Մշուշի մեջ փաթաթված
Ձորը ննջում է,
Երազով հրապուրված,
Խորը հևում է:
Չորրորդն է: Ննջում է և միաժամանակ խորը հևում է... Թույլ հանգեր են:
Չէ, Աստծու սիրուն: Ես սիրում եմ քննադատությունները, հատկապես երբ քննադատվողը ես չեմՈւ հատկապես այս մրցույթների ժամանակ
Բայց երբեմն չեմ հասկանում քննադատությունը ու թվում է, թե այլ մոտիվացիա կա: Դրա համար գրեցի: Անտեսեք իմ գրառումը, ի սեր Աստծու: Ուղղակի ասեմ, որ ես պատկերացնում եմ, թե խոտը խոտին ինչպես է ուսում![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հանգ չկա, միտք էլ չկա.
Մի խոսքով՝ վատ է.
Թեման մտել է տուպիկ,
Ղժժոցը շատ է:
Ի՞նչ է ցանում գյուղացին.
Սուպերֆոսֆա՞տ է...
Ֆարինելլին ճվվում է,
Ա՜խ, ամորձատ է:
Աղոթում է չեչենը,
Ուղղահավատ է:
Հօդս են ցնդում մարդիկ.
Նա սեպարատ է:
Քաչալ են, լուռ ու կանաչ,
Խիստ մարդաշատ է:
Հնչում է զինվորի հառաչ.
- Վայենկոմատ է:
Մարդը լվացք է անում,
Գունատ, վհատ է:
Կինը փռվել է թախտին.
Մատրիարխատ է:
Մաքուր ու լուռ է բակը,
Ասֆալտապատ է...
Բա ո՜նց, հարևան Ժոռը
Լուրջ դեպուտատ է:
Այս ի՞նչ թեմա եմ մտել,
Գրապալա՞տ է:
«Ամպը կախվել է ամպից...»
Չէ, պլագիատ է:
«Գլխիս պոետ է դառել,
Ծակ քննադատ է»:
Ով որ այսպես մտածի,
Պնդաճակատ է:
Ուռենի, աստված, ժարգոն...
Ի՞նչ չեմպիոնատ է:
Լռում է համեստ Հայկօն,
Նրբանկատ է:
DIXIcarpe noctem
aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), ars83 (20.05.2011), CactuSoul (20.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), einnA (20.05.2011), Farfalla (20.05.2011), impression (20.05.2011), Lem (20.05.2011), Moonwalker (20.05.2011), murmushka (20.05.2011), My World My Space (20.05.2011), Nare-M (20.05.2011), Norton (20.05.2011), Skeptic (20.05.2011), V!k (20.05.2011), Yellow Raven (20.05.2011), Եկվոր (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ուլուանա (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)
Ականջիս մեջ ճռճռում է
Ծղրիդը համառ,
Մի հին ճոճանակ հեռվում,
Մի լուսնոտ ամառ:
Մռմռում է կատուն մի երգ
Օրերից անցած,
Փակվում են աչքերս քիչ-քիչ
Ձայներից մարած...
Չուկ, ի՞նչ կասեր Մեծն Սահյանը այս տողերի մասին:
Kanamar (05.08.2011)
Չուկ, հարգելիս,Դուք՝ բանասեղծներդ ունեք պատկերացումների զացողություն, իսկ մենք՝ ընթերցողներս դրանից զուրկ ենք: Իհարկե, Դուք ճիշտ եք:
Եկվոր (20.05.2011)
Առաջին երկու տարբերակների հեղինակներին հարգանքներս, շատ սիրուն էին գրել
Հայկօ-ին առանձին ռեսպեկտ, դե նա լրիվ ուրիշ դեմք ա![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
1. Կարոտ - Շատ հուզիչ էր... Տեխնիկական մասին էլ մի չաղ 5: Միայն թե «Աստված, թարգի դե՛…»-ն չլիներ, էլի... Ոնց որ խորթ երեխա լինի ընդհանուր ֆոնի մեջ: Իմ տարբերակի կարիքը չունեցող հեղինակի փոխարեն ես կգրեի «Աստված, հերիք է...» կամ նման մի բան: Քվեարկում եմ:
2. Անվերնագիր - Սա էլ էր կարոտ տեղով մեկ... Հատուկ շնորհակալություն վերջին 2 տողի համար: Ավելացնելու բան չկա, քվեարկում եմ անխոս:
3. Հիշողություն - Տեխնիկական մասը կաղում էր: Իմաստայինն էլ... Հոնեղ ունքեր արտահայտությունը սիրտս չգերեց, ոչ էլ՝ բեղեղ հոր երգելու փաստն արձանագրելուց հետո անմիջապես եկող տողը՝ «...դրսում իրար են խառնվել կաղկանձ ու բառաչ»... Ընդհանուր գյուղական ֆոնի համար շնորհակալություն:
4. Անվերնագիր - Սիրուն նկարագրություն էր՝ սկզբից մինչեւ վերջ: Միայն թե՝ աղն էր պակաս:
5. Սերնդափոխություն - Գտնել ակումբի ամենահակաՀՀՇականին եւ հարցնել՝ ժամանա՞կ էիր գտել:Ամեն դեպքում շնորհակալություն օրիգինալության համար:
Վերջին խմբագրող՝ Lem: 20.05.2011, 09:09:
"Խոտը խոտին է ուսել", այսինքն՝ խոտերն իրար վրա են ընկել, իրար հենվել /երևի լավ չբացատրեցի, բայց ես պատկերացնում եմ/, իսկ "Սպասվածս սիրտ է" դա էլ պարզից էլ պարզ է, սիրտը ի՞նչի հետ է ասոցացվում, իհարկե սիրո: Էս վերջին տուն իմ աչքերով լրիվ սիրային է, ինչ-որ Մեկին /դու կիմանաս ում/ կարոտով սպասում ես, ու երկինքն է, որ քեզ հասկանում է ու քո զսպված արցունքները ինքը լալիս: Անվերնագրի էս տարբերակը ու Սերնդափոխությունը ընտիր են, ապրեք երեխեք
Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.
Норма Джин Мортенсон
Եկվոր (20.05.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ