Հնարավոր է մասնակցել արշավներին? Եթե այո, ինչքան գումար է պետք? ու ինչքան է տևում արշավը?
Հնարավոր է մասնակցել արշավներին? Եթե այո, ինչքան գումար է պետք? ու ինչքան է տևում արշավը?
Բայց ինչի՞ պիտի հնարավոր չլինի, կակռազ եթե ճանապարհին, Աստված չանի, մարդ մուրդ մեռնի, հերձելու հարցը կլուծվի:
Եթե հեծանիվ ունես, ոչ մի գումար էլ պետք չի: Եթե չունես, Սամվելը վարձով տալիս ա, զանգի հարցուփորձ արա (համարը էս թեմայի բոլոր հայտարարություններում կա):
Արշավների տեւողությունն էլ հայտարարության մեջ նշում են, բայց դե կարող ա դրանից մի քիչ ավել տեւի:
Հեծանվարշավ "Դեպի մաքուր Արարատ քաղաք"
Երևանից դուրս կգանք առավոտյան 10:00-ին, ժամը 15:00-ին կլինենք Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին սկսվելու է ռոք փառատոնը (մուտքն ազատ է):
Երթուղին հետևյալն է`
Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ - Արարատ - Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 8-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 110 կմ
Բարդությունը` * * * * - (4/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Եղանակային պայմանները` նախնական կանխատեսումներով սպասվում է անձրև: Լավ կլինի ձեզ հետ ունենաք անձրևանոց (дождевик) և փոխելու չոր շորեր:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
I may be paranoid but no android!
boooooooom (06.05.2011)
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654
I may be paranoid but no android!
boooooooom (06.05.2011)
Էս էլ էր բավականին էքստրեմալ արշավ, համ շատ հեռու էր, համ էլ եղանակն էր մեր դեմ: Խոր Վիրապում անձրև սկսվեց, հետո վերածվեց հեղեղի, մինչև վերջին թելը թրջվելով հասանք Արարատ, որտեղ մեզ սպասում էին տեղացի պատանի հեծանվորդներըԱրարատը շատ սիրուն քաղաք էր, արարատցիները՝ խիստ հյուրընկալ ու լավ մադիկ, մեզ ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ տարան քաղաքապետարան, որտեղ պետք է տեղի ունենար համերգը, որը ցավոք ուշ սկսվեց, նախատեսված ժամից երկու ժամ ուշացումով: Մենակ համերգի սկիզբը լսեցինք, unknown artist-ի կատարմամբ մի երգ՝ hardcore փանք ռոք ժանրում
Ինչը էդ երգող աղջկա դուրն էնքան եկավ, որ մի երկու անգամ նույն երգը երգեց
Էդ ժամանակ մի դրսում իսկական ջրհեղեղ էր, մի քիչ սպասեցինք մինչև անձրև կտրվեց ու հետ եկանք Երևան
Լավ ա էլ անձևրև չկար, բայց մեկ ա բոլորս ոտից գլուխ ցեխակոլոլ էինք ու թաց
Ընդհանուր քշածը՝ 105 կիլոմետր
Հավես էր![]()
I may be paranoid but no android!
boooooooom (28.05.2011), Claudia Mori (08.05.2011), Kita (09.05.2011), Ձայնալար (08.05.2011), Մանուլ (09.05.2011)
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ 093 426 654
I may be paranoid but no android!
Հեծանվարշավ դեպի Էջմիածին
Բաց մի թողեք հեծանվային արշավների հաճույքը վայելելու ձեր շանսը: Այս անգամ իրականացնում ենք ամենահեշտ և կարճ արշավներից մեկը` մինչև Էջմիածին:
Երթուղին հետևյալն է` Երևան – Փարաքար – Մուսալեռ – Զվարթնոց – Էջմիածին – Ոսկեհատ – Հայանիստ – Խաչփառ – Գեղանիստ – Երևան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 15-ին, առավոտյան 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 45 կմ
Բարդությունը` * - - - - (1/5)
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.05.2011, 22:29:
I may be paranoid but no android!
Ես շա՞տ իմանամԴե էս սկսնակների համար ա, ինձ թվում ա լիքը նոր մարդ կլինի, դանդաղ կգնաք, մի ժամվա ճանապարհը մի չորս ժամում կանցնեք, խմբի կեսն էլ հոգնածությունից լեզուները դուրս կգցի
Հետո էլ հաց կուտեք ու մի հինգ ժամում հետ կվերադառնաք
Հա, մեկ էլ ես չեմ գալիս, էս անգամ էլ մնացիք առանց առաջնորդի![]()
I may be paranoid but no android!
Ավելի լավ, էս պահին հեծանիվս սկսնակ ա, ռեմոնտից հետո շատ քիչ եմ քշել, մի երկու անգամ ես ու ընկերս բուսաբանական այգիախառը մի քիչ քշեցինք, հետեւիս ակից եկող տկտկոցը ինձ ներվայնացրեց, հավեսս կորավ: Սենց վիճակով շատ հեռու տեղ չէի էլ ուզի գնալ:
Մարդ էլ նոր պահեստամաս առնի, փոխի, ու տենց ապուշություն դուրս գա(խոսքը հետեւի ակի ատամնաանիվի մասին ա, համոզված եմ, տկտկոցը դրա մեջից ա):
Որակով հեծանիվ եմ ուզում…
Ափսոս:
Լավ, էս երգը քեզ եմ նվիրում, ֆյուռեր… (վատ իմաստով չհասկանաս)
Rammstein - Führe mich
Էդ կտկտոցը կեղտոտված ատամնաանիվներից ա, եթե մաքրես, յուղես, կանցնի:
I may be paranoid but no android!
Ոնց տեսնում եք, էսօր էլ չգնացի:
Չէ, Ռուֆ ջան, դժվար դրանից լինի: Շատ խուլ ձայնով ա էդ կտտոցը ու դրա ժամանակ ամբողջ հեծանիվը մի տեսակ դղրդում ա (էն կարգի, որ նստած ժամանակ ոչ միայն լսում եմ, այլեւ զգում եմ):
Երեկ մի բան էլ փորձեցի. ուրեմն մի ձեռքով հետեւի ակը սկսեցի դանդաղ հետ պտտել, մյուս ձեռով էլ ոտնակն էի պահում, որ դժվար պտտվի: Էդ դեպքում կտտոցը հստակ զգացվում էր (մի պտույտի մեջ մի 2-3 հատ լինում էր): Հետո նույն բանը կրկնեցի, բայց ոչ թե ոտնակը պահելով, այլ շղթան ձեռքով պահելով: Էդ դեպքում ոչ մի կտտոց չեկավ: Մտածում եմ ոտնակի մեջի մեխանիզմներից ա, որտեւ փաստորեն նշածս երկու տարբերակների տարբերությունը էն ա, որ երկրորդ դեպքում ոտնակի վրա ուժ չի գործադրվում:
Էս հեծանվաարշավի հետ կապված իմ բախտը չի բերում հա![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Հեծանվարշավ դեպի Արզնի ձոր
Երթուղին հետեւյալն է` Երեւան – Արզնի – Եղվարդ – Զովունի – Երեւան
Մեկնարկը` կիրակի օրը, մայիսի 22-ին, առավոտյան ժ. 10:00-ին, հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31):
Հեռավորությունը` 48 կմ
Բարդությունը` * * - - - (2/5)
Սնունդը` թեթեւ, բուսական
Ըմպելիքը` թեյ, հյութեր, ջուր
Հագուստը` արշավային, սպորտային
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաեւ հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
Ռուֆուս (20.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ