Chuk (11.04.2011)
Անահիտ (26.04.2011)

Օբյեկտիվ հոդված ա, կարելի ա կարդալ
....
Մյուս կողմից, եթե այդ պահանջով մտադիր չէ ընդառաջել, ապա քիչ հավանական է դառնում, որ ընդառաջի մյուս երկու պահանջների մասով` քաբանտարկյալների ազատ արձակում մինչեւ ապրիլի 28 եւ նաեւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պատրաստակամության ստանձնում: Ազատության հրապարակում հանրահավաք անելու պահանջը ամենամեղմն է այդ երեքի մեջ, որ ներկայացվում է իշխանությանը, եւ եթե իշխանությունը դրան ընդառաջ գնալու պատրաստ չէ, ապա աներկբա է դառնում, որ նա ընդառաջ չի գնա մյուս երկուսին:
....
Եթե իշխանությունն այդ բանն արտոնի, ապա Կոնգրեսն էլ հավանաբար առիթ կունենա ապրիլի 28-ին իր համակիրներին ասելու, որ իշխանությունը երեք պահանջներից մեկին ընդառաջ է գնացել կամ սկսել է ընդառաջ գնալ եւ հետեւաբար չարժե շտապել ու գնալ “մարտավարության կտրուկ փոփոխության”, քանի որ ներկայիս մարտավարությունը հերթական արդյունքը տվեց:Որան գեղեցիկ, պարզ ու սպասելի է ամեն ինչ:

Ինչպես վերջերս մի քանի անգամ ասել եմ, նորից կրկնեմ: Շատ ուրախ կլինեմ, եթե որոշ քաղաքական ուժեր, այդ թվում Ժառանգությունը, Դաշնակցությունը, Սեֆիլյանի թիմը, Թևոյան Անդոն և անգամ Հայրիկյան Պարույրը նոր քաղաքական պլատֆորմ ստեղծեն ու փորձեն իրենց շուրջը համախմբել այն ընդդիմադիր զանգվածը, որը ՀԱԿ-ի կողքին չի:
Այդ ուժի կայացման, ուժեղ, հզոր թիմ դառնալու դեպքում կշահենք բոլորս:
Փորձելու ու չհաջողելու դեպքում գոնե ավելի պարզ կլինի թե ներկայիս քաղաքական ներկապնակն ինչպիսին է, թե ՀԱԿ-ի դեմ խոսող քաղաքացիներն ինչքանով են պատրաստ այլ դրոշի տակ պայքարի ելնել: Ցանկացած դեպքում ես կողջունեմ նման ուժի կայացումը կամ ստեղծման փորձերը:
Բայց միաժամանակ ես չեմ կարող ընթացքում իմ դիտարկումներով չկիսվեմ:
Մասնավորապես այսօր Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը (ով, իմ համեստ կարծիքով, սև կարդինալի դերում է ներկայումս) այսօր նորից խոսել է երրորդ ուժ ստեղծելու մասին: Իր խոսքից հատկապես այս հատվածն եմ ուզում մեջբերել՝ tert.am-ից.
Ես բացարձակապես ոչ մի վատ բան չեմ տեսնում նման բանակցությունների մեջ: Բնականաբար ցանկացած քաղաքական ուժ ունենում է իր մարտավարությունը, իր նպատակները, իր քաղաքականությունը: Սակայն ուզում եմ նկատել, որ ստի ոտը կարճ է: Հիշեցնեմ, երբ մարտի 15-ին Րաֆֆին նստեց հացադուլի, ապա մարտի 17-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը չմոտեցավ նրան, խոսակցություններ տարածվեցին, որ ՀԱԿ-ը, փաստորեն, իրեն հակառակորդ է տեսնում Ժառանգությանը ու պայքարում նրա դեմ, մինչդեռ իրենք, Ժառանգները, անկեղծ համագործակցել էին ուզում: Երբ հետադարձ նայում ես, տեսնում ես, որ իրականում Ժառանգությունը արդեն իսկ որոշակի գործընթաց էր սկսել, ինչն այսօր փաստորեն հաստատեց սև կարդինալը (հիշեցնեմ հայտնի խոսքը՝ նախկին դաշնակցական չի լինում): Կարծում եմ, որ այդ մասին ՀԱԿ-ը հստակ գիտեր ու հանրահավաքի ժամանակ կատարվածը հենց դրանով էր պայմանավորված: Կարծում եմ, որ որոշակի իմանալով ՀԱԿ-ի կազմակերպելիք գործողությունների մասին, որը բերելու էր հասարակության հնարավորինս կոնսոլիդացման ինչպես նաև իշխանափոխության մոտեցման, կարճ ժամանակ անց՝ իշխանափոխության, ակտիվորեն ներգրավվեցին այդ գործընթացում՝ ՀԱԿ-ին խանգարելու համար:Կուսակցության փոխնախագահն ասաց, որ «Ժառանգությունն» արդեն մոտ մեկ ամսվա կտրվածքով բանակցությունների մեջ է քաղաքական ուժերի հետ:
Մի վայրկյան անգամ չեմ կասկածում Ժառանգությունից շատերի, այդ թվում մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի, Զարուհի Փոստանջյանի, Անահիտ Բախշյանի անկեղծությանն ու ազնվությանը: Կարծում եմ, որ սցենարը գծել է հիմնականում Ռուբեն Հակոբյանը, կարողանալով համոզել ժառանգականներին: Ռուբեն Հակոբյանը, հիշեցնեմ, ակտիվ ներքին քաղաքականության մեջ սկսեց երևալ համաժողովրդական պայքարի սկզբնավորման հետ միասին: Այդ ժամանակ պաշտոնապես հայտարարվեց նրա՝ դաշնակցությունից դուրս գալու մասին, ապա ինքը ակտիվորեն ներգրավվեց երրորդ ուժ ստեղծելու խոսակցությունների մեջ: «Երրորդ ուժ» տերմինը հենց ինքը մտցրեց ներքին քաղաքական դաշտ: Սակայն փորձերն անցան անարդյունք: Այդ ժամանակ Հակոբյանին, իմ կարծիքով, գործուղեցին ժառանգություն, ինչ-որ մի կրիտիկական պահի ընդդիմության ներսից պառակտչական գործունեություն ծավալելու համար, ինչի ականատեսն ենք հիմա:
Սա ուղղակի նվաստիս դիտարկումներն են, որոնք ոչ պատրաստվում եմ ապացուցել, ոչ բան, պարզապես կիսվում են: Շարունակական ու անիմաստ երկխոսության մեջ չմտնելու համար հավանաբար չեմ արձագանքի այս գրառմանս հնարավոր արձագանքներին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Չուկ ջան, քո գրառումները, Լևոնի ելույթների պես էս վերջերս միայն երրորդ ուժին ու հնարավոր այլընտրանքային ընդդիմությանն են վերաբերվում: Մի երկու բառ էլ էս համատեքստում գոնե իշխանության դեմ պայքարից ավելացրու: Թե չէ արդեն մոտս տպավորություն ա, որ մեղ սաղ պրոբլեմների մեղավորը Րաֆֆին ու դաշնակներն են, իսկ Սերժը ու Մուկը մենակ երկխոսելու համար են:

Տրիբուն ձյա, ես հենց իշխանության դեմ պայքարի համատեքստում կողջունեմ երրորդ ուժի առաջացումը, որովհետև ինչպես գրել եմ, հիմա էլ գրեմ, լուրջ ու արդյունավետ փոփոխությունների կարելի ա հասնել հնարավորինս մեծ քանակով քաղաքացիների ոտի կանգնած լինելու դեպքում: Ես ինչքան էլ որ վստահում եմ ՀԱԿ-ին, համարում եմ, որ ճիշտ ուղղությամբ ա գնում, չեմ կարող հաշվի չառնել որ կա քաղաքացիների ոչ փոքր զանգված, ովքեր ունեն այդ երրորդ ուժի կարիքը՝ ոտի կանգնելու համար: Նմանապես հակադարձեմ քեզ. վերջերս քո գրառումները մեծամասամբ ՀԱԿ-ին, փոխանակ իշխանությանը քննադատելու համար լինեն: Բայց դա չի նշանակում, չէ՞, որ քո առաջնահերթ խնդիրն իշխանություններին հեռացնելը չի:
Ի դեպ իմ գրառումներում ՉԻ գերակշռում երրորդ ուժի մասին գրառումները, սա պարզապես ոչ ճիշտ ինֆոյի մասին արձագանք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Տրիբուն ջան, բանակցում են, "շախմատ" են խաղում, կոմպեոմիս են անում թշնամիները… իշխանությունը իր ժողովրդի հետ ոչ կարող է բանակցել, ոչ "շախմատ խաղալ" ոչ էլ կոմպրոմիսի գնալ… եթե այդպիսի բան կա ուրեմն խոսքը միանշանակ իշխանության հեռացման մասին է… եթե բանը հասնում ա նրան որ իշխանությունները պիտի "բանակցության" սեղանի շուրջ նստի ընդդիմության հետ, այն էլ ավտորիտար իշխանությունը, ապա խոսքը նրանց հեռացման մասին ա… ավտորիտար իշխանությունները սովորաբար կարծր են լինում՝ ոչ ճկուն ու նրանք կամ մնում են կարծր կամ ջարդուփշում են լինում…
Chuk (12.04.2011)

Մեֆ ջան, շնորհակալություն պարզաբանման համար:
Հիմա եթե "բանակցությունների" արդյքունքում իշխանությունները չհեռանան, դու ի՞նչ եզրակացության կգաս:
Մենակ չասես «բանակցությունները» ձախողվեցին, և բանակցող կողմերից մեկը (ընդդիմությունը) ստիպված համաձայնվեց չարյաց փոքրագույնի հետ որ հանկարծ Ղարաբաղը չվտանգվի:![]()
davidus (12.04.2011)

Հետաքիքր հարցազրույց ա, կարելի ա կարդալ…
Մի քանի մեջբերում ..
Չգիտեմ, կարող ա ՀԱԿ-ը ամեն ինչ շատ ճիշտ ա անում, ու ամեն ինչ շատ ճիշտ հաշվարկված ա: Բայց եթե տարբեր կողմերից, տարբեր մարդիկ, իրարից անկախ, գալիս են նույն եզրակացության, ապա գոնե պետք ա մտածել, որ երևի ամեն դեպքում ՀԱԿ-ը մի բան այնպես չի անում:Ձեր ասածից ստացվում է, որ քաղաքական դաշտի մոնոպոլացո՞ւմ է տեղի ունենալու:
Հիշենք 2008-ին ինչ կատարվեց. Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հասարակության մի ստվար զանգված դուրս էր եկել այս համակարգի դեմ, որպեսզի, Տեր-Պետրոսյանի խոսքերով ասած, ավազակապետությունը կազմաքանդվի: Այսօր Տեր-Պետրոսյանն ակնարկում է ավազակապետության հետ հնարավոր գործարքի մասին, փորձում է երկխոսության մեջ մտնել և բնականաբար հարց է առաջանում` ինչի՞ շուրջ է երկխոսությունն ընթանալու: Հայաստանում չկա խոսքի և արարքի պատասխանատվությունը: Եթե ասել ես ավազակապետություն, արդեն վերջ. երկխոսությունը կարող է միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ լինել, մնացած հարցերում երկխոսությունը կամ գործարքը միայն հասարակության դեմ է: Երևի ավելի ճիշտ կլինի դա անվանել դավադրություն ընդդեմ հասարակության: Հնարավոր է նաև երկրորդ տարբերակը. Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրում «ավազակապետություն» բնորաշման համար և միայն նոր իշխանության հետ քաղաքական երկխոսություն սկսում:
.....
Ստացվում է` այս ճանապարհով երկիրը գնում է ավազակապետության ամրապնդմա՞ն:
Եթե Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև գործարքի պայմանն այն չէ, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա իշխանությունից, և համակարգային փոփոխություն լինի, ուրեմն այո, մենք շատ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած: Հասարակության հիասթափությունը կարող է շատ մեծ լինել:
.....
Հիմա իշխանությունն ունի խնդիր, սպասվում են խորհրդարանական ընտրություններ, որից հետո լինելու են նախագահական ընտրություններ: Իշխանության թիավարներն ունեն հստակ խնդիր` պահպանել և ամրապնդել իրենց իշխանությունը և այդ նպատակի համար պետք է արդեն որոշեն իրենց մարտավարությունը և ռազմավարությունը: Ուզում եմ հիշեցնել անցյալ տարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթից մի հատված, որտեղ նա ասում էր, թե որ ընտրությունն է կոչվում լեգիտիմ. ըստ նրա` լեգիտիմ է կոչվում այն ընտրությունները, երբ ընդդիմությունն ընդունում է ընտրության արդյունքները: Այսինքն, ընդունում է խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անկախ նրանից` դրանք հերթական են, թե արտահերթ: Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները հուշում են, որ «Ընտրությունների սարքման» գործընթացը պետք է տեղի ունենա հենց ընտրական հանձնաժողովներում: Երկրորդ մեխը արդեն ասացի` ընդդիմությունը պետք է ճանաչի արդյունքները: Դա կարող է տեղի ունենալ, եթե լինի քաղաքական երկխոսություն և կոնկրետ պայմանավորվածություններ, այն, ինչ առաջարկում է Տեր-Պետրոսյանը: Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները միշտ հարմարեցվել են տվյալ քաղաքական պահին իշխանությունների ընտրական ստրատեգիային:

Տրիբուն ձյա, հրաշալի հասկանալով, թե էս բոլոր հարցերը բոլոր կողմերից ինչի են առաջանում, ուզում եմ հիշեցնել, որ
ա) Նույն հանրահավաքներին բազմիցս հայտարարվել է, որ երկխոսությունը լինելու է միայն արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ,
բ) Նույն հանրահավաքներին բազմիցս հնչել է, որ խոսքը գնում է առաջինը նախագահական արտահերթ ընտրությունների մասին:
Այսինքն էդ հնչող հարցերին ՀԱԿ-ն արդեն իսկ պատասխանել ա: Ոչինչ, էլի կպատասխանի, վստահ եմ: Հետո վերջում էլ կապացուցի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես ավելի շատ հակված եմ երկրորդ տարբերակին։ Ամեն ինչ էլ կարելի ա պարզաբանել, Մեֆ ջան։
Չէ, Մեֆ ջան, դու իշխանափոխություն ասելով հաստատ էդ չես պատկերացնում։ Իշխանափոխություն ասելով դու պատկերացնում մի համակարգի կառուցում, որտեղ իրականում իշխանության 3 ճյուղերը կլինեն իրարից անկախ՝ համապատասխան հակակշխռների մեխանիզմով, իսկ նախագահը կապահովի այդ համակարգի բնականոն աշխատանքը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ