Երրորդ պահանջը մաաաանրից կանեն,չորս- հինգ ամսվա մեջ,ու հոպ,մեկ էլ տեսար,ՀԱԿ-ը կհայտարարի, որ ջրբաժանը քըխ է,ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին գնալը-պուպուշ, Ղարաբաղ կա, բան կա...
Երրորդ պահանջը մաաաանրից կանեն,չորս- հինգ ամսվա մեջ,ու հոպ,մեկ էլ տեսար,ՀԱԿ-ը կհայտարարի, որ ջրբաժանը քըխ է,ՀԵՐԹԱԿԱՆ ընտրություններին գնալը-պուպուշ, Ղարաբաղ կա, բան կա...
Askalaf (26.04.2011), Mephistopheles (26.04.2011), Ձայնալար (27.04.2011)
Chuk (26.04.2011)
Տրիբուն (27.04.2011)
Բա ինչ Էլմօ ջան, ուզում էիր անկանխատեսելի լինե՞ր… իհարկե կանխատեսելի ա, որովհետև պահանջվում ա և բավարարվում ա… չեմ հասկանում դուք ի՞նչ ընթացք եք գերադասում… էն որ պահանջում են, հետո չեն անում, հետո տալիս իրար գլուխ են ջարդու՞մ… ձեր համար էս ավելի ընդունելի ա՞… մենակ չասեք մանդատների համար ա… ես դրա նշույլը չեմ տեսնում…
Հենց նոր զեկուցեցին` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»
«Հրապարակը» գրում է, թե Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը Զատիկի օրը մտնում է քաղաքապետարանի շենք, ուր պահակը մուտքի մոտ դիմավորելով` ասում է` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Քաղաքապետը գլուխը թափահարում է ու ներս մտնում: Քիչ հետո փոխքաղաքապետն է մտնում քաղաքապետի առանձնասենյակ և կրկնում նույն նախադասությունը` «Քրիստոս հարեավ ի մեռելոց»: Ի պատասխան` քաղաքապետն ասում է. «Գիտեմ, նոր պահակն ասեց»:
Աղբյուր` Panorama.am
Askalaf (27.04.2011), Chuk (27.04.2011), Jarre (27.04.2011), Mephistopheles (27.04.2011), Rammer (27.04.2011), Sagittarius (27.04.2011)
Հանուն արդարության ասեմ, որ Նոյի թվի անեկդոտ ա, էդ անեկդոտը որ պատմում էին վայթե Բրեժնևի վրա, Դարբինյանի անունը չէի էլ լսել:
Էս էլ ասածիս ապացույցը՝ անեկդոտ 12:
Sagittarius (27.04.2011)
Շինարար (27.04.2011)
Լավ հոդված ա, կարդացեք:
Մի քնաի մեջբերում…
Հայաստանում վերջին շրջանում շատ է խոսվում ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության մասին: ՀԱԿ-ը, որը գերագույն նպատակ է հռչակել երկրում սահմանադրական կարգի հիմնումը, ներկայացրել է երեք նախապայման եւ հայտարարել, որ դրանց կատարման դեպքում հնարավոր է համարում իշխանության հետ երկխոսելը: Վերոնշյալ ընդդիմադիր միավորումը նաեւ հայտարարել է, որ ցանկանում է արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել:
Սակայն պետք է նշել, որ ՀԱԿ-ը նաեւ գտնում է, որ օրինական ընտրություններ հնարավոր են միայն ներկայիս վարչախմբի հեռացման դեպքում: Ուրեմն այս պարագայում արտահերթ նախագահական ընտրությունների պահանջի կատարումը պետք է ենթադրի իշխանության պարտություն եւ ներկայիս վարչակարգի փոփոխության իրականացում, քանզի հակառակ դեպքում, ըստ ՀԱԿ-ի, հնարավոր չի լինի օրինական ընտրությունների անցկացումը:
Սակայն վերոնշյալ ուժի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 8-ի հանրահավաքում հնչեցրած իր ելույթում նշել է. «Իմ տպավորությամբ՝ իշխանության եւ Կոնգրեսի միջեւ երկխոսությունը ձեռնտու չէ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին որոշ ուժերի, որովհետեւ այն, Հայաստանի իշխանություններին հանելով խոցելի վիճակից, կամրապնդի մեր երկրի դիրքերը միջազգային հարաբերություններում, մասնավորապես, Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»: Բայց չէ որ եթե ՀԱԿ-ը ցանկանում է իշխանություններին հանել խոցելի վիճակից, դրանով նա կարող է նպաստել նաեւ երկրի ներսում իշխանության դիրքերի ամրապնդմանը, ինչը պետք է որ չբխեր Կոնգրեսի շահերից:
Հարկ է նշել, որ հստակություն մտցնելու կարիք կա այն հարցում, թե ինչի շուրջ է լինելու երկխոսությունը, եթե այն տեղի ունենա: Եթե դա լինելու է արտահերթ ընտրությունների հարցում, ինչպես նշում են ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց առանձին ելույթներում, ապա իշխանություններին ուղղված կոնկրետ ի՞նչ առաջարկներ ունի Կոնգրեսը դրան հասնելու համար եւ, ընդհանրապես, ի՞նչ մեխանիզմներով է ՀԱԿ-ը պատկերացնում այդ երկխոսության իրականացումը:
Հարկ է նշել նաեւ, որ արտահերթ ընտրությունների եւ նախագահի հրաժարականի պահանջը վաղուց արդեն հնչեցված է, եւ նախագահն այդ պահանջին արձագանքել է նրանով, որ շարունակում է մնալ իր պաշտոնում: Պարզ չէ նաեւ, թե արտահերթ նախագահական ընտրությունների կայացման դեպքում ի՞նչ քաղաքական իրավիճակի փոփոխություն է ակնկալում ՀԱԿ-ը, որն ապահովելու է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, ինչպիսին է այդ իրավիճակի նկարագիրը: Բարձրացված խնդիրների հստակեցումը հնարավորություն կտա առավել ստույգ վերլուծել ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների էությունը:
Ու էս մեկն էլ եմ խորհուրդ տալիս կարդալ:
Մի հատ էլ մեջբերում, ստեղից
Մարտի 1-ին հրապարակած 15 կետերից որո՞նք կընտրի Կոնգրեսը որպես երկրորդ փուլի պահանջ: Մեծ հաշվով, իշխանությունը 15 կետից բավարարել է ընդամենը մեկը` Ազատության հրապարակում հանրահավաքներ արտոնելը: Իրականում, մարտի 1-ի մասին կետով Կոնգրեսը 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքի 15 կետանոց պահանջագրում նշում էր. “Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով եւ խնդիր դնելով կարճ ժամանակի ընթացքում լիովին բացահայտել ու դատական կարգով պատժի ենթարկել իշխանությունների կողմից կատարված այդ հրեշավոր ոճրագործության բոլոր մեղավորներին”:
Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)
Էջանիշներ