Սովորաբար մի քանի հեծանիվ ա լինում, քշել չիմացողները հերթով փորձում են հեծանվորդների օգնությամբ: Գրանցվել պետք չէ, տեղերը սահմանափակ չեն:
Ռուֆուս (28.04.2011)
Հեծանվարշավ դեպի Խոր Վիրապ
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Խոր Վիրապ - Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, առավոտյան 9:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31)
Հեռավորությունը` 90 կմ
Բարդությունը` * * --- (2/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
Ռուֆուս (29.04.2011)
1 ժամ առաջ Հատիսից ենք եկել. մեռած վիճակ: Սրան էքստրիմ ասելը քիչ է. գումարած անձրև, դիմացից քամի, ցուրտ...
Ձայնալար (30.04.2011)
4 հոգով էինք գնացել, 4-ից 3-ը, կամ այլ կերպ ասած, բացի Սամոյից մնացածս մարդա 1 հատ "լոշվեցինք": Ես և Վահեն` ընթացքի ժամանակ, իսկ Արեգը, որը մեր մեջ ամենա փոքրն էր /14 տարեկան/, գերհոգնածության պատճառով կանգնած տեղը հյութ խմելուց "չափալախվեց": Ամենասարսափելին վերելքի վերջին 5 կմ-ն էր. տեղ-տեղ ձյան կույտեր էին երևում, իսկ մենք թաց: Բայց երբ տանից հետ հայացք ես գցում, հասկանում էս, որ լավ էր
Նախանձիս բաժակը էլ ավելի լցվեց
Ես էլ էի ուզումՆկարներն եմ նայում, ինչ կայֆ ա... Հատկապես գյուղական իդիլլան՝ խոտի դեզերի մեջ
![]()
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ