Ինչ արած. առողջություն մաղթենք տուժածին ու թող բոլորի համար դաս լինի /մեզ համար էլ/
Տուժածին առողջություն, արագ ապաքինում:
Ռուֆ, դու սպիդոմետր ունեիր, ինչքա՞ն էիք գալիս: Ո՞ր մասերում ա եղել: Ես իմ այ էսի որ հիշում եմ
![]()
Հատիսից իջնելուց ինձ մոտ առավելագույնը ցույց տվեց 67.7կմ/ժ /ընթացքի ժամանակ գլխարկս թռավ. 200մ պահանջվեց հեծանիվը կանգնացնելու համար/: Դրա հաջոր օրը հեծանիվս շատ դանդաղ ընթացքի ժամանակ, անսպասելի մեջտեղից կիսվեց /հավանաբար կմախքի վրա ճաք էր առաջացել, որը ես չէի նկատել/: Ու ես մտածեցի. ինչ կլիներ ինձ հետ, եթե հեծանիվս կիսվեր 1 օր շուտ![]()
Ռամշ, իմ էսօրվա ամենաարագը եղել ա 57կմ/ժ, իմ հեծոյի մաքսիմումը մոտ էդքան ա, ավելի արագ չի կարող գնալ: Բայց էդ մասում ես մաքսիմում 50 էի քշում: Իսկ ինքը ինձանից էլ արագ էր, երևի մի 60կլիներ մինիմում:
Մելտա ջան, ես երեք տարի ա քշում եմ ու մինչև հիմա ոչ մի անգամ հեծանվից վար չեմ ընկել: Մարդու զգոնությունն ու ուշադրությունը շատ կարևոր ա: Բայց նույն հաջողությամբ կարող ես աթոռից էլ ընկնես, ձեռ ու ոտ ջարդես:
Ներս, Արագյուղի հենց մեջն էր, շատ կռուտոյ սպուսկ էր, պավառոտներով:
I may be paranoid but no android!
Ես տենց բաների չեմ հավատումՀեսա սաղավարտս կգա Հայաստան ու ավելի ապահով կլինեմ
Համ էլ էսօր հազիվ էի ծխելու համար առաջին տուգանքիցս պրծել՝ ՀՎԶ-ին ապծեչկա (իր համապատասխան դեղերով ու բժշկական գործիքներով հանդերձ) նվիրելով, էսօր Սամոն ինձ երկրորդ անգամ էր ուզում տուգանել գարեջուր խմելու համար:Բայց վերջում երևի մեղքը տվեց ու մենակ խեղճ Մանուշակին տուգանեց
![]()
I may be paranoid but no android!
համաձայն եմ Ռուֆուս ջան,բայց ես նաև նկատի ունեմ մեր փողոցները,մեքենաները ենքան վատ են վերավերվում հեծանիվներին,ես մի անգամ եկա,ու վախեցել էի շատ,ուրիշ երկրում քշել եմ,նման բան չի եղել,երբ են մեզ մոտ էլ հատուկ հեծանիվի ճանապարհ բացելու![]()
Խմբով քշելը շատ ավելի ապահով է, քան միայնակ: Իսկ եթե շատերը Երևանում սկսեն հեծանիվ քշել, վարորդների վերաբերմունքը ուզած չուզած կփոխվի դեպի լավը: Համաձայն եմ, որ լիքը անասուն վարորդներ կան, որ կարող են քշել ուղիղ վրադ, կամ էլ կողքովդ անցնելիս սիգնալ տան, բայց նորմալ մարդիկ էլ կան, ովքեր կարմիր լույսի տակ սկսում են հարցուփորձ անել, կամ էլ գովել, որ հեծանիվ եմ քշումԱմեն դեպքում ես ինքս Երևանում շատ մեծ շարժ եմ տեսնում, հիմա օր չկա, որ փողոցում հեծանիվ քշող մարդ չտեսնեմ ու իրենք հիմնականում ՀՎԶ-ից չեն, մոտ ապագայում հույս ունեմ, որ Երևանը կդառնա bicycle friendly քաղաք
![]()
I may be paranoid but no android!
boooooooom (04.07.2011), Kita (04.07.2011), Smokie (28.03.2012), Ներսես_AM (04.07.2011)
boooooooom (04.07.2011)
Հեծանվարշավ Մեծամորի ֆալոսիկների հետքերով
Կիրակի. 10 Հուլիս. 9:30 - 19:00
Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորը եղել է արարատյան դաշտի արքունի քաղաքներից: Մեծամորի համաշխարհային արժեքը նրանումն է, որ այստեղ է գտնվում աշխարհում առաջին և լավ պահպանված պղնձաձուլարանը: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը ագաթից պատրաստված գորտ կշռաքարն է և սարդիոնե կնիքը: Մեծամորի հնագույն ամրոց բնակատեղուն կից գործում է Մեծամորի պատմահնագիտական թանգարանը: Հենց Մեծամորին կից մենք կտեսնենք երկար սպասված ֆալոսներին: Իսկ թե ֆալոսապաշտությունը ինչի՞ հետ է կապված եղել՝ մանրամասները տեղում կպարզենք:
Երթուղին` Լենինգրադյան - Փարաքար - Մուսա Լեռ - Զվարթնոց - Էջմիածին - Աղր Լիճ - Երևան.
Հեռավորությունը` 80 կմ
Բարդությունը` ***- -, 3/5
Հագուստը` սպորտային, կամ (шорты), մի խոսքով առանց ջինսե տաբատի........ , ուսապարկ
Սնունդը` թեթև, բուսական
Ըմպելիքը` ոչ ոգելից (թեյ, հյութեր, ջուր)
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:00-ին: Իսկ հեծանիվ վարձակալողները լինեն 9:30-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով, ինչպես նաև հեծանիվ վարձակալելու համար, զանգահարեք Սամվելին` 093-426-654:
![]()
Ռուֆուս (07.07.2011)
ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ 18:00-ին
Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:
Ինչ` հեծանվավարժանք
Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 18:00-ին, Համալիրի դիմաց։
Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը
Հարգանքներով,
"Հեծանիվ +"
հեռ. 093 426 654 (Սամվել)
I may be paranoid but no android!
Բնապահպանական հեծանվաերթ հանուն մեր առողջ ապագայի
Եկեք արտահայտենք մեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության,
ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին,
ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը,
ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ:
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
ԵՐԲ՝ հինգշաբթի, հուլիսի 14-ին, 10:00-13:00
ԵՐԹՈԻՂԻՆ` Լենինգրադյան - Կիևյան - Օրբելի - Բաղրամյան - Մաշտոց - Ամիրյան - Հրապարակ:
Ովքեր կցանկանան մասնակցել, սակայն չունեն հեծանիվ` տեղեկացնեմ որ հեծանիվներ կտրամադրենք անվճար, շտապեք զանգել և հերդագրվել:
Շարժվելու ենք ՀՎԶ արհեստանոցից (Լենինգրադյան 31) ժամը 10:30-ին: Իսկ հեծանիվ չունեցողները լինեն 10:00-ին իրենց անձնագրերով:
Արշավի հետ կապված ցանկացած հարցով զանգահարեք Սամվելին` 093-426-654:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 12.07.2011, 21:55:
I may be paranoid but no android!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ