User Tag List

Էջ 37 110-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 541 համարից մինչև 555 համարի արդյունքները՝ ընդհանուր 1650 հատից

Թեմա: Հեծանվարշավ

  1. #541
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԵԾԱՆՎԱՎԱՐԺԱՆՔ ԱՅՍ ՇԱԲԱԹ

    Ցանկանու՞մ եք հեծանիվ վարել սովորել: Ուրեմն բաց չթողնեք "Հեծանիվ+"-ի հեծանվավարժանքները:

    Ինչ` հեծանվավարժանք
    Երբ և Որտեղ` այս շաբաթ, ժամը 17:00-ին, Համալիրի դիմաց։
    Ինչ պայմաններով` անվճար, հեծանիվ չունեցողներին հեծանիվ կտրամադրի "ՀՎԶ" արհեստանոցը

    Հարգանքներով,

    "Հեծանիվ +"

    հեռ. 093 426 654
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kita (20.05.2011)

  3. #542
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեծանվարշավ դեպի Աղվերան


    Կիրակի, մայիսի 29 · 7:00 - 19:00

    Հավաքվում ենք ՀՎԶ արհեստանոցում կիրակի օրը առավոտյան ժամը 7:00, որպեսզի հասնենք գնացքին, որը Քանաքեռ կայարանից շարժվելու է 8:20 -ին:

    Երթուղին հետևյալն է`
    ՀՎԶ արհեստանոց (Լենինգրադյան 31) - երկաթգծի Քանաքեռ կայարան, գնացքով մինչև ք. Չարենցավան, մնացած ճանապարհը կանցնենք հեծանիվներով` Չարենցավան - Ալափարս - Արզական - Աղվերան, հետ դարձ` Աղվերան - Արզական - Քարաշամբ - Արգել - Նուռնուս - Նոր Գեղի - Արզնի - Երևան:

    Ընդամենը քշելու ենք 65 կմ
    Բարդությունը` միջին
    Սնունդը` թեթև, բուսական
    Ըմպելիքը` թեյաթուրմեր, հյութեր, ջուր
    Հագուստը` արշավային,

    Ովքեր չունեն հեծանիվ և կցանկանան վարձակալել այն, զանգահարեք Սամվելին 093-426-654 հեռախոսահամարով և եկեք ՀՎԶ արհեստանոց անձնագրերով:

    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (26.05.2011), Ապե Ջան (26.05.2011)

  5. #543
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞
    I may be paranoid but no android!

  6. #544
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞
    Մի 30կմը կգամ
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  7. #545
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի 30կմը կգամ
    Կիտ, սա իրականում շատ հեշտ արշավ ա, ամենադժվարը Չարենցավանից Աղվերան հասնելն ա, ինչն էդքան էլ շատ չի, իսկ հետ գալը գլորվելով կիջնես Երևան Արի էլի
    I may be paranoid but no android!

  8. #546
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Կիտ, սա իրականում շատ հեշտ արշավ ա, ամենադժվարը Չարենցավանից Աղվերան հասնելն ա, ինչն էդքան էլ շատ չի, իսկ հետ գալը գլորվելով կիջնես Երևան Արի էլի
    Հա կարող է հեշտ է, բայց ոչ առաջին անգամվա համար
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. #547
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հլը տեսեք մեր մասին ինչ լավ բաներ են գրել



    «Մաքուր Արարատ» թեմայով միջոցառումներ Արարատ քաղաքում
    Մայիսի 8-ին Արարատի Օրհուս կենտրոնը «Քոլսոն» երիտասարդական հասարակական կազմակերպության հետ համատեղ բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նախաձեռնությամբ իրականացրել էր միջոցառում «Մեր քաղաքը մեր տունն է» թեմայով: Նույն օրը Արարատ քաղաքում «Մաքուր Արարատ» խորագրի տակ տեղի ունեցան տարբեր բնապահպանական միջոցառումներ, որոնց իրենց մասնակցությունն ունեցան նաև «Հեծանիվ» էկո մարզական ՀԿ-ի հեծանվորդները` նախագահ Սամվել Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Հեծանվարշավը մեկնարկեց Երևան քաղաքից հետևյալ երթուղիով` Երևան - Այնթափ - Մասիս - Արտաշատ – Արարատ: Այն նպատակ ուներ ակտիվացնել Արարատի երիտասարդների միջև շփումները, ինչպես նաև բարձրացնել բնությունը պահպանելու մարդկանց գիտակցությունը: Էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայր ունենալու համար երիտասարդները պետք է պայքարեն տարբեր բնապահպանական ակցիաների միջոցով:
    Մայիսի 8-ի ժամը 10-ին Արարատ քաղաքի մուտքի մոտ հորդառատ անձրևի տակ նրանց դիմավորեցին արարատցի հեծանվորդները: Ընդունելով էստաֆետը ՊԱԿ-ի մեքենաների ուղեկցությամբ հորդառատ անձրևի տակ ուղևորվեցին դեպի Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակ« որտեղ նրանց խինդ ու ծիծաղով, բնապահպանական կոչերով և էկոլոգիապես մաքուր այդ փոխադրամիջոցը քարոզելու մասին պաստառներով դիմավորեցին Արարատի Օրհուս կենտրոնի կամավորները, «Էկո-Զարկ» խմբի անդամները, երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականները« առողջ ապրելակերպի կողմնակիցները հետևյալ կարգախոսներով` «Մաքուր պահենք մեր քաղաքը», «Մեր քաղաքը մեր տունն է» : Արարատիցների համար դա մի տոն էր, քանի որ Արարատը ունեցել է շատ հեծանվորդներ ու լավ կլինի, որ հեծանվաերթերը դառնան բարի ավանդույթ և նվիրվեն առողջապահական բնապահպասնական մշակույթային խնդիրներին:
    Միջոցառումները ավարտվեց Արարատի Երիտասարդական Բանկի փառատոն ծրագրի «Ռոք» համերգով: Ելույթ ունեցան ՀՀ տարբեր մարզերից հրավիրված երիտասարդ երաժիշտները: Փառատոնը կազմակերպել էր Ֆավորիտ նորաստեղծ երաժշտական խումբը:
    Խմբին իր աջակցությունն է ցուցաբերել Արարատի քաղաքապետարանը, Արարատի Օրհուս կենտրոնը, մշակույթի տան տնօրինությունը, ինչպես նաև անվտանգությունը ապահովող Արարատի ոստիկանական բաժանմունքը:


    Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
    Հայկանուշ Հովհաննիսյան
    I may be paranoid but no android!

  10. #548
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հաճույքով կգամ, մենակ մի հարց, չի լինի՞ խալտուրա անեմ, Զեյթունից միանգամից գամ Քանաքեռ, մեկ էլ չիջնեմ Համալիր, նորից բարձրանամ:
    Ուղղակի էն ստորագրելու խնդիրն ա, թե չէ առանց հարցնելու էլ տենց կանեի:

  11. #549
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուզում եմ գնալ, եկող չկա՞
    Կա, եթե հաստատ գալու էս, ես էլ եմ գալիս:

  12. #550
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հաճույքով կգամ, մենակ մի հարց, չի լինի՞ խալտուրա անեմ, Զեյթունից միանգամից գամ Քանաքեռ, մեկ էլ չիջնեմ Համալիր, նորից բարձրանամ:
    Ուղղակի էն ստորագրելու խնդիրն ա, թե չէ առանց հարցնելու էլ տենց կանեի:
    Ռամշ, ՀՎԶ պետք է նրանք գնան, ում որ էդ ճանապարհն ա հարմար, կամ էլ հեծանիվ են վարձակալելու Էնպես որ հանգիստ կարող ես Զեյթունից գնալ Քանաքեռ, մենակ թե չուշանաս (չնայած հայտարարության մեջ դիտմամբ գրված է, որ գնացքը 8:20 է շարժվում, բայց իրականում մի փոքր ուշ է շարժվում ): Ես էլ Կոմիտասից եմ գալու, կարող ա ճանապարհին հանդիպենք: Իսկ էդ ստորագրելու պահը էդքան կարևոր չի, հետո գնացքի մեջ կստորագրես:

    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կա, եթե հաստատ գալու էս, ես էլ եմ գալիս:
    90%-ով գալիս եմ: Դու հեծանիվ չունես, չէ՞:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (26.05.2011)

  14. #551
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    90%-ով գալիս եմ: Դու հեծանիվ չունես, չէ՞:
    Չունեմ չէ, ու վերջին անգամ էլ 5 տարի առաջ եմ հեծանիվ քշել:

  15. #552
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, էդ Քանաեռ կայարանը Զաքարիա Քանաեռցու փողոցով ենք չէ՞ գնում` էն ռուսական եկեղեցու դիմացով (ուղղակի կասկածեցի` կարող ա Աճառյանից լինի մուտքը ):

    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չունեմ չէ, ու վերջին անգամ էլ 5 տարի առաջ եմ հեծանիվ քշել:
    Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել:

    Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:

    Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 26.05.2011, 12:19:

  16. #553
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, էդ Քանաեռ կայարանը Զաքարիա Քանաեռցու փողոցով ենք չէ՞ գնում` էն ռուսական եկեղեցու դիմացով (ուղղակի կասկածեցի` կարող ա Աճառյանից լինի մուտքը ):



    Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել:

    Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:

    Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:
    Տեսար չէ Ռամշ Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`
    Կիտ, սա իրականում շատ հեշտ արշավ ա,

    Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել
    Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  17. #554
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսար չէ Ռամշ Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`

    Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել
    Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն
    Ճիշտ ա ասում, հեշտ արշավ ա: Օպերայի բակում քշելը լավ էլ հաշիվ ա: Իբր ես շատ էի ակտիվ քշել, որ ապրիլի 3-ին գնացի արշավի: Էդ արշավը իմ էս տարվա առաջին հեծանիվ քշելն էր, բայց տակից դուրս եկա:

    Ուղղակի որ Ապե Ջանը ասեց, որ վերջին անգամ 5 տարի առաջ ա քշել, մտածեցի` կարող ա քշելն էլ մասամբ մոռացած լինի:

  18. #555
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, էդ Քանաեռ կայարանը Զաքարիա Քանաեռցու փողոցով ենք չէ՞ գնում` էն ռուսական եկեղեցու դիմացով (ուղղակի կասկածեցի` կարող ա Աճառյանից լինի մուտքը ):
    Ես մենակ մի ճանապարհով եմ գնացել, Թբիլիսյանով բարձրանում եմ մինչև Սևանի մայրուղի, էնտեղից Քանաքեռցու փողոցով թեքվում եմ դեպի կայարան: Մյուս կողմից եկող ճանապարհին ծանոթ չեմ, բայց հաստատ տենց էլ ճանապարհ կլինի: Էս ա քարտեզը.

    http://maps.google.com/maps?f=q&sour...04318&t=h&z=18

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց վստա՞հ ես, որ կձգես: Ասեմ, որ Լենինգրադյանից մինչեւ Քանաքեռ կայարան մոտ 9կմ ճանապարհը 300մ բարձրանում ա, այսինքն ամբողջ ճանապարհի միջին երկայնական թեքությունը 0.3/9=0.033, այսինքն` 33‰ ա (3.3%): Էս փողոցների թեքությունները ինձ լրիվ տարել ա, էս տարի արդեն մի 3 հոգու էդ առարկայի կուրսայինում եմ օգնել:

    Համարյա նույն բարձրությունների տարբերությունն ա նաեւ Աղվերանի ու Չարենցավանի միջեւ` էս դեպքում էլ մոտ 13 կմ ա հեռավորությունը:

    Ասածս էն ա, որ 5 տարի չքշելուց հետո միանգամից 22կմ դիք բարձրանալը իմ կարծիքով մի քիչ շատ ա: Երեւի լավ կանես նախ հեծանվավարժանքի մասնակցես: Դեռ հայտարարություն չկա, բայց սովորաբար արշավներից առաջ լինում ա:
    Հա, ես էլ եմ Ապե Ջանին խորհուրդ տվել հեծանվավարժանքին գնալ, որովհետև Լենինգրադյանից մինչև Կոմիտասի կեսերը շատ դժվար ա բարձրանալը, բայց դրանից հետո համեմատաբար հեշտանում ա: Համ էլ, որպեսզի գնացքից չուշանան, Սամոյենք շատ արագ են քշում, հետ ընկածներին չեն սպասում, եթե էդ ճանապարհին լռվեցին, էլ գնացքին չեն հասնի: Իսկ Աղվերանից Չարենցավան արդեն կարող ենք ավելի դանդաղ ու հանգստանալով գնալ:
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսար չէ Ռամշ Ու էս Ռուֆուս տղեն ինձ ասում էր`

    Ես վաշե մի 10 տարի ակտիվ չեմ քշել
    Էն օպերայի հայաթում մի 20 րոպե քշելները հաշիվ չեն
    Կիտ, հեծանվավարժանքին մասնակցի, թող Սամոն ասի, թողնում ա, թե չէ: Նույնիսկ կարելի ա Սամոյից հեծանիվը շաբաթ օրը վերցնել ու տաքսիով հասնել կայարան, եթե վախենում ես ուշանալուց
    I may be paranoid but no android!

Էջ 37 110-ից ԱռաջինԱռաջին ... 273334353637383940414787 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •