Հեծանիվներով Օշականի ձոր` լողանալու
Կիջնենք գեղատեսիլ Քասախի կիրճը, կվայելենք սառը գետը: Հետո կշարունակենք մեր ուղին դեպի Էջմիածին և կվերադառնանք Երևան:
Երբ` կիրակի օրը, առավոտյան ժամը 10:00-ից
Հեռավորություն` 65 կմ
Բարդությունը` 3/5 ***- -
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային (լողազգեստ և սրբիչ` ըստ ցանկության)
Երթուղին հետևյալն է` ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - Աշտարակ - Օշական - Օշականի ձոր (այստեղ կհանգստանանք, հաց կուտենք, իսկ ցանկացողները կթրջվեն) - Դաշտ - Շահումյան - Էջմիածին - Մուսալեռ - Երևան
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
Էջանիշներ