User Tag List

Էջ 415 979-ից ԱռաջինԱռաջին ... 315365405411412413414415416417418419425465515915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 6,211 համարից մինչև 6,225 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #6211
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Erkrazi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ստորաբաժանում եմ բոլոր կուսակցությունները երկու խմբի. գաղափարի կուսակցություն և տաշտակի կուսակցություն.Եթե առաջինը պաշտպանում է ազգի շահերը, ապա եկրորդը ֆինանսավորողի, որով հարվածի տակ է դնում մեր ինքնությունը:
    Իմ կարծիքով, օտարերկրա մեծ տերությունների շահերը Հայաստանում և Հայ ժոգովրդի շահը պետք է կազմեն որոշակի հաշվեկշիռ:Ձեր կարծիքով, Ինչպիսին? պետք է լինի գաղափարի և տաշտակի կուսակցությունների տոկոսային հարաբերությունը քաղաքական ասպարեզում, որպիսի երկիրը բարգավաճի:
    Հայաստանում հնարավոր է մի քանի տարբերակ, դրանցից ամենահավանականը 71%/71% (իհարկե գումարային 140-142%)
    Բայց ամենալավը, երբ 0/0
    Իհարկե կատակ էր (մեկ շէլ տեսար մարդ կա չհասկացավ)
    Իհարկե իդեալիստ չեմ, որ ասեմ, թե 100% գաղափարական կուսակցությունները: կարևորը կուսակցությունների հարաբերակցությունը չէ, այլ դրանց մեջքին կանգնած ուժերի հարաբերակցությունը: Գաղափարականի հետևում կանգնած է ժողովուրդը, այն էլ ժողովրդի մի մասը, իսկ տաշժտակայինների մեջքին` ժողովրդի մի մասը, օտար երկրները, ժողովրդի "ապօրինի" զավակները` օլիգարխները իրենց փողերով:
    Վերջին խմբագրող՝ Varzor: 26.05.2011, 18:37:

  2. #6212
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խի մենակ անում են, նաև հարում են և արվում են
    Բայց ինչի հենց այդ մասը դուրդ եկավ?
    Նայիր Վիագրային, ավելի հետաքրքիր մասեր ունեն
    Որովհետև չինարեն էր գրված: Չգիտեմ լեզվի տեսությանը ինչ խորհուրդներ ես տալիս, բայց հայերենում խրախուսում չեն անում, ուղղակի խրախուսում են, կամ չեն խրախուսում: Imagine there's no gays - Ջոն Լենոն ...

  3. #6213
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո չեմ վստահում ժողովրդիս ներկայացուցիչներից շատերին:
    Նրանց,
    որ մեկ շի ձեթով ձայն են վաճառում,
    ովքեր այդ ձայնը գնում են,
    ում մոտ արդեն "հա"-ն "հա"-չի (մանավանդ տղամարդկանց),
    ովքեր մարտի 1-ին ժողովրդի պայքարի բովում խանութներ էին թալանում,
    ովքեր հարձակվում էին այդ ժողովրդի վրա,
    ովքեր հարձակվում էին պատանի զինվորների և ոստիկանների վրա,
    ում համար Արամ Խաչատրյանը ընդամենը փողոց է,
    ում համար կարևորը "սովետի վախտվա եժան կալբասն" է,
    ում համար բանկերը դեռ "պետական" են,
    որ խրախուսում են անում սեռական փոքրամասնություններին,
    ով դիպլոմ է գնում կամ վաճառում է այդ դիպլոմը,
    ովքեր ֆորումներում, թերթերում, հրապարակներում, հեռուստատեսությամբ ժողովրդավարություն են քարոզում, բայց մինչ այսօր ոչինչ չեն արել իրենց ժողովրդի համար,
    որ ամբողջ որը հայրենասիրույթունից են խոսում, բայց բանակից փախել են, ոչ թե գաղափարական պատճառներով, այլ ամենապարզ և ցածրազգացում վախից ...

    Այս ցանկը կարծես անվերջանալի է:
    Եվ նույնիսկ ԻՆՁ և ՔԵԶ մոտ կարելի է գտնել ինչ-որ հատկանիշ, որ մենք նորմալ ենք համարում, բայց ուրիշի մոտ անվստահություն և թերահավատություն է առաջացնում:
    Դու ոնց որ ոչ մեկին չես վստահում, բացի ինքդ քեզանից մեկ էլ կալվածատեր ՊԱՊԻԻՑ:

    Ու կարող ենք եզրակացնել, որ դու
    - լավ ես սովորել ու կարմիր դիպլոմ ես ստացել
    - սպիտակ հետերոսեքսուլ ես
    - տարբեր երաժշտական գործիքների վրա նվագում ես Խաչատուրյանի բոլոր գործերը ու էտ ընթացքում հասցնում ես պարել «Սուսերով պարի» տակ
    - կալբասի տեղը թարմ միս ես ուտում, անասնաբույժի կողմից ստուգված ու առանց բրյուցելոզի
    - հիմա հանուն հայրենիքի անձնվիրաբար ու հայրենասիրաբար աշխատում ես պետական կառույցներում ու հասել ես բաժնի վարիչի պատասխանատու պաշտոնին
    - աշխատավարձդ փոխանցում են կոմերցիոն բանկում բացված հաշվիդ, որը դու հաջորդ օրը ծայրից ծայր կանխիկացնում ես ամենամոտ АТМ-ում

    Ես ոնց ման եմ գալիս, քո մոտ մի հատ աննորմալ հատկանիշ չեմ գտում: Այ մենք՝ սովորական մահկանացուներս, որ հավատում ենք դեմոկրատիային, հիմնականում տեխնիկումը փողով ավարտած սև հոմոսեքսուալներ ենք ու ատում ենք հայրենիքը:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (26.05.2011), Elmo (01.06.2011), Mephistopheles (26.05.2011), Varzor (27.05.2011), Աբելյան (26.05.2011), Հայկօ (27.05.2011)

  5. #6214
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ մենք՝ սովորական մահկանացուներս, որ հավատում ենք դեմոկրատիային, հիմնականում տեխնիկումը փողով ավարտած սև հոմոսեքսուալներ ենք ու ատում ենք հայրենիքը:
    Հոմոսեքսուալը ջՀանդամ, Տրիբուն ջան, այ բայց որ սև ենք....

  6. #6215
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Որովհետև չինարեն էր գրված: Չգիտեմ լեզվի տեսությանը ինչ խորհուրդներ ես տալիս, բայց հայերենում խրախուսում չեն անում, ուղղակի խրախուսում են, կամ չեն խրախուսում: Imagine there's no gays - Ջոն Լենոն ...
    Դիտողությունդ ընդունելի է (լեզվական առումով ), փատորեն Լենոնը տենց բանել է ասել ?

  7. #6216
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու ոնց որ ոչ մեկին չես վստահում, բացի ինքդ քեզանից մեկ էլ կալվածատեր ՊԱՊԻԻՑ:
    Ու կարող ենք եզրակացնել, որ դու
    - լավ ես սովորել ու կարմիր դիպլոմ ես ստացել
    - սպիտակ հետերոսեքսուլ ես
    - տարբեր երաժշտական գործիքների վրա նվագում ես Խաչատուրյանի բոլոր գործերը ու էտ ընթացքում հասցնում ես պարել «Սուսերով պարի» տակ
    - կալբասի տեղը թարմ միս ես ուտում, անասնաբույժի կողմից ստուգված ու առանց բրյուցելոզի
    - հիմա հանուն հայրենիքի անձնվիրաբար ու հայրենասիրաբար աշխատում ես պետական կառույցներում ու հասել ես բաժնի վարիչի պատասխանատու պաշտոնին
    - աշխատավարձդ փոխանցում են կոմերցիոն բանկում բացված հաշվիդ, որը դու հաջորդ օրը ծայրից ծայր կանխիկացնում ես ամենամոտ АТМ-ում

    Ես ոնց ման եմ գալիս, քո մոտ մի հատ աննորմալ հատկանիշ չեմ գտում: Այ մենք՝ սովորական մահկանացուներս, որ հավատում ենք դեմոկրատիային, հիմնականում տեխնիկումը փողով ավարտած սև հոմոսեքսուալներ ենք ու ատում ենք հայրենիքը:
    Նորից շեշտեմ, պապս կալվածատեր չէր Ընդամենը քաղբանտարկյալ:
    Եթե ոչ մեկի չվստահես, ապա կարող ես խելագարվել: Առանց վստահության մարդկային հասարակության մեջ կյանքն անհնար է: Ցավոք, նորից ինձ ճիշտ չհասկացաք, ասածիս իմաստ այն է, որ բոլորս էլ մեր թերություններն ունենք և միշտ կգտնվի մեկը, որ մեզ չի սիրի և չի վստահի: Մեկ մարդը չի կարող բոլորի համար լավ, կամ բոլորի համար վատ լինել: Միշտ կգտնվի մեկը, որ հակառակ կարծիքին կլինի:
    Ինչևէ, պրպտուն միտք ունես, բավականին մոտ ես նկարագրել ինձ:
    Մի երկու ճշտում անեմ
    -Տարբեր երաժշտական գործիքների վրա չեմ նվագում` միայն մեկի պարելուց էլ շատ հեռու եմ
    -ուտելիքի հանդեպ քմահաճ չեմ, բանակ ծառայած տղա եմ` այնտեղ կալբասից չէինք հրաժարվում (միայն դիրքերում էին տալիս): Հա, թարմ միս ասեցիր հիշեցի, կարողա ճագարի մսի գներից տեղյակ լինես ?
    -Պետական կառույցներում աշխատել եմ մի 10 տարի առաջ, նոր ավարտած ժամանակ 28500դր աշխատավարձով , ինքնակամ հեռացել եմ (խայտառակ վիճակ էր տիրում ոլորտում` փողեր էր, որ “տակով” էին անում, իսկ ես բաժին չէի ուզում` այն ինչ չեմ վաստակել, ինը չէ!!!):
    -աշխատավարձիս մասով լիովին ճիշտ ես , միայն մեկ տարբերությամբ` հենց բանկում էլ աշխատում եմ, բայց բաժնի պետի չեմ հասել, մոտակա ապագայում պլաններում չկա

    "Ինքնաքննադատական" մոտեցումդ շատ խիստ և դաժան էր (ինչ, որ հեսա կգրեմ կոնկրետ չեմ անձնավորում, մանավանդ քո պահով)
    Բայց, սեռական կողմնորոշումը թույլ չի տալիս հայրենիքն ատելու փաստը արդարացնել
    Հայրենիքը բոլորինն է` անկախ կողմնորոշումից և այն անհնար է ատել: Եթե ատում ես, ուրեմն հայրենիք չէ, թշնամի է: Հայրենի հասկացողությունը միայն բնութագրվում է դրական զգացմունքներով և վեհ գաղափարներով: "Հայրենիքի դավաճան"-ը գոյություն ունի միայն հայրենասերի համար, ինքն իր համար` հայրենիք չունի կամ իր հայրենիքը դեռ չի գտել

    Կատակները մի կողմ, լավ եք անում, որ ՀԱՎԱՏՈՒՄ եք ժողովրդավարական լավ ապագային, որովհետև հավատից է, որ սկսվում է, եթե մեծամասնությունը հավատան, ապա արդյունքի կհասնեն:
    Էնշտեյնը մի լավ խոսք ուներ.
    "բոլորը գիտեն, որ այդ բանն անել հնարավոր չի, բայց գալիս է մեկը, որն այդ մասին չգիտի: Եվ հենց այստեղ էլ ծնվում է հայտնագործությունը"
    Ես ուրախ կլինեմ, եթե իրական լավ ժողովրդավարությանը հասնեք և զգամ, որ ես սխալ եմ եղել:
    Ի վերջո սխալի գիտակցելն էլ լավ է, քանի որ սխալը գիտակցելը միայն ճշմարտությունը հասկանաուց հետո է տեղի ունենում :
    Վերջին խմբագրող՝ Varzor: 27.05.2011, 10:04:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (27.05.2011)

  9. #6217
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,457
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նիկոլին էլ ազատեցին։ Մարտի մեկի համար «հավաստիացումը» տրվցվել էր, մնաց «երկխոսություն արտահերթ ընտրությունների շուրջ» թեման։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (28.05.2011)

  11. #6218
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  12. #6219
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն հետաքրքիր ա
    Շուոն շարունակվում է
    Բայց լավ էր, անկապ տեղը մարդուն բանտարկել էին` համենայն դեպս այն, ինչ համար մեղադրում էին` աբսուրդ էր:
    Քաղբանտարկյալների առկայությունը միայն ցույց է տալիս տրյալ երկրի կառավարման համակարգի թերի լինելը, ինչպես նաև իշխանավորների իշխանության մոլուցքի չափը` որքան շատ են քաղբանտարկյալները, այնքան շատ է իշխանությունը պահելու մոլուցքը և այն կորցնելու վախը:

  13. #6220
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորից շեշտեմ, պապս կալվածատեր չէր Ընդամենը քաղբանտարկյալ:.........................:
    մի փոքր ճշտում… "Նորից շեշտեմ, պապս կալվածատեր չէր Ընդամենը ստրկատեր:

    ապեր կատակ ա… սրտիդ մոտ մի ընդունի…

  14. #6221
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլին էլ ազատեցին։ Մարտի մեկի համար «հավաստիացումը» տրվցվել էր, մնաց «երկխոսություն արտահերթ ընտրությունների շուրջ» թեման։
    Ալիքները մի խառնի: Մնաց «ոնց ենք ՀԱԿ-ին սիրուն խցկում ԱԺ» թեման:

  15. #6222
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուֆ, անկեղծ, ահագին հուզվեցի վիդեոները նայելուց, հատկապես ընտանիքի հետ գրկախառնվելու պահից Նիկոլին թողեցին: Մնաց, որ Նիկոլի ու մնացածի զրկանքները չջրվեն:

    Իսկ դրա նախադրյալները կան ... դրա համար կարդանք ԷՍ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ, ահագին հետաքրքիր ա:

    Մի քանի հատկապես հետաքրքիր մեջբերում:

    - Իշխանությունները կատարեցին Հայ Ազգային Կոնգրեսի երեք պահանջները: Ի՞նչ է սպասվում դրանից հետ:
    .......
    Շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարվել իրականում: Բայց հասկացնելու համար ստիպված եմ բերել մի քանի երկրների փորձը: Մասնավորապես, այն, ինչ կատարվեց Լեհաստանում, որի օրինակը շատ ուսանելի եմ համարում Հայաստանի համար, հաշվի առնելով «Սոլիդարնոստ»-ի եւ մեր համաժողովրդական Շարժման բազմաթիվ նմանությունները: 1988թ. ըստ էության, 8 տարվա ծանր պայքարից հետո, երբ գնդակահարվում, խոշտանգվում էին «Սոլիդարնոստի» ակտիվիստները, երբ Լեհաստանում արտակարգ դրությունը տեւեց մեկուկես տարի, ու «Սոլիդարնոստը» կարծես թե ջախջախված էր, իշխանությունները, տեսնելով, որ չեն կարող ոչնչացնել այդ շարժումը, սկսեցին առաջին կոնտակտները Լեհ Վալենսայի հետ: Իսկ չորս ամիս անց արդեն ստեղծվեց կլոր սեղան՝ ֆորմալ բանակցություններ սկսվեց գեներալ Յարուզելսկու իշխանության ու «Սոլիդարնոստի» միջեւ: Դրանից ընդամենը չորս ամիս անց պայմանավորվածություններ ձեռք բերվեցին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Յարուզելսկին դեռ մնաց նախագահ, բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Սոլիդարնոստը» գրավեց մեծամասնություն Լեհաստանի Սեյմում, եւ հաջողվեց անցկացնել նաեւ նախագահի ընտրություններ, որի արդյունքում Վալենսան հաղթեց:
    Ակնարկը հասկանալի է՞ ....

    - Իշխանությունները հայտարարում են, թե արտահերթ ընտրությունների անցկացման նախադրյալներ չկան: Օրինակ՝ չկա որեւէ հիմք, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Չկան նախադրյալներ, որ անցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված պատճառը ԱԺ անգործությունն է, իսկ ԱԺ-ն ամենեւին էլ անգործության մեջ չի, ավելին, հերթական ընտրություններին մնացել է մոտ մեկ տարի ժամանակ: Այդ դեպքում, ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությունների հետ բանակցել արտահերթ ընտրությունների շուրջ:
    .....
    Նախադրյալները շատ շատ են: Թվարկեմ առնվազն երեքը.

    Նախադրյալ համար առաջին. 2008թ. նախագահական ընտրությունները կեղծվել են եւ այսօրվա իշխանությունը ժողովրդի կողմից չի ընկալվում լեգիտիմ:

    Նախադրյալ համար երկրորդ. ակնհայտ է, որ այսօր ԱԺ կազմը որեւէ աղերս չունի այսօրվա ընտրազանգվածի տրամադրությունների հետ: Այսինքն՝ ժողովրդի մեծամասնության աջակցությունն ունեցող Հայ Ազգային Կոնգրեսը գեթ մեկ տեղ չունի ԱԺ-ում, մինչդեռ, ՀՀԿ-ն, որը Հայաստանի բնակչության չնչին մասի աջակցությունն ունի, բացարձակ մեծամասնություն է խորհրդարանում: Խորհրդարանի նման կարեւոր մարմինը չի կարող այսքան կտրված լինել ժողովրդից: Դա նշանակում է, որ հանրային արդյունավետ կառավարմանը խոչնդոտող անջրպետը շատ մեծ է, ընդ որում՝ դա հասարակաության անջրպետն է եւ նախագահի, եւ ԱԺ-ի հետ:

    Նախադրյալ համար երրորդ. Եվրոպական դեմոկրատական պետություններում նույնպես եղավ տնտեսական ճգնաժամ, եւ շատ դեպքերում միայն կենսամակարդակի անկումը դարձավ պատճառ, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն, ինչպես եղավ Իռլանդիայում, Լիտվայում, Պորտուգալիայում, Հունգարիայում եւ այլուր: Այդ երկրներում արտահերթ ընտրություններ անցկացնելու միակ պատճառը եղել է տնտեսական ճգնաժամն ու կենսամակարդակի կտրուկ անկումը, որն էլ փոխել է ժողովրդի տրամադրություններն ու վստահությունը կառավարության նկատմամբ:
    Ակնարկը հասկանալի՞ է: Դե իսկ նախագահի հրաժարականի նախադրյալների մասին ոչ մի խոսք: Զուրաբյանը նոև խոսում ա այն մասին, որ երկխոսությունը դա ըստ էության բանակցություններ են: Իսկ բանակցություններին բոլորը գնում են մաքսիմում ծրագրով, բայց հանգում են կողմերի համար ընդունելի միջինացված արդյունքի: Այսինքն, «սկզբում նախագահի, հետո ԱԺ արտահերթ ընտրությունների» մաքսիմում պահանջով բանակցությունների գնացող ՀԱԿ-ը ի վերջո լավագույն դեպքում հանգելու է «արտահերթ ԱԺ ընտրություններ ու ՀԱԿ-ը ԱԺ-ում» կամ «հերթական ԱԺ ընտրություններ ու տեղեր ԱԺ-ում» միջինացված արդյունքին: Դե էլ չխոսենք այն մասին, որ ավազակապետության հետ բանակցություններն արդեն, ըստ էության, լեգիտիմացնում են Սերժի նախագահությունը:

    - Ի՞նչ է սպասվում մայիսի 31-ի հանրահավաքին:

    Այդ օրը մենք կամփոփենք երեք հիմնական պահանջների կատարումը, եւ ժողովրդին կհայտարարենք ՀՀ-ում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորմանն ուղղված մեր հետագա ռազմավարության ու անելիքների մասին:
    No Comment

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (29.05.2011)

  17. #6223
    Անհնազանդ...
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2007
    Հասցե
    Kraków
    Գրառումներ
    305
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անչափ ուրախ եմ Նիկոլի համար։
    Նախորդ քննարկումներում գրելի էի, որ համարյա համոզված եմ, որ Նիկոլին բաց չեն թողնելու։ Ուրախ եմ որ սխալվել եմ։ Որովհետև ազատվելուց հետո հենց առաջին իսկ հարմար պահին Նիկոլը ապացուցեց, որ իրեն չեն կոտրել.

    Եթե Ս.Սարգսյանն այդքան մարդասեր է, ինքը անելու մի քայլ ունի` թող հրաժարական տա:
    Ինչ վերաբերում է բանակցություններին և ընտրությունների արտահերթ կամ հերթական լինելուն, ապա

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    այն, ինչ կատարվեց Լեհաստանում, որի օրինակը շատ ուսանելի եմ համարում Հայաստանի համար, հաշվի առնելով «Սոլիդարնոստ»-ի եւ մեր համաժողովրդական Շարժման բազմաթիվ նմանությունները: 1988թ. ըստ էության, 8 տարվա ծանր պայքարից հետո, երբ գնդակահարվում, խոշտանգվում էին «Սոլիդարնոստի» ակտիվիստները, երբ Լեհաստանում արտակարգ դրությունը տեւեց մեկուկես տարի, ու «Սոլիդարնոստը» կարծես թե ջախջախված էր, իշխանությունները, տեսնելով, որ չեն կարող ոչնչացնել այդ շարժումը, սկսեցին առաջին կոնտակտները Լեհ Վալենսայի հետ: Իսկ չորս ամիս անց արդեն ստեղծվեց կլոր սեղան՝ ֆորմալ բանակցություններ սկսվեց գեներալ Յարուզելսկու իշխանության ու «Սոլիդարնոստի» միջեւ: Դրանից ընդամենը չորս ամիս անց պայմանավորվածություններ ձեռք բերվեցին խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Յարուզելսկին դեռ մնաց նախագահ, բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Սոլիդարնոստը» գրավեց մեծամասնություն Լեհաստանի Սեյմում, եւ հաջողվեց անցկացնել նաեւ նախագահի ընտրություններ, որի արդյունքում Վալենսան հաղթեց։
    No Comment
    ինձ համար շատ էլ ընդունելի է լեհական սցենարը։
    Վերջիվերջո ինչ կապ ունի, թե ինչի արդյունքում կլինի իշխանափոխությունը, կարևորը որ լինի։ Բայց առավել կարևորը էն ա, ինչ ասում ա Նիկոլը.

    ...ոչ մեկ, լինի դա «թոշակառու», թե «գործող» չի խուսափելու պատասխանատվությունից ու անպայման պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության դատարանի առջև...
    և եթե «լեհական սցենարն» աշխատի ու իշխանափոխությունից հետո ՀԱԿ–ը այդքան հզոր լինի, որ կարողանա այս խոստումը իրականացնի, առանց վրեժ լուծելու ձգտումի, այլ զուտ օրինական եղանակով, ապա էդ դեպքում կարող ենք ասել, որ Նիկոլի հետևյալ կարգախոսը

    կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում...
    իրականություն դառնալու շանսեր ունի։


    Հ.Գ. 1. Ցավոք, կյանքը (Լեհաստանի, Վրաստանի փորձը) ցույց է տալիս, որ իշխանության գալով ցանկացած «լուսավոր» մարդ ինչ որ չափով «կուրանում» է ...
    Հ.Գ. 2. Կուզեի որ Նիկոլը և նրա նման անկոտրում մտավորականները ցանկացած իշխանության ժամանակ միշտ ընդդիմություն մնային։
    Վերջին խմբագրող՝ Askalaf: 28.05.2011, 22:27:

  18. #6224
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    մի փոքր ճշտում… "Նորից շեշտեմ, պապս կալվածատեր չէր Ընդամենը ստրկատեր:

    ապեր կատակ ա… սրտիդ մոտ մի ընդունի…
    Է թեկուզ ստրկատեր կարևորը վերջը լավ լինի
    Չէէ, ստրկատեր չէր, այ հիմա ավելի ա նման աստրկատիրության
    Մի անկեդոտ հիշեցի.
    ՀՀ ինչ-որ առևտրային հիմնարկում պետը (Պ) կանչում է աշխատողին (Ա) և...
    Պ. - Դուք ազատված եք աշխատանքից:
    Ա. - Չեմ հավատում շեֆ,
    Պ. - Հավատա, այ սա էլ հրամանը: Հավատացիր?
    Ա. - Մեկ է, չեմ հավատում:
    Պ. - Բայց ինչի? դու հո հիմար չես?
    Ա. - Չեմ հավատում, որովհետև ստրուկներին աշխատանքից չեն ազատում...

  19. #6225
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. 1. Ցավոք, կյանքը (Լեհաստանի, Վրաստանի փորձը) ցույց է տալիս, որ իշխանության գալով ցանկացած «լուսավոր» մարդ ինչ որ չափով «կուրանում» է ...
    Համամիտ եմ, երևի հենց դա էլ իշխանությունն է կամ դրա դիմաց վճարվող գինը (մի մասը):

    Մեջբերում Askalaf-ի խոսքերից Նայել գրառումը
    Հ.Գ. 2. Կուզեի որ Նիկոլը և նրա նման անկոտրում մտավորականները ցանկացած իշխանության ժամանակ միշտ ընդդիմություն մնային։
    Անիրական տարբերակ չի Անկոտրում մտավորականները միշտ էլ ընդդիմություն են, քանի որ երբեք իշխանության չեն գա` ոչ թե չի ստացվի, այլ իրենց պետք չի: Որովհետև իրենք էլ են հասկանում իշխանույան վտանգը (օրինակ առաջին ասածդ):

Էջ 415 979-ից ԱռաջինԱռաջին ... 315365405411412413414415416417418419425465515915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •