Սահյանի առաջ նախ մի հատ խոնարհվեմ ու անցնեմ առաջ
Ուղղակի՝ ինձ թվաց, թե ինչ-որ բան պակաս ա, իսկ երաժշտությունը լսեցի, շնորհակալություն տարբերակի համար, լավն էր, սահյանական, այսինքն՝ հայկական
Սա ավելի դուրս եկավ, բայց էլի կիսատ է, կամ էլ ուղղակի սահյանական հանգն ու չափը էնքան հրաշք են, որ չեմ ուզում ավարտվի, հա շարունակության եմ սպասում, կներեք ու լուրջ մի ընդունեք կիսատի մասին ասածս, լավն էր
Ես էս տարբերակի օգտին եմ քվեարկում, էս ինչ հրաշք է, բանաստեղծություն չի, այլ գեղանկար
Բանաստեղծություն չի, այլ մեղեդի
Սրան էլ էի շարունակություն ուզում, լավն է
Սրա մասին ասեմ, որ «պապու» ձևը չեմ սիրում, այ եթե լիներ «պապի», բայց ամեն դեպքում քվեարկում եմ, լավն էր, ճիշտ, բայց թոռներին մի մեղադրեք
Մեկ էլ ասեմ, որ հույս չունեի, որ էս նախագծից բան դուրս կգա, որովհետև Սահյանը, ինչ ասեմ, Սահյանն է, ու որոշել էի չկարդամ էլ, բայց կարդացի, ու մինչև հիմա եղած բոլոր նախագծերից ամենաշատը հենց այս նախագծում գրվածներն են դուրս եկել, կարծում եմ ամենահաջողվածն է, ապրեք բոլորդ: Քվեարկում եմ 3-րդի ու 5-րդի օգտին![]()
Էջանիշներ