ չթողնելով ուղղակի չմտածես էդ մասին, որովհետև վստահ եմ, որ խորը մտածելու դեպքում քո ինտելեկտը առավել քան բավարար է դա ընկալելու համար), բայց իմ ու ժողովրդի, ու առավելապես ժողովրդի շահերի հետ ունեն: Անշուշտ ունեն օգուտ նաև հենց իր՝ ՀԱԿ կառույցի համար: Ոչ մեկը պատրանք չունի, որ երկնքից հրեշտակներ են իջել ու ուզում են ժողովրդին փրկեն: Բնական է, որ ամեն մեկն էլ իր ներանձնական շահի խնդիրն ունի: Ուղղակի հասարակ տրամաբանությունն էլ քեզ պետք է հուշի, որ իրանց ներանձնական ամենամեծ շահումը կլինի ժողովրդի շահելու դեպքում:
    Այ էտ հստակ տրամաբանությունն էլ հուշում ա, որ ՀԱԿ-ի ներանձնական շահումը ժողովրդի շահի հետ լավագույն դեպքում կարող ա այնքան կապ ունենալ, որքան Ժառանգության ցանկացած անդամի ներանձնական շահը՝ ԱԺ-ում հայտնվելուց հետ, իսկ վատագույն դեպքում ՕԵԿ-ի ցանկացած անդամի ներանձնական շահը՝ ԱԺ-ում հատվելուց հետո - поживем увидим.

    Եթե բանը հասավ ներաձնականին, ապա չգիտեմ թե ինչի պիտի ասենք Լյուդմիլա Հարությունյանը Հեղինե Բիշարյանից լավը լինի: Երկուսն էլ ինչ-որ մի պահի նույն ոգևորությամբ իշխաություններին քֆուր էին տալիս, երկուսն էլ ինչ-որ մի պահի նույն իշխանությունների հետ բանակցում են/էին կամ ցանկանում են բանակցել: Ու սենց լիքը անձնական համեմատություններ, մինչև նախագահի պաշտոնից հրաժարական տված Լևոնն ու ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տված Արթուր Բաղդասարյանը:

    Կարող ա ձևերը տարբեր են, բայց բովանդակությունը նույնն ա: Էլ չեմ սում, որ նույնիսկ ձևի մեջ Արթուրը ավելի անկեղծ էր - գոնե քյասար գնաց Սերժի ոտը՝ շամպանսկու շիշը ձեռին: Էս մեկը համ ինքն ա գնում, համ էլ ժողովրդին ա հետևից քցած ուզում տանի կզարան:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (12.07.2011)

  13. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում zanazan-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես եթե սխալվում եմ, բայց իմ կարծիքով թեման բացելով փորձել ես ցույց տալ ԼՏՊ-ի բեսամթ հեռուն տեսլնելու ունակությունը, ճիշտ ընտրված տակտիկան, ճիշտ ժամանակին ու տեղին արված քայլերը....
    Բնավ: Դրանք քննարկման առարկա են: Այս թեման բացելով ուզել եմ ընդամենը ակումբցիներին էլ ներկայացնել ՀԺ-ում տպող շարքը, որը խրոնոլոգիական սկզբունքով ներկայացնում է դեպքերի ընթացքը՝ բնականաբար սեփական մեկնությամբ: Ուզել եմ ցույց տալ, որ որոշակի պրոցես է գնում: Որ մեռած վիճակ չէ: Որ քայլեր են արվում, ընդ որում ոչ իմիտացիոն: Որ ճիշտ է, հնարավոր շատ քայլեր սխալ են հաշվարկվում, բայց հաշվարկվում ու արվում են:

    Ճիշտ ես, որ սրանց նվիրված այլ թեմաներ էլ կան: Երկար տատանվել եմ նոր թեմա բացել թե չէ: Բայց հաշվի առնելով, որ շարքը շարունակական է ու մի ամբողջական տրամաբանական կառույց, որոշեցի, որ առանձին թեման սրա համար ամենահարմար տարբերակն է: Ավելին, ես նաև շատ աղոտ հույս ունեի, որ կոնկրետ քայլերը կարող են մեկնաբանվել այլ կողմից, այլ քայլեր էլ ցույց տրվեն, և այլն: Բայց էսպես էլ ոչինչ: Ինձ թեմայի նկատմամբ հետաքրքրությունն էլ է գոհացնում:

    Ես ուղղակի շատ կուզեի, որ շատերը նաև այս շարքի շնորհիվ հասկանային, որ գնում է բառիս բուն իմաստով կենաց մահու պայքար, պայքար, որտեղ շատերը վտանգի տակ են դրել իրենց անձնական բարեկեցությունը, անվտանգությունը, ու առանց տատանվելու գնում են էդ ճանապարհով: Չի կարելի, անթույլատրելի է այդ մարդկանց արածի վրայով քայլել, զրոյացնել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #25
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ էտ հստակ տրամաբանությունն էլ հուշում ա, որ ՀԱԿ-ի ներանձնական շահումը ժողովրդի շահի հետ լավագույն դեպքում կարող ա այնքան կապ ունենալ, որքան Ժառանգության ցանկացած անդամի ներանձնական շահը՝ ԱԺ-ում հայտնվելուց հետ, իսկ վատագույն դեպքում ՕԵԿ-ի ցանկացած անդամի ներանձնական շահը՝ ԱԺ-ում հատվելուց հետո - поживем увидим.

    Եթե բանը հասավ ներաձնականին, ապա չգիտեմ թե ինչի պիտի ասենք Լյուդմիլա Հարությունյանը Հեղինե Բիշարյանից լավը լինի: Երկուսն էլ ինչ-որ մի պահի նույն ոգևորությամբ իշխաություններին քֆուր էին տալիս, երկուսն էլ ինչ-որ մի պահի նույն իշխանությունների հետ բանակցում են/էին կամ ցանկանում են բանակցել: Ու սենց լիքը անձնական համեմատություններ, մինչև նախագահի պաշտոնից հրաժարական տված Լևոնն ու ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական տված Արթուր Բաղդասարյանը:

    Կարող ա ձևերը տարբեր են, բայց բովանդակությունը նույնն ա: Էլ չեմ սում, որ նույնիսկ ձևի մեջ Արթուրը ավելի անկեղծ էր - գոնե քյասար գնաց Սերժի ոտը՝ շամպանսկու շիշը ձեռին: Էս մեկը համ ինքն ա գնում, համ էլ ժողովրդին ա հետևից քցած ուզում տանի կզարան:
    Չեմ վախենա տերմինն օգտագործելուց. պարզունակ է մտածել, որ ՀԱԿ-ը հիմա պայքարում է ԱԺ մի քանի տեղի համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #26
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես ուղղակի շատ կուզեի, որ շատերը նաև այս շարքի շնորհիվ հասկանային, որ գնում է բառիս բուն իմաստով կենաց մահու պայքար, պայքար, որտեղ շատերը վտանգի տակ են դրել իրենց անձնական բարեկեցությունը, անվտանգությունը, ու առանց տատանվելու գնում են էդ ճանապարհով: Չի կարելի, անթույլատրելի է այդ մարդկանց արածի վրայով քայլել, զրոյացնել:
    Վաու ... Բան չկա, մի մտածի, տղեքի գործերը հեսակ կլավանա: ՕԵԿ-ը վկա - հարկային տեռորի էր ենթարկվում մի տարվա ընթացքում: Արթուր Բաղդասարյանի վրա մի քանի «մահափորձ» եղավ, տեղեն հազիվ փրկվեց

    Սմբատ Այվազյանը իրա ադամանդնի վերամշակման գործարանը հեսա հետ կբերի, տղու բարեկեցությունը փիս վտանգվել ա գործարանը կորցնելուց հետո:

  16. #27
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Վաու ... Բան չկա, մի մտածի, տղեքի գործերը հեսակ կլավանա: ՕԵԿ-ը վկա - հարկային տեռորի էր ենթարկվում մի տարվա ընթացքում: Արթուր Բաղդասարյանի վրա մի քանի «մահափորձ» եղավ, տեղեն հազիվ փրկվեց

    Սմբատ Այվազյանը իրա ադամանդնի վերամշակման գործարանը հեսա հետ կբերի, տղու բարեկեցությունը փիս վտանգվել ա գործարանը կորցնելուց հետո:
    Ապեր, եթե քո էդ գրածիցս հասկացածն էն էր, որ ես խոսում էի ասենք Զուրաբյան ու Տեր-Պետրոսյան Լևոնների, Շահնազարյան Դավիթի, Այվազյան Սմբատի ու նման մարդկանց մասին, ապա ինչ ասեմ, շարունակի նույն ոճով անիմաստ գրառումներ անել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #28
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ վախենա տերմինն օգտագործելուց. պարզունակ է մտածել, որ ՀԱԿ-ը հիմա պայքարում է ԱԺ մի քանի տեղի համար:
    Իսկ ես չեմ վախենում պարզունակ կոչվելուց: Հայաստանում հարաբերությունները այնքան պարզունակ են, որ դրանց շուրջ դատողություններն էլ պիտի լինեն նույնքան պարզունակ: Եթե ինչ-որ մեկը որոշել ա էտ պարզունակությունը տեղափոխել շախմատային խաղատախտակի վրա, դա դեռ չի նշանակում որ ամեն ինչ այդքան բարդացել է: Շախմատում էլ կա «մատ՝ իրեք խոդով» պարզունակ տարբերակը: Ուղղակի, ցավոք սրտի, շախմատային էս պարտիայում իրեք խոդով մատ ա լինում ժողովուրդը, ավելի շուտ՝ մատ-ոռ:

  18. #29
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, եթե քո էդ գրածիցս հասկացածն էն էր, որ ես խոսում էի ասենք Զուրաբյան ու Տեր-Պետրոսյան Լևոնների, Շահնազարյան Դավիթի, Այվազյան Սմբատի ու նման մարդկանց մասին, ապա ինչ ասեմ, շարունակի նույն ոճով անիմաստ գրառումներ անել:
    Բա ու՞մ մասին: Մտինգի գնացող ժողովրդի՞, թե քաղբանտարկյալ Նիկոլի: Ժողովրդին խնդրում եմ գործին չխառնել, իրա բարեկեցությունը ամեն դեպքում վտանգված ա

  19. #30
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա ու՞մ մասին: Մտինգի գնացող ժողովրդի՞, թե քաղբանտարկյալ Նիկոլի: Ժողովրդին խնդրում եմ գործին չխառնել, իրա բարեկեցությունը ամեն դեպքում վտանգված ա
    Իսկ ես խնդրում եմ վերջապես հասկանալ պարզագույն ճշմարտությունը, որ քանի դեռ ժողովրդին չես խառնում, ոչ մի բանի էլ չես հասնում: Ու հա, էսօր ՀԱԿ-ը չի պայքարողը այլ ժողովուրդն ա՝ ՀԱԿ-ի ադմինիստրատիվ ղեկավարությամբ: Ու հա, էդ պայքարողների մի զգալի հատվածն ա վտանգել իրա բարեկեցությունը: Ես գիտեմ պայքարող լիքը մարդկանց, ովքեր ակումբում գրառում անող ոմանցից ավելի հարմար դիվանին կարող էին նստել, ովքեր կարող էին սեփական բարեկեցությունն ավելի բարվոք դարձնել, բայց հստակ ու գիտակցված պայքարում են երկրի համար: Չէ քո համար չէ, Տրիբուն: Իրենց շրջապատի համար, իրենց հետագա սերունդների համար, զարգացման, ոչ թե լճացման հնարավորության համար:
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 12.07.2011, 12:04:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 2 11-ից ԱռաջինԱռաջին 123456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ Moonwalker, բաժին` Սպորտ
    Գրառումներ: 345
    Վերջինը: 15.10.2015, 13:19
  2. Նոր օպերացիա «Վրաստանում լեգիտիմ իշխանության տապալում»
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Միջազգային քաղաքականություն
    Գրառումներ: 248
    Վերջինը: 26.05.2011, 08:41
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Համաշխարհային շախմատ
    Հեղինակ՝ shaxmatist93, բաժին` Վեբ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.01.2007, 18:39

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •