User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Հեղինակ 1. Արէա (նախկիում՝ Մելակուս), «Կարոտ»

    22 48.89%
  • Հեղինակ 2. Chilly, «Անվերնագիր»

    28 62.22%
  • Հեղինակ 3. Kanamar, «Հիշողություն»

    13 28.89%
  • Հեղինակ 4. Firegirl777, «Անվերնագիր»

    8 17.78%
  • Հեղինակ 5. aragats, «Սերնդափոխություն»

    14 31.11%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 175 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Ոգեշնչվիր Համո Սահյանից»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրև

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:

    Քամին քարայրն է մտել,
    Փշաքաղվել է,
    Քարայրի հոնքը ծռվել,
    Աչքը շաղվել է:

    Շանթը զարկել է ամպին...
    Ա՜խ, վիրավոր է,
    Արյունաքամ կլինի
    Ամպը ուր որ է:

    Ի՞նչ կատարվեց... Երկնքում
    Քանդուքարափ է:
    Ամպերը փուլ են գալիս,
    Տեղատարափ է:

    Կապույտ մրրիկ է պայթել,
    Կապույտ մշուշ է...
    Ուռին ուզում է փախչել,
    Բայց արդեն ուշ է:

    Ուռին ճչում է կարծես.
    - Հասե՜ք. աղետ է:-
    Առուն ուշքի է եկել
    Եվ արդեն գետ է:

    Որոտում է ձորն ի վար,
    Հոսում է ինքը,
    Ինքը՝ նորին մեծություն,
    Փլված երկինքը:

    Ծառս է լինում և խառնում
    Ամպն ու ալիքը
    Եվ ծովերին է տանում
    Այս արհավիրքը:

    Հոգնած ամպի մի պատառ
    Քարափի հոնքին՝
    Ծիածանի թևի տակ
    Ավանդեց հոգին:

    Հավքը բախվեց ուռենուն...
    Ոստերից նրա
    Մոլորակներ թափվեցին
    Քարերի վրա:

    Ելավ քամին քարայրից,
    Է՜խ դու, գիժ քուռակ,
    Թավալ տվեց խոտերում
    Ու մտավ պուրակ.

    Ինչե՜ր արավ պուրակում,
    Պարզ է՝ ինչ կանի,
    Թրջված ու թավ մի պուրակ,
    Մի քուռակ քամի...

    Քացով տվեց ծառերին
    Եվ շյուղահարեց,
    Հրճվեց, թրջվեց, փռշտաց
    Ու նորից պարեց:

    Հանկարծ խրտնեց՝ պուրակում
    Մոլորված ամպից,
    Քառատրոփ սլացավ,
    Ընկավ քարափից...

    Վերը երկինք է վճիտ,
    Ներքևը ձոր է,
    Ամեն ինչ թարմ է այնպես,
    Ամեն ինչ նոր է:



    Համենայն դեպս:
    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.05.2011), CactuSoul (20.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), impression (20.05.2011), Lusinamara (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Smokie (20.05.2011), Sona_Yar (20.05.2011), Yellow Raven (20.05.2011), Արէա (19.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Անձրև

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    Ինչ-որ տագնապ է ձորում,
    Ինչ-որ սարսուռ է...
    Ուշաթափվել է առուն,
    Եվ ուռին լուռ է:

    Հավքը թևերն ամփոփել,
    Կարծես մրսում է,
    Ու՞մ և ինչու՞, չգիտե,
    Բայց սպասում է:

    Քամին քարայրն է մտել,
    Փշաքաղվել է,
    Քարայրի հոնքը ծռվել,
    Աչքը շաղվել է:

    Շանթը զարկել է ամպին...
    Ա՜խ, վիրավոր է,
    Արյունաքամ կլինի
    Ամպը ուր որ է:

    Ի՞նչ կատարվեց... Երկնքում
    Քանդուքարափ է:
    Ամպերը փուլ են գալիս,
    Տեղատարափ է:

    Կապույտ մրրիկ է պայթել,
    Կապույտ մշուշ է...
    Ուռին ուզում է փախչել,
    Բայց արդեն ուշ է:

    Ուռին ճչում է կարծես.
    - Հասե՜ք. աղետ է:-
    Առուն ուշքի է եկել
    Եվ արդեն գետ է:

    Որոտում է ձորն ի վար,
    Հոսում է ինքը,
    Ինքը՝ նորին մեծություն,
    Փլված երկինքը:

    Ծառս է լինում և խառնում
    Ամպն ու ալիքը
    Եվ ծովերին է տանում
    Այս արհավիրքը:

    Հոգնած ամպի մի պատառ
    Քարափի հոնքին՝
    Ծիածանի թևի տակ
    Ավանդեց հոգին:

    Հավքը բախվեց ուռենուն...
    Ոստերից նրա
    Մոլորակներ թափվեցին
    Քարերի վրա:

    Ելավ քամին քարայրից,
    Է՜խ դու, գիժ քուռակ,
    Թավալ տվեց խոտերում
    Ու մտավ պուրակ.

    Ինչե՜ր արավ պուրակում,
    Պարզ է՝ ինչ կանի,
    Թրջված ու թավ մի պուրակ,
    Մի քուռակ քամի...

    Քացով տվեց ծառերին
    Եվ շյուղահարեց,
    Հրճվեց, թրջվեց, փռշտաց
    Ու նորից պարեց:

    Հանկարծ խրտնեց՝ պուրակում
    Մոլորված ամպից,
    Քառատրոփ սլացավ,
    Ընկավ քարափից...

    Վերը երկինք է վճիտ,
    Ներքևը ձոր է,
    Ամեն ինչ թարմ է այնպես,
    Ամեն ինչ նոր է:



    Համենայն դեպս:
    Հայկօ ջան 5+...
    Քվեարկել եմ 1-ի, 2-րդի և 5-րդի օգտին, բայց ավելի շատ հավանել եմ "Կարոտ"-ը...
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  4. #3
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:
    Այ սա հանգ է, ինչպիսի՜ մտքեր
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  5. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Արէա (19.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  6. #4
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանգ չկա, միտք չկա: Մի խոսքով՝ վատ է:

    Հանգ չկա, միտք էլ չկա.
    Մի խոսքով՝ վատ է.
    Թեման մտել է տուպիկ,
    Ղժժոցը շատ է:

    Ի՞նչ է ցանում գյուղացին.
    Սուպերֆոսֆա՞տ է...
    Ֆարինելլին ճվվում է,
    Ա՜խ, ամորձատ է:

    Աղոթում է չեչենը,
    Ուղղահավատ է:
    Հօդս են ցնդում մարդիկ.
    Նա սեպարատ է:

    Քաչալ են, լուռ ու կանաչ,
    Խիստ մարդաշատ է:
    Հնչում է զինվորի հառաչ.
    - Վայենկոմատ է:

    Մարդը լվացք է անում,
    Գունատ, վհատ է:
    Կինը փռվել է թախտին.
    Մատրիարխատ է:

    Մաքուր ու լուռ է բակը,
    Ասֆալտապատ է...
    Բա ո՜նց, հարևան Ժոռը
    Լուրջ դեպուտատ է:

    Այս ի՞նչ թեմա եմ մտել,
    Գրապալա՞տ է:
    «Ամպը կախվել է ամպից...»
    Չէ, պլագիատ է:

    «Գլխիս պոետ է դառել,
    Ծակ քննադատ է»:
    Ով որ այսպես մտածի,
    Պնդաճակատ է:

    Ուռենի, աստված, ժարգոն...
    Ի՞նչ չեմպիոնատ է:
    Լռում է համեստ Հայկօն,
    Նրբանկատ է:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 27 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), ars83 (20.05.2011), CactuSoul (20.05.2011), Chilly (20.05.2011), Claudia Mori (20.05.2011), E-la Via (20.05.2011), einnA (20.05.2011), Farfalla (20.05.2011), impression (20.05.2011), Lem (20.05.2011), Moonwalker (20.05.2011), murmushka (20.05.2011), My World My Space (20.05.2011), Nare-M (20.05.2011), Norton (20.05.2011), Skeptic (20.05.2011), V!k (20.05.2011), Yellow Raven (20.05.2011), Եկվոր (20.05.2011), Ինչուիկ (20.05.2011), Մանուլ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ուլուանա (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  8. #5
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խոտը խոտին է ուսել
    Իրեն հարևան,
    Կարծես դաշինք են հյուսել՝
    Քամուն դիմանան:

    Խշշում է ծառը ծառին.
    «Երկինքը մութ է»...
    Հիշում են անցած տարին.
    Կայծակն անգութ է:

    Նստել եմ սառը քարին,
    Սպասածս սիրտ է,
    Երկինքը լաց է տալիս.
    Կարոտս խիտ է...

    Երկրորդ տարբերակ: Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում: Կամ՝ Սպասածս սիրտ է... Չեմ հասկանում: Ասենք՝ պարտադիր չէ ես հասկանամ:

  9. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում:
    Garapost ջան, թույլ տուր այս հարցիդ պատասխանել: Խոտը խոտին ուսում է ճիշտ այնպես, ինչպես առուն ուշաթափվում է, ինչպես ամպն արյունաքամվում է, իսկ երկինքը՝ փլվում:
    Ինչևէ: Քո իրավունքն է թե՛ չհասկանալը, թե՛ քննադատելը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.05.2011), aragats (20.05.2011), Ariadna (20.05.2011), Chilly (20.05.2011), Moonwalker (20.05.2011), Smokie (20.05.2011), Արէա (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ուլուանա (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011), Տրիբուն (20.05.2011)

  11. #7
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Garapost ջան, թույլ տուր այս հարցիդ պատասխանել: Խոտը խոտին ուսում է ճիշտ այնպես, ինչպես առուն ուշաթափվում է, ինչպես ամպն արյունաքամվում է, իսկ երկինքը՝ փլվում:
    Ինչևէ: Քո իրավունքն է թե՛ չհասկանալը, թե՛ քննադատելը:
    Ա'յ, դա ես հասկանում եմ: Առուն ուշաթափվում է, երբ հոսանքը դանդաղում է, իսկ խոտը ուս չունի... Մեչք - կարող է: Դուք էլ քննադատողին եք քննադատում... Սա էլ է հետաքրքիր:

  12. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մշուշի մեջ փաթաթված
    Ձորը ննջում է,
    Երազով հրապուրված,
    Խորը հևում է:


    Չորրորդն է: Ննջում է և միաժամանակ խորը հևում է... Թույլ հանգեր են:

  13. #9
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը
    Մշուշի մեջ փաթաթված
    Ձորը ննջում է,
    Երազով հրապուրված,
    Խորը հևում է:


    Չորրորդն է: Ննջում է և միաժամանակ խորը հևում է... Թույլ հանգեր են:
    Փաստորեն մենակ հանգն ա կարևոր քո համար ...


    Մշուշի մեջ փաթաթված
    Կճուճի մեջ պպզած
    Մածուն քաշին վռազած
    Չալոն մնաց զարմացած

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (20.05.2011)

  15. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ականջիս մեջ ճռճռում է
    Ծղրիդը համառ,
    Մի հին ճոճանակ հեռվում,
    Մի լուսնոտ ամառ:

    Մռմռում է կատուն մի երգ
    Օրերից անցած,
    Փակվում են աչքերս քիչ-քիչ
    Ձայներից մարած...

    Չուկ, ի՞նչ կասեր Մեծն Սահյանը այս տողերի մասին:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kanamar (05.08.2011)

  17. #11
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.12.2010
    Հասցե
    գ. Խորաձոր
    Գրառումներ
    36
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկ, հարգելիս,Դուք՝ բանասեղծներդ ունեք պատկերացումների զացողություն, իսկ մենք՝ ընթերցողներս դրանից զուրկ ենք: Իհարկե, Դուք ճիշտ եք:

  18. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, ի՞նչ կասեր Մեծն Սահյանը այս տողերի մասին:
    Բա ես ի՞նչ իմանամ, թե ինչ կասեր
    Թեև կարծում եմ, որ Սահյանը կուրախանար, որ իր գործերը մարդիկ այնքան են հավանել, որ ուզում են շարունակել այլ կերպ, դրանից ոգեշնչվում են, ու կապ չունի, լավ, թե վատ, բայց գրում են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (20.05.2011), Kanamar (05.08.2011), Արէա (20.05.2011), Հայկօ (20.05.2011), Նաիրուհի (20.05.2011), ՆանՍ (20.05.2011), Ուլուանա (20.05.2011), Ռուֆուս (20.05.2011)

  20. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Կարոտ - Շատ հուզիչ էր... Տեխնիկական մասին էլ մի չաղ 5: Միայն թե «Աստված, թարգի դե՛…»-ն չլիներ, էլի... Ոնց որ խորթ երեխա լինի ընդհանուր ֆոնի մեջ: Իմ տարբերակի կարիքը չունեցող հեղինակի փոխարեն ես կգրեի «Աստված, հերիք է...» կամ նման մի բան: Քվեարկում եմ:
    2. Անվերնագիր - Սա էլ էր կարոտ տեղով մեկ... Հատուկ շնորհակալություն վերջին 2 տողի համար: Ավելացնելու բան չկա, քվեարկում եմ անխոս:
    3. Հիշողություն - Տեխնիկական մասը կաղում էր: Իմաստայինն էլ... Հոնեղ ունքեր արտահայտությունը սիրտս չգերեց, ոչ էլ՝ բեղեղ հոր երգելու փաստն արձանագրելուց հետո անմիջապես եկող տողը՝ «...դրսում իրար են խառնվել կաղկանձ ու բառաչ»... Ընդհանուր գյուղական ֆոնի համար շնորհակալություն:
    4. Անվերնագիր - Սիրուն նկարագրություն էր՝ սկզբից մինչեւ վերջ: Միայն թե՝ աղն էր պակաս:
    5. Սերնդափոխություն - Գտնել ակումբի ամենահակաՀՀՇականին եւ հարցնել՝ ժամանա՞կ էիր գտել: Ամեն դեպքում շնորհակալություն օրիգինալության համար:
    Վերջին խմբագրող՝ Lem: 20.05.2011, 09:09:

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.05.2011), Smokie (20.05.2011), Եկվոր (20.05.2011)

  22. #14
    Էյֆելի մեծ սերը Ameli-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2011
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Garapost-ի խոսքերից Նայել գրառումը

    Երկրորդ տարբերակ: Ինչպե՞ս է խոտը խոտին ուսում: Կամ՝ Սպասածս սիրտ է... Չեմ հասկանում: Ասենք՝ պարտադիր չէ ես հասկանամ:
    "Խոտը խոտին է ուսել", այսինքն՝ խոտերն իրար վրա են ընկել, իրար հենվել /երևի լավ չբացատրեցի, բայց ես պատկերացնում եմ/, իսկ "Սպասվածս սիրտ է" դա էլ պարզից էլ պարզ է, սիրտը ի՞նչի հետ է ասոցացվում, իհարկե սիրո: Էս վերջին տուն իմ աչքերով լրիվ սիրային է, ինչ-որ Մեկին /դու կիմանաս ում/ կարոտով սպասում ես, ու երկինքն է, որ քեզ հասկանում է ու քո զսպված արցունքները ինքը լալիս: Անվերնագրի էս տարբերակը ու Սերնդափոխությունը ընտիր են, ապրեք երեխեք
    Мы, красивые женщины, обязаны казаться глупыми, чтобы не беспокоить мужчин.

    Норма Джин Мортенсон

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (20.05.2011)

  24. #15
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհամբեր սպասում էի, քանի որ չափածո մրցույթ դեռ չէի կարդացել։ Ըստ էության բացի վերջին տարբերակից մնացած բոլորն էլ հաճելի էր կարդալ ինձ համար։

    Սկսեցի

    1.Առաջին տարբերակի մեջ իրոք կարոտ տեսա, իսկ այս հատվածը շատ լավն է՝

    Ճամփեն փոշու մեջ կորել,
    Շունչը պահել է.
    Փոշին հետքերդ գրկել,
    Խորքում թաղել է:


    2. Վերնագիր չի դրել, բայց էլի կարոտ է, այս երկու տողերը ցնցող էին

    ...
    Սպասածս սիրտ է,
    ...
    Կարոտս խիտ է...


    3. Հրաշալի է... շատ եմ սիրում ազգային թեմատիկով կոլորիտային գործեր և ուրախ եմ, որ այս գործի հեղինակը դա կարողացել է զգալ... Սիրո երգիչ ակումբցիներ ջան, շատ անուշ եք գրում, բայց անկեղծ ասած այդ թեմայից մի քիչ հոգնել եմ ու ուզում եմ ազգայինի օգտին քվեարակել, մի խոսքով ձայնս այս գործին է պատկանում։

    4. Քարը նայում երկնքին,
    Սիրտը ճաքում է...


    Քարի սիրտը

    5.Շատ հոռետեսական էր, չգիտեմ ով էր գրել,ամեն դեպքում կներես, եթե կարծիքս քեզ վիրավորի, բայց պապի կերպարը ինձ համար մի քիչ ուրիշ ձևի է
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  25. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ameli (20.05.2011), E-la Via (20.05.2011), Kanamar (05.08.2011), Արէա (20.05.2011), Եկվոր (20.05.2011)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ստեղծագործական մրցույթ. ռիթմ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 18.07.2016, 02:24
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  4. Արձակ. Ստեղծագործական վավերագրություն. մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 247
    Վերջինը: 23.09.2013, 13:11
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •