StrangeLittleGirl-ի խոսքերից
Հայերն ասիմիլացվում են ճիշտ էնպես, ինչպես աշխարհի մնացած ազգերը։ Ինչքան էլ Հայաստանից հարս տանեն, տանը հայերեն խոսեն և այլն, երրորդ սերունդն արդեն հայերեն չի խոսում ու իր հայ լինելու մասին ասում ա, որ «պապս հայ էր, մայրս հայ ա» և այլն։ Հայերն ավելի պակաս են ասիմիլացվում մահմեդական երկրներում՝ Սիրիա, Լիբանան, Իրաք։ Բայց էդ երկրներում էլ մոտավորապես գեթոյացած ու չինտեգրված էին ապրում։ Ուղղակի ի տարբերություն մեծն եվրոպական երկրների, էդ պետությունները երբևէ ինտեգրումը դրոշակ չեն սարքել ու հայերին սպառնալիք չեն համարել, չեն փորձել ինտեգրել՝ թույլ տալով, որ մի քանի մշակույթ կողք կողքի ապրեն։ Բայց դե մեծն արևմուտքը դա սխալ համարեց։ Էլ ո՞նց կլինի, ժողովրդավարություն, ֆլան-ֆստան։
Հայերն ինտեգրվում են, որովհետև հայկական գեթոներ Եվրոպայում չկան։ Եվրոպայում հայտնված հայերն էնտեղ հայտնվել են ամենատարբեր պատճառներով, հետևաբար չեն կուտակվել մի տեղում, գեթոներ չեն ստեղծել։ Բայց եթե գեթոյից ենք խոսում, նույն Լոսում հայերը բավական գեթոյացած կյանքով են ապրում։ Երեսուն տարի առաջ էնտեղ տեղափոխված ազգականներ ունեմ, որոնք անգլերեն գրեթե չգիտեն, ապրում են 90-ականների վարքուբարքով, իրենց համար ժամանակն առաջ չի գնում։ Ու էդպիսիք շատ-շատ կան։
Ուզում եմ ասել՝ ինտեգրվող ու չինտեգրվող ազգություն չկա։ Ինտեգրման ու ասիմիլյացիայի մակարդակով բոլոր ազգերն էլ նույնն են։ Ուղղակի օտար երկրում հայտնվելու հանգամանքներն են տարբեր, որոնք կարող են նպաստել կամ չնպաստել ինտեգրմանը։ Ի դեպ, էդ հանգամանքներից մեկը հենց մշակութային տարբերությունն ա, բայց մշակույթով հայերն ու թուրքերը նույնն են, ու եթե առաջիններն ինտեգրվում են, երկրորդները՝ չէ, ուրեմն պատճառներն ուրիշ տեղ պետք ա փնտրել, ոչ թե որոշել, որ հայերը լավ են ինտեգրվում։
Էջանիշներ