Փաստորեն ժողովրդի կամ պետության ուժը հեչ կապ չունի քարոզչության հետ
Կարծում եմ քեզ հետ ոչ մի քաղաքական գործիչ էր համաձայնիԻնչպես նաև և ոչ մի մարտական գործողությունների հետ առընչված մարդ: Էլ չեմ ասում, որ նույնիսկ սպորտսմեններին ա օգնում հաղթանակ տանել
Փաստորեն եթե զորքերդ մտցնում ես այլ պետության տարածք, փոփոխում ես կառավարման կարգը և նշանակում էս քո նախընտրելի իշխանությունը, սկսում ես տնօրինել այդ երկրի ռեսուրսները, թալանում ես պատմական արժեքները, միևնույն է այդ երկիրը չես գրավել: Հետաքրքիր ա, օրինակ էդքան անգամ Հայաստանը ինչ ձևով էին գրավում թուրքերն ու պարսիկները, կամ ասենք Անգլիան ինչպես է գրավել Շոտլանդիան?
Մի հատ չես ասի, ուրիշի տարածքը ոնց են գրավում?
Ընկեր ջան, Պաղեստինը միջազգայնորեն ճանաչված ինքնավար տարածք ա և հանդիսանում ա բանակցությունների լիիրավ կողմ, ի տարբերություն Ղարաբաղի
Իսկ վրաստանի վրա Ռուսատնաի հարձակումը ոչ մեկի ինքնորոշմամբ էլ պաշտոնապես չի հիմնավորվում: Հիմնավորումը սեփական քաղաքացիներին պաշտպանելն էր, քանի որ հարավային Օսեթիայի շատ բնակիչենր ՌԴ քաղաքացիներ էին: Դրա համար էլ քիչ էր մնում Թիֆլիսը պայթեցնեինԹեպետ ընդամենը կարող էին ետ մղել և կանգնեցնել Վրացական հարձակումը, ոչ թե ներխուժել հարևան սուվերեն երկրի տարածք
Ձեռդ ընկնի, կկարդաս միջազգային հանրության կողմից 1991-94թթ ընթացում ՀՀ-ին տրված որակումներն ու գնահատականները: Ոնց որ "ագրեսոր" բառը շատ եմ տեսնում
Համ էլ ինքնորոշվում էր Արցախը, սակայն Ադրբեջանը հարձակվում էր Իջևանի, Նոյեմբերյանի, Կրասնոսելսկի, Վարդենիսի և Ղափանի, Գորիսի ուղղությամբ: Իսկ ինչքանով տեղյակ եմ ՀՀ-ն և Ադրբեջանը հանդիսանում էին անկախ և միջազգայնորեն ճանաչված երկրներ: ՀՀ-ն էլ հարձակվեց Ադրբեջանի վրա
Հետքրքիրա, որ Արծվաշենից չեն խոսում: Էդ էլ հո ՀՀ օրինական տարածք էր, ուղղակի անկլավ էր
Բայց քո սցենարին համապատասխան միակ պաշտոնական փաստաթուղթը մադրիդյանն ա
Այ ստեղ, չեմ կարող համաձայնել այն փաստի հետ, որ խաղաղ տարբերակ իհարկե կա, բայց միևնույն է ամենահավանականը պատերազմն է: Ուրեմն պետք է պատրաստվել ամենահավանականին, չբացառելով խաղաղը
Սակայն այդ խաղաղը չեմ ընդունում, որ զիջելով պետք է լինիԽաղաղը այն կլինի, որ Ադրբեջանը մեզանից "յան տա": Իրականում իրենք էլ են ուզում "յան տալ", ուղղակի մինչև կոկորդները խրվել են այս պատմության մեջ:
Միանշանակ հավաստիացնում եմ, որ հաջորդ ռազմական գործողություններից հետո կամ մի 50 տարի խաղաղ կապրեն, կամ էլ ...
Էջանիշներ