User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1. Արէա (նախկիում՝ Մելակուս), «Կարոտ»

    22 48.89%
  • Հեղինակ 2. Chilly, «Անվերնագիր»

    28 62.22%
  • Հեղինակ 3. Kanamar, «Հիշողություն»

    13 28.89%
  • Հեղինակ 4. Firegirl777, «Անվերնագիր»

    8 17.78%
  • Հեղինակ 5. aragats, «Սերնդափոխություն»

    14 31.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

    Մեկնարկում է գրական նոր մրցույթ, այս անգամ չափածո:

    Ներկայացնում եմ Համո Սահյանի՝ բոլորիս հայտնի երեք ստեղծագործությունների առաջին երեք տները: Ձեզնից յուրաքանչյուրն ազատ է ընտրել այդ երեքից մեկն ու շարունակել իր ձևով, այդ թվում՝ ընտրելով վերնագիրը:

    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի չափածո, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն գրական մրցույթին»:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ հինգշաբթի օրվա (19.05.2011) ավարտը՝ 24:00-ն:
    • Մայիսի 20-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել միայն մեկ տարբերակ (ոչ կարելի է ներկայացնել մի քանի ստեղծագործությունների շարունակություններ, ոչ էլ՝ նույն ստեղծագործության տարբեր շարունակություններ):
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:


    Ստորև ներկայացնում եմ Համո Սահյանի ստեղծագործություններից ընտրված երեք տարբերակների առաջին երեք տները, որոնք պետք է շարունակեք:



    Տարբերակ 1.

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    -------------

    Տարբերակ 2.

    Օրը մթնեց, ժամն է արդեն
    Իրիկնահացի,
    Տխրությունս կամաց-կամաց
    Փոխվում է լացի:

    Իջնում էին խոհուն, խոնարհ
    Դեզերի ուսին
    Մի կաթնահունց երկնակամար,
    Մի ծերատ լուսին…

    Մեկը մեկից ամաչելով,
    Եվ զուսպ, և հավաք,
    Նստում էին մերոնք կարգով՝
    Կրտսեր ու ավագ:


    ---------------

    Տարբերակ 3.

    Իմ պապը տնկել է
    Մեր գյուղի շիվերը,
    Իմ պապը պայտել է
    Մեր գյուղի ձիերը:

    Իմ պապը մեր գյուղի
    Պատերը շարել է
    Եվ բոլոր կամերը
    Մեն-մենակ քարել է:

    Ջրել է իր այգին,
    Ու մարգը բահել է,
    Եվ արդար քրտինքով
    Իր տունը պահել է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (10.05.2011), Ariadna (10.05.2011), ars83 (10.05.2011), Chilly (12.05.2011), E-la Via (19.05.2011), Freeman (10.05.2011), Jarre (19.05.2011), Nare-M (11.05.2011), Գալաթեա (10.05.2011), Գանգրահեր (11.05.2011), Ինչուիկ (20.05.2011), ՆանՍ (10.05.2011)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Քվեարկության պայմանները

    • Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «Հեղինակ N. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
    • Քվեարկությունը տևելու է 4 օր,
    • Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվելու,
    • Քվեարկության 4 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
    • Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն,
    • Քվեարկությունը բազմակի է, կարելի է քվեարկել մեկից ավելի հավանած տարբերակների օգտին, սակայն դա պետք է արվի միաժամանակ: Գրառման տեսքով քվեները չեն հաշվելու,
    • «Ոչ մեկը չհավանեցի» կետ հարցման մեջ չկա: Այդպիսի կետ ընտրել ցանկանալու դեպքում կարելի է պարզապես չքվեարկել ու թեմայում՝ գրառման տեսքով, ներկայացնել կարծիքը,
    • Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
    • 4 օր անց, քվեարկության ավարտից հետո թեման կբացվի քննարկումների համար:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ 1.

    Կարոտ


    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:

    Ուռին թեքվել է քամուց,
    Աչքը ճամփիդ է.
    Ճամփեդ փակվել է վաղուց.
    -Աստվա՛ծ… թարգի դե՛…

    …Աստված ամպրոպ է ստեղծում,
    Աստծո ինչի՞ն է,
    Թե քո ճամփեն է փակում,
    Չորրորդ տարին է…

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (19.05.2011), einnA (19.05.2011), Farfalla (20.05.2011), impression (19.05.2011), Inna (21.05.2011), Kita (19.05.2011), Lusinamara (19.05.2011), Mark Pauler (20.05.2011), Nare-M (19.05.2011), Skeptic (20.05.2011), Smokie (20.05.2011), Tig (20.05.2011), V!k (20.05.2011), Արէա (19.05.2011), Արևածագ (19.05.2011), Եկվոր (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Հայկօ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  6. #4
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորաբար ես միայն քվեարկում եմ, չեմ սիրում հետո քննարկել, չնայած մեծ հաճույքով կարդում եմ բոլոր քննարկումները ։Ճ Բայց էսօր ինչ–որ հավեսս եկավ, մանավանդ որ շատ բարի եմ, ու 5-ից 4-ի օգտին քվեարկել եմ
    Առաջինն ու երկրորդը քանի որ բոլորն են հավանել, դրանց մասին չեմ խոսի, շատ լավն են իրոք, բայց ինձ դուր են գալիս նաև երրորդն ու չորրորդը, էլի Սահյանի շունչը կա, նուրբ ու գեղեցիկ բնության պատկերները կան՝ սյուռեալիստական երանգներով
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    [B]Հեղինակ 4.

    Օրինակ չորրորդում, նայեք ինչքան լավ ա նկարագրված, չգիտեմ, ես որ կարդում եմ, լրիվ զգում ու պատկերացնում եմ, ինչպես Սահյանի դեպքում.
    Անվերնագիր

    Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...
    Կարծես նա զգում է բարին,
    Ու դեռ լռում է:

    Կայծակը մեծ ու հզոր
    Երկնում ճայթում է…
    Հավքը նայում է մոլոր
    Բույնը ծածկում է:
    Նույնն էլ երրորդում, կարծում եմ էլի թեմայի պահանջին լրիվ համահունչ է։
    Հինգերորդի օգտին չեմ քվեարկել զուտ էն պատճառով, որ էդ բանաստեղծությունը երբ անցնում էինք միշտ պապիկիս էի պատկերացնում, ու էն վերջի մասին, որ հասնում էի, միշտ լացում էի, դե պապին էն ժամանակ դեռ կենդանի էր, ես պարզապես պատկերացնում էի ու լացում։ Ու հիմա էլ, հիշեցի, թե ազգային զարթոնքի տարիներին պապին ինչքան ոգևորված էր, միասին միտինգի էինք գնում, հավատում էր որ լավ ա լինելու, որ վերջապես ժողովուրդը փողոց ա դուրս եկել, կարող ա պայքարել։ Իհարկե շատ ռոմանտիկ էր ու հավատում էր, որ լավ ա լինելու, քանի որ թեման Համո Սահյանի հետ է առընչվում, էդ մասն էլ հիշեցի, էդ ժամանակ ամեն օր մի սուտ լուր հայտնվում էր, կամ ԿԳԲ–ն էր տարածում, չգիտեմ, հիշում եմ, որ պապին զանգում էր Համո Սահյանին (իր շատ մոտ ընկերն էր)՝ Համո, լսել ես, ասում են էսօրվա վրեմյայով արդեն հայտնելու են, որ որոշումը կայացրել են, ղարաբաղը տալիս են, ոգևորվում էին, հետո էլի հուսահատվում... Շատ երկարացրի, ասածս էն ա, որ էդ սերնդի համար, որոնք ապրել ու աշխատել էին Սովետի փակ ռեժիմում, բերանները փակած, էդ տարիները, ՀՀՇ–ի իշխանությունը, չնայած պատերազմին, մթին ու ցրտին, հացի հերթերին, միևնույնն է, ուրիշ արժեք ունեին, որ մենք միգուցե չհասկանանք էլ։ Միգուցե շատ լուրջ վերաբերվեցի բանաստեղծությանը, կարող է հումորով է գրված, ես եմ իզուր էսքան խորանում, բայց միայն էդ պատճառով ինձ վանեց, թե չէ, էլի վատը չի
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 20.05.2011, 14:29:
    When life gives you lemons, make lemonade

  7. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), Firegirl777 (20.05.2011), impression (20.05.2011), Kanamar (05.08.2011), Lem (20.05.2011), murmushka (20.05.2011), Smokie (20.05.2011), Ամպ (20.05.2011), Արէա (20.05.2011), Հայկօ (20.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (21.05.2011), Ռուֆուս (20.05.2011)

  8. #5
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ 2.

    Անվերնագիր

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    Նստել եմ սառը քարին,
    Սպասածս սիրտ է,
    Երկինքը լաց է տալիս.
    Կարոտս խիտ է...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 26 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.05.2011), aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (19.05.2011), einnA (19.05.2011), Farfalla (20.05.2011), impression (19.05.2011), Inna (21.05.2011), Lusinamara (19.05.2011), Mark Pauler (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Nare-M (19.05.2011), Skeptic (20.05.2011), Smokie (20.05.2011), Tig (20.05.2011), V!k (20.05.2011), Արէա (19.05.2011), Արևածագ (19.05.2011), Գանգրահեր (20.05.2011), Եկվոր (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  10. #6
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեղինակ 2.

    Անվերնագիր

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    Նստել եմ սառը քարին,
    Սպասածս սիրտ է,
    Երկինքը լաց է տալիս.
    Կարոտս խիտ է...
    Լիլ, նախ՝ ինձ համար անցումը սահուն չի ստացվել, ձեռագրի, իսկ ավելի ճիշտ՝ տրամադրության, կամ գուցե աշխարհայացքի, տարբերություն կա (որ չէր էլ կարող չլինել), որ զգացվում է: Գուցե Սահյանն էլ նույն կերպ գրած լիներ, բայց այդ դեպքում կնշանակեր, որ ստեղծագործության 2 կեսերը գրել է տարբեր օրերի… Մի խոսքով:
    Ու մեկ էլ Garapost-ի հետ համաձայն եմ «Սպասածս սիրտ է» տողի հետ կապված… Դուրս չի գալիս

    Ի դեպ, կասկածներ ունեմ, որ այս տարբերակի համահեղինակը MWMS-ն է:
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (20.05.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրորդն իրոք հրաշալի ա ստացվել: Ճիշտ ա առաջին տան հարևան ու դիմանան հանգերը մի փոքր չեն համապատասխանում ընդհանուր հանգավորմանը, բայց ընդհանուր առմամբ լավն էր, թե մտքի առումով, թե շարադրանքի, թե չափի ու հանգի հիանալի պահպանման համար: Բանաստեղծությունը կարդալիս պետք ա զգաս դրա երաժշտությունը, տեմպը, ռիթմը, որը իրոք կար Անվերնագրի մեջ: Դե իսկ վերջին տան մասին խոսելն ավելորդ է, Երկինքը լաց է տալիս..., հիանալի է: Քվեարկում եմ երկրորդ տարբերակի` Անվերնագրի օգտին:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (20.05.2011), Ամպ (20.05.2011), Եկվոր (20.05.2011)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ 3.

    Հիշողություն


    Օրը մթնեց, ժամն է արդեն
    Իրիկնահացի,
    Տխրությունս կամաց-կամաց
    Փոխվում է լացի:

    Իջնում էին խոհուն, խոնարհ
    Դեզերի ուսին
    Մի կաթնահունց երկնակամար,
    Մի ծերատ լուսին…

    Մեկը մեկից ամաչելով,
    Եվ զուսպ, և հավաք,
    Նստում էին մերոնք կարգով՝
    Կրտսեր ու ավագ:


    Ուտում էին նրանք հանգիստ
    Ապուրը համեղ,
    Կիտում էր հայրս խիստ
    Ունքերը հոնեղ:

    Չէր սիրում նստել լուռումունջ
    Կամ հոգսից խոսել,
    Սրբում էր բեղերը փունջ-փունջ,
    Սկսում երգել:

    Դրսում իրար են խառնվել
    Կաղկանձ ու բառաչ,
    Վրնջում է քուռակը խելառ
    Ու նետվում առաջ:

    Ականջիս մեջ ճռճռում է
    Ծղրիդը համառ,
    Մի հին ճոճանակ հեռվում,
    Մի լուսնոտ ամառ:

    Մռմռում է կատուն մի երգ
    Օրերից անցած,
    Փակվում են աչքերս քիչ-քիչ
    Ձայներից մարած...

    Օրորվում է լուսինը կեռ,
    Չի հանում ծպտուն,
    Քնել է պատի տակ արդեն
    Մեր պառավ կատուն:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (19.05.2011), Inna (21.05.2011), Lionne_en_Chasse (21.05.2011), Mark Pauler (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Nare-M (19.05.2011), Smokie (20.05.2011), Արևածագ (19.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Շինարար (20.05.2011)

  16. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ 4.

    Անվերնագիր

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:


    Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...
    Կարծես նա զգում է բարին,
    Ու դեռ լռում է:

    Մշուշի մեջ փաթաթված
    Ձորը ննջում է,
    Երազով հրապուրված,
    Խորը հևում է:

    Կայծակը մեծ ու հզոր
    Երկնում ճայթում է…
    Հավքը նայում է մոլոր
    Բույնը ծածկում է:

    Ու արցունքի պես մաքուր
    Սիրտը բացում է,
    Անձրևի կաթիլներով
    Ցավը մեղմում է:

    Շողը պայծառ արևի
    Ամպը ճեղքում է,
    Քնկոտ աղքերը ձորի
    Թրջված, բացում է:

    Ով ամեն ինչ խաղաղվում
    Սիրտը խնդում է,
    Ուռին է մեղմ սոսափում,
    Հավքը երգում է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (19.05.2011), Ariadna (19.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (19.05.2011), einnA (19.05.2011), Inna (21.05.2011), Mark Pauler (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Nare-M (19.05.2011), Smokie (20.05.2011), Արևածագ (19.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011)

  18. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հեղինակ 5.

    Սերնդափոխություն


    Իմ պապը տնկել է
    Մեր գյուղի շիվերը,
    Իմ պապը պայտել է
    Մեր գյուղի ձիերը:

    Իմ պապը մեր գյուղի
    Պատերը շարել է
    Եվ բոլոր կամերը
    Մեն-մենակ քարել է:

    Ջրել է իր այգին,
    Ու մարգը բահել է,
    Եվ արդար քրտինքով
    Իր տունը պահել է:


    Բայց իմ պապու բախտը
    Ինչ որ տեղ բերել է,
    Որ նախկան «ՀՀՇ»ն
    Հոգին ավանդել է:

    Չի տեսել իր շարած
    Պատերի քանդելը,
    Իր բահած մարգերի
    Մոլախոտ կապելը:

    Չի տեսել իր տնկած
    Ծառերի կոճղերը,
    Որ հատ-հատ կտրել են
    Ցրտահար թոռները:

    ԵՎ նաեւ մարդկային
    Ուղեղի փոխվելը՝
    Արդար քրտինքով տուն
    Ամոթ է պահելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.05.2011), aragats (19.05.2011), E-la Via (19.05.2011), Firegirl777 (20.05.2011), Inna (21.05.2011), Mark Pauler (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Smokie (20.05.2011), Արևածագ (19.05.2011), Գեա (21.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Շինարար (20.05.2011)

  20. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաճելի ընթերցում, բարի ու հետաքրքիր քննարկում եմ ցանկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (19.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), Inna (21.05.2011), Jarre (19.05.2011), Lusinamara (19.05.2011), Moonwalker (20.05.2011), Smokie (20.05.2011), Yellow Raven (20.05.2011), Արևածագ (19.05.2011)

  22. #12
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ 1.

    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:


    …Աստված ամպրոպ է ստեղծում,
    Աստծո ինչի՞ն է,
    Թե քո ճամփեն է փակում,
    Չորրորդ տարին է…
    Իսկականից տեսա էտ պատկերը: Ամենաշատը էս տարբերակը հավանեցի, սահուն էր գրված:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ 2.

    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    Նստել եմ սառը քարին,
    Սպասածս սիրտ է,
    Երկինքը լաց է տալիս.
    Կարոտս խիտ է...
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ 4.


    Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...
    Կարծես նա զգում է բարին,
    Ու դեռ լռում է:

    Կայծակը մեծ ու հզոր
    Երկնում ճայթում է…
    Հավքը նայում է մոլոր
    Բույնը ծածկում է:

    Ու արցունքի պես մաքուր
    Սիրտը բացում է,
    Անձրևի կաթիլներով
    Ցավը մեղմում է:
    պատկերներն էլի թարմ են, իսկական: էնքան մեջը ասելիք կա...
    Հեղինակներին

    3-րդ տարբերակում հեղինակը շատ էր տարվել պատկերների զուտ նկարագրությամբ, կարդացվեց, բայց հոգնեցրեց
    5-րդի մասին լռում եմ
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lusinamara (19.05.2011)

  24. #13
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աստծո ինչին է: Էս մեկը հրաշալի ա: Ինձ թվում ա՝ Աստծո ինչին էլ չի:

    Ի դեպ՝ աստծու, ոչ թե աստծո:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 19.05.2011, 23:42:
    DIXI
    carpe noctem

  25. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (19.05.2011), impression (20.05.2011), murmushka (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  26. #14
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բոլոր տարբերակներն էլ, ըստ իս, հաջող են ստացվել. ամենքի մեջ էլ Սահյանի շունչը կա՝ առավել կամ պակաս չափով: Բայց «Կարոտն» ու «Անվերնագիրն» այն տպավորությունն են ստեղծում, թե լուսահոգի Սահյանն ինքը գրիչը թղթից չի կտրել բանաստեղծությունը շարունակելու համար: «Կարոտի» մեջ միայն այս տողը «-Աստվա՛ծ… թարգի դե՛…» ժամանակակից խոսակցակնի տարր է մտցնում սիրուն կառուցվածքի մեջ, որն այնքան էլ գեղեցիկ չէ: Գնահատականը՝ 4+
    «Անվերնագիր»՝ 5
    Հաճույքով քվեարկում եմ երկուսի օգտին էլ:

  27. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.05.2011), Chilly (20.05.2011), Ամպ (20.05.2011), Եկվոր (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011)

  28. #15
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:

    Ուռին թեքվել է քամուց,
    Աչքը ճամփիդ է.
    Ճամփեդ փակվել է վաղուց.
    -Աստվա՛ծ… թարգի դե՛…

    …Աստված ամպրոպ է ստեղծում,
    Աստծո ինչի՞ն է,
    Թե քո ճամփեն է փակում,
    Չորրորդ տարին է…

    Առաջին տարբերակն է:
    Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:

  29. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ameli (20.05.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •